Հերակլես (ֆիլմ, 2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերակլես (այլ կիրառումներ)
Հերակլես
անգլ.՝ Hercules: The Thracian Wars
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3] և ֆենթեզի ֆիլմ
ԹեմաՀերակլես
ՀիմքHercules: The Thracian Wars?
Թվականհուլիսի 23, 2014[4], հուլիսի 25, 2014[1][3], սեպտեմբերի 4, 2014[5] և հուլիսի 24, 2014[6][7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեթ Ռաթներ[1][8][9][…]
ՊրոդյուսերԲրեթ Ռաթներ
Սցենարի հեղինակԷվան Սպիլիոտոպուլոս
ԴերակատարներԷքսել Հեննի[2][10], Յան ՄակՇեյն[9][10][3], Ռիս Ռիչի[10], Ինգրիդ Բոլսայ Բերդալ[9][10], Ջոզեֆ Ֆայնս[9][10][3], Ջոն Հըրթ[11][9][10][…], Ռեբեկա Ֆերգյուսոն[9][10], Իրինա Շեյք[9][10], Ռուֆուս Սյուել[9][2][10][…], Դուեյն Ջոնսոն[11][9][2][…], Փիթեր Մալլան[10], Ջո Անդերսոն[10], Բարբարա Պալվին[10], Տոբիաս Զանտելման[10], Էրիկա Մարոժան[12], Ռոբերտ Մեյլեթ[12], Իեն Ուայթ[12], Տոնյա Սոտիրոպուլու[12], Այզեկ Էնդրյուս, Սթիվեն Փիքոք, Քրիստոֆեր Ֆեյրբենք և Տամինա Սնուկա
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունՖեռնանդո Վելասկես
ՄոնտաժՄարկ Հելֆրիչ
Պատմվածքի վայրՀունաստան
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ244 819 862 $[13]
 Hercules premiere in Sydney Վիքիպահեստում

Հերակլես (անգլ.՝ Hercules), ռեժիսոր Բրեթ Ռետների պեպլումը[14], կոմիքսի էկրանավորումը «Hercules: The Thracian Wars» Ստիվ Մուրի։ Գլխավոր դերում Դուեյն Ջոնսոնն է։ Պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2014 թվականի հուլիսի 23-ին[15][16][17][18]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում ցույց է տրվում կիսաստված Հերակլեսի՝ Զևսի որդու ծնունդը։ Հերան՝ Զևսի կինը, ձգտում է սպանել փոքրիկին՝ բաց թողնելով օրորոցի մեջ 2 թունավոր օձեր, բայց երեխան խեղդում է դրանց։ Դրանից հետո պատմիչը՝ ում անունը Իոլայոսոսն էր, որը Հերակլեսի եղբորորդին էր, պատմում է պատմություններ հորեղբոր մասին։ Նրա սխրագործությունների մասին, և որ Հերակլեսը ուժեղ է ինչպես աստված։ Բայց ծովահենները բռնված Իոլայոսին չեն հավատում։ Բայց այդտեղ գալիս է Հերակլեսը իր հավատարիմ թիմի հետ (Դանակների վարպետ Ավտոլիկը, գուշակ Ամֆիրարայը, համր Թիդեոսը և նետաձիգ Ատալանտան) հաղթում է ծովահեններին և ազատում է Իոլայոսին։

Հետո երբ Հերակլեսը նստած է լինում պանդոկում՝ նշելով հաղթանակը ծովահենների դեմ, նրան է մոտենում Եվգենիան՝ Թրակիայի թագավոր Կոտիսի աղջիկը, և օգնություն խնդրում՝ խոստանալով ոսկի, որպես պարգև, որի կշիռը հավասար կլինի Հերակլեսի կշռին։ Հերակլեսը համաձայնվում և գնում է Թրակիա։ Ճանապարհին նա հիշում է, թե ինչպես է կատարել իր սխրագործությունները, և նա վերադարձել է Աթենասի մոտ։ Նա լեռնային Հիդրայի գլուխը տալիս է արքա Էվրիսևսին՝ իր եղբորը, և հանդիպում է ընտանիքի հետ։ Հետո Հերակլեսը խմում է, և երբ արթնանում է, տեսնում է, որ նա սպանել է իր երեխաներին և կնոջը՝ Մեգերային։ Դրանից հետո Հերակլեսին արտաքսում են Աթենքից, և նա դառնում է վարձկան։

Ժամանելով Թրակիա՝ նա հանդիպում է Կոտիսի հետ, որը պատմում է հերոսին, որ թշնամի հրամանատարը՝ Ռեզուսը, սև մոգ է և կենտավրոսների առաջնորդն է, գրավել է Հունաստանը և հիմա գալիս է դեպի Թրակիա։ Հերակլեսը խոստանում է գլուխ հանել Ռեզուսի հետ, և ծանոթանալ Կոտիսի թոռան՝ Արիեմի հետ, որը երկրպագում է Հերակլեսին։ Հենց այդ գիշերը Արիյան վախեցնում է Թեդեոսին, ով Հերակլեսի պատմելով ծնված օրվանից եղել է մարտի դաշտում, և դրանից հետո ամեն գիշեր նա գազազում է, բայց ինչ նա տեսել է պատմել չի կարող։

Հերակլեսը և իր թիմը սովորեցնում են Թրակիական բանակին կռվելու մարտարվեստը՝ թշնամու հետ պատերազմելու համար։ Հերակլեսին ամեն գիշեր երևում է սպանված ընտանիքը և երեք գլխանի շուն՝ Ցերբերը։ Ամֆիարայը ասում է, որ դա նշան է, և որ Հերակլեսը պետք է պարտվի ճակատագրին և հաղթի ցավը իր ներսի։ Եվ նա խոստովանել է նաև իր վերահաս մահը։ Կոտիսը հաղորդում է Հերակլեսին, որ Ռեզուսի զորքերը կարող են հարձակվել Բեսս ցեղախմբի վրա, որոնք կարող են օգնել Թրակիաին պաշտպանությունում։ Հերակլեսը հագնում է Գերմանական առյուծի կաշին և զինվորների հետ ճանապարհ է ընկնում։ Նրանք հասնում են Բեսս, բայց ուշ։ Բոլոր Բեսսերը սպանված են, իսկ բնակավայրն այրված։ Եվ հանկարծ Բեսսերը վերակենդանանում են Ռեզուսի կախարդանքի շնորհիվ, և մթագնած բանականությամբ հարձակվում են իրենց պաշտպանների վրա։ Հերակլեսը և իր ընկերակիցները հաղթում են։ Հերակլեսը ապահովում է Թրակիացի զինվորներին զրահներով, և նման իրերով։

Հաջորդ մենամարտին մասնակցում էր նաև արքա Կոտիսը, քանի որ իրենց դեմ է ելել հենց ինքը Ռեզուսը։ Ռեզուսի հետևողները՝ պարզվեց ոչ թե կենտավրոսներ են, այլ սովորական մարդիկ։ Հերակլեսը հաղթում է նաև այս մարտում, հաղթելով Ռեզուսին։ Բայց պալատի ճանապարհին գերեվարված Ռեզուսը հայտնում է Հերակլեսին, որ չէր հարձակվել Բես ցեղի վրա, և որ Կոտիսը բոլորովին էլ զոհ չէր, և որ Հերակլեսը ճիշտ մարդկանց համար չէ, որ մարտնչում է։ Պալատում զիվորական գերուն ստորացնում են, և չեն տալիս ուտելիք, Հերակլեսը այս տեսնելով մտորում է նրա խոսքերի վրա։ Վերջապես նա հասկանում է, որ Ռեզուսը ճիշտ էր, և որոշում է մնալ։ Նրա ամբողջ թիմը բացառապես Ավտոլիկոսի՝ ով չցանկացավ անվճար վտանգել իր կաշին, նույնպես մնում է։ Հերակլեսը ներխուժում է պալատ և ազատում Ռեզուսին, բայց նրանց բռնում են և բանտարկում են։ Բանտում Հերակլեսը շղթաներով նորից տեսնում է Ցերբերոսին, բայց որոշ ժամանակ անց հասկանում է, որ դա պարզապես 3 մեծ գայլեր են։ Պարզվում է, որ այս ամենը սարքել է Էվրիսևսը, ով չէր ցանկանում լինել արքա մեծագույն հերոսի ստվերի ներքո։ Դա Էվրիսևսն էր քնացրել Հերակլեսին և իր ընտանիքի վրա բաց թողել գայլերին։ Էվրիսևսը Կոտիսին օգնել է իրենց պետությունները հզոր կայսրության մեջ միավորելու համար։ Թեև Եվգենիան չէր սատարելու իր հորեղբորը, բայց նա ստիպված է սատարել նրան հանուն որդու՝ Արիաի անվտանգության, որը համարվում է իրավահաջորդը Կոտիսի կայսերական գահին։ Հերակլեսը հուսահատվում է, բայց Ամֆիարայը հիշեցնում է նրան, թե ով է նա։ Հերակլեսը հասկանում է, որ նա կորցրել է հավատը դեպի իրեն, և որոշում է ապացուցել, որ նա կիսաստված է։ Նա ազատվում է շխթաներից, մերկ ձեռքերով սպանում է գայլերին և ազատում ընկերներին։ Պալատում նա բռնում է Էվրիսևսին, և չլսելով նրա արդարացումներին՝ սպանում է նրան։ Բայց պալատից դուրս գալու ժամանակ նա հանդիպում է Կոտիսին, և իր ամբողջ պատրաստած բանակին։ Նրանց փրկում է, և հաղթում է մնացածին ճիշտ ժամանակին վերադարձած Ավտոլիկը։ Տիդեյոսը, փոքրիկ արքայազնին ազատելու համար նետվում է զորքի մեջ և մահացու վիրավորվում։ Նա մահանում է Հերակլեսի ձեռքերի վրա և արտաբերում է մի բառ երկարամյա լռությունից հետո. «Հերակլես»։ Հերակլեսը ընկերների հետ հայտնվում է թակարդում Հերայի հսկայական արձանի մոտ։ Այդ ժամանակ Հերակլեսը, գործադրելով ոչ մարդկային ուժեր, շրջում է այդ արձանը թշնամիների վրա։ Հերայի վիթխարի գլուխը գցում է Կոտիսին անդունդը։ Բոլոր զինվորները հասկանում են, որ իրենց առջև կիսասատված է և ծունկի են իջնում Հերակլեսի առաջ։

Վերջնական անիմացված տիտրերից պարզ է դառնում, որ իր բոլոր 12 սխրագործությունները Հերակլեսը կատարել է շնորհիվ իր ընկերների օգնության։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ Դերեր
Դուեյն Ջոնսոն[19][20][21] Հերակլես
Յան Մակշեյն[22] Ամֆիարայ
Սուել Ռուֆուզ[23] Ավտոլիկ
Ջոզեֆ Ֆայնս Էվրիսֆեի
Պիտեր Մալան[24] Սիտակլ
Ջոն Խորտ Ֆրակիաի արքա Կոտիս
Ակսել Խենի[25] Տիդեյ
Ինգրիգ Բոլսան Բերդալ[26] Ատլանտա
Ռիս Ռիչի[27] Իոլայ
Տոբիաս Զանտելման[28] Ռես (արքա)
Ռեբեկա Ֆերգյուսոն[22] Եվգենիա
Աիզեկ Էնդրյուս Արիի
Իրինա Շեյք[29][30] Մեգարա
Ջո Անդերսոն[31] Ֆինեյ
Բարբարա Պալվին[32] Անտիմախա
Ստիվ Պիկոկ[33] Ստեֆան

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Հունգարիայում և Խորվաթիայում[34]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը պետք է նկարահաներ Պիտեր Բերգը, բայց նա հեռացավ ֆիլմի ռեժիսորի պաշտոնից՝ մնալով պրոյեկտում միայն որպես ֆիլմի պրոդյուսեր[35]։
  • Դերերից մեկի համար աչքի էր անցկացվում Անտե Տրաուեն[36]։
  • Նախապես ֆիլմի պրեմիերան նշանակվել էր ԱՄՆ-ում 2014 թվականի օգոստոսի 8-ին[37]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1267297/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=138335.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/hercules
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. http://www.mafab.hu/movies/hercules-115484.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.bbfc.co.uk/releases/hercules-film
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 http://www.imdb.com/title/tt1267297/fullcredits
  11. 11,0 11,1 http://television.telerama.fr/tele/films/hercule,69290068.php
  12. 12,0 12,1 12,2 12,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. Box Office Mojo — 1999.
  14. Brodesser-Akner, Claude (2011 թ․ ապրիլի 28). «Brett Ratner In Talks to Direct Hercules for MGM» (անգլերեն). Vulture. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. Ford, Rebecca (2013 թ․ փետրվարի 26). «'Hercules' Release Date Moves to July 25, 2014» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Hercules: The Thracian Wars (2014) - Release Info» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. «Hercules (2014)» (անգլերեն). MGM. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  18. «Հերակլես - Hercules: թատրոնի տոմսարկղ, ֆիլմի մասին» (ռուսերեն). Ամփոփաթերթ կինոպռակատչիկ. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  19. Sneider, Jeff (2012 թ․ փետրվարի 23). «Dwayne Johnson eyes MGM's 'Hercules'» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  20. Fleming Jr, Mike (2012 թ․ մարտի 5). «Dwayne Johnson To Star In 'Ciudad,' First Russo Brothers Feature Since 2006» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Patten, Dominic (2012 թ․ նոյեմբերի 7). «Paramount & MGM Team Up For 'Hercules'; Dwayne Johnson To Star, Brett Ratner To Direct» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. 22,0 22,1 Kit, Borys (2013 թ․ մարտի 21). «Ian McShane Joins Dwayne Johnson in 'Hercules' for MGM and Paramount (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  23. Fleming Jr, Mike (2013 թ․ մարտի 20). «Rufus Sewell Joining Dwayne Johnson In MGM's 'Hercules'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  24. «Hercules, Starring Dwayne Johnson, Has Officially Started Production». 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  25. Kit, Borys (2013 թ․ փետրվարի 20). «'Headhunters' Star Joining Dwayne Johnson in 'Hercules' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  26. Kroll, Justin (2013 թ․ մայիսի 2). «Ingrid Bolsø Berdal Set to Battle With Dwayne Johnson in 'Hercules' (Exclusive)» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  27. Patten, Dominic (2013 թ․ ապրիլի 17). «'Hercules' Pic Adds 'Lovely Bones' Reece Ritchie» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  28. Kit, Borys (2013 թ․ հունիսի 20). «'Kon-Tiki' Star Nabs Villain Role in Dwayne Johnson's 'Hercules' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  29. Sheiq, Irina (2013 թ․ մայիսի 31). «For my first time on the big screen...I'm so excited and honored to say ill be working with Brett Ratner on his new movie Hercules!!! Thank u» (անգլերեն). Facebook. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  30. «Irina Shayk: Megara in Dwayne Johnson's 'Hercules' Movie!». Just Jared. 2013 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  31. Kroll, Justin (2013 թ․ հունիսի 26). «'Hercules' Adds 'Twilight' Actor to the Cast» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  32. Palvin, Barbara (2013 թ․ սեպտեմբերի 16). «Had an amazing day shooting» (անգլերեն). Թվիթթեր. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  33. «Hollywood beckons Home and Away heartthrob to Hercules» (անգլերեն). Yahoo! 7 TV. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  34. «Hercules: The Thracian Wars (2014) - Filming Locations» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  35. Fleming, Michael (2008 թ․ հուլիսի 22). «Peter Berg to direct 'Hercules'» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  36. Currie, Matt (2013 թ․ ապրիլի 12). «Casting Call: Denis Leary Joins DRAFT DAY; Carrie-Anne Moss Heads to POMPEII; Antje Traue Climbs Aboard HERCULES: THE THRACIAN WARS» (անգլերեն). Collider. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  37. McClintock, Pamela (2013 թ․ հունվարի 16). «Brett Ratner's 'Hercules' to Hit Theaters in August 2014» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլես (ֆիլմ, 2014)» հոդվածին։