Իրինա Շեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Շեյք
անգլ.՝ Irina Valeryevna Shaykhlislamova
Irina Shayk (Straighten Crop).jpg
Ծնվել էհունվարի 6, 1986(1986-01-06) (33 տարեկան)
ԾննդավայրYemanzhelinsk, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
ԱշխատավայրIntimissimi?, Sports Illustrated Swimsuit Issue?, La Perla?, Giorgio Armani, Լակոստ, Guess?, Վոգ, Elle, Harper's Bazaar, Vanity Fair, Մերի Քլեր, GQ, Maxim?, Cosmopolitan, Allure, Glamour, Victoria's Secret, Cesare Paciotti?, Morellato Group?, Annabelle? և Woman?
Կայքirinashaykofficial.com
Irina Shayk Վիքիպահեստում

Իրինա Վալերիի Շայհլիսլամովա (առավել հայտնի Իրինա Շեյք կեղծանվամբ, հունվարի 6, 1986(1986-01-06), Yemanzhelinsk, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սուպերմոդել և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Վալերիի Շայհլիսլամովան ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկի շրջանի Եմանժելինսկ քաղաքում: Հանքափոր հայրը՝ Վալերի Շայհլիսլամովը, մահացել է 2000 թվականին թոքաբորբից, երբ Իրինան 14 տարեկան էր[1]: Մայրը՝ Օլգան, երաժշտության ուսուցչուհի է, իրեն և երկու դուստրերին պահելու նպատակով աշխատել է 2 վայրում: Իրինան ունի ավագ քույր՝ Տատյանան: Արտաքին տվյալները պայմանավորված են հայրական կողմից թաթարական, իսկ մայրական կողմից՝ ռուսական ծագմամբ[2]:

Եմանժելինսկի 4-րդ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Իրինան տեղափոխվել է Չելյաբինսկ և ընդունվել Չելյաբինսկի տնտեսագիտական քոլեջ, որտեղ սովորել է մարքեթինգ: Այնտեղ տեղական իմիջ ակումբի ներկայացուցիչները, նկատելով աղջկան, նրան առաջարկել են աշխատել «Սվետլանա» մոդելային գործակալությունում[3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինայի մոդելային գործունեությունն սկսվել է Չելյաբինսկի «Սուպերմոդել 2004» գեղեցկության մրցույթի հաղթանակից հետո[4]: Սկաուտ Գիա Ջիկիձեն, որը նաև հայտնաբերել է Նատալյա Վոդյանովային, Եվգենյա Վոլոդինային, Պոլինա Կուկլինին, Ելենա Մելնիկին, Օլգա Շերերին և այլ հաջողակ մոդելների, նկատել է Իրինային և առաջարկել դառնալ պրոֆեսիոնալ մոդել: 2005 թվականից, որպես մոդել, սկսել է աշխատել Եվրոպայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում[5]:

2007 թվականին Իրինան դարձել է «Intimissimi» ապրանքանիշի դեմքը և մինչև 2009 թվականը ներկայացրել այն[6]: 2009 թվականին Իրինան նկարահանվել է «Intimissimi»-ի գովազդային հոլովակում: 2010 թվականի սկզբից Իրինա Շեյքը ներկայացրել է «Intimissimi»-ն` որպես ապրանքանիշի պատվիրակ[7]: 2016 թվականի մարտին նորից դարձել է իտալական նորաձևության սպիտակեղենի ապրանքանիշի դեմքը[8]:

2007 թվականից առ այսօր Իրինան նկարահանվում է «Sports Illustrated Swimsuit Edition»-ում՝ աշխատելով հայտնի լուսանկարիչներ Պամելա Հենսոնի, Սթիվ Էրլեի, Ռիկարդո Թինելիի, Ռեննիո Մայֆրեդիի և Ռաֆայել Մակուզոյի հետ[9].

Իրինա Շայհլիսլամովան հայտնվել է ամենահայտնի ամսագրերի շապիկներին՝ ներառյալ ռուսական (2016, 2017)[10], իսպանական (2013, 2014, 2017)[11], թուրքական (2016)[12], գերմանական (2016, 2017)[13], բրազիլական (2014, 2017)[14], ճապոնական (2016, 2017)[15], մեքսիկական (2014)[16] Վոգերում, զարդարել է «Glamour», «Maxim», «Allure», «GQ», «Numero», «Vanity Fair», «Grazia», «Harper's Bazaar», «Cosmopolitan» ամսագրերի շապիկները[17]:

2015 թվականին «L’Oréal» կոսմետիկ բրենդի հետ կնքել է պայմանագիր և սուպերմոդելներ Դաութզեն Կրուսի, Լառա Սթոունի, Բյանկա Բալտիի և ուրիշների հետ դարձել ապրանքանիշի միջազգային պատվիրակ[18]:

Եղել է «Armani Exchange» (2010)[19], «Guess» (2008-2009)[20], «Intimissimi» (2007-2009, 2016-առ այսօր)[6], «Beach Bunny» (2009)[21], «Lacoste» (2007)[5], «La Perla» (2007)[5], «Givenchy & Givenchy Jeans» (2015-2017)[22], «Agua Bendita» (2015), «Linda Farrow» (2015), «Replay» (2011, 2017)[23], Twin-Set (2014), Alberta Ferretti (2017)[24], «Blumarine» (2017)[25] և այլ բրենդների դեմքը:

models.com կայքում Իրինա Շեյքը նշվել է ամենասեքսուալ մոդելների և ինդուստրիայի խորհրդանիշների ցանկում[26][27]:

2016 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ մասնակցել է Փարիզում կայացած «Victoria's Secret»«Fashion Show»-ին[28][29]: Ընդ որում, Իրինան բեմահարթակ է դուրս եկել դստեր՝ Լեյա դը Սյենով հղի ժամանակ:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարել է ռուսալեզու «Թոփ-մոդել» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանը, սակայն շուտով շոուն վերջնականապես փակվել է[30][31]:

«Need for Speed» համակարգչային խաղում Իրինան խաղացել է Միլա Բելովայի (անգլ.՝ Mila Belova) կերպարը:

Իրինայի լավագույն դիզայներ ընկերներն են Դոնաթելա Վերսաչեն և Ռիկարդու Թիշին[32][33]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2015 թվականներին հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ[34]:

2015 թվականի ապրիլից հանդիպել է դերասան Բրեդլի Քուփերի հետ[35][36][37]: 2017 թվականի մարտի 21-ին զույգն ունեցել է դուստր՝ Լեյա դը Սյեն Շեյք Քուփերին[38][39]: 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է[40]:

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր «Christian Dior Denim Flow» երգում հիշատակել է Իրինային՝ ասելով. «I wanna see Irina Shayk next to Doutzen» (Ես ցանկանում եմ Իրինա Շեյքին տեսնել Դաութզենի կողքին՝ նկատի ունենալով «Victoria’s Secret»-ի հրեշտակ Դաութզեն Կրուսին): Իրինան ներգրավված է եղել նաև Քանյեի «Power» երգի տեսահոլովակի նկարահանումներին (տեսահոլովակում ներգրավված էին նաև մոդելներ Դիանդրա Ֆորրեսթը և Ջեսսիկա Ուայթը):

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Need for Speed: The Run Need for Speed: The Run Միլա Բելովա
2013 կֆ Գործակալ L'Agent գործակալ
2014 ֆ Հերակլես Hercules Մեհարա
2016 ս Էմի Շումերի ներսում Inside Amy Schumer կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 5 мужчин Ирины Шейк - Звезды - SNCMedia.ru
  2. Интервью с Ириной Шейх в телепередаче Good Day LA 3:56(անգլ.)
  3. Ирина Шейк
  4. Еманжелинская девушка Ирина Шайхлисламова признана 'Супермоделью-2004'
  5. 5,0 5,1 5,2 «Irina Shayk bio. Modeling career and personal life. Photos and magazine covers. Russian supermodel Irina Shayk tells her story»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին։ Վերցված է 2010-09-08 
  6. 6,0 6,1 Intimissimi
  7. «Ирина Шейк (Irina Shayk) в нижнем белье «Intimissimi»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2011-02-15 
  8. [1]
  9. Профиль модели на сайте Sports Illustrated за года 2007 2008 Արխիվացված է Մայիս 2, 2015 Wayback Machine-ի միջոցով: 2009 Արխիվացված է Սեպտեմբեր 16, 2010 Wayback Machine-ի միջոցով: 2010 Արխիվացված է Սեպտեմբեր 3, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  10. [2]
  11. [3]
  12. [4]
  13. «Vogue Germany May 2017 Covers (Vogue Germany)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  14. «Vogue Brasil January 2017 Covers (Vogue Brasil)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  15. «Vogue Japan August 2016 Cover (Vogue Japan)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  16. «Vogue Mexico October 2014 Covers (Vogue Mexico)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  17. «Ирина Шейк - обложки» 
  18. «Ирина Шейк стала лицом L'Oreal Paris»։ Информационно-аналитический портал www.Sostav.ru։ Վերցված է 2017-07-22 
  19. Armani Exchange S/S 10 (Armani Exchange)
  20. Guess Jeans S/S 09 (Guess)
  21. Beach Bunny Swimwear Archived 2010-10-11 at the Wayback Machine.
  22. «Беременная Ирина Шейк снялась в рекламной кампании Givenchy» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-07-22 
  23. «Ирина Шейк в рекламе Replay Jeans»։ Etoday։ Վերցված է 2017-07-22 
  24. «Очень горячая Ирина Шейк топит лед в рекламной кампании Alberta Ferretti»։ Harper’s Bazaar - модный женский журнал։ Վերցված է 2017-07-22 
  25. «Ирина Шейк снялась в рекламной кампании Blumarine»։ www.glamour.ru։ 2017-06-23։ Վերցված է 2017-07-22 
  26. «MODELS.com's Top Sexiest Models»։ models.com։ Վերցված է 2017-07-22 
  27. «MODELS.com's Industry Icons»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  28. «Кендалл Дженнер и Джиджи Хадид открыли показ Victoria's Secret Fashion Show»։ Վերցված է 2016-12-29 
  29. «32 интересных факта об Ирине Шейк» (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-15 
  30. Шоу «Топ-модель по-русски» закончится 1 декабря Archived 2013-02-09 at the Wayback Machine.
  31. Программа на телеканале «Ю» «Топ-модель по-русски» закрывается, выполнив свою задачу
  32. «Ирина Шейк и Брэдли Купер на показе Givenchy в Париже»։ www.tatler.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-22 
  33. «Ирина Шейк поздравила Донателлу Версаче с днем рождения» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-07-22 
  34. «Красавица и красавец». Сказка с несчастливым концом
  35. «Bradley Cooper and Irina Shayk pictured together for first time»։ HelloMagazine։ 11 мая, 2015։ Վերցված է 2015-05-12 
  36. «Британские репортеры засняли свидание Брэдли Купера и Ирины Шейк»։ Lenta.ru։ 12 мая, 2015։ Վերցված է 2015-05-12 
  37. Smith Stephanie (5 мая, 2015)։ «Bradley Cooper and Irina Shayk spotted making out after Met Gala»։ New York Post։ Վերցված է 2014-05-12 
  38. «Ирина Шейк и Бредли Купер стали родителями»։ www.zirki.odnoboko.com։ Վերցված է 2017-04-09 
  39. «Ирина Шейк и Брэдли Купер рассекретили имя первенца»։ www.tatler.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-11-ին։ Վերցված է 2017-04-11 
  40. Francesca Bacardi (2019-06-07)։ «Bradley Cooper and Irina Shayk split after four years» (անգլերեն)։ Page Six։ Վերցված է 2019-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]