Բյանկա Բալտի
Բյանկա Բալտի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1984[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Լոդի, Լոմբարդիա, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Սուպերմոդել, մոդել և դերասանուհի |
![]() |
Բյանկա Բալտի ( իտալերեն՝ Bianca Balti, մարտի 19, 1984[1], Լոդի, Լոմբարդիա, Իտալիա[2]), իտալացի մոդել։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյանկա Բալտին առաջին անգամ հայտնվել է L’Officiel-ի էջում, որտեղ նա նկարահանվել է Ալեքսի Լուբոմիրսկի լուսանկարիչի կողմից (2004 սեպտեմբեր)։ Մոդելն իր առաջին գովազդային համագործակցությունը կապել է Dolce & Gabbana-ի հետ՝ 2005 թվականին։ Բալտին շարունակում էր հայտնվել շատ ամսագրերի էջերում, որոնց թվում էին Vogue, Harper’s Bazaar, W, Cosmopolitan, Elle, Marie Claire, Jalouse և այլ ամսագրեր։
Նա աշխատել է նաև շատ մոդելների գովազդային կազմակերպչություններում, որոնց թվում էին Roberto Cavalli, Donna Karan, Christian Dior, Dolce & Gabbana, Valentino, Armani, Missoni, Rolex, Guess?, Paco Rabanne, Anna Molinari, Guerlain, Revlon, La Perla, Cesare Paciotti, Mango, Ermanno Scervino և Thierry Mugler[4] ամսագրերը։ Սկսած 2005 թվականի գարուն-ամառ եղանակից Բյանկա Բալտին մասնակցություն է ունեցել շատ դիզայներների ցուցադրումներին և մոդայի տներում, որոնցից են Karl Lagerfeld-ը, Gianfranco Ferré-ն, Marc Jacobs-ը, Alexander McQueen-ը, Givenchy-ն, Zac Posen-ը, Hermès-ը, John Galliano-ը, Gucci-ն, Fendi-ն, Prada-ը, Valentino-ը, Missoni-ը, Chanel-ը, Christian Dior-ը, Versace-ն, Oscar de la Renta-ն, Narciso Rodriguez-ը, Ralph Lauren-ը, Carolina Herrera-ն և Dolce & Gabbana-ն։ Մոդելը 2005 թվկնին մասնակցել Victoria’s Secret-ում[5][6]։
Բյանկա Բալտիի աղջկա ծնվելուց հետո՝ նա նորից վերադարձավ իր աշխատանքին, դառնալով Cesare Paciotti-ի և St. John-ի նոր դեմքը։ Մոդելը նկարահանվել է մի քանի օրացույցերի համար, որոնց թվում էին Pirelli (2011) և Wurth (2009) օրացույցերը[7][8]։ 2012 թվականից Բյանկա Բալտին և դերասանուհի Մոնիկ Բելուչին համարվում են Dolce & Gabbana-ի դեմքը[9][10]։ 2012 թվականի ամռանը Հռոմի Տրայանա շուկայում սկսվեց ֆոտոցուցադրում, որը նվիրված էր Իտալիայի մոդելներին[11]։
Սեփական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյանկայի հայրը՝ Բրունո Բալտին, ձեռնարկատեր է, իսկ մայրը՝ Բիչե Մարզանին, դասավանդում է իրավագիտություն[12][13][14]։ Նա նաև ունի ավագ եղբայր, որի անունը Ալեսանդրո է։ Ալեսանդրոն նոտար է։ Բյանկա Բալտիի կրտսեր եղբայրին անվանում են Կարլո Ալբերտո, որը ուսանում է ճարտարապետական համալսարանում։ Բյանկան ուսանել է Լոդիում գտնվող Վեռա Պետրոյի անվան դպրոցում (Liceo classico Pietro Verri):
2006-ից 2010 թվականներին Բյանկան ամուսնացած էր լուսանկարիչ Քրիստիան Լուչիդայի հետ։ Նախկին ամուսինների մոտ ծնվել է աղջիկ, որին անվանեցին Մատիլդա Լուչիդի (ծնվ. 2007 թվական աշուն)։ 2017 թվականի օգոստոսի 1-ից ամուսնացած է Մետյու Մակրեյի հետ[15]։ Ամուսինների մոտ ծնվեց աղջիկ, որին անվանեցին Միկ Մեկրեյ (ծնվ. 2015 թվական ապրիլի 14)[16]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բյանկա Բալտին fashionmodeldirectory.com-ում
- Բյանկա Բալտին models.com-ում
- Բյանկա Բալտին style.com-ում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://famousdude.com/9259-bianca-balti.html
- ↑ http://famousdude.com/period/5-1980-1989-8/
- ↑ Gaudenzi Alessandro։ «Campagne pubblicitarie con Bianca Balti»։ NEWEmotion (իտալերեն)։ Վերցված է 2017-08-13
- ↑ «Go Go Tales Cannes Balti Pictures and Photos» (անգլերեն)։ Getty Images։ Վերցված է 2017-08-13
- ↑ «GO GO TALES» (անգլերեն)։ Festival de Cannes։ Վերցված է 2017-09-03
- ↑ Pirelli Calendar 2011 на models.com
- ↑ «Топ-модели календаря The Wurth Supermodels 2009»։ Etoday։ Վերցված է 2017-08-13
- ↑ «Dolce & Gabbana woman SS/12 ads by Giampaolo Sgura»։ Dolce & Gabbana։ 22nd December 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2017-09-03
- ↑ «Dolce & Gabbana FW13 Women’s Campaign by Sgura»։ Dolce & Gabbana։ 22nd June 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2017-09-03
- ↑ «Bianca Balti. Immagini di una favola di moda / Mostre - Mercati di Traiano» (իտալերեն)։ Mercati di Traiano - Museo dei Fori Imperiali։ Վերցված է 2017-08-13
- ↑ «Bianca Balti | About Bianca Balti»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2018-05-15
- ↑ Mariabice Marzani | Facebook
- ↑ Bianca: «Ho imparato a sentirmi bella, ed è stata una rivincita»
- ↑ «Бьянка Балти вышла замуж: итальянская свадьба в Калифорнии»։ Hello! Russia։ 2.08.2017։ Վերցված է 2017-09-03
- ↑ «Счастливы вместе: Бьянка Балти снова стала мамой»։ Glamour Russia։ 15 апреля 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-15-ին։ Վերցված է 2017-09-03
|