Ջոզեֆ Ֆայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Ֆայնս
JosephFiennescrop.JPG
Հասակը183 սմ
Ծնվել էմայիսի 27, 1970(1970-05-27)[1][2][3][4][5] (49 տարեկան)
ԾննդավայրՍոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1993–այժմ
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
ԸնտրանիՍիրահարված Շեքսպիրը
Ելիզաբեթ
Սպանիր ինձ նրբորեն
Վենետիկի վաճառականը
FlashForward
Ծնողներհայր՝ Մարկ Ֆայնս, մայր՝ Ջենիֆեր Լեշ
Ամուսին(ներ)Մարիա-Դոլորես Դիեգես

Ջոզեֆ Ֆայնս (անգլ.՝ Joseph Fiennes, լրիվ անունը՝ Ջոզեֆ Ալբերիք Իսքարիոթ Թուիսլթոն Վիքհեմ Ֆայնս, անգլ.՝ Joseph Alberic Iscariot Twisleton Wykeham Fiennes ), բրիտանացի դերասան՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության։ Ծնվել է 1970 թվականի մայիսի 27-ին Սոլսբերի, Ուիլթշիր, Անգլիա։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում, ներկայացումներում և սերիալներում։ Դերասանական գործունեությունից բացի զբաղվում է սոցիալ-քաղաքական պրոբլեմներով, ընդգրկված է մի քանի բարեգործական ծրագրերում, ֆինանսավորում է քաղցկեղային հիվանդությունների հետ կապված գիտական հետազոտությունները։ Արքայազնի վստահության (The Prince's Trust), բարեգործական հիմնադրամի դեսպաններից է[6], զբաղվում է նաև թենիսով, ալպինիզմով, սերֆինգով և ձիարշավով[7]: Ֆայնսը սերում է ազնվական ընտանիքից և հանդիսանում է Ուելսի արքայազն Չարլզի 8-րդական զարմիկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայնսը ծնվել է հարավարևելյան Անգլիայի Սոլսբերի քաղաքում (Ուիլթշիր կոմսություն), լուսանկարիչ և ֆերմեր Մարկ Ֆայնսի և վիպասանուհի Ջենիֆեր Լեշի բազմազավակ ընտանիքում[8]: Նրա ավագ եղբայրը հայտնի դերասան Ռայֆ Ֆայնսն է, քույրերը՝ Մարթա և Սոֆի Ֆայնսերը ռեժիսորներ են, եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը կոմպոզիտոր է, իսկ Յակոբ Ֆայնսը, որը նրա երկվորյակ եղբայրն է, էկոլոգ է և վայրի բնության պաշտպան։ Ֆայնսն ունի ևս մեկ որդեգրված եղբայր՝ Մայքլ Էմերին, որը զբաղվում է հնագիտությամբ։

Ֆայնսը մեծացել և կրթություն է ստացել սկզբում Իռլանդիայում (Արևմտյան Քորք), որից հետո տեղափոխվել է Անգլիա։ Ֆինանսական պրոբլեմների հետ կապված ընտանիքի հաճախակի այս ու այն կողմ տեղափոխվելու պատճառով, նա ստիպված է եղել սովորել 14 տարբեր դպրոցներում։ Ծնողների, հատկապես մոր մեծ սերը մշակույթի նկատմամբ և երեխաներին տված դաստիարակությունը արվեստի և գրականության սիրո մթնոլորտում, մեծ ազդեցություն է ունեցել հետագայում երեխաների մասնագիտության ընտրության մեջ։ Ֆայնսը հիշում է, որ իրենք հեռուստացույց չունեին, փոխարենը միշտ կարդում էին։ 16 տարեկանում Ֆայնսը մեկ տարի սովորել է Սաֆոլկի գեղարվեստական դպրոցում, բայց այն թողել է միանալու համար Young Vic Youth Theatre-ին։ Թագավորական ազգային թատրոնում չորս տարի աշխատել է որպես զգեստապահ[9]: Այնուհետեև երեք տարի սովորելով Լոնդոնի Գիլդհոլի երաժշտական և դրամայի դպրոցում և ավարտելով այն 1993 թ.-ին՝ Ֆայնսը սկսում է զբաղվել դերասանական իր կարիերայով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայնսի կարիերան սկսվում է թատրոնից։ Նա իրեն նախ և առաջ համարում է թատրոնի դերասան և շատ անգամ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց՝ գերադասելով բեմը կինոյից։ Ֆայնսի առաջին թատերական պրոֆեսիոնալ դեբյուտը եղել է Լոնդոնի Վեստ Էնդ թատրոնում, «Կինը սևի մեջ» ներկայացման մեջ։ Երկրորդ, «Մեկ ամիս արվարձանում» բեմադրման ժամանակ նրա խաղընկերուհին հայտնի բրիտանացի դերասանուհի Հելլեն Միրրենն էր։ Այնուհետև Ֆայնսը երկու տարի աշխատում է Շեքսպիրյան թագավորական թատրոնում և ցուցաբերած փայլուն դերասանական խաղի համար բարձր գովասանքի է արժանանում թատերական քննադատների կողմից։ Մեծ հաջողություն է ունենում «Մարդու Որդին» ներկայացումը, որտեղ Ֆայնսը մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Ֆայնսի դեբյուտային ֆիլմը «Փոփփի Քերյուի անվճռականությունն» է՝ 1995 թ-ին, սակայն նրա առաջին լուրջ դերը գեղարվեստական կինոյում Քրիստոֆերի կերպարն է՝ 1996 թ., իտալացի ռեժիսոր Բելուչչիի նկարահանած «Հպանցիկ գեղեցկություն» ֆիլմում։ Կինոյում նրա առաջին քայլերը աչքի չեն ընկնում, փոխարենը նա ակտիվ զբաղվում է թատրոնով, խաղում է մի շարք ներկայացումներում՝ «Տեսարանը կամրջից», «Դրախտի երեխաները», «Թրոլյուսն ու Քրեսիդան», «Ինչպես դա քեզ դուր է գալիս», «Խոտե մահճակալը»։

1998 թ-ին նրա գլխավոր դերակատարմամբ էկրան են բարձրանում միանգամից երեք ֆիլմ՝ «Ինչ-որ բան Մարթայի մասին» (Լաուրենս) կատակերգությունը, և Օսկարի ներկայացված երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» (Ռոբերտ Դադլի) պատմական դրաման և «Սիրահարված Շեքսպիրը» (Ուիլլ Շեքսպիր) ռոմանտիկ կատակերգությունը, որը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում ճանաչվում է տարվա լավագույն ֆիլմ։ Երկու ֆիլմերը՝ «Ելիզաբեթ» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նրա խաղընկերուհիներն են Քեյթ Բլանշետը և Գվինեթ Փելթրոուն, Ֆայնսին բերում են համաշխարհային ճանաչման։ Սիրահարված Շեքսպիրում Ֆայնսը մարմնավորում է երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կերպարը։ Շեքսպիրի դերկատարման համար Ֆայնսը արժանանում է Լաս Վեգասի կինոքննադատների ասոցիացիայի, ինչպես նաև Chicago film Critics Association Awards-ի կողմից որպես ամենախոստումնալից դերասան, MTV Movie Awards-ի կողմից՝ լավագույն համբույրը մրցանակներին և առաջադրվում է BAFTA-ի, MTV Movie Awards-ի, Screen Actor Guild Awards-ի կողմից տարվա լավագույն դերասան անվանակարգում։ Նա Miramax ընկերության հետ միանգամից հինգ ֆիլմի պայմանագիր է կնքում, սակայն ավելի ուշ չեղյալ է համարում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում կորցնել իր ազատությունը[10]:

Սիրահարված Շեքսպիրի հաջողությունից չշլացած, և անկախ կինոյում բացված փայլուն հեռանկարից իր համար՝ բավականին համեստ դերասանը, խուսափելով «Սեքս խորհրդանիշ» ճանաչվելուց, մի քանի ամիս անհայտանում է գլամուր աշխարհի տեսադաշտից[11]: Վերադառնում է թատրոն և խաղում է «Իրական լավ գործ» ներկայացման մեջ. թատրոնում շաբաթական 200 ֆունտ աշխատավարձով։ Հաճախ Հոլլիվուդը քննադատել է Ֆայնսին, որ նա չկարողացավ որսալ իր հաջողության պահը Շեքսպիրից հետո և մտնել այն դռներով, որ «Սիրահարված Շեքսպիրն» էր բացել իր առջև։ Ֆայնսը սիրում է թատրոնը, որտեղ նա կարող է կերտել։ 2001 թ. «Էդուարդ Երկրորդ» թատերական բեմականացման մեջ նա խաղում է Էդուարդ Երկրորդի դերը, և հենց նույն թվականին էլ էկրան է բարձրանում նրա գլխավոր դերակատարմամբ «Թշնամին դարպասի մոտ» ռազմական դրաման, որտեղ նա մարմնաորում է ռուս կոմիսար «Դանիլովի» կերպարը։ Ստանալով մեծ թվով առաջարկներ հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների կողմից ֆիլմերում նկարահանվելու՝ նա միևնույն է հավատարիմ է մնում թատրոնի նկատմամբ իր դերասանական կրքին և չի հրաժարվում թատրոնում իր դերերից։ 2002 թ. «Սպանիր ինձ նրբորեն» էրոտիկ թրիլերը, որը պատմություն է Ալիսի և առեղծվածային Ադամ Թելիսի անկառավարելի սեքսուալ կրքերի մասին, որտեղ Ֆայնսը խաղում է Ադամ Թելիսի կերպարը, նորից թարմացնում է Ֆայնսի Շեքսպիրյան փառքը։ Դրան հաջորդում են 2003 թ. «Լյութեր»(Մարտին Լյութեր) և 2004 թ. «Վենետիկի վաճառականը» (Բասսանիո) ֆիլմերը, վերջինս նաև Ալ Պաչինոի և Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ[12]: 2006 թ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Դայան Քրյուգերի, Դեննիս Հեյսբերթի և իր գլխավոր դերակատարմամբ Ֆայնսը նկարահանվում է «Մնաս բարով Բաֆանա», քաղաքական բանտարկյալ, հեղափոխական Նելսոն Մանդելայի՝ բանտում անցկացրած տարիների, բանտապահ Ջեյմս Գրիգորիի և Մանդելայի միջև ձևավորված ընկերության մասին պատմող ֆիլմում[13]: 2007 թ. Ֆայնսը Ռուսաստանի հետ համատեղ, առաջին անգամ որպես ռեժիսոր, նկարահանում է «Ոգին» կարճամետրաժ ֆիլմը[14][15]:

Մասնակցել է «Անիմացիոն դյուցազնավեպ» 1999 թ., «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» 2003 թ. և «Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը» 2010 թ. անիմացիոն մուլտֆիլմերի հնչյունավորմանը, ինչպես նաև 1998 թ. BBC Radio4 ռադիոալիքով հեռարձակվող «Ավան», «Աղոթողի դիմակը» վեպերի ռադիոբեմականացմանը և 2002 թ. թողարկված Շեքսպիրի սոնետների ամբողջական հավաքածուի՝ «Երբ սերն է խոսում» CD ալբոմի աուդիոընթերցումներին։ 2010 թ. Ֆայնսը հրավիրվում է մասնակցելու հայտնի ֆրանսիական սուրճի «Carte Noir» ապրանքանիշի կողմից կազմակերպված «Carte Noire-ի ընթերցողները» դասական ստեղծագործությունների ընթերցման տեսաշարում[16]: Ֆայնսի կարիերան շարունակվում է առ այսօր. նա 2009-2010-2011-2012 թվականներին նկարահանվել է «FlashForward» (Գալիքի պահը), «Քամելոթ», «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայնսն իր կնոջ՝ արմատներով իսպանացի, շվեյցարական մոդել Մարիա-Դոլորես Դիեգեսի հետ ծանոթացել է 2005 թ. Տաորմինայում (Սիցիլիա) անցկացվող կինոփառատոնի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականին Տոսկանայում։ Զույգն այժմ ունի երկու դուստր՝ Սեմ ծնվ. 2010 թ. և Իզաբել ծնվ. 2011 թ.։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անվանում Կերպարը Ֆիլմի բնօրինակ անվանում
1995 Փոփփի Քերյուի անվճռականությունը Ուիլլի The Vacillations of Poppy Carew
1996 Հպանցիկ գեղեցկություն Քրիստոֆեր Stealing Beauty
1998 Ինչ-որ բան Մարթայի մասին Լաուրենս Martha, Meet Frank, Daniel and Laurence
1998 Ելիզաբեթ Ռոբերտ Դադլի Elizabeth
1998 Սիրահարված Շեքսպիրը Ուիլլ Շեքսպիր Shakespeare in Love
1999 Հավերժ իմը Ալեն Ռիփլի Forever Mine
2000 Ժանգոտ ալյումին Շոն Դինի Rancid Aluminum
2001 Թշնամին դարպասի մոտ Կոմիսար Դանիլով Enemy at the Gates
2001 Աճյուն Էլիջահ Dust
2002 Լեո Ստեֆան Leo
2002 Սպանիր ինձ նրբորեն Ադամ Թելիս Killing Me Softly
2003 Լյութեր Մարտին Լյութեր Luther
2004 Վենետիկի վաճառականը Բասսանիո The Merchant of Venice
2005 Մարդը մարդուն Ջեմի Դոդ Man to Man
2005 Մեծ արշավ Դանիել Գիբսոն The Great Raid
2006 Սուր սահմանի վրա Նեյլ Բուքման Running with Scissors
2006 Դարվինի մրցանակը Մայքլ Բուրոուզ The Darwin Awards
2007 Մնաս բարով, Բաֆանա Ջեյմս Գրեգորի Goodbye Bafana
2007 Ոգի ֆիլմի ռեժիսոր The Spirit
2008 Փախուստ Լեննի Դրեյք The Escapist
2008 Դու, ես և կապիտան Լոնբրիջը Լյուկ՝ հեղինակի ձայն You Me and Captain Longbridge
2008 Կարմիր բարոնը Ռոյ Բրաուն The Red Baron
2008 Հմայիչ/Գեղեցիկ Բոբ Ֆիցփեյն Pretty/Handsom
2008 1941-ի գարունը Արթուր Պլանկ Spring 1941
2009 Գալիքի պահը Մարկ Բենֆորդ FlashForward
2009 Հոսանքին հակառակ Փոլ Թոմսոն Against the Current
2011 Քամելոթ Մերլին Camelot
2012 Ամերիկյան սարսափ պատմություն Թիմթի Հոուարդ American Horror Story
2014 Խաղեր ստեղծողը Մորոդյան The Games Maker
2014 Հերակլես Եվրիսթյոս Hercules
2015 Քլավիոս Քլավիոս Clavius
2015 Պիղծը - The Unholy
2015 Անծանոթ երկիր Մեթյու Փարքեր Strangerland
2015 Դիպլոմատը Մայք Շեփարդ The Diplomat

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ներկայացման անվանում Կերպար Բնօրինակ անվանում
1993 Կինը սևի մեջ - The Woman In Black
1994 Մեկ ամիս քաղաքից դուրս Բելյաև A Month In The Country
1995 Տեսարան կամրջից Ռոդոլֆո A View From The Bridge
1996-1997 Մարդու որդին Հիսուս Քրիստոս Son of Man
1996 Դրախտի երեխաները Լեսենար Les Enfants du Paradis
1996-1997 Թրոլյուսն ու Քրեսիդան Թրոլյուս Troilus and Cressida
1996-1997 Խոտե մահճակալը Ռեյֆ Սմիթ The Herbal Bed
1997 Ինչպես դա քեզ դուր է գալիս Սիլվիոս As You Like It
1998 Իրական լավ գործ Բիլլի Real Classy Affair
2001 Էդուարդ II Էդուարդ II Christopher Marlowe’s Edward II
2001 Մարտիկ պոետի ընթերցումը - War Poet’s Reading
2002 Օթելլո Լագո Othello
2003 Սիրո անպտուղ ջանքերը Բերոուն Love’s Labour’s Lost
2005-2006 Էպիտաֆիա Ջորջ Դիլոնի համար Ջորջ Դիլոն Epitaph for George Dillon
2008 2000 մետր Շերիֆի օգնական(Մոս) 2,000 Feet Away
2009 Սիրանո դը Բերժերակ Սիրանո Cyrano de Bergerac

Անիմացիոն կրկնօրինակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

տարեթիվը անվանումը կերպարը բնօրինակ անվանումը
1998 Անիմացյոն Դյուցազնավեպ Բավուլֆ (ձայն) Animated Epics։ Beowulf
2003 Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը Պրոթեոս (ձայն) Sinbad: Legend of the Seven Seas
2010 Մարդկային զգայնության կորած և գտնված արկղը տղա (ձայն) A Lost and Found Box of Human Sensation

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Las Vegas Film Critics Society Awards
    • Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Broadcast Film Critics Association Awards
    • Նորահայտ դերասան՝ Ելիզաբեթ 1999
  • Screen Actors Guild Awards
    • Գլխավոր դերի փայլուն կատարում՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Blockbuster Entertainment Awards
    • Լավագույն սկսնակ դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • MTV Movie Awards
    • Լավագույն համբույրը՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Chicago Film Critics Association Awards
    • Ամենախոստումնալից դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1998
  • Cinema For Peace Awards
    • Տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ Ոգին 2008

Ներկայացված է եղել

  • BAFTA awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • MTV Movie Awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Screen Actors Guild Awards
    • Լավագույն դերասան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Teen Choice Awards
    • Ամենասեքսուալ սիրային տեսարան՝ Սիրահարված Շեքսպիրը 1999
  • Satellite Awards
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Վենետիկի վաճառականը 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129578282 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. filmportal.de — 2005.
  4. Discogs — 2000.
  5. Munzinger-Archiv — 1913.
  6. «Joseph Fiennes Charity Work, Events and Causes» 
  7. LEWIS SIMON (մարտի 28, 2008)։ «The Triumph of Joseph Fiennes» 
  8. Hoad Phil (հունիսի 11, 2008)։ «Why won't Joseph Fiennes make life easy for himself?» 
  9. Iley Chrissy (հունվարի 14, 2007)։ «No ordinary Joe» 
  10. Brooks Xan (սեպտեմբերի 21, 2005)։ «Joseph Fiennes tells Xan Brooks why he rejected a five-picture deal in Hollywood for £200 a week at the Royal Court Theatre»։ Վերցված է 24.01.2015 
  11. Grice Elizabeth։ «In Fiennes form» 
  12. Долин Антон։ «Сыграть живого человека всегда трудно» 
  13. Tunzelmann Alex (մայիսի 10, 2012)։ «Reel history: Goodbye Bafana» 
  14. Федина Анна։ «Глаза в кино говорят больше, чем губы» 
  15. «The Spirit/Дух»։ 2008 
  16. ORR GILLIAN (մարտի 19, 2010)։ «Joseph Fiennes is the new face of Carte Noire Readers»