Մնաս բարով, Բաֆանա
«Մնաս բարով, Բաֆանա» (անգլ.՝ Goodbye Bafana), կենսագրական դրամա, որը 2007 թվականին նկարահանել է Բիլլե Ավգուստը՝ հիմնվելով գրաքննիչ և Նելսոն Մանդելայի բանտապահ Ջեյմս Գրեգորի համանուն գրքի վրա: «Բաֆանա» բառը վերաբերում է Գրեգորիի սևամորթ մանկական ընկերոջը, իսկ կոսա թարգմանաբար նշանակում է «տղա»[10]:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի փետրվարի 11-ին Բեռլինի կինոփառատոնում[11]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Գրեգորին (Ջոզեֆ Ֆայնսը) մեծացել էր Տրանսկեի ֆերմայում՝ շրջապատված սև հասակակիցներով և մանկուց հիանալի խոսում էր կոսա լեզվով: Աշխատելով Ռոբեն Այլենդի բանտում որպես պահակ, նա իր գիտելիքներն օգտագործեց լրտեսելու երիտասարդ հեղափոխական Նելսոն Մանդելային (Դենիս Հեյսբերտ) և մյուս սևամորթ բանտարկյալներին, որոնք չէին կասկածում, որ ինչ-որ մեկը հասկանում է իրենց լեզուն:
Եթե հավատանք իրեն՝ Գրեգորին, 1968 թվականից մինչև 1990 թվականներն իր ծառայության ընթացքում նա ապարտհեյդի մոլի կողմնակցից դարձել էր Աֆրիկայի տեղաբնակների ազատագրության համար մղվող պայքարի առաջամարտիկ[12]:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջոզեֆ Ֆայնս | Ջեյմս Գրեգորի |
Դեննիս Հեյսբերտ | Նելսոն Մանդելա |
Դայան Քրյուգեր | Գլորիա Գրեգորի |
Պատրիկ Լիստեր | Մայոր Փիթեր Ջորդան |
Նորման Էնստի | Ջիմմի Կրյուգեր |
Շայլո Հենդերսոն | Բրենտ Գրեգորի |
Թայրոն Կեոգ | Բրենտ Գրեգորի |
Մեգան Սմիթ | Նատաշա Գրեգորի |
Ջեսսիկա Մանուել | Նատաշա Գրեգորի |
Ֆետ Նդուկվանա | Վիննի Մանդելա |
Տերրի Ֆետո | Զինձի Մանդելա |
Լեսլի Մոնգեզի | Ուոլթեր Սիսուլու |
Զինգիզիլե Մտուզուլա | Ռեյմոնդ Մհլաբա |
Մեհբուբ Բավա | Ահմեդ Կատրադա |
Շեյկս Միեկո | Էնդրյու Մլանենի |
Սիզվե Մսուտու | Սիրալ Ռամաֆոսա |
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիտոր Դարիո Մարիանելիի 16 ստեղծագործություններից բաղկացած «Goodbye Bafana Original Motion Picture Soundtrack» պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 31-ին[13]:
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «The Harbour» | 03:47 | |||||||
2. | «Prisoners» | 01:28 | |||||||
3. | «Journey To the Cape» | 01:10 | |||||||
4. | «A Father's Grief» | 02:54 | |||||||
5. | «Stick Fight» | 02:44 | |||||||
6. | «Forbidden» | 02:48 | |||||||
7. | «Chocolate» | 02:19 | |||||||
8. | «The Offer» | 01:36 | |||||||
9. | «The Wrong Side» | 01:12 | |||||||
10. | «Still In Prison» | 01:30 | |||||||
11. | «Threats» | 01:14 | |||||||
12. | «Lieutenant Gregory» | 02:45 | |||||||
13. | «The Strongest Ox» | 03:24 | |||||||
14. | «Letter From Mandela» | 01:49 | |||||||
15. | «A New South Africa» | 02:12 | |||||||
16. | «Manqoba» | 05:02 | |||||||
37:54 |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Goodbye Bafana: Nelson Mandela, My Prisoner, My Friend» («Մնաս բարով, Բաֆանա: Նելսոն Մանդելան իմ բանտարկյալն է, իմ ընկերը») գրքի հրատարակումից ի վեր, ընդ որում ապարտեիդի ավարտից հետո, Ջեյմս Գրեգորիին մեղադրում էին Մանդելայի հետ իր մտերմության փաստը չափազանցելու մեջ: Ինչպես նշում է Բրիտանական հեռարձակման կորպորացիան (BBC-ն ), «ինչպես կարելի է բացատրել, թե ինչու է մեծ էկրանին այս պատմության վարկածը այդքան տարօրինակ կերպով միակողմանի ներկայացվում»[14]:
«The Guardian»- ը գրում է, որ ֆիլմը հակասում է Մանդելայի կյանքի այս ժամանակահատվածի մասին բոլոր հայտնի փաստերին: Մասնավորապես, նրա ընկերը և պաշտոնական կենսագիրը՝ Էնթոնի Սեմփսոնը, նշում է, որ Մանդելան ասում է, որ Գրեգորիի հուշերում «հալյուցինացիաներ» կան: Ֆիլմում Գրեգորը Պոլսմուրի բանտում խնդրում է Մանդելային բանակցել սպիտակ փոքրամասնության ռեժիմի հետ. «Դուք կարող եք դադարեցնել դա: Դուք կարող եք վերջ տալ բռնությանը: Ասացեք ձեր մարդկանց՝ Լուսակայում, դադարեցնեն զինված պայքարը»: Այնուամենայնիվ, գրքում դա այդպես չէ, ավելին՝ Պոլսմուրում, ժամանակի մեծ մասը, Գրեգորն անցկացնում էր Մանդելայի բուժման հաշիվների մշակման վրա: Ինքը՝ Մանդելան, «Ազատության երկար ճանապարհը» գրքում ասում է, որ «այն տարիներին, երբ նա հոգ էր տանում իր մասին Պոլսմուրից մինչև Վիկտոր Վերստեր (մյուս բանտը), մենք երբեք քաղաքականության հարցեր չենք քննարկել»: Սեմպսոնը իր «Մանդելա: Պաշտոնական կենսագրություն» գրքում մեղադրում է Գրեգորիին ստելու և Մանդելայի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ[15]: Մասնավորապես, Գրեգորը հազվադեպ էր խոսում Մանդելայի հետ, բայց գրաքննության էր ենթարկում բանտարկյալին ուղարկված նամակները և այդ տեղեկատվությունն օգտագործում էր նրա հետ սերտ հարաբերությունների հաստատման համար:
Ինքը՝ ռեժիսոր Բիլ Աուգուստը, առանց շոշափելու ֆիլմի իսկության վերաբերյալ հարցերը, նշում է, որ «սա պատմություն է, որը անհրաժեշտ է պատմել: Դա ապացուցում է, թե որքան կարևոր է հաշտությունը, մանավանդ այսօրվա աշխարհում, որտեղ կան ավելի շատ խնդիրներ, քան երբևէ: Հաշտությունը գոյատևման միակ միջոցն է»: Իր հերթին դերասան Ջոզեֆ Ֆայնսը ասել է, որ «հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը միակ ճանապարհն է, որով այսօր կարող է զարգանալ աշխարհը: Չեմ կարծում, որ այս իդեալը արդեն ձեռք է բերվել, և որ այն ընդհանուր առմամբ հնարավոր է բացարձակապես ձեռք բերել, բայց դրա համար պայքարը պետք է շարունակվի: Սպասվում է երկար և դժվար ճանապարհ, և ես հույս ունեմ, որ մեր ֆիլմը մի քայլ է այդ ուղղությամբ»[16]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase Data Dumps — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film5972_goodbye-bafana.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0438859/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/goodbye-bafana
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.imdb.com/title/tt0438859/fullcredits
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 Internet Movie Database — 1990.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 filmportal.de — 2005.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Unifrance — 1949.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Review: Goodbye Bafana»։ Variety։ 11 февраля 2007։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Mandela movie launches in Berlin»։ 12 февраля 2007։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Прощай, Бафана!»։ Афиша։ 15 июня 2007։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Goodbye Bafana Original Motion Picture Soundtrack»։ Game-ost.ru։ 23 октября 2013։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Goodbye Bafana (2007)»։ BBC։ 10 мая 2007։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Reel history: Goodbye Bafana»։ The Guardian։ 10 мая 2012։ Վերցված է 9 июля 2014
- ↑ «Ответ скинхедам. Московский кинофестиваль начинает с уроков недавней истории»։ Российская газета։ 22 июня 2007։ Վերցված է 9 июля 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Прощай, Бафана»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Прощай, Бафана»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2007 ֆիլմեր
- Բելգիական ֆիլմեր
- Բելգիական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմանական կենսագրական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իտալական կենսագրական ֆիլմեր
- Հարավաֆրիկյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Դանիական դրամա ֆիլմեր