Վիննի Մանդելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիննի Մանդելա
անգլ.՝ Winnie Madikizela-Mandela
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1936(1936-09-26)[1][2][3]
ԾննդավայրԲիզանա, ՀԱՀ
Մահացել էապրիլի 2, 2018(2018-04-02)[4][5][3] (81 տարեկան)
Մահվան վայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ[6]
Քաղաքացիություն ՀԱՀ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունՀարավաֆրիկյան համալսարան և Ուիտուոտերստրանդի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՆելսոն Մանդելա
Զբաղեցրած պաշտոններmember of the National Assembly of South Africa?, member of the National Assembly of South Africa?, պառլամենտի անդամ և պառլամենտի անդամ
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԶինձի Մանդելա և Զենարի Մանդելա-Դլամինի
 Winnie Madikizela-Mandela Վիքիպահեստում

Վիննի Մանդելա (ծննդյան անունը՝ Nomzamo Winfreda Madikizela, սեպտեմբերի 26, 1936(1936-09-26)[1][2][3], Բիզանա, ՀԱՀ - ապրիլի 2, 2018(2018-04-02)[4][5][3], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[6]), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, որը զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ և գլխավորել է Կանանց աֆրիկյան ազգային կոնգրեսի լիգան և եղել է ԱԱԿ Ազգային գործադիր կոմիտեի անդամ։ Ժողովրդականություն է վայելել իր կողմնակիցների շրջանում, որոնք նրան կոչել են «ազգի մայր», և դատապարտվել հակառակորդների կողմից Մարդու իրավունքների խախտումներին նրա ենթադրյալ մասնակցության պատճառով։ 2009 թվականի մարտին Անկախ ընտրական հանձնաժողովը որոշել է, որ Վիննի Մանդելան, որն ընտրվել էր որպես ԱԱԿ-ի թեկնածու, կարող է թույլտվություն ստանալ 2009 թվականի ապրիլին մասնակցելու համընդհանուր ընտրություններին, չնայած դատվածության առկայությանը[8]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում նա դաստիարակվել է ծանր պայմաններում՝ վաղ տարիքում կորցնելով մորը։ Ինը տարեկանում Վիննին ստիպված է եղել խնամել երեք ամսական եղբորը։ Տասնյոթ տարեկանում նա մեկնել է Յոհանեսբուրգ՝ համալսարան ընդունվելու։ Յոհանեսբուրգում նա հարել է տրոցկիստական ուղղվածության քաղաքական խմբի։ Նա ավարտել է սոցիալական ապահովության աշխատողների ուսումնարանը և հիվանդանոցում աշխատել է որպես սոցիալական խնամակալության գծով օգնական։ Նրա գործունեությունը կապված է եղել կարիքավոր մարդկանց օգնելու հետ։

1957 թվականին նա ծանոթացել է փաստաբան և ապարտհեյդի հակառակորդ Նելսոն Մանդելայի հետ։ Նրանք ամուսնացել են 1958 թվականին և ունեցել երկու դուստր՝ Զենանին (1959) և Զինջին (1960)։ Ամուսնալուծվել են 1996 թվականին։

Ապարտհեյդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիննի Մանդելան դարձել է սպիտակամորթների կառավարության առաջատար հակառակորդը իր ամուսնու երկարատև բանտարկության ընթացքում (1963 թվականի օգոստոսից մինչև 1990 թվականի փետրվար)։ Այդ տարիների մեծ մասը նա անցկացրել է Ազատ պետության (ՀԱՀ նահանգ) Բրենտֆորտ քաղաքում։ Նրան արգելվել է լքել այդ քվազի պետությունը։ Միայն մի անգամ նրան թույլ են տվել այցելել ամուսնուն Ռոբեն կղզու բանտում։ 1969 թվականից ի վեր նա մեկուկես տարի անցկացրել է Պրետորիայի կենտրոնական բանտի մենախցում[9]։

Օրենքի հետ կապված խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին Վիննի Մանդելան անապաստան դեռահասների դաստիարակության գեղեցիկ պատրվակով Յոհանեսբուրգի սև արվարձանում կազմակերպել է ֆուտբոլային ակումբ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստները ընդամենն «ազգի մոր» թիկնապահների բանդան է, որն օգտվում է իր անպատժելիությունից։ Պարզվել է, որ 1989 թվականին Վիննին մեղսակից է եղել ազատագրական շարժման 14-ամյա ակտիվիստ Սթոմփի Մոեքետսիի սպանությանը, որը նրա դաժան մեղսակիցների կողմից պատժվել է դավաճանության համար։

Դեռահասի սպանությունն իր վրա է վերցրել ոմն Ջոնսոն, որը համարվում էր «ակումբի մարզիչ»։ Ու թեև հանցագործությունը տեղի էր ունեցել Վիննիի տանը, նա կարողացել է ազատվել միայն դրամական տուգանքով՝ որպես ալիբի ներկայացնելով այն հանգամանքը, որ սպանության օրը քաղաքում չի եղել։ Սակայն 1997 թվականի վերջին Անգլիայում հրապարակվել են ևս մեկ «ֆուտբոլիստի» ցուցմունքները, որը պնդում էր, որ Վիննին ոչ միայն ներկա է եղել պատանու մահապատժին, այլև դանակով երկու հարված է հասցրել նրան։ Այդ գործի լսումները վերսկսվել են։

2003 թվականի ապրիլի 24-ին նա մեղավոր է ճանաչվել 43 կետերով՝ մեղադրվելով խարդախության և 25 գողության մեջ։ Նրա բրոքեր Ադդի Մոլմանը դատապարտվել է 58 կետով՝ խարդախության և 25 գողության մեղադրանքով։ Երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղքը ներկայացված մեղադրանքներով, որոնք վերաբերում են հիմնադրամի փակման համար վարկառուների հաշիվներից վերցված գումարներին։ Վիննի Մանդելան դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Դատապարտումից կարճ ժամանակ անց նա հրաժարական է տվել ԱԱԿ-ի բոլոր ղեկավար պաշտոններից, այդ թվում՝ խորհրդարանում իր տեղից և ԱԱԿ կանանց լիգայի նախագահի պաշտոնից[10]։

2004 թվականի հուլիսին Պրետորիայի բարձրագույն դատարանը վճռել էր, որ «հանցագործությունները չեն կատարվել շահադիտական նպատակներով»։ Դատավորը չեղյալ է հայտարարել գողության համար դատավճիռը, սակայն ուժի մեջ է թողել խարդախության համար մեղադրանքը՝ նրան դատապարտելով երեք տարի և վեց ամսվա պայմանական ազատազրկման[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիննի Մանդելան մահացել է 2018 թվականի ապրիլի 2-ին Յոհանեսբուրգում[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի ապրիլի 13-ին Վինի Մանդելան իր աջակցությունն է հայտնել «վզնոցի» սպանություններին. «Լուցկու տուփերով և վզնոցներով մենք կազատագրենք երկիրը» (ռուս.՝ With our boxes of matches and our necklaces we shall liberate this country[13]

Վիննի Մանդելայի կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերկ ատրճանակ 2½։ Վախի հոտը / The Naked Gun 2½: The Smell of Fear (1991, ԱՄՆ), ռեժիսոր՝ Դևիդ Ցուկեր, Վիննի Մանդելայի դերում՝ Գեյ Նիլի

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.com/news/world-africa-43621112
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2018/04/02/world/africa/winnie-mandela-dead.html
  7. http://www.pa.org.za/person/nomzamo-winfred-madikizela-mandela/
  8. «Winnie Mandela 'can run in poll'». BBC News. 23 марта 2009.
  9. «Африканский национальный конгресс». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  10. «Винни Мандела уходит в отставку, АНК сообщения». CNN. 25 апреля 2003.
  11. ««Винни: нет личной выгоды». News24. 7 мая 2004». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  12. Anti-apartheid campaigner Winnie Mandela dies, aged 81
  13. «Row over 'mother of the nation' Winnie Mandela». The Guardian. UK. 1989 թ․ հունվարի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիննի Մանդելա» հոդվածին։