Ռոբեն Այլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ռոբեն Այլենդ
Robbeneiland

Ռոբեն Այլենդ կղզին
33°48′23″ հվ. լ. 18°22′10″ ավ. ե. / 33.8063386° հվ. լ. 18.3695343° ավ. ե. / -33.8063386; 18.3695343Կոորդինատներ: 33°48′23″ հվ. լ. 18°22′10″ ավ. ե. / 33.8063386° հվ. լ. 18.3695343° ավ. ե. / -33.8063386; 18.3695343
Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Վարչատարածքային բաժանում Արևմտյան Քեյփ
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Մակերես 5.18 կմ2
Բնակչություն (2011) 116 մարդ
##Ռոբեն Այլենդ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.svg
##Ռոբեն Այլենդ (Արևմտյան Քեյփ)
Blue pog.svg
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 916
ռուս..անգլ..ֆր.

Ռոբեն Այլենդ (աֆրիկաանս՝ Robbeneiland), կղզի Ատլանտյան օվկիանոսում, տեղակայված է Սեղանաձև ծովախորշում, Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի Բլուբերգշտրանդի արվարձանից 6,9 կմ արևմուտք: Անվանումը գալիս է հոլանդերենից և նշանակում է «փոկերի կղզի»: Կղզին ունի օվալաձև տեսք, 3,3 կմ ձգվում է հյուսիսից հարավ, 1,9 կմ լայնությամբ, 5,08 կմ2 տարածքով[1]: Կղզին հարթ է և ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա, որպես էրոզիայի արդյունք: Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան բանտարկության 27 տարիներից 18-ն անց է կացրել այստեղ նախքան ապարտհեյդի անկումը: Առ այսօր Ռոբեն Այլենդի երեք նախկին բանտարկյալներ դարձել են Հարավային Աֆրիկայի նախագահ՝ Նելսոն Մանդելան, Կգալեմա Մոտլանտեն[2] և Ջեյկոբ Զուման:

Ռոբեն Այլենդը Հարավային Աֆրիկայի ազգային ժառանգության վայր է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայր[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեն Այլենդը երևում է Սեղանաձև լեռան գագաթից դեպի Սալդանհա ծովախորշ

17-րդ դարի վերջից Ռոբեն Այլենդն օգտագործվել է հիմնականում քաղաքական բանտարկյալների մեկուսացման համար: Հոլանդացի տեղաբնակներն առաջինն էին, որոնք Ռոբեն Այլենդն օգտագործեցին որպես բանտ: Բանտի առաջին կալանավորը, հավանաբար, Օտշումատոնն էր 17-րդ դարի կեսերին: Բանտի վաղ մշտական բնակիչների թվում էին տարբեր հոլանդական գաղութներից քաղաքական ղեկավարներ:

Երբ բրիտանական արքայական նավատորմը 1781 թվականի Սալդանհայի ծովախորշի ճակատամարտում գրավեց մի քանի հոլանդական East Indiamen նավեր, մի վան թիավարեց դիմավորելու բրիտանական ռազմանավերին: Նավի տախտակամածին «Տերնատեի և Տիդորեի թագավորներն էին և համապատասխան ընտանիքների իշխանները»: Հոլանդացիները նրանց երկար պահեցին «Փոկերի կղզում», այնուհետև տեղափոխեցին Սալդանհա ծովախորշ[5]:

1806 թվականին շոտլանդացի կետորս Ջոն Մուրեյը կղզու հյուսիսարևելյան ափին բացեց կետորսության կայան, որը հայտնի դարձավ Մուրեյի ծովախորշ, 1939-1940 թթ. կառուցված ներկայիս նավահանգստի կողքին[6][7]:

1819 թ. Գրեհամսթաունի անհաջող ապստամբությունից հետո, կոսա հինգերորդ պատերազմի ժամանակ բրիտանական գաղութատիրական կառավարությունը աֆրիկյան առաջնորդ Մականդա Նեքսելին կղզում դատապարտեց ցմահ ազատազրկման[8]: Բանտից փախչելիս նա խեղդվեց Սեղանաձև ծովախորշի ափին[9][10]:

Կղզին նաև օգտագործվել է որպես բորոտանոց և կենդանիների կարանտին կայան[11]: 1845 թվականին, երբ Hemel-en-Aarde (երկինք ու երկիր) բորոտանոցն անհարմար դարձավ, այստեղից բորոտային գաղութը տեղափոխեցին Ռոբեն Այլենդ: Սկզբում սա կատարվեց կամավոր հիմունքներով, և բորոտներն ազատ էին արձակվում կղզուց, եթե նման ցանկություն ունեին[12]: 1891 թվականի ապրիլին դրվեց 11 նոր շենքերի հիմքը: 1892 թվականի մայիսին Բորոտության ռեպրեսիաների ակտի ընդունումից հետո ընդունումը այլևս կամավոր չէր, և բորոտների շարժումը սահմանափակված էր: Մինչև 1892 թ. միջին հաշվով մոտ 25 բորոտներ էին ընդունվում Ռոբեն Այլենդ, սակայն 1892 թվականին այդ թիվը հասավ 338-ի, 1893 թվականին` 250-ի[12]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին ամրացվեց, և Քեյփթաուն քաղաքի պաշտպանության համար տեղադրվեցին BL 9.2 և 6 հրանոթներ:

1961 թվականից Ռոբեն Այլենդը Հարավային Աֆրիկայի կառավարությունն օգտագործել է որպես բանտ քաղբանտարկյալների և դատապարտված հանցագործների համար: 1969 թվականին, ի հիշատակ Մադուրայի արքայզն Սայեդ Աբդուրահման Մոթուրուի, կառուցվել է Մոթուրու Քրամատը, որն այժմ սուրբ վայր է Ռոբեն Այլենդ ժամանող մուսուլման ուխտագնացների համար: Մոթուրուն եղել է Քեյփթաունի առաջին իմամներից մեկը և աքսորվել է 1740-ականների կեսերին: Նա մահացել է կղզում 1754 թվականին: Մուսուլման քաղբանտարկյալները նրա աճյունատուփի մոտ հարգանքի տուրք էին մատուցում, նախքան կղզուց հեռանալը:

1991 թվականին քաղբանտարկյալների համար առավելագույն անվտանգության բանտը փակվել է: Քրեական բանտարկյալների միջին անվտանգության բանտը փակվել է հինգ տարի անց[13]:

Ապարտեյդ ռեժիմի վերացմամբ, կղզին դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժանություն: Այն ղեկավարվում է Ռոբեն Այլենդի թանգարանի (RIM) կողմից, որը գործում է նույն վայրում: 1999 թվականին կղզին ճանաչվեց Համաշխարհային ժառանգության վայր: Ամեն տարի հազարավոր այցելուներ Վիկտորիա և Ալֆրեդ ութերֆրոնթից լաստանավերով հասնում են կղզի: Կղզու վրա գտնվող բոլոր հողերը պատկանում են Հարավային Աֆրիկային, բացառությամբ կղզու եկեղեցուց: Այն բաց է ամբողջ տարին՝ կախված եղանակային պայմաններից:

Կղզու մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեն Այլենդ կարելի է հասնել Քեյփթաուի ութերֆրոնթից: Շրջագայությունները կատարվում են օրը երեք անգամ մոտավորապես 3,5 ժամ տևողությամբ. լաստանավային ուղևորություն դեպի կղզի և հետադարձ, կղզու վրա գտնվող պատմական վայրերի շրջագայություն, որոնք կազմում են Ռոբեն Այլենդ թանգարանի մի մասը: Դրանք են կղզու գերեզմանոցը, չօգտագործված կրաքարի քարհանքը, Ռոբերտ Սոբուկվեի տունը, Բլուսթոուն քարհանքը, բանակը, նավատորմը, ինչպես նաև Նելսոն Մանդելայի բանտախուցը[14]:

Ռոբեն Այլենդի փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեն Այլենդի փարոսը

Պայմանավորված Ռոբեն Այլենդի ծովային վտանգներով՝ Քեյփթաունի նահանգի գաղութների առաջին նահանգապետ Յան վան Ռիբեկը պատվիրեց գիշերը կղզու ամենաբարձր կետում՝ Ֆայր բարձունքի (այժմ՝ Մինտո Հիլ) վրա, հսկայական խարույկ վառել, որը զգուշացում կլիներ կղզուն մոտեցող Հոլանդական արևելահնդկական ընկերության նավերի համար:

1865 թվականին Ռոբեն Այլենդի Մինտո Հիլում ավարտվեց փարոսի կառուցումը[15]: Ցիլինդրավոր քարե փարոսը, որն իր հենքում ունի լապտերների տուն, ունի 18 մետր բարձրություն, գագաթին կա լուսարձակ: 1938 թվականին ճրագը փոխարինվեց էլեկտրականով: Պտտվող լամպի փոխարեն փարոսն օգտագործում է առկայծող լուսարձակ, որը յուրաքանչյուր 7 վայրակյանում առկայծում է 5 վայրկյան տևողությամբ: 46000 կանդելա ճառագայթը սպիտակ լույս է արձակում ՍԵղանաձև ծովախորշից: Այն տեսանելի է 24 ծովային մղոն հեռավորության վրա[16]: Երկրորդական կարմիր լույսը գործում է որպես նավիգացիոն օգնություն օվկիանոսի հարավ-արևելք նավարկող նավերի համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Weideman, Marinda (June 2004). "ROBBEN ISLAND'S ROLE IN COASTAL DEFENCE, 1931–1960". Military History Journal: The South African Military History Society. 13 (1). Retrieved 17 September 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Avian Demography Unit: Robben Island»։ Department of Biological Sciences, University of Cape Town 
  2. «New S. Africa president sworn in»։ BBC News։ 25 September 2008։ Վերցված է 2008-11-22 
  3. «9/2/018/0004 - Robben Island, Table Bay»։ South African Heritage Resources Agency։ Արխիվացված է օրիգինալից 22 April 2013-ին։ Վերցված է 16 September 2013 
  4. «Robben Island»։ UNESCO։ Վերցված է 2 June 2011 
  5. The New Annual Register, Or General Repository of History ..., (October 1781), Vol. 2, p.90.
  6. Peires Jeffrey B. (1989)։ The Dead Will Arise: Nongqawuse and the Great Xhosa Cattle Killing Movement of 1856–7։ Indiana University Press։ էջ 301։ ISBN 9780253205247 
  7. Deacon, Harriet, ed. (1996)։ The Island: A History of Robben Island, 1488–1990։ New Africa Books։ էջեր 4–5։ ISBN 9780864862990 
  8. Frederick Marryat։ The Mission; or Scenes in Africa։ London: Nick Hodson։ Վերցված է 2008-10-10 
  9. «Christianity in Africa South of the Sahara: 19th Century Xhosa Christianity»։ Bethel University։ Արխիվացված է օրիգինալից 14 May 2008-ին։ Վերցված է 2008-10-10 
  10. Edwin Diale (1979)։ «Makana»։ African National Congress։ Արխիվացված է օրիգինալից 2 June 2008-ին։ Վերցված է 2008-10-10 
  11. Winston Churchill (1900)։ London to Ladysmith via Pretoria։ London: Longmans, Green, and Co.։ Վերցված է 2008-10-10 
  12. 12,0 12,1 Newman George (1895)։ Prize essays on leprosy։ London: The Society։ էջ 194 
  13. Chronology Archived 15 February 2010 at the Wayback Machine., Robben Island Museum website, retrieved 8 June 2013
  14. «Robben Island tours»։ Robben Island Museum 
  15. William Henry Rosser, James Frederick Imray (1867)։ The Seaman's Guide to the Navigation of the Indian Ocean and China Sea։ J. Imray & Son։ էջ 280։ Վերցված է 2008-10-04 
  16. «Robben Island Lighthouse»։ Վերցված է 29 October 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]