Յան վան Ռիբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան վան Ռիբեկ
հոլ.՝ Johan van Riebeeck
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1619(1619-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրԿուլեմբորխ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1677(1677-01-18)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրԲատավիա, Հոլանդական Օստ Ինդիա
ԳերեզմանՋակարտա
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀոլանդական արևելահնդկական ընկերություն
ԱմուսինՄարիա վան Ռիբեկ
Ծնողներհայր՝ Anthony van Riebeeck?[4], մայր՝ Elisabeth Govertsdr.?[4]
Զբաղեցրած պաշտոններcommandant?
ԵրեխաներԱբրահամ վան Ռիբեկ, Joan van Riebeeck?[4] և Antonia van Riebeeck?[4]
 Jan van Riebeeck Վիքիպահեստում

Յան վան Ռիբեկ (լրիվ անունը` Յոհան Անտոնիսզոն վան Ռիբեկ, հոլ.՝ Johan Anthoniszoon «Jan» van Riebeeck, ապրիլի 21, 1619(1619-04-21)[1][2][3][…], Կուլեմբորխ, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 18, 1677(1677-01-18)[1][2][3][…], Բատավիա, Հոլանդական Օստ Ինդիա), հոլանդացի գաղութային վարչարար և ծովագնաց, Քեյփթաուն քաղաքի հիմնադիր։ Նա սկիզբ դրեց Քեյփ գաղութի յուրացմանն ու զարգացմանը, այնուհետև ղեկավարեց Հոլանդական գաղութները ժամանակակից Ինդոնեզիայի տարածքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան վան Ռիբեկը մեծացել է Շխիդամ քաղաքում, որտեղ էլ 1649 թվականի մարտի 28-ին ամուսնացել է 19-ամյա Մարիա դե լա Կելլերի հետ։ Նրանք միասին նավարկել են Աֆրիկայի Քեյփ նահանգ, այնուհետև Ինդոնեզիա, Մալակկա թերակղզի, որտեղ էլ Մարիան մահացել է 35 տարեկան հասակում։ Մարիա վան Ռիբեկի պատվին Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային նավատորմի սուզանավը կոչվում է SAS Maria van Riebeeck: Յան վան Ռիբեկն ու Մարիան ունեցել են 8 երեխա, որոնց մեծ մասը մահացել են վաղ տարիքում։ Քեյփթաունում ծնված նրանց որդին` Աբրահամ վան Ռիբեկը, հետագայում դարձավ Հոլանդական Օստ-Ինդիա ընկերության նահանգապետը[5][6]։ Յանն էլ պաշտպանել է Հոլանդիայի ռազմա-տնտեսական շահերը Ճապոնիայում և Վիետնամում (Տոնկին

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Հանրապետության նամականիշ, Յան վան Ռիբեկի նավը Քեյփթաունում: Հարավային Աֆրիկա, 1926 թ. (թիվ 24)

Յանն աշխատանքի ընդունվեց Հոլանդական Օստ-Ինդիա ընկերությունում։ 1651 թվականին նրան հրամայվեց Աֆրիկայի հարավային ծայրամասում հիմնել բնակավայր։ 1652 թվականի ապրիլի 6-ին Յան վան Ռիբեկը մեկնում է Հարավային Աֆրիկա, որտեղ Փոթորիկների հրվանդանում (հետագայում` Բարեհուսո հրվանդան) Drommedaris, Reijger և Goede Hoop նավերի նավաստիների անձնակազմերի հետ հիմնադրում է ամրոց, որը ժամանակի ընթացքում զարգանում և դառնում է Եվրոպայից Հնդկական օվկիանոս նավարկող ընկերության նավերի պարենային մատակարարման բազա, որն ապահովում էր անձնակազմին ջրով, նպարեղենով, մրգերով, բանջարեղենով և որակյալ բժշկական սպասարկմամբ։ Սկզբում բազան դարձավ բնակավայր Կապստադ, հետագայում այն դարձավ ժամանակակից ՀԱՀ գլխավոր նավահանգստային քաղաքը` Քեյփթաունը։ Շինարարության ընթացքում գաղութաբնակները ակտիվորեն բռնազավթում էին Հարավային Աֆրիկայի տեղաբնակներին, բուշմեններին և հոտենտոտներին պատկանող հողերը։ Անասնագլխաքանակն ավելացավ տեղական բնակչությունից բռնազավթված անասունների հաշվին։ Հատուկ հանդերձավորված ռազմական արշավախմբերը մայրցամաքի խորքերում բնակվողներին հավաքագրում էին ստրկության։ Այդ իսկ պատճառով էլ գաղութարարները մշտապես տեղական բնակչության հետ գտնվում էին պատերազմական վիճակում[7]։

Հոլանդացի սպիտակ նորաբնակները, այդ թվում Յան վան Ռիբեկը, դարձան նոր ձևավորվող ժողովրդի հիմքը, որոնք հետագայում կոչվեցին աֆրիկաներներ կամ բուրեր, որոնց հետնորդները այնուհետև Մեծ Տրեկի ընթացքում տեղափոխվեցին Աֆրիկյան մայրցամաքի խորքերը[8], որտեղ նիդերլանդերենի հիման վրա ձևավորվեց նոր գերմաներեն լեզու` աֆրիկաանս։

Ժառանգությունը Հարավային Աֆրիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան վան Ռիբեկի արձանը Քեյփթաունի գլխավոր հրապարակում

Յան վան Ռիբեկը մշակութային և պատմական նշանակություն ունի Հարավային Աֆրիկայում աֆրիկաներների շրջանում, որոնք նրան դիտարկում են որպես իրենց ազգի հիմնադիր հայր։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ վան Ռիբեկի պատկերը հայտնվել է ամենուրեք, փոստային դրոշմանիշերի և հարավաֆրիկյան արժույթի (ռանդի) վրա 1940-ական թվականներից ընդհուպ մինչև 1993 թվականը, երբ Հարավաֆրիկյան պահուստային բանկը փոխեց արժույթի դիզայնն այդ տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի պատկերներով։

Քեյփթաունի կենտրոնում են գտնվում Յան վան Ռիբեկի և նրա կնոջ Մարիա դե լա Կելլերի արձանները, իսկ 1952 թվականին Քեյփթաունում անցկացվեց քաղաքի հիմնադրման 300- ամյակին նվիրված «Վան Ռիբեկ» փառատոնը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Riebeeck, Jan van, and Robert Kirby. The secret letters of Jan van Riebeeck. London, England, UK: Penguin Books 1992; ISBN 978-0-14-017765-7
  • Collins, Robert O. Central and South African history. Topics in world history. New York, NY, USA: M. Wiener Pub. 1990; ISBN 978-1-55876-017-2.
  • Hunt, John, and Heather-Ann Campbell. Dutch South Africa: early settlers at the Cape, 1652–1708. Leicester, UK: Matador 2005; ISBN 978-1-904744-95-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biografisch Portaal — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Encyclopaedia Britannica, 15th edition, Chicago, 1990, Macropaedia, vol.15, p.570.
  6. Dawson, William Harbutt, South Africa, London, 1925, p.216.
  7. Ledden, Willem-Pieter van (2005). Jan van Riebeeck tussen wal en schip: een onderzoek naar de beeldvorming over Jan van Riebeeck in Nederland en Zuid-Afrika omstreeks 1900, 1950 en 2000 (հոլանդերեն). Uitgeverij Verloren. ISBN 9065508570.
  8. Osada, Masako (2002). Sanctions and Honorary Whites: Diplomatic Policies and Economic Realities in Relations Between Japan and South Africa (անգլերեն). Greenwood Publishing Group. ISBN 9780313318771.