Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Նախագահ
| |
---|---|
![]() ՀԱՀ դրոշը | |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի առավելագույնը երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ |
Անդրանիկ պաշտոնավար | Նելսոն Մանդելա |
Ձևավորում | մայիսի 19 1994 |
Կայք | ThePresidency.gov.za |
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ (անգլ.՝ The President of the Republic of South Africa), ՀԱՀ բարձրագույն պետական պաշտոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապարտհեյդի համակարգի շրջանակներում, 1991 թվականի հունվարին հակամարտող քաղաքական կուսակցությունների, Ազգային կուսակցության և Աֆրիկյան ազգային կոնգրեսի միջև սկսվեցին խորհրդակցական բանակցություններ ժողովրդավարական բազմառասսա քաղաքական համակարգի ներդրման վերաբերյալ։ 1993 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկրի պատմության մեջ առաջին անգամ 1994 թվականի ապրիլի 27-ին բազմառասսա ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ օրը ՀԱՀ քաղաքացիների կողմից ընտրվեցին ժամանակավոր խորհրդարանի պատգամավորներ, որի նպատակն էր մշակել նոր մշտական սահմանադրություն։ Խորհրդարանի 400 տեղերից 252-ը ստացավ Աֆրիկյան ազգային կոնգրեսը։ Ժամանակավոր սահմանադրությունը վավերացվեց 1993 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 27-ին[1]։ Մայիսի 10-ին խորհրդարանի կողմից միաձայն ընտրվելուց հետո Պրետորիայի Միությունների շենքում կայացավ Նելսոն Մանդելայի երդմնակալությունը, որպես ՀԱՀ նոր նախագահ[2]։ 1996 թվականի դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի կողմից հաստատվեց ՀԱՀ նոր սահմանադրությունը, որը մշակվել էր Ռոլֆ Մեյերի և Սիրիլ Ռամաֆոսայի[3] կողմից և ուժի մեջ մտել 1997 թվականի փետրվարի 4-ին[4]։
1999 թվականի հուլիսի 7-ին Նելսոն Մանդելան հայտարարեց իր հրաժարականի մտադրության մասին[5], չընտրվելով երկրորդ ժամկետով՝ աջակցելով Տաբո Մբեկիի թեկնածության առաջադրմանը[6]։
1999 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱԱԿ-ի վստահ հաղթանակից հետո, հունիսի 14-ին խորհրդարանի պատգամավորների կողմից Տաբո Մբեկին հաստատվեց նախագահի պաշտոնում, իսկ հունիսի 16-ին կայացավ երդման արարողությունը[7]։
2005 թվականին Մբեկին Ջեյկոբա Զումին ազատվեց ԱԱԿ-ի փոխնախագահի պարտականություններից կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելու պատճառով, որն էլ հանգեցրեց ԱԱԿ-ի երկու ճամբարի բաժանվելուն։ 2007 թվականի դեկտեմբերի 16-ին Լիմպոպո գավառի Պոլոկվանե քաղաքում անցկացված Աֆրիկյան ազգային կոնգրեսի 52-րդ Ազգային համաժողովում նախագահի թեկնածության քվեարկության ժամանակ Մբեկին պարտվեց Ջեյկոբա Զումին[8]։ 2008 թվականի սեպտեմբերին Ջեյկոբ Զուման դատարանի որոշմամբ ազատվեց բոլոր տեսակի կոռուպցիոն մեղադրանքներից, որն էլ հանգեցրեց ԱԱԿ-ի Գործադիր կոմիտեի որոշմանը Մբեկի հեռացման վերաբերյալ, դատական գործընթացներին քաղաքական միջամտություն ցուցաբերելու համար[9]։ Սեպտեմբերի 24-ին Տաբո Մբեկին կառավարությանն ուղղված պաշտոնական նամակում հայտարարեց իր հրաժարականի մասին[10]։
Սեպտեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններից առաջ 269 ձայնով նոր նախագահ ընտրվեց Կգալեմա Մոտլանտեն[11]։ 2009 թվականի մայիսի 6-ին խորհրդարանում կայացավ նոր նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը[12], իսկ մայիսի 9-ին նախագահական երդում տվեց Ջեյկոբ Զուման[13]։
2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԱԱԿ-ն ստացավ 249 տեղ[14], մայիսի 21-ին Ջեյկոբ Զուման վերընտրվեց երկրորդ նախագահական ժամկետով առանց քվեարկության[15], այլ թեկնածուների բացակայության պատճառով[16]։ Մայիսի 24-ին կայացավ երդմնակալության արարողությունը[17][18]։
Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանադրության համաձայն նախագահը համարվում է պետության և գործադիր իշխանության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը[19]։ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախագահի վրա դրված լիազորությունների մեջ են մտնում
- Օրինագծերի հաստատում և ստորագրում
- Օրինագծերի վերադարձ Ազգային ժողով դրանց սահմանադրականության վերանայման նպատակով
- Օրինագծերի ուղարկում սահմանադրական դատարան դրանց սահմանադրականության վերանայման նպատակով
- Ազգային ժողովի և մարզային ազգային խորհուրդների արտահերթ նիստերի հրավիրում
- Պաշտոնական նշանակումների կատարում
- Հետաքննությունների հանձնաժողովների նշանակում
- Խորհրդարանի որոշումներով ազգային հանրաքվեի հաստատում
- Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների ընդունում և ճանաչում
- Դեսպանների լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների նշանակում
- Ցանկացած պատժի ներում շնորհելու կամ մեղմելու իրավունք
- Պարգևների շնորհում[20]
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների ցանկ (1994 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կուսակցություն
Նախագահ | Ժամկետ | Նշանակվել է | Կուսակցություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|
№ | Լուսանկար | Անուն | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Տևողություն | ||
1 | ![]() |
Նելսոն Մանդելա (1918-2013) |
10 մայիսի 1994 | 16 հունիսի 1999 | 5 տարի, 37 օր | 1994 (ՀԱՀ խորհրդարանի 22-րդ կազմ) | Աֆրիկայի ազգային կոնգրես |
2 | ![]() |
Տաբո Մբեկի (1942-) |
16 հունիսի 1999 | 24 սեպտեմբերի 2008 (թոշակի է անցել) |
9 տարի, 100 օր | 1999 (ՀԱՀ խորհրդարանի 23-րդ կազմ) 2003 (ՀԱՀ խորհրդարանի 24-րդ կազմ) |
Աֆրիկայի ազգային կոնգրես |
3 | ![]() |
Կգալեմա Մոտլանտե (1949-) |
25 սեպտեմբերի 2008 | 9 մայիսի 2009 | 226 օր | 2008 (ՀԱՀ խորհրդարանի 24-րդ կազմ) | Աֆրիկայի ազգային կոնգրես |
4 | ![]() |
Ջեյկոբ Զումա (1942-) |
9 մայիսի 2009 | 14 փետրվարի 2018 | 8 տարի, 281 օր | 2009 (ՀԱՀ խորհրդարանի 25-րդ կազմ) 2014 (ՀԱՀ խորհրդարանի 26-րդ կազմ) |
Աֆրիկայի ազգային կոնգրես |
5 | ![]() |
Սիրիլ Ռամաֆոսա (1952-) |
15 փետրվարի 2018 | Գործող նախագահ | 5 տարի, 286 օր | 2018 (ՀԱՀ խորհրդարանի 26-րդ կազմ) | Աֆրիկայի ազգային կոնգրես |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «1994: Mandela becomes SA's first black president»։ BBC։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Nelson Mandela is inaugurated as South Africa's first black president»։ South African History Online։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «ЮАР. Государственный строй и политика»։ Dic.academic.ru։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Constitution of the Republic of South Africa, 1996»։ Правительство ЮАР։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-25-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «SA President Nelson Mandela to step down»։ South African History Online։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Нельсон Мандела. Победитель апартеида»։ Euronews։ 5 декабря 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-19-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «President Thabo Mbeki is inaugurated at Union Buildings»։ South African History Online։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Thabo Mbeki resigns as South Africa’s second democratic president»։ South African History Online։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-09-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Thabo Mvuyelwa Mbeki»։ South African History Online։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «President Thabo Mbeki`s letter of resignation to Cabinet»։ Африканский национальный конгресс։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Kgalema Motlanthe elected as South African president»։ The Guardian։ 25 сентября 2008։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Voting completed to elect new President»։ SA News։ 6 мая 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Zuma sworn in as president of South Africa»։ The Guardian։ 9 мая 2009։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «На парламентских выборах в ЮАР победила правящая партия»։ ИТАР-ТАСС։ 10 мая 2014։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Zuma re-elected SA president»։ IOL News։ մայիսի 21, 2014։ Վերցված է հունիսի 18, 2014
- ↑ «Президент ЮАР Джейкоб Зума избран парламентом на второй пятилетний срок»։ ИТАР-ТАСС։ 21 мая 2014։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «ЮАР: Джейкоб Зума пошел на второй президентский срок»։ BBC Russian։ 24 мая 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Состоялась инаугурация президента ЮАР Джейкоба Зумы»։ Russian.News.Cn։ 24 мая 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «ЮАР. Государственное устройство»։ Кругосвет։ Վերցված է 11 июля 2014
- ↑ «Constitution of the Republic of South Africa, 1996 - Chapter 5: The President and National Executive»։ Правительство ЮАР։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 11 июля 2014