Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրություն (աֆրիկաանս՝ Grondwet van Suid-Afrika, անգլ.՝ Constitution of South Africa), Հարավաֆրիկյան Հանրապետության բարձրագույն օրենքը: Այն ապահովում է պետության գոյության իրավական հիմքը, սահմանում է քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև որոշում ՀԱՀ կառավարության կառուցվածքը:

Հարավաֆրիկյան Հանրապետության գործող սահմանադրությունն ընդունվել է Սահմանադիր ժողովի կողմից 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 4-ին, ստորագրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի կողմից դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի փետրվարի 4-ին` փոխարինելով և չեղյալ համարելով ՀԱՀ 1993 թվականի ժամանակավոր սահմանադրությունը: Սահմանադրության ընդունումից ի վեր այն 16 անգամ փոփոխվել է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Միությունը կազմավորվել է 1910 թվականի մայիսի 31-ին, իսկ նրա պետական կառուցվածքը սահմանվել է 1909 թվականի օրենքով, որը նախապատրաստվել էր չորս գաղութների Քեյփի, Նատալյայի, Օրանժ գետի գաղութի և Տրանսվաալայի ներկայացուցիչների կողմից և ընդունվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից: Կատարված փոփոխությունների հետ միասին հետագայում այս օրենքը դրվեց 1961 թվականի սահմանադրության հիմքում, որը հավանության արժանացավ երկրի խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտավ 1961 թվականի մայիսի 31-ին Հարավաֆրիկյան Հանրապետության հռչակումից հետո: Այս սահմանադրության համաձայն ՀԱՀ կառավարությունը գլխավորում էր վարչապետը, որը հաշվետու էր խորհրդարանին: Խորհրդարանում ընտրվելու իրավունք ունեին միայն սպիտակները, փաստորեն նրանց էր պատկանում նաև ընտրական իրավունքը:

1984 թվականի սեպտեմբերի 3-ից ուժի մեջ մտավ ՀԱՀ նոր սահմանադրությունը, որը նախատեսում էր եռապալատ խորհրդարանի ստեղծում: Պալատները ձևավորվում էին ռասսայական հիմքի վրա, նրանց իրավունքներն անհամաչափ էին: Գլխավորը սպիտակների կողմից ընտրված պալատն էր, իսկ ասիացի և գունավոր բնակչության կողմից ընտրված պալատները ստորադաս դեր էին խաղում: Փաստորեն աֆրիկացիները դուրս էին մնացել ՀԱՀ քաղաքական կյանքից, որոնք կազմում էին երկրի բնակչության երեք քառորդը: Վարչապետի պաշտոնը վերացվեց և նրա գործառույթներն անցան նախագահին:

1991 թվականի հունվարին քաղաքական կուսակցությունների միջև խորհրդակցական բանակցություններ սկսվեցին դեմոկրատական բազմառասսա համակարգի ներդրման վերաբերյալ: 1993 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկրի պատմության ընթացքում առաջին անգամ բազմառասսա ընտրություններն անցկացնել 1994 թվականի ապրիլի 27-ին: Այդ օրը հարավաֆրիկացիները ընտրեցին ժամանակավոր խորհրդարանի պատգամավորներ, որոնք պետք է մշակեին նոր մշտական սահմանադրություն:

Բազմառասսա դեմոկրատական պետություն ստեղծելու ժամանակավոր սահմանադրությունը հաստատվեց 1993 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 27-ին:

1996 թվականի հոկտեմբերին Սահմանադրական ժողովը ընդունեց ՀԱՀ նոր սահմանադրությունը[1], որը ուժի մեջ մտավ 1997 թվականի փետրվարի 4-ին: Սահմանադրության ամենակարևոր մասերից մեկը դարձավ «Իրավունքի օրինագիծը», որի հիմքում ընկած էր ամերիկյան համանուն փաստաթուղթը:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից, 14 բաժիններից և 7 հավելվածներից: Յուրաքանչյուր բաժնում և հավելվածում նկարագրվում է որոշակի թեմա: Ստորև բերված է բաժինների և հավելվածների ցանկը թեմաներով:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության առաջին բաժինը կոչվում է «Հիմնական դրույթներ»: Սահմանադրությամբ ամրագրվում են հիմնական ազգային սկզբունքները, Հարավային Աֆրիկայի դրոշը և պաշտոնական լեզուները: Երկրորդ բաժնի առաջին մասի համաձայն, սահմանադրությանը հակասող բոլոր նորմատիվային ակտերը իրավական ուժ չունեն: Այս բաժնով սահմանվում է, որ Հարավային Աֆրիկան համարվում է ժողովրդավարական անկախ հանրապետություն, որը հիմնված է մարդու արժանապատվության, իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության սկզբունքների վրա:

Այլ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաժին 2 — Իրավունքի օրինագիծ
  • Բաժին 3 — Կառավարություն
  • Բաժին 4 — Խորհրդարան
  • Բաժին 5 — Նախագահ
  • Բաժին 6 — Գավառները
  • Բաժին 7 — Տեղական ինքնավարություն
  • Բաժին 8 — Դատարանները և արդարադատության իրականացումը
  • Բաժին 9 — Սահմանադրական ժողովրդավարական հաստատությունների պետական աջակցություն
  • Բաժին 10 — Հանրային կառավարում
  • Գլուխ11 — Անվտանգության ծառայություն
  • Բաժին 12 — Ավանդական առաջնորդներ
  • Բաժին 13 — Ֆինանսներ
  • Գլուխ 14 — Ընդհանուր դրույթներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]