Լիմպոպո (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լիմպոպո
Դրոշ
Flag of the Limpopo Province.png

NelsonMandelaCircle.jpg
Կոորդինատներ: 24°0′0″ հվ. լ. 29°30′0″ ավ. ե. / 24.00000° հս․. լ. 29.50000° ավ. ե. / 24.00000; 29.50000
Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ներքին բաժանում Mopani District Municipality, Vhembe District Municipality, Capricorn District Municipality, Waterberg District Municipality և Sekhukhune District Municipality
Հիմնադրված է 1994 թ.
Մակերես 125 754,0 կմ²
ԲԾՄ 1373 մետր
Բնակչություն 5 273 637 մարդ (2001)
Ժամային գոտի UTC+2
Պաշտոնական կայք limpopo.gov.za
##Լիմպոպո (պրովինցիա) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png

Լիմպոպո (անգլ.՝ Limpopo), Հարավաֆրիկյան հանրապետության պրովինցիաներից է: Գոյություն ունի 1994 թվականից, երբ Տրանսվաալից առանձնացվեց Հյուսիսային Տրանսվաալ անունով: 1995 թվականից մինչև 2003 թվականը կոչվում էր ուղղակի Հյուսիսային պրովինցիա, այնուհետև ստացավ նախկին անումը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիան գտնվում է ՀԱՀ հյուսիսում, սահմանակցում է Հյուսիս-արևմտյան պրովինցիայի, Գաուտենգ և Մպումալանգա պրովինցիաների , ինչպես նաև Բոտստվանայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի հետ:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի բնակչության էթնիկ կազմը՝ սևամորթներ-97,3%, սպիտակամորթներ՝ 2.4%, խառը՝ 0,2%, հնդիկ և ասիական այլ ծագմաբ՝ 0,1%: Պրովինցիաների հիմնական լեզուներն են՝ հյուսիսային սոտոն՝ 57%, տսոնգա՝ 23%, վենդա՝ 12%: Աֆրիկանասները կազմում են 2,6%,անգլիախոսները ՝0,5%-ից էլ քիչ: Այս դեպքում հյուսիսային սոտոն տիրապետում է 5 պրովինցիաներից 3-ում (Վատերբերգ, Տրոպիկ Կազերոգում Սեկհուկհունե), իսկ իսկ մյուսը (Մոպանի) երկու հիմնական լեզուներից մեկն է: 5-րդ մարզում (Վհեմբե) բնակչության մեծամասնությունը կիրառում է վենդա լեզուն: Պրովինցիայում համեմատաբար շատ են ՁԻԱՀ վարակակիրների մասնաբաժնով (18,5%) համեմատած երկրի մյուս շրջանների հետ:

Վարչատարածքային բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմպոպոն բաժանված է 5 շրջանների՝ Վատերբերխ Վեմբե Մոպանի Սեկհուկհունե Կապրիկորն

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմպոպոն երկրի ամենաաղքատ և թույլ զարգացած տարածաշրջաններից է: Այն հատկապես նկատելի է գյուղական շրջաններում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին լուրջ առաջընթաց է նկատվում տնտեսության և կյանքի բնագավառներում: Գյուղատնտեսության հիմքը անասնաբուծությունն է: Մշակում են արևածաղիկ, բամբակ, եգիպտացորեն, գետնանուշ, բանան, արքայախնձոր, մանգո: Կան թեյի եւ սուրճ տնկարկներ: Կան օգտակար հանածոների պաշարներ` երկաթաքար, ծարիր, ֆոսֆատներ, ածուխ, քրոմիտներ, ադամանդ, ոսկի, սիլիցիում, փայլար եւ այլն: Արդյունահանող արդյունաբերությունը կազմում Լիմպոպոյի տնտեսության շուրջ մեկ հինգերորդը: Մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որին նպաստել է տարածաշրջանի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհը եւ պահպանվող տարածքների առատությունը: Լիմպոպոյի տարածքով է անցնում Աֆրիկայի ամենակենսական N1 ավտոմայրուղին, այստեղով են անցնում մայրցամաքի խորքից նավահանգիստներ՝ Դուրբան, Ռիչարդս-Բեյ,Մապուտու ճանապարհները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]