Վենդա (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Վենդա (լեզու)
Տեսակ լեզու
Ենթադաս Բանտու
Մասն է Բանտու
Երկրներ Flag of South Africa.svg ՀԱՀ
Խոսողների քանակ 1 064 000 մարդ
Գրերի համակարգ լատինական այբուբեն
IETF ve
ԳՕՍՏ 7.75–97 вед 134
ISO 639-1 ve
ISO 639-2 ven
ISO 639-3 ven
Venda language Վիքիպահեստում

Վենդա (չիվենդա), վենդա ժողովրդի լեզուն, ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը: Տարածված է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս- արևելքում, առավելապես Լիմպոպո գավառի հյուսիսում, ինչպես նաև Զիմբաբվեի հարավում (ՀԱՀ-ի հետ սահմանին): Այս լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է 1,152 միլիոն մարդ, որից ՀԱՀ-ում` 1,022 միլիոն (2001 թվականի մարդահամար), Զիմբաբվեում, 130 հազար մարդ: Վենդան համարվում է բանտուստան Վենդայի պաշտոնական լեզուն: Ներկայումս այն համարվում է Լիմպոպո գավառի Վխեմբե շրջանի բնակչության մեծամասնության լեզուն:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենդան բանտու լեզուներից մեկն է: Ըստ Մալկոմ Գարսիի (1948 թ., 1967-1971 թթ.) դասակարգման և 1978 թվականն Ի. Բաստենի ճշգրտման` այն վերաբերվում է S գոտու, վենդա խմբին (S.20) և ունի S.21 պայմանական ինդեքսը: Ամենամեծ բարբառներն են`պհանին, տավհացինդին, իլաֆուրին, մբեձին, մանդան, գուվհուն, լեմբետուն:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը տիպիկ բանտուական է, կցական արհեստական թեքվածության տարրերով: Հնչյունաբանական առանձնահատկություններից է հարուստ բաղաձայնական համակարգը, որին բնորոշ է կրկնակի հնչյունաբանական արտաբերման առկայությունը: Ամբողջությամբ ներկայացված է անվանական (համահնչյունական) դասակարգման համակարգը (17 դաս և 2 ենթադաս):

Գրելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրերը ստեղծվել են 19-րդ դարի վերջերին լատինական տառագրական հիմքի վրա: C, J և Q տառերը օգտագործվում են միայն օտարալեզու փոխառություններում:

Վենդա այբուբեն
A a B b (C c) D d Ḓ ḓ E e F f
G g H h I i (J j) K k L l Ḽ ḽ
M m N n Ṋ ṋ Ṅ ṅ O o P p (Q q)
R r S s T t Ṱ ṱ U u V v W w
X x Y y Z z

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

letter(s) value(s) in IPA notes
a [a], [ɔ]
b [b]
bv [b̪v]
bw [bɣw] or [bj] Varies by dialect
d [d]
dz [d͡z]
dzh [d͡ʒ] Similar to English "j"
dzw [d͡zw]
[d̪]
e [ɛ], [e]
f [f]
fh [ɸ]
g [ɡ]
h [ɦ], [h] Pronounced [h] before e.
hw [ɣw]
i [i]
k [kˀ]
kh [kʰ]
khw [kʰw]
l [ɭ]
[l̪]
m [m], [m̩] M is syllabic [m̩], when the following syllable begins with m.
n [n], [n̩] N is syllabic when the following syllable begins with n.
ng [ŋɡ]
ny [ɲ]
nz [nd͡z]
[n̪]
[ŋ]
ṅw [ŋw]
o [ɔ], [o]
p [pˀ]
ph [pʰ]
pf [p̪f]
pfh [p̪fʰ]
r [ɾ]
s [s]
sh [ʃ]
sw [ʂ]
t [tˀ]
th [tʰ]
ts [t͡s]
tsh [t͡ʃʰ]
tsw [t͡sw]
ty [c]
[t̪]
ṱh [t̪h]
u [u]
v [v]
vh [β]
w [w]
x [x] Similar to the ch in Scottish loch.
xw [xw]
y [j]
z [z]
zh [ʒ]
zw [ʐ]

Վիկիպեդիան վենդա լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Վիքիպեդիա վենդա լեզվով բաժին («Վիկիպեդիա վենդա լեզվով»), որտեղ առաջին սրբագրումները կատարվել են 2004 թվականին: 2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ բաժինը պարունակում է 266 հոդված (էջերի ընդհանուր քանակը կազմում է 1631), այնտեղ գրանցված են 4466 մասնակիցներ, որոնցից ոչ մեկը ադմինիստրատորի կարգավիճակ չունի, վերջին 30 օրվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել 11 մասնակիցներ, բաժնի գոյության ընթացքում կատարված սրբագրումների թիվը կազմում է 16 813[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ziervogel D. A Handbook of the Venda language. Pretoria, 1961
  • Poulos G. A Linguistic Analysis of Venda Pretoria, 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]