Բանտու լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բանտու (այլ կիրառումներ)

Բանտու, լեզվաընտանիք։ Բանտու լեզվաընտանիքն Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ լեզվաընտանիքն է, որը տարածված է Աֆրիկայի կենտրոնական և հարավային մասերում։

Այս լեզվաընտանիքին են պատկանում հյուսիսարևմտյան խումբը (բուբե, լունդու, բենգա, ֆանգ և այլն), հյուսիսային խումբը (կոնջո, գանդա կամ լուգանդա, ռունդի, կամբա և այլն), Կոնգո գետավազանի խումբ (կոնգո, նդոնգո, պոտո, նգալա կամ լինգալա և այլն), կենտրոնական խումբ (լուբա, բեմբա, տոնգո և այլն), արևելյան խումբ (նյամվեզի, շամբալա, սվահիլի և այլն), հարավարևմտյան խումբ (զուլու, սոտո, շոնա, վենդա և այլն), արևմտյան խումբ (մբունդու, նդոնգա, լունդա և այլն)։

Ուրույն դիրք է գրավում սվահիլի լեզուն (Տանզանիայում և հարակից վայրերում), որը Հասարակածային Աֆրիկայի արևելյան մասի մի քանի երկրների բնակչության միջցեղային լեզուն է։ Հնչյունական համակարգը հատկանշվում է երաժշտական (տոնային) շեշտի առկայությամբ, որ ունի իմաստատարբերիչ նշանակություն։ Բանտու լեզուների մեծ մասում կա 5-7 ձայնավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png