Տաբո Մբեկի
Տաբո Մբեկի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1942[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Գովան Մբեկի |
Մայր | Իպանետ Մբեկի |
Ամուսին | Զանելե Դլամինի Մբեկի |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942[1][2], Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։
ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։
1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թվականներին եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թվականներին` ԱԱԿ նախագահ։
1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից[6]։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան[7][8][9]։
2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ[10], որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի Պատվավոր ասպետ (Մեծ Բրիտանիա, 2001 թվական)
- «Իտալիայի Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ Խաչի ասպետ (Իտալիա, 2002 թվական)
- Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքանշանի ասպետ (Մեծ Բրիտանիա, 2007 թվական)
- Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Մեծ Բրիտանիա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://espn.go.com/blog/truehoop/post/_/id/1901/2006-draft-profile-thabo-sefolosha
- ↑ http://www.nytimes.com/2008/10/13/world/africa/13zimbabwe.html?n=Top/Reference/Times%20Topics/People/M/Mugabe,%20Robert&pagewanted=all
- ↑ http://www.transfermarkt.com/mamelodi-sundowns-fc/transfers/verein/6356/saison_id/2014
- ↑ «Harvard Study Finds Heavy Costs for South Africas Misguided AIDS Policies - NYTimes.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-16
- ↑ Dugger, Celia W. (նոյեմբերի 25, 2008)։ «Study Cites Toll of AIDS Policy in South Africa»։ The New York Times։ Վերցված է մարտի 23, 2014
- ↑ Nattrass N. (փետրվարի 16, 2008)։ «AIDS and the Scientific Governance of Medicine in Post-Apartheid South Africa»։ African Affairs 107 (427): 157–176։ doi:10.1093/afraf/adm087
- ↑ «Estimating the Lost Benefits of Antiretroviral Drug Use in South Africa»։ Journal of acquired immune deficiency syndromes (1999) 49 (4): 410–415։ October 2008։ PMID 19186354։ doi:10.1097/QAI.0b013e31818a6cd5։ lay summary
- ↑ BBC
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տաբո Մբեկի կատեգորիայում։ |