Կոսա (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսա (լեզու)
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասնգունի լեզուներ և Zunda?
Երկրներ ՀԱՀ[1],  Զիմբաբվե և  Լեսոթո[2]
Խոսողների քանակ8 177 300 մարդ (2011)[3]
Վերահսկող կազմակերպությունՀամահարավաֆրիկյան լեզուների խորհուրդ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFxh
ԳՕՍՏ 7.75–97коа 340
ISO 639-1xh
ISO 639-2xho
ISO 639-3xho
 Xhosa language Վիքիպահեստում

Կոսա (կհոսա, իսիկոսա), ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը։ Այդ լեզվով խոսում է շուրջ 7,9 միլիոն մարդ (բնակչության շուրջ 18 %-ը), որը համարվում է երկրորդը երկրում (զուլուից հետո)։ Նրա մերձավոր լեզուներից են զուլուն, սվազին, հարավային նդեբելեն և հյուսիսային նդեբելեն, կոսա լեզվին տիրապետողները հասկանում են այս լեզուներով խոսողներին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսա ժողովրդին այս լեզվով կոչում են amaXhosa, իսկ լեզուն՝ isiXhosa: Կոսա լեզուն գտնվում է բանտու լեզուների տարածման հարավարևմտյան շրջագծում, առավել մոտ տեղական ավանդական կոսայական լեզուների միջավայրին։ 1859 թվականին Հենրի Հեա Դագմորի կողմից Աստվածաշունչը թարգմանվեց կոսա լեզվով։

Աշխարհագրական տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսա լեզվով խոսացողները հիմնականում բնակվում են ՀԱՀ Արևելյան Կապի նահանգում (նույնիսկ զուլու լեզվով այս նահանգի պաշտոնական անվանումը հնչում է որպես KwaXhosa՝ նմանվելով Կվազուլու-Նատալ նահանգի անվանման հետ)։ Կոսա լեզվով են խոսում նաև Արևմտյան Կապի նահանգում, ներառյալ Քեյփթաունը, Գաուտենգ նահանգում և ողջ Հարավային Աֆրիկայում։

Վիկիպեդիան կոսա լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Վիքիպեդիա կոսա լեզվով բաժին («Վիքիպեդիա կոսա լեզվով»), առաջին խմբագրումն այստեղ կատարվել է 2003 թվականին։ 2018 թվականի օգոստոսի 29-ի տվյալներով բաժնում առկա է 747 հոդված (էջերի ընդհանուր թիվը կազմում է 3138), այնտեղ գրանցված են 7454 մասնակիցներ, որոնցից ոչ մեկն ադմինիստրատորի կարգավիճակ չունի, վերջին 30 օրվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել 22 մասնակիցներ, բաժնի գոյության ընթացքում կատարված սրբագրումների թիվը կազմում է 29796[4]։

Լեզվաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունաբանություն և հնչակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսայի հնչյունաբանական համակարգին բնորոշ է բազմաթիվ հնչյունների և հակադրությունների առկայությունը, որն այնքան էլ բնութագրական չէ բանտու լեզվի համար։ Մասնավորապես, կոսա լեզվում բավականին ներկայացված են շչական հնչյունները, որը պայմանավորված է կոսալեզվով խոսողների լայն շփումներով (քանի որ նգուն խմբի բոլոր ժողովուրդները խիստ տարամուսնական են, սովորաբար բանտու տղամարդիկ կնության են վերցնում կոսայի ցեղերի բազմաթիվ կանանց)։ Կոսա լեզվի (զուլուի հետ միասին) վրա զգալի է եղել կոսայական լեզուների ազդեցությունը (որոշ հաշվարկներով այս լեզվի բառերի մեկ երրորդը պարունակում են շչական հնչյուններ)։ Բացի այդ, կոսա լեզվում առկա են մի շարք խուլ ռնգային հնչյուններ, որոնք բացակայում են կոսայական լեզուներում, հավանաբար դրանց առկայությունը պայմանավորված է նրանով, որ կոսա լեզվով խոսողները նախորդ ձայնավորի ռնգայնացումը մեկնաբանում են որպես ինքնին ձայնավորի նշան։ Բացի այդ կոսան հարուստ է կողմնական հնչյունների շարքով, ներառյալ համեմատաբար հազվագյուտ հանդիպող [ɮ̈] հնչյունը։ Խուլ ձայնավորները արտասանվում են թույլ կլլական ըմպանային ձևով։ Գոյություն ունեն նաև շնչեղության հակադրություններ։

Ուղղագրություն Միջազգային հնչյունական այբուբեն Ծանոթագրություններ
a [a]
b [ɓ]
bh [bʱ] (m-ից հետո գրվում է b)
c [kǀ] (n-ից հետո գրվում է kc)
ch [kǀʰ]
d [dʱ]
dl [ɮ̈] (n-ից հետո արտասանվում է [dɮʱ])
dy [dʲʱ]
dz [dz] հազվադեպ է հանդիպում
e [ɛ]
f [f]
g [ɡʱ]
gc [ɡǀʱ]
gq [ɡǃʱ]
gr [ɣ̈]
gx [ɡǁʱ]
h [h]
hh [ɦ̤] (հաճախ գրվում է h)
hl [ɬ] (գրվում է tl, n-ից հետո արտասանվում է [tɬ’])
i [i]
j [d̠ʒʱ]
k [k’]
kh [kʰ]
kr [kx’]
l [l]
lh [l̤]
m [m]
mh [m̤]
n [n] (k-ից առաջ արտասանվում է [ŋ])
n’ [ŋ]
nc [ŋǀ]
ngc [ŋǀʱ]
ngq [ŋǃʱ]
ngx [ŋǁʱ]
nh [n̤]
nq [ŋǃ]
nx [ŋǁ]
ny [nʲ]
nyh [n̤ʲ]
o [ɔ]
p [p’]
ph [pʰ]
q [kǃ] (n-ից հետո գրվում է kq)
qh [kǃʰ]
r [r, r̤] (միայն փոխառություններում)
rh [x]
s [s]
sh [ʃ]
t [t’]
th [tʰ]
ths [tsʰ] (երբեմն գրվում է tsh)
tl [tɬ’] (hl տարբերակ n-ից հետո)
ts [ts’]
tsh [tʃ’; tʃʰ] (երկու հնչույթներ՝ [tʃʰ] երբեմն գրվում է՝ thsh)
ty [tʲ’]
tyh [tʲʰ]
u [u]
v [v̤]
w [w]
wh [w̤]
x [kǁ] (n-ից հետո գրվում է kx)
xh [kǁʰ]
y [j]
yh [j̈]
z [z̤]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]