Աճյուն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աճյուն
անգլ.՝ Dust
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Գերմանիա[1]
 Իտալիա[1]
 Հյուսիսային Մակեդոնիա[1]
Ժանրդրամա[2][3]
Թեմասպորտային թիմերի մրցակցություն[1], պատմասացություն[1] և անկայունություն[1]
Թվական2001
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՄիլչո Մանչևսկի[2][4][5][…]
Սցենարի հեղինակՄիլչո Մանչևսկի
ԴերակատարներՋոզեֆ Ֆայնս[4][5][1], Դևիդ Ուենհեմ[5][1], Վերա Ֆարմիգա, Ադրիան Լեսթեր[4][1], Անն Բրոշե[1], Մեթ Ռոս, Ռոզմարի Մերֆի, Նիկ Սենդոու[6], Nikolina Kujača?[6][1] և Բրյուս ՄակՎիտի[6]
ՕպերատորԲարրի Աքրոյդ
ԵրաժշտությունԿիրիլ Ջայկովսկի
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան, ԱՄՆ արևմուտք[1], Հյուսիսային Մակեդոնիա[1] և Նյու Յորք[1]
ԿինոընկերությունHistory Dreams[7], Ena Film[7] և Fandango Produzione[7]
Տևողություն127 րոպե

«Աճյուն» (անգլ.՝ Dust), 2001 թվականի բրիտանական և մակեդոնական ֆիլմ, որ նկարահանվել է Միլչո Մանչևսկու կողմից և ներկայացնում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին[8]։ Ֆիլմում նկարահանվել են Ջոզեֆ Ֆայնսը, Դևիդ Ուենեմը, Էդրիան Լեսթերը, Աննա Բրոշեն, Վերա Ֆարմիգան և Ռոզմարի Մերֆին։ 2001 թվականի օգոստոսի 29-ին ֆիլմը բացել է Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը և ապա վարձույթի է հանվել տարբեր երկրներում։ ԱՄՆ-ում թողարկվել է 2003 թվականի օգոստոսի 22-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյույորքցի պատանի կողոպտիչ Էջը փորձում է թալանել պառավ Էնջելայի տունը, որպեսզի կարողանա մարել իր պարտքերը։ Սակայն ծեր կինը նկատում է գողին։ Մինչ վերջինս փորձում է փախչելու հնարավորություն գտնել, կինը սկսում է նրան պատմել 20-րդ դարի սկզբին ապրած երկու ավազակ եղբայրների՝ Լյուկի ու Էլայջայի մասին։ Նրանք երկուսն էլ սիրահարված էին Լիլիթ անունով մի աղջկա, սակայն վերջինս ընտրում է Էլայջային։ Լյուկը ճանապարհ է ընկնում երջանկություն որոնելու և շուտով գլխավորում է վարձկանների մի ավազակախումբ, որ կատարում էր թուրք սուլթանի ամենակեղտոտ ու վտանգավոր հանձնարարությունները։ Մակեդոնացիների հակաթուրքական ապստամբության ժամանակ Լյուկը մարտերից մեկի ժամանակ ընդհարվում է Էլայջայի հետ, ով միացել էր ապստամբներին և պատրաստ էր սպանել իր ավագ եղբորը նրա արած չարագործությունների համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոզեֆ ՖայնսԷլայջա
  • Դևիդ Ուենեմ – Լյուկ
  • Էդրիան Լեսթեր – Էջ
  • Աննա Բրոշե – Լիլիթ
  • Ռոզմարի Մերֆի – Էնջելա
  • Վերա ՖարմիգաԷմի
  • Մեթ Ռոս – Ստիտչ
  • Վլադո Յովանովսկի – «Ուսուցիչ»

Արտադրություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Միլչո Մանչևսկին է, կոմպոզիտորը՝ Կիրիլ Ջայկովսկին։ Նկարահանումներն անցկացվել են Բիտոլա, Նյու Յորք և Քյոլն քաղաքներում[9]։ 2001 թվականի օգոստոսի 29-ին ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, իսկ 2002 թվականի ապրիլի 5-ին էկրան է բարձրացել Իտալիայում[10]։ Նույն թվականի մայիսի 3-ին Pathé ընկերությունը թողարկել է ֆիլմը Մեծ Բրիտանիայում, իսկ հուլիսի 12-ին այն թողարկվել է Իսպանիայում Alta Classics ընկերության կողմից։ ԱՄՆ-ում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսվել է 2003 թվականի օգոստոսի 22-ին Lionsgate ընկերության կողմից։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատճառով սկանդալ է տեղի ունեցել Վենետիկի կինոփառատոնի ժամանակ. քննադատները Մանչևսկուն մեղադրել են միտումնավոր կերպով փաստերը խեղաթյուրելու համար, ինչպես նաև պրոպագանդայի ու ռասիզմի մեջ։ The Evening Standard-ից Ալեքսանդր Ուոլկերի կարծիքով՝ Մանչևսկին ֆիլմում թուրքական բանակը դիտմամբ ներկայացրել է որպես ավազակների ու հանցագործների խումբ, ինչպես նաև ձգտել է վատ կողմից ցույց տալ բոլոր մուսուլմաններին։ Մանչևսկին հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ֆիլմում մարդասպաններ են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հույներ ու ամերիկացիներ։ Սակայն մասսայական քննադատությունը հանգեցրել է նրան, որ ֆիլմի շահույթը չի հասել Մանչևսկու մյուս ֆիլմի՝ 1994 թվականին նկարահանված «Անձրևից առաջ» ֆիլմի շահույթին[11][12]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրվել է 21% գնահատական 10 հնարավորից 3,9 միավոր միջին վարկանիշով[13]։ Variety-ից Դևիդ Ստրետոնը քննադատել է ֆիլմը՝ ասելով, թե ֆիլմն ամեն ինչ փոխառել է վեստերն ժանրից, սակայն միևնույն ժամանակ այն չափազանց գեղապատկեր է մարտաֆիլմի համար և չափից դուրս արյունալի արտհաուսի համար[14]։

Եղել են նաև դրական կարծիքներ։ Los Angeles Times թերթին Քևին Թոմասը գրել է, թե այդ ֆիլմը մասշտաբային է, որ կարող էր ստեղծել միայն տաղանդավոր ռեժիսորը[15]:The New York Times-ից Էլվիս Միտչելը նշել է, որ ֆիլմը հզոր, վստահ ու պատվախնդիր ստեղծագործություն է, որում ամերիկացիների դերերը հիանալի են կատարել բրիտանացի Էդրիան Լեսթերն ու Ջոզեֆ Ֆայնսը և ավստրալիացի Դևիդ Ուենեմը[16]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
2004 Ոսկե կոճ Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք օտարալեզու ֆիլմում Պիտեր Բոլդոկ, Ջեք Ուիտեյքեր, Ֆիլիպ Ալտոն, Թիմ Հենդս, Դանիել Լորի, Ռիչարդ Տոդման Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://web.archive.org/web/20201105075703/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/dust.5041
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0243232/
  3. http://www.metacritic.com/movie/dust
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/proch-i-pyl
  5. 5,0 5,1 5,2 http://www.interfilmes.com/filme_141701_Dust.html
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 https://web.archive.org/web/20200322102528/https://www.europeanfilmacademy.org/2001.117.0.html
  8. «Close Up With Milcho»։ Manchevski.com։ Վերցված է December 30, 2016 
  9. Holley David (June 6, 2001)։ «Film Explores a Timeless 'Dust' Swirling in the Balkans»։ Los Angeles Times 
  10. Gibbons Fiachra (April 13, 2001)։ «Guardian Features: 'Come on. It'll be fun'»։ The Guardian 
  11. Kronauer Iris (2015)։ Wiping Dust in Venice (Manchevski Monograph ed.)։ Skopje: Ars Lamia։ էջեր 274ff։ ISBN 978-608-247-084-9։ Վերցված է October 6, 2016 
  12. «Dust Film Review»։ Manchevski.com։ Վերցված է December 30, 2016 
  13. «Dust (2001)»։ Rotten Tomatoes։ Վերցված է June 12, 2016 
  14. Stratton David (August 29, 2001)։ «Review: 'Dust'»։ Variety 
  15. Thomas Kevin (August 21, 2003)։ «Dust Review»։ Los Angeles Times 
  16. Mitchell Elvis (August 22, 2003)։ «Dust (2001) Film Review; Gunfight at the Old Macedonian Corral: A Western With a Flexible Compass»։ The New York Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]