Սիրանո դը Բերժըրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիրանո դը Բերժերակից)
Picto infobox auteur.png
Սիրանո դը Բերժըրակ
Savinien de Cyrano de Bergerac.JPG
Ծննդյան անուն Hercule Savinien de Cyrano de Bergerac
Ծնվել է մարտի 6, 1619({{padleft:1619|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1]
Ծննդավայր Փարիզ[2]
Վախճանվել է հուլիսի 28, 1655({{padleft:1655|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (36 տարեկանում)
Վախճանի վայր Սանուա[2]
Մասնագիտություն դրամատուրգ, բանաստեղծ, գրող, փիլիսոփա, գիտաֆանստաստիկ գրող և վիպագիր
Լեզու ֆրանսերեն[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Լուի լը Գրան լիցեյ
Cyrano de Bergerac Վիքիպահեստում

Սավինիեն դը Սիրանո դը Բերժըրակ (ֆր.՝ Savinien de Cyrano de Bergerac, մարտի 6, 1619[1], Փարիզ[2] - հուլիսի 28, 1655[1], Սանուա[2]), ֆրանսիացի գրող, ազատախոհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ճիզվիտների քոլեջում, որպես զինվոր ծառայել է թագավորական գվարդիայում։ Կրել է Ջ. Բրունոյի, Թ․ Կամպանելայի և Պ․ Գասենդիի գաղափարների ազդեցությունը։

1654-ին հրատարակվել է Սիրանո դը Բերժըրակի «Տարբեր երկերը», ուր ամփոփված են «Նամակները» (պարսավագրեր զանազան մարդկանց մասին), «Խրատված պեդանտը» կատակերգությունը և «Ագրիպինայի մահը» ողբերգությունը, որոնցում դրսևորվել է հեղինակի երգիծական տաղանդը, արտահայտվել են նրա աթեիստական ու մատերիալիստական գաղափարները։

Սիրանո դը Բերժըրակի գլխավոր ստեղծագործությունը «Այլ աշխարհ, կամ Լուսնի պետություններն ու կայսրությունները» (1657) գործն է, որը մոտ է փիլիսոփայական վեպին։ Գրքի հրատարակիչը խիստ աղքատացրել է տեքստը՝ հանելով հակակրոնական հատվածները. դրանք վերականգնվել են միայն XX դարում՝ ըստ հայտնաբերված ձեռագրի։ Պատկերելով կյանքը լուսնի վրա՝ հեղինակն ի հայտ է բերում տիեզերքի և մարդու իր ըմբռնումը, ծիծաղում է Պտղոմեոսի համակարգի վրա, մերժում է հոգու անմահությունը, ծաղրում հրաշքներին հավատալը։ Սիրանո դը Բերժըրակը հավիտենական է համարում միայն նյութը։ Այդ գործի շարունակությունն է կազմում «Արևի պետությունները և կայսրությունները» (1662) անավարտ վեպը։

Սիրանո դը Բերժըրակի կերպարը մարմնավորված է Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1898, հայերեն՝ 1951) պիեսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сирано де Бержерак Савиньен, Сирано де Бержерак Савиньен // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb11898355k Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png