Սանուա
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Sannois[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 4,78 կմ² | ||
ԲԾՄ | 56 մետր | ||
Բնակչություն | ▼26 524 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95110[3] | ||
Պաշտոնական կայք | ville-sannois.fr | ||
| |||
Սանուա (ֆր.՝ Sannois), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 16 կիլոմետր դեպի հարավ-արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25 349[5]:
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի անվանումը միջնադարյան պատմական փաստաթղթերում հիշատակվել է Centinodium ձևով՝ XII դարում[6], Centum Nuces՝ 1205 թվականին[7], Cennoiz՝ 1208-ին, Cent noys[8], Cent-Noix՝ 1304-ին, Sanois՝ 1403-ին, Sampnoix՝ 1564-ին, Sanoy՝ 1711 թվականին[9]։
Բնակավայրի անվան ծագման մի շարք տարբերակներ են առաջ քաշվել; Ըստ դրանցից մեկի՝ այն առաջացել է լատիներեն centum nuces, « cent noix » ou plutôt « cent noyers» («հարյուր ընկույզ») բառակապակցությունից[10] (հնում քաղաքի ներկայիս տարածքում պտղատու այգիներ են եղել)։ Ենթադրվում է նաև, որ տեղանունը կարող է ունենալ կելտական ծագում և առաջացած լինել san՝ «կերաբույս, խոտ» ու noue՝ «կապ, կապուկ» բառերից[11]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 470 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 13 462-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,1 տոկոս՝ 1999 թվականի 75,0 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 4.008 անձանցից 1.703-ը սովորողներ էին, 1.055-ը՝ թոշակառուներ, 1.250-ը չէին աշխատում այլ պատճառներով[12]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 10.429 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 21 121 եվրո[13]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ասում են՝ Սիրանո դը Բերժերակը վախճանվել է Սանուայում[14]։
- Սանուայում է իր մահկանացուն կնքել նաև գրող, «Ֆեմինա» մրցանակի դափնեկիր (1911 թ.) Լուի դը Ռոբերը (1871–1937):
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժոզեֆ Դուռուե, (1741-1794), Սանուայի տերը, Ֆրանսիայի Լուի XVI արքայի գանձապետը, որին գիլիոտինահարել են 1794 թվականի մարտի 18-ին Փարիզում՝ Հեղափոխության հրապարակում
- Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով, գրող, այցելել է Սանուա
- Ֆրանսուա Ադրիան Բուալադյո, կոմպոզիտոր, այցելել է Սանուա
- Մորիս Ուտրիլլո, նկարիչ, 1912 և 1914 թթ. Սանուայում վրձնել է իր լավագույն կտավներից մոտավորապես 150-ը
- Ժակ Բեռլիոզ (1889-1969), դերասան
- Պոլ Սինյակ, ֆրանսիացի նկարիչ-նեոիմպրեսիոնիստ, պուանտիլիզմ ուղղության ներկայացուցիչ. ստեղծագործել է Սանուայում
- Ալբեր Մարկե, նկարիչ, ստեղծագործել է Սանուայում
- Մարսել Բարբու (1907-1984), քաղաքական գործիչ, 1965 թ. ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, 1950-ական թթ. Սանուայում նախաձեռնել է անապահովների համագործակցություն ստեղծելու գործը
- Ժան-Մարի Լդանուա (1940-2014), աբստրակտ նկարիչ, ծնվել է Սանուայում[15]։ Արվեստաբան Ռեժի Դեբրեն մենագրություն է գրել նրա մասին[16]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 18-րդ դարում կառուցված, Moulin Trouillet անվանումով հայտնի հողմաղացը , որը 1975 թ. դասվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների շարքին[17]
- Բուսաբանական այգին (Jardin botanique de Sannois des Plantes Médicinales)
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini[18] и INSEE[19]):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- André Vaquier, Du nom de Sannois, 1965
- Le Patrimoine des Communes du Val-d'Oise. Flohic Éditions, Band 2, Paris 1999, ISBN 2-84234-056-6, S. 805–815.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ |titre=Dictionnaire étymologique des noms de lieu en France |éditeur= Librairie Guénégaud | nom1=Albert Dauzat |nom2=Charles Rostaing |langue=français | année=1979 | lieu=Paris |isbn=2-85023-076-6 |passage=642b}}
- ↑ Le premier pouillé du diocèse de Paris, doyenné de Gonesse, datant de 1205 cite : ecclesia de Centum Nucibus, De Donatione episcopi.
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ André Vaquier Du nom de Sannois, Société historique et archéologique de l'arrondissement de Pontoise et du Vexin, 1965
- ↑ Adrien de Valois, Notitia Galliarum..., page 143.
- ↑ Georges Poisson, Évocation du grand Paris. La banlieue nord-ouest, Éditions de minuit, 1960
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013 (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013 Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին։ Վերցված է 2020-08-12
- ↑ Emmanuel Bénézit: Dictionnaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs. Gründ, 1999. Voir tome 8 page 411.
- ↑ Régis Debray: Ledannois, le territoire de l'œil. Editions Pierre Horay, Paris, 1977.
- ↑ Mérimée database - Cultural heritage (fr)
- ↑ http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
- ↑ INSEE: Population depuis le recensement de 1962
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սանուա Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)
- Association of Mayors of the Val d’Oise Archived 2008-04-07 at the Wayback Machine. (Ֆրանսերեն)
- История муниципалитета Саннуа
|