Վեստ Էնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիկադիլի հրապարակ՝ Վեստ Էնդի սիրտը, սեպտեմբեր 2012 թվական

Վեստ Էնդ (անգլ.՝ West End), կենտրոնական և արևմտյան Լոնդոնի տարածքն է, որտեղ տեղակայված են քաղաքի գլխավոր տուրիստական վայրերը, խանութները, բիզնես կենտրոնները, կառավարական շենքերն ու զվարճանքի վայրերը՝ ներառյալ Վեստ Էնդի թատրոնները։

Վեստ Էնդ տերմինը օգտագործվել է 19-րդ դարի սկզբին՝ նկարագրելու Չերինգ Քրոսի արևմտյան նորաձև տարածքները[1]։ Վեստ Էնդը զբաղեցնում է Վեստմինստեր (Լոնդոն)ի և Քամդենի համայնքների մի մասը[2]։

Մինչ Լոնդոնյան Սիթին համարվում է Լոնդոնի գլխավոր ֆինանսական և բիզնես կենտրոնը, Վեստ Էնդը քաղաքի հիմնական առևտրային և զվարճանքների կենտրոնն է։ Այն բիզնեսի ամենամեծ կենտրոնացված թաղամասն է Միացյալ Թագավորությունում և հավասարազոր է Նյու Յորքի Միդթաունին, Մադրիդի Պուերտա դել Սոլին, Փարիզի Ելիսեյան դաշտերին կամ Տոկիոյի Սիբույայինին։ Այն նաև համարվում է աշխարհի ամենաթանկ վայրերից մեկը՝ գրասենյակային տարածք վարձելու համար, ինչպես օրինակ Սիլիկոնային հովիտը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված լինելով Հռոմեական Բրիտանիայից և Միջնադարյան Լոնդոնյան Սիթիից դեպի արևմուտք՝ երկար ժամանակ համարվել է հարուստ վերնախավի նստավայրը, քանի որ սովորաբար գտնվում էր Լոնդոնյան Սիթիից բարձրացող ծխի հակառակ մասում[4]։ Բացի այդ այն նաև մոտ էր Վեստմինստերյան պալատին և ընդգրկված էր Վեստմինստեր (Լոնդոն)ում(Լոնդոնի շրջաններից մեկը)։

Զարգացել է 17-րդ, 18-րդ և 19-րդ դարերում, թեև սկզբնապես կառուցվել է որպես պալատների շարք՝ թանկարժեք տներով, նորաձև խանութներով և զվարճանքի վայրերով։ Հոլբորն (փողոց)ի և Քովենթ Գարդենի մոտակա տարածքներում բնակվող աղքատների համայնքները տարհանվել են և վերակառուցվել 19-րդ դարում։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Վեստ Էնդը լոնդոնցիների խոսակցական լեզվում օգտագործվող տերմին է և չունի պաշտոնական աշխարհագրական կամ համայնքային սահմանում, նրա ճշգրիտ բաղադրիչ մասերը դեռևս քննարկման մեջ են։ Վեստմինստեր (Լոնդոն)ի քաղաքային խորհրդի 2005 թվականի զեկույցի համաձայն Վեստ Էնդի մեջ ներառվում են հետևյալ տարածքները՝ Քովենթ Գարդենը, Սոհոն, Չայնաթաունը, Լեսթերի հրապարակը, առևտրի կենտրոններ Օքսֆորդ, Ռիջենթ և Բոնդ փողոցների, Թրաֆալգարյան հրապարակի, Ստրենդ փողոցի և Օլդվիչի հարակից տարածքները և «Theatreland» կոչվող թաղամասը [5]։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորին Մեծություն Թատրոնը, Էնդրյու Լոյդ Վեբերի Օպերայի ուրվականը (մյուզիքլ)ի ցուցադրման վայրը

Վեստ Էնդի տարածքում կենտրոնացված են Լոնդոնի հետևյալ կառույցները.

  • Արվեստի պատկերասրահներ և թանգարաններ
  • Կրթական կենտրոններ
  • Դեսպանատներ
  • Կառավարական շենքեր
  • Հյուրանոցներ
  • Ինստիտուտներ
  • ԶԼՄ հաստատություններ
  • Զվարճանքի վայրեր՝ թատրոններ, կինոթատրոններ, գիշերային ակումբներ, բարեր և ռեստորաններ
  • Խանութներ

Ամենամյա Լոնդոնյան ամանորյա շքերթը տեղի է ունենում Վեստ Էնդի փողոցներում։

Նշանավոր փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Էնդի քարտեզը

Նշանավոր հրապարակներ և կրկեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե Կամար

Վեստ Էնդը հայտնի է իր նշանավոր հրապարակներով և կրկեսներով՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mills, A., Oxford Dictionary of London Place Names, (2001)
  2. Greater London Authority, London Plan: The Sub Regions(չաշխատող հղում)
  3. https://www.bloomberg.com/bw/articles/2014-12-04/venture-capital-sand-hill-road-rules-silicon-valley"Venture Capital: Sand Hill Road Rules the Valley". Bloomberg News. 4 December 2014. Retrieved 19 April 2015.
  4. Robert O. Bucholz and Joseph P. Ward: London: A Social and Cultural History, 1550–1750. Cambridge: Cambridge University Press 2012, p. 333
  5. for the West End(չաշխատող հղում) (PDF), Westminster City Council, October 2005, retrieved 14 December 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]