Jump to content

Բոնդ (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոնդ (անգլ.՝ Bond Street)՝ Մեյֆեր մարզի խանութների փողոց։ Ստեղծվել է 18-րդ դարում։ Վեստ-Էնդ առևտրային կենտրոնի գլխավոր փողոցներից է, Օքսֆորդի հետ միասին։

Փողոցը իր անվանումը ստացել է Թոմաս Բոնդի անունից, որը կառուցել է փողոցը։ Ձգվում է հարավից հյուսիս։ Հարավային մասը կոչվում էր Հին Բոնդ Սթրիթ, իսկ հյուսիսայինը՝ Նոր Բոնդ Սթրիթ։