Մարմարե կամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարմարե կամար

Մարմարե կամար՝19-րդ դարի սպիտակ Մարմարե Հաղթակամար, որը գտնվում է Լոնդոնում, Անգլիա: Այս կառույցը ստեղծվել է ճարտարապետ Ջոն Նեշի կողմից 1827 թվականին, որպես Բուքինգհեմյան պալատի պաշտոնական մուտք: Այն գտնվում էր այժմյան եռասյուն կառույցի մոտ, որն էլ պալատի կենտրոնական ելուստն էր՝ հանրաճանաչ պատշգամբով[1]: 1851 թվականին այն տեղափոխվեց և Փարք Լեյն փողոցի ընդլայնման պատճառով 1960-ականների սկզբներին տեղադրվեց իր այժմյան տարածքում՝ անտրամաբանորեն մեկուսացված, Օքսֆորդ (փողոց)ի, Փարք Լեյն փողոցի և Էջվեյր Րոուդի խաչմերուկում:

Պատմականորեն միայն Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներն ու արքայական զորքերն են թույլատրվում անցնել կամարի միջով, որն էլ տեղի է ունենում միայն ծիսական արարողությունների երթերի ժամանակ:[2]

Դիզայն և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Նաշի կողմից ստեղծված օրիգինալ կամարի մոդել

Նեշը իր երեք կամարները ստեղծել է Հռոմի Կոստանդիանոսի հաղթակամարի և Փարիզի Կարուզելյան հաղթակամարի ոճով[3][4]: Այս հաղթակամարը պատված է Կարարաից բերված մարմարով, ինչպես նաև Սերավեցայի մոտակայքի քարհանքներից բերված զարդարանքների հատվածներով:

Ջոն Ֆլեքսմանն ընտրվեց որպես հուշահամալիրի կառուցող, որի մահից հետո 1826 թվականին լիազորությունները բաժանվեցին Ռիչարդ Վեսթմակոտի, Էդվարդ Հոդջ Բեյլի և Ջ. Չ. Ֆ. Ռոսսիի միջև: 1829 թվականին Գեորգ IV ձիավորի բրոնզե արձանը հանձնվել է պարոն Ֆրանցիս Չանթրեյի կողմից՝ կամարի գագաթին տեղադրելու նպատակով[5]:

Կառուցումը սկսվել է 1827 թվականին, սակայն դադարեցվել է 1830 թվականին՝ Գեորգ IV-ի մահվանից հետո, երբ նորընծա արքա Վիլյամ IV-ի համար անընդունելի էին աճող ծախսերը: Վերջինս էլ փորձում էր վերափոխել անավարտ պալատը պառլամենտի՝ փոխարինելու այդ ժամանակ դեռ նոր ավերված Վեստմինստերյան պալատին[6]:

Աշխատանքները կրկին վերսկսվել են 1832 թվականին՝ Էդվարդ Բլորի ղեկավարության ներքո, ով զգալիորեն նվազեցրել է Նեշի ձեղնահարկի բեմահարթակը և բաց է թողել նրա քանդակը՝ ներառելով Գեորգ IV-ի արձանը: Կամարի կառուցումն ավարտվել է 1833 թվականին[1]:

Որոշ չօգտագործված արձաններ, այդ թվում նաև Վեսթմաքոտի Վատերլուի եզրազարդը և Նելսոնի վահանակը, օգտագործվել են Բուքինգհեմյան պալատում: 1843 թվականին Գեորգ IV ձիավարի արձանը տեղադրվել է Թրաֆալգարյան հրապարակի պատվանդաններից մեկի վրա[1]:

Լոնդոնի աղտոտված մթնոլորտի պատճառով սպիտակ մարմարը շուտով կորցրեց իր բաց գունավորումը: 1847 թվականին Լոնդոնի «Sharpe's» ամսագիրը նկարագրում էր այն որպես «գունազրկված ծխից և խոնավությունից, որի տեսքը հիշեցնում է հսկայական շաքարի հավաքածու՝ հրուշակագործի պատուհանին դրված»[7]:

Տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե կամարը որպես նորակառույց Բուքինգհեմյան պալատի շքամուտք՝ տեղափոխումից առաջ

Երբ շինարարական աշխատանքները սկսվեցին 1847 թվականին, կամարն ապամոնտաժվեց և վերակառուցվեց Թոմաս Քուբիթի կողմից որպես Հայդ պարկի հյուսիս արևելյան մասի արարողական շքամուտք[8]: Վերակառուցումն ավարտվել է 1851 թվականի մարտին[1]: Ըստ հայտնի մի պատմության, կամարը տեղափոխվել է, քանի որ այն չափազանց նեղ էր թագուհու արքայական կառքի համար, բայց իրականում ոսկեզօծ կառքն անցել է նրա միջով Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ 1953 թվականին[9]:

Վերակառուցված կամարի երեք սենյակներն օգտագործվում էին որպես ոստիկանական բաժանմունք մինչև 1851 թվականը[10]:

2005 թվականին որոշվեց, որ կամարը պետք է տեղափոխվի Հայդ պարկի փողոց կամ ավելի հարմար տարածք, քան իր ներկայիս վայրը՝ մի մեծ տրանսպորտային կղզու վրա[11]:

Փարք Լեյն փողոցի ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե կամարի և նրա հարակից տարածքի տեսքը վերևից:

Փարք Լեյն փողոցը ընդլայնվել է որպես Փարք Լեյնի բարելավման նախագծի մի մաս և մարմարե կամարը տեղադրվել է տրանսպորտային կղզու վրա: 1958 թվականին խորհրդարանը պահանջեց այդ նախագիծը և Փարք Լեյնի բարելավման օրինագծի ընդունման ընթացքում շրջանցիկ ճանապարհի փոխարեն ստորգետնյա անցուղու կառուցման հնարավորությունը մերժվեց: Դրա պատճառն այն էր, որ այն չափազանց մեծ ծախսեր էր պահանջում և անհրաժեշտություն կար քանդել որոշ շենքեր Էջվեյր Րոուդում[12]: Որպես նախագծի մի մաս այգիների տարածքները ընդլայնվեցին Կամարի շուրջ՝ տրանսպորտային կղզում[13]: Այս աշխատանքները տեղի են ունեցել 1960 թվականից 1964 թվականներն ընկած ժամանակահատվածում[14]:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե կամարի համար նախատեսված քանդակներ, որոնք գտնվում են այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Pastscape-Detailed Result". English Heritage. Retrieved 7 October 2011.
  2. The London Encyclopaedia Ben Weinreb and Christopher Hibbert p. 496 {Macmillan, 1983} [1] [2]
  3. "Exploring London : Marble Arch". Exploringlondon.wordpress.com. Retrieved 2013-08-11.
  4. Timbs, John (1868). and Westminster: City and Suburb. London. pp. 190–91.
  5. Cunningham, Peter (1850).Handbook of London: Past and Present. 1. London: John Murray. p. 511.
  6. Ziegler, Phillip (1971). King William IV. Collins. p. 280. [[3]] [4]
  7. "A Little Talk About Buckingham Palace". Sharpe's London Magazine. 13 (4): 355. 1847.
  8. Holland & Hannen and Cubitts – The Inception and Development of a Great Building Firm, published 1920, p. 35
  9. "Coronation route". Retrieved 2011-09-21.
  10. BBC. "Marble Arch to Edgware". Retrieved 20 July 2012.
  11. "Marooned Marble Arch may be moved". BBC News. 2005-02-28. Retrieved 2011-09-21.
  12. [5]
  13. [6]
  14. Smith, Denis. London and the Thames Valley. London: Published for the Institution of Civil Engineers by Thomas Telford, 2001. Print.