Ջոն Նևիլ
Ջոն Նևիլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 2, 1925[1][2] |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 19, 2011[3][1][2] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0627453 |
Ջոն Նևիլ (անգլ.՝ John Neville, մայիսի 2, 1925[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 19, 2011[3][1][2], Տորոնտո, Կանադա), կինոյի և թատրոնի անգլիացի դերասան, ով Կանադա է տեղափոխվել 1972 թվականին։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Տերրի Գիլիամի Բարոն Մյունխհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին ֆիլմում կատարած դերով, (1988 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Նևիլը ծնվել է Լոնդոնում, 1925 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Մեծ Բրիտանիայի արքայական ռազմածովային նավատորմում։ Պատերազմից հետո դերասանի վարպետություն է սովորել Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիայում։ 1947 թվականին առաջին անգամ խաղացել է «Ռիչարդ II» պիեսում, Լոնդոնի Նոր թատրոնում[4]։ 1953 թվականին ընդունվելով Օլդ Վիկ թատրոն` Ջոն Նևիլն արագ դարձել է «շեքսպիրյան» դերասան` խաղալով Ռիչարդ II-ի, Ռոմեոյի և Համլետի դերերը, ինչպես նաև` Ռիչարդ Բյորտոնի հետ հերթափոխով խաղացել է Օթելլո և Յագո։ 1961 թվականին հեռացել է Լոնդոնից և միացել է Նոթինգհեմյան թատրոնին։
1972 թվականին ընտանիքի հետ մեկնել է Կանադա։ 1973-1978 թվականներին եղել է Էդմոնտոնի Ցիտադել թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1978-1983 թվականներին եղել է Գալիֆակսի Նեպտուն թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1985-1989 թվականներին եղել է Ստանֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավարը[5] [6][7]:
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարոն Մյունխհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին - Բարոն Մյունխհաուզեն, 1988
- Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն-դոկտոր Սեսիլ Չեմբերս, 1993
- Փոքրիկի հանգստյան օրը-պարոն Էնդրյուս, 1994
- Ճանապարհ դեպի Վելվիլ-Էնդիմիոն Հարթ-Ջոնս, 1994
- Փոքրիկ կանայք-պարոն Լորենս, 1994
- Գաղտնի նյութեր-լավ մանիկյուրով մարդը, 1995-1998
- Ամենաթողություն միջնակարգ դպրոցում-Թադեուշ Քլարք, 1996
- Սաբոտաժ-պրոֆեսոր Ֆոլեֆանտ, 1996
- Հինգերորդ տարրը-գեներալ Ստիդարտ, 1997
- Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար-լավ մանիկյուրով մարդը, 1998
- Քաղաքային լեգենդներ-Դեկան Ադամս, 1998
- Հարվարդյան խնջույք-Դոկտոր Ռիզ, 2001
- Սարդը-Տերենս-2002
- Վարձու թիկնապահը-Լորդ Ռավստոն, 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.cbc.ca/news/arts/story/2011/11/21/neville-obit-actor.html
- ↑ John Neville obituary | Stage | The Guardian
- ↑ John Neville: Shakespearean actor and director who became a theatrical force in Canada — Obituaries — News — The Independent
- ↑ John Neville — Telegraph
- ↑ BBC News — Baron Munchausen actor John Neville dies aged 86
|