Ռոմոլա Գարայ
Ռոմոլա Գարայ անգլ.՝ Romola Garai | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան, Բաց համալսարան, Լոնդոնի քաղաքի աղջիկների դպրոց, Stonar School? և Tanglin Trust School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Սեմ Հոար[1][2] |
Երեխա(ներ) | unknown daughter of Simon Hoare?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոմալա Գարայ (անգլ.՝ Romola Garai [ˈrɒmələ ˈɡæri], օգոստոսի 6, 1982, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն)[4], բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմալա Գարայը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 6-ին, Հոնկոնգում։ Նրա մայրը՝ Ջենետը՝ լրագրողուհի է, իսկ հայրը՝ Էդիրանը, բանկի կառավարիչ էր։ Պապը՝ Բերնգարդ "Բերտ" Գարայը՝ Հունգարիայի ներգաղթած հրեա էր։ Նա հիմնադրել է Քեյստոուն մամուլը (Keystone Press-Photographic agency):
Ռոմոլայից բացի, նրանց ընտանիքում ապրում էին ևս երեք երեխաներ։ Նրա ոչ սովորական անուն Romulus-ի կանացի տարբերակն է, ով եղել է Հռոմի լեգենդար հիմնադիրներից մեկը[5]։
Երբ աղջիկը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սինգապուր, իսկ երեք տարի անց ՝ Ուիլթշիր, Մեծ Բրիտանիա։ Տասնվեց տարեկանում Ռոմոլան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ Սիթիում այցելել է աղջիկների համար նախատեսված դպրոց և սկսել է աշխատել որպես մոդել։ Զուգահեռաբար նա մասնակցել է բոլոր դպրոցական թատերական ներկայացումներին, ինչպես նաև հաճախ հայտնվել է Ազգային Երիտասարդական թատրոնի բեմերում (անգլ.՝ National Youth Theatre): Հաջողությամբ ավարտելով դպրոցը, Ռոմոլան ընդունվել է Մարիա թագուհու անվան համալսարանը, որտեղ սովորել անգլիական գրականություն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնութ տարեկանում դերասանների ընտրության ժամանակ աղջկան նկատել է մի գործակալ, որն առաջարկել էր նրան «Վերջին շիկահեր- գեղեցկուհին» (անգլ.՝ The Last of the Blonde Bombshells) ֆիլմի ժապավենում էպիզոդիկ դերը[6]։
BBC-ի մի քանի նախագծերին մասնակցելուց հետո նրա առաջին մեծ հաջողությունը 2002 թվականին Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիկկլբի» դասական վեպի էրկանիզացումը։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ, իսկ դերասանական կազմը ԱՄՆ-ի ազգային խորհրդի քննադատների կողմից արժանացել է մրցանակաների[7]։
Թիմ Ֆայվելլի «Ես զավթում եմ դղյակը» ֆիլմում Կասսանդրիի դերը խաղալու հաստատումից հետո, Ռոմոլան որոշում է թողնել ուսումը և իր ամբողջ էներգիան ներդնել դերասանական կարիերայում։ 2003 թվականին նա առաջադրվել BIFA մրցանակին՝ "Առավել խոստումնալից առաջնելույթ ունեցող մարդ" կատեգորիայում, իսկ մեկ տարի անց կրկին եղել է BIFA-յի «Իսկ ներսում ես պարում եմ» ֆիլմի երկրորդ պլանի դերասանների թեկնածուների ցուցակում, որի կազմում 2005 թվականին Լոնդոնի հանրության կինոքննադատների կողմից արժանացել է մրցանակի։
2007 թվականի պրենիրայից հետո «Հրեշտակ» Ֆրանսուա Օզոնի օրաթերթ The Independent Ռոմոլային անվաննել է «տարվա դերասանուհի»[8]։ Նույն թվականին նա նկահանվել է «Քավություն» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են դարձել Ջեյմս Մաքէվոյն ու Քիրա Նայթլին։ Քննադատները բարձր են գնահատել նրա խաղը, որի արդյունքում Ռոմոլան արժանացել է Evening Standard թերթի մրցանակին՝ անվանակարգը ստացել է մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։
Ռեժիսոր Սթիվեն Պոլիակոֆֆը, ով «1939» ֆիլմի համար աշխատել էր դերասանուհու հետ, նրան անվանել է որպես «հաջորդ Քեյթ Ուինսլեթ», և կարծիք է հայտնել, որ ապագայում Ռոմոլան կդառնա բրիտանացի առավել ազդեցիկ դերասանուհի[10]։ 2009 թվականին Ռոմոլան, կատարելով Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի հիման վրա նկարահանախ BBC-ի մինի սերիալում գլխավոր հերոսուհու՝ Էմմայի դերը, առաջադրվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին՝ «Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. Evans — London: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ https://www.telegraph.co.uk/culture/theatre/theatre-news/10986298/Romola-Garai-secretly-weds-Sam-Hoare.html
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Актриса произносит своё имя и фамилию
- ↑ «Romola Garai: Dancing Queen» (անգլերեն). independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «I Capture The Castle — Romola Garai Q&A» (անգլերեն). indielondon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Awards for Romola Garai» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Film in 2008: Who was top of the heap? A talking tin can». independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «ATONEMENT LEADS EVENING STANDARD BRITISH FILM AWARDS». contactmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Poliakoff returns to the big screen». walesonline.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The 68th Annual Golden Globe Awards NOMINATIONS». goldenglobes.org. 2010 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմոլա Գարայ» հոդվածին։ |
|