Ժան-Ֆրանսուա Ստևենեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Ֆրանսուա Ստևենեն
Ծննդյան թիվ՝ապրիլի 23, 1944(1944-04-23)[1][2][3]
Ծննդավայր՝Լոն-լե-Սոնիե, Յուրա, Ֆրանսիա[3]
Վախճանի թիվ՝հուլիսի 27, 2021(2021-07-27)[4][3] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4][3]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, աուդիոգրքեր կարդացող և մոնտաժող
Պարգևներ՝
IMDb։ID 0836681

Ժան-Ֆրանսուա Ստևենեն ( ֆր.՝ Jean-François Stévenin ; Ապրիլի 23 , 1944, Lons-le-Saunier, Jura դեպարտամենտ, Ֆրանսիա - հուլիսի 27, 2021, Neuilly-sur-Seine, Hauts-de-Seine Department, Ֆրանսիական Հանրապետություն ), ֆրանսիացի դերասան և կինոռեժիսոր։ Խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում[5]։ Աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական և, բացի այդ, որպես գլխավոր ռեժիսոր՝ նկարահանել է երեք ֆիլմ՝ «Լեռնանցքը»[fr] ( Le Passe-montagne, 1978), Double messiers[fr] (1986) և «Միշկա»[fr] ( Mischka, 2002)[6]։ «Լեռնանցքը» ֆիլմի համար 1979 թվականին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի FIPRESCI/ՖԻՊՐԵՍԻ մրցանակի։ 1983 թվականին առաջադրվել է «Սեզար» կինոմրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։

Նրա բոլոր չորս երեխաները՝ Սագամորը (1974), Ռոբինսոնը (1981), Սալոմեան (1985) և Պիեռը (1995), նույնպես դերասան են դարձել[6][7][8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Յուրա դեպարտամենտի Լոնս լը Սոնիե քաղաքում[10]։

Մաթեմատիկական իր ունակություններով ընդունվել է բարձրագույն կոմերցիոն դպրոց[10], բայց նրան գրավում էր  կինեմատոգրաֆիան[11]։ Նա աշխատություն է գրում կինոյի տնտեսագիտության մասին և մեկնում է Կուբա՝ պրակտիկայի[10] և նկարահանումների համար։

Հետագայում հենց նկարահանումների ժամանակ Ժան-Ֆրանսուան սովորել, յուրացրել է տարբեր կինոմասնագիտություններ՝ տեխնիկականից[պարզաբանել] մինչև ռեժիսորի օգնական[10][11]։ Մասնավորապես՝ Ալեն Կավալյեի երկրորդ օգնականն էր, երբ 1968 թվականի մայիսին նա նկարահանում էր «Խռովություն» ( La Chamade ) ժապավենը[11]։

Այնուհետև Ժան-Ֆրանսուային հաջողվել է համոզել անվանի այլ ռեժիսորների՝ Ժակ Ռիվետին, Պետեր Ֆլյայշմանին, վստահելու իրեն ռեժիսորի օգնականի գործը[11]։ Բացի այդ, իր ուժերը փորձել է դերասանական արվեստում և սկսել է փոքր դերեր խաղալ։ Այսպես, օրինակ, 1970 թվականին դերակատարումով հանդես է եկել Ժակ Ռիվետի «Out 1» (1971) ֆիլմում։ Ֆրանսուա Տրյուֆոյին դուր է եկել նրա ոճը, և Ժան-Ֆրանսուային դերեր է վստահել իր նկարահանած «Վայրի երեխա» (1970), «Ինձ նման գեղեցկուհի» (1972), «Ամերիկյան գիշեր» (1973), «Գրպանի փող» (1976) ֆիլմերում[11]։

Ի վերջո ինքը՝ Ստևենենը հանդես է եկել որպես գլխավոր ռեժիսոր, իր ծննդավայրի մերձակայքում՝ Յուրայի լեռներում նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Լեռնանցք»-ը (Le Passe-montagne, 1978)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 Décès de l'acteur et réalisateur Jean-François Stévenin (ֆր.) — 2021.
  5. Cahiers du cinéma, Выпуски 564-569. — Éditions de l'Étoile, 2002. — С. 61.
  6. 6,0 6,1 «Jean-François Stévenin : biographie, filmographie et actualité» (ֆրանսերեն). Le Point. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  7. «LES ROUSSES - NOTRE INVITÉ : JEAN-FRANÇOIS STÉVENIN». France 3. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  8. 8,0 8,1 Marc Lemonier Guide des lieux cultes du cinéma en France. — Horay, 2005. — ISBN 978-2-7058-0421-3
  9. «La famille Stévenin : acteurs talentueux de père en fils (et fille)» (ֆրանսերեն). telestar.fr. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Jean-François Stévenin | Acteur» (ֆրանսերեն). Télépro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Jean-François Stévenin | People» (ֆրանսերեն). Premiere.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ֆրանսուա Ստևենեն» հոդվածին։