Ռոբինսոն Ստևենեն
| Ռոբինսոն Ստևենեն | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 1, 1981[1][2] (44 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Լոն-լե-Սոնիե |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, կրկնօրինակող և հեռուստատեսային դերասան |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0836682 |
Ռոբինսոն Ստևենեն (ֆր.՝ Robinson Stévenin; մարտի 1, 1981[1][2], Լոն-լե-Սոնիե), ֆրանսիացի դերասան, «Խենթ պատմություն» ֆիլմում հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի մարտի 1-ին Լոն-Լե-Սոնյեում։ Նրա հայրը՝ Ժան-Ֆրանսուա Ստևենենը, հայտնի դերասան է։
1986 թվականին՝ 5 տարեկան հասակում, իր առաջին դերն է խաղացել հոր «Կրկնակի պարոնայք» կարճամետրաժ ֆիլմում, իսկ երեք տարի անց նկարահանվել է մեկ այլ «L’hydrolution» կարճամետրաժ ֆիլմում։
11 տարեկանում՝ 1992 թվականին, նա սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և նաև իր եղբոր՝ Սագամորի հետ խաղացել է «Երեխաների ընդվզումը» ֆիլմում, որի համար Փարիզի կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը։ Ռոբինսոնը նաև գլխավոր դեր է խաղացել «Un ballon dans la tête» հեռուստաֆիլմում։
1999 թվականին նա առաջին գլխավոր դերն է խաղացել «Հիմար ծանոթություններ» ֆիլմում, որի համար «Սեզար» մրցանակի է առաջադրվել «Ամենահեռանկարային դերասան» անվանակարգում։ Նկարահանումների ժամանակ Ռոբինսոնը ծանոթացել է Լու Դուայոնի հետ, որի հետ հանդիպել է մինչև 2001 թվականը։
2002 թվականին Ստևենենն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես «Ամենախոստումնալից դերասան» «Վատ վարվելակերպ» ֆիլմում իր դերի համար։ Նույն թվականին փոքր դեր է խաղացել «Երկու» ֆիլմում։ Չնայած ամերիկացի քննադատները նրան անվանել են «ֆրանսիական Մարլոն Բրանդո» մականունով[3], նա չի ստացել Կոմս Օդոյի դերն անգլիական «Վիկինգներ» սերիալում անգլերենի վատ իմացության պատճառով[4]։
Երեք տարվա բացակայությունից հետո՝ 2006 թվականին, խաղացել է «Իմ գնդապետը» ֆիլմում։ Հաջորդ տարի խաղացել է «Նախորդ գիշերվա երազը» ֆիլմում։ Նաև հանդես է եկել «Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունները» հեռուստասերիալի երկրորդ դրվագում։
2009 թվականին Ռոբեր Կետիկյանը հրավիրել է Ստևենենին նկարահանվել իր «Հանցագործների բանակ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ «Խենթ պատմություն» ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|
| 1989 | L'hydrolution | Տղա |
| 1991 | Ils n'avaient pas rendez-vous | Թոմաս |
| 1992 | La Crise | Բորինի որդի |
| La révolte des enfants | Ռեյս Մոթ | |
| Un ballon dans la tête | Փոքրիկ | |
| 1993 | Lucas | Լուկաս |
| L'instit | Գիյոմ | |
| 1994 | Stop | Դեռահաս |
| L'amour est un jeu d'enfant | Բենջամին Անչելոտ | |
| Le fils du cordonnier | Պիեր | |
| 1996 | Le bel été 1914 | Գաբրիել |
| 1997 | La femme du pêcheur | Վինսենթ |
| 1998 | La petite graine | |
| 1999 | Bad Company | Լաուրենտ |
| 2001 | Mauvais genres | Բո |
| 2002 | Two | Հեծանվորդ |
| Mischka | Ձեռնաշղթաներով տղա | |
| 2003 | His Brother | Մանուել |
| Փոքրիկ Լիլին | Ջուլիեն Մարսո | |
| 2006 | The Colonel | Լեյտենանտ Գայ Ռոսսի |
| Transe | ||
| C'est beau une ville la nuit | Պաուլո | |
| 2007 | Actrices | Ժուլիեն |
| Bluesbreaker | Ռենե | |
| 2008 | Sur ta joue ennemie | Ժուլիեն |
| 2009 | The Army of Crime | Մարսել Ռաջման |
| L'école du pouvoir | Աբել Կամանսկի | |
| Les Petits Meurtres d'Agatha Christie | Ժան | |
| Au siècle de Maupassant | Էնթոնի | |
| 2010 | Io sono con te | Սապիենտ |
| Les amants naufragés | Սթան Միրկին | |
| Les vivants et les morts | Ռուդի | |
| 2011 | The Snows of Kilimanjaro | Լիազոր |
| Le secret de l'enfant-fourmi | Դիդիե Ջերմայն | |
| 2012 | Of Snails and Men | Օլիվիեր |
| Hénaut président | Ալեքսանդր | |
| Les pirogues des hautes terres | Պիեր Մարի | |
| 2013 | Le renard jaune | Փիլ |
| Le silence des églises | Գաբրիել Գոֆին | |
| 2015 | Անտոն Չեխով (ֆիլմ) | Կոլիա Չեխով |
| Խենթ պատմություն (ֆիլմ) | Սողոմոն Թեհլիրյան | |
| Les brigands | Ֆրանց | |
| Une mère en trop | Լեյտենանտ Սեգուրա | |
| Neuf jours en hiver | Աուրելիեն | |
| 2016 | Fui banquero | Օլիվիեր Բորեգարդ |
| Des racines | Պիերո | |
| Glacé : The Frozen Dead | Ռաֆայել Դելոնեյ | |
| 2017 | La Mante | Ալեքս Քրոզեթ |
| 2018 | Krieg der Träume | Մարսել Ժամե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Ռոբինսոն Ստևենեն (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Robinson Stévenin: "Deux ans et demi sans que je décroche un rôle"». Télé 7 jours (ֆրանսերեն). Purepeople.com. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինսոն Ստևենեն» հոդվածին։ |
| ||||||||||||