Անտոն Չեխով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Չեխով
ֆր.՝ Anton Tchekhov-1890
Երկիր Ֆրանսիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2015
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌենե Ֆերե
Սցենարի հեղինակՌենե Ֆերե
ԴերակատարներՆիկոլայ Ժիրո, Մարիոն Տրեմոնտելս, Լոլիտա Շամմա, Ռոբինսոն Ստևենեն, Ժակ Բոննաֆֆե, Ջեննա Տիամ, Բրոնտիս Յոդորովսկի, Ֆիլիպ Նաոն և Ֆրեդերիկ Պիեռո
Պատմվածքի վայրՌուսաստան
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Անտոն Չեխով» (ֆր.՝ Anton Tchekhov - 1890), գեղարվեստական պատմա-կենսագրական ֆիլմ, որը 2015 թվականին նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Ֆերեն։ Ֆիլմը նկարագրում է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի կյանքից հինգ տարի` 1885-1890 թվականները։

Ֆիլմը հեռարձակվել է 2015 թվականի մարտի 18-ին՝ Ֆերեի մահից ընդամենը մի քանի շաբաթ առաջ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն հիմնված է բժիշկ, տաղանդավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի կենսագրության վրա։ Ֆիլմում ցուցադրվում է նրա կյանքի՝ 1885-1890 թվականների ժամանակահատվածը, որը ուղենիշ և շրջադարձային եղավ նրա կյանքում։ Չիկինսկի հիվանդանոցում քաղաքային բժիշկ աշխատելու տարիներին նա ստիպված է ֆինանսական օգնություն ցույց տալ իր ընտանիքին, ինչի համար փորձում է իր պատմվածքներն ու հոդվածները վաճառել տեղական թերթերին, որոնք նա ստորագրում է ծիծաղելի կեղծանունով՝ «Անտոշա Չեխոնտե»։ Այնուամենայնիվ, քչերն են ցանկանում տպագրել անծանոթ երիտասարդի գործերը[2]։

Մի անգամ Չեխովի տուն են գալիս հայտնի գրականագետներ Դմիտրի Վասիլևիչ Գրիգորովիչը և Ալեքսեյ Սերգեևիչ Սուվորինը։ Ծանոթանալով նրա մի շարք ստեղծագործություններին՝ նրանք առաջարկում են ապագա բժշկին թողնել բժշկությունը և ամբողջովին ընկղմվել գրականության աշխարհում, որին Անտոն Պավլովիչը, անկասկած, համաձայնվում է։ Այս պահը շրջադարձային եղավ երիտասարդ մարդու կյանքում. նա սկսեց թատերական ներկայացումներ գրել, ստացավ Պուշկինի մրցանակ, նրանով հիանում էր նույնիսկ Լև Տոլստոյը[2]։

Այնուամենայնիվ, դրանք Չեխովի համար ամենադժվար տարիներն էին. մահացավ նրա փոքր եղբայր՝ Կոլին, և նա որոշեց մեկնել հեռավոր Սախալին՝ ամբողջական պատկերացում կազմելու համար երկրի մասին, որտեղ նա ապրում է, բայց շուտով տեղեկանում է, որ ինքն էլ մահացու հիվանդ է[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նիկոլայ Ժիրո Անտոն Չեխով
Լոլիտա Շամմա Մաշա Չեխովա (Անտոնի քույրը)
Բրոնտիս Յոդորովսկի Ալեքսանդր Չեխով (Անտոնի ավագ եղբայրը)
Ռոբինսոն Ստևենեն Կոլյա Չեխով (Անտոնի կրտսեր եղբայրը)
Ջեննա Տիամ Լիկա Միզինովա (Անտոնի մտերիմ ընկերուհի)
Մարի Ֆերե Աննա (ուսուցչուհի)
Ժակ Բոննաֆֆե Սուվորին
Ֆիլիպ Նաոն Գրիգորովիչ
Ալեքսանդր Զեֆֆ Իսահակ
Ֆրեդերիկ Պիերո Լև Տոլստոյ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի բոլոր դերասանները, որոնց շարքում չկա ոչ մի ռուս, խոսում են բացառապես ֆրանսերեն։ Բացի այդ, այնտեղ կյուրեղագիր ոչ մի գիրք կամ մակագրություն չկա։
  • Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի Լիմուզանի շրջանում, իսկ Սախալին կղզու տեսարանները՝ Նորվեգիայում։
  • Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 24-ին՝ սցենարիստ և ռեժիսոր Ռենե Ֆերեի մահից 3 ամիս առաջ։ Ֆիլմը նրա կյանքի վերջին գործն էր[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Anton Chekhov — 1890': Film Review». The Hollywood Reporter. 2015 թ․ ապրիլի 10.
  2. 2,0 2,1 Васильева, Елена (2016 թ․ ապրիլի 29). «Чехов и Ко: Зарубежные экранизации русского классика». Кинопоиск. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Антон Чехов (Anton Tchekhov 1890)». Вокруг ТВ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. Хакназаров, Евгений (2016 թ․ ապրիլի 29). «В постели с Антошей: Чехов глазами французов». Фонтанка.ру. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Рузаев, Денис (2016 թ․ ապրիլի 29). «Французский Чехов, покушение на Гитлера и День матери в кинопремьерах недели». Lenta.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.