Նիկոլայ Չեխով
Նիկոլայ Չեխով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6 (18), 1858 |
Ծննդավայր | Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 17 (29), 1889 (31 տարեկան) |
Մահվան վայր | Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Չեխովի գիմնազիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Nikolay Chekhov Վիքիպահեստում |
Նիկոլայ Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Николай Павлович Чехов, մայիսի 6 (18), 1858, Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 17 (29), 1889, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ։
Անտոն Չեխովի հարազատ եղբայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1858 թվականի մայիսի 18-ին (մայիսի 6) Տագանրոգում[1]։ Հայրը Պավել Եգորովիչ Չեխովն էր, մայրը՝ Եվգենյան Յակովլևնա Չեխովան (Մորոզովա)։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ուսումնարանի բնօրինակային դասարանը այդ տարիներին վարել է Վասիլի Պերովը։ Համագործակցել է «Մոսկվայի տերևիկ» թերթի, «Ականատես», «Ծղրիդ», «Լույս և ստվեր», «Մոսկվա», «Բեկորներ» ամսագրերի հետ (այդ թվում նկարազարդել է եղբոր մի շարք պատմվածքներ և եղել է մի շարք ծաղրանկարների հեղինակ՝ իր ստորագրությամբ։ Ի տարբերություն եղբայրներ Անտոնի և Ալեքսանդրի՝ հումորային մամուլում ստորագրել է իր իսկական ազգանունը)։ Մասնակցել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի պատերի նկարազարդմանը։ Սովորել և ընկերացել է նկարիչներ Իսահակ Լևիտանի, Կոնստանտին Կորովինի և Ֆեոդոր Շեխտելի հետ։ Քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Ա. Իպատևա-Գոլդենի հետ։
1883 թվականին դարձել է Ռուսաստանի մարմնամարզական միության հիմնադիրներից մեկը։
Անտոն Չեխովը բազմիցս քննադատել է եղբոր վարած կյանքը և նրա վերաբերմունքը տաղանդին. «կորչում է լավ, ուժեղ ռուսական տաղանդը, կորչում է գրոշների համար»։ Նիկոլայ Չեխովը մահացել է տուբերկուլոզից Խարկովի նահանգում գտնվող Չեխովների ընկեր Լինտվարյովների կալվածքում, այդտեղ էլ թաղվել է։
Հավաքածուներում գտնվող աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ[3]
- Տագանրոգի պետական գրական և ճարտարապետական թանգարան-արգելոց, Տագանրոգ
- Գրականության պետական թանգարան, Մոսկվա
- Մելիխովո (արգելոց-թանգարան), Մելիխովո
- Անտոն Չեխովի տուն (Յալթա), Յալթա
- Ռուսաստանի պետական գրադարան, Մոսկվա
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Չեխովի գերեզմանը գտնվում է Լուչանսկի գերեզմանոցում, որը գտնվում է Լուկայում (Սումի քաղաքի շրջան, Ուկրաինա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «СЕМЬЯ А. П. ЧЕХОВА на сайте ДОМ-МУЗЕЙ А. П. ЧЕХОВА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — Կաղապար:Уточнить2
- ↑ Таганрогский художественный музей. — Таганрог: Омега-Принт, 2009. — 336 с. — Կաղապար:Уточнить2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления. М.: Московский рабочий, 1960. — 164 с.
- Подорольский А. Художник Н. П. Чехов. — Сумы: Университетская книга, 2007.
- Устюгова Т. Семейный талант // Таганрогская правда. — 2008. — 29 мая.
- Подорольский А. Н. Художник Николай Чехов. Альбом-каталог. — М.: Планета, МК-периодика, 2008. — 192 с. — ISBN 978-5-903162-04-08.
- Подорольский А. Н. Чехов и художники. — М., 2013. С. 6— 43.
- ОР РГБ, ф. 331, к. 31, ед.хр. 1. Письма Ал. П. Чехова П. Е. Чехову. 1874—1896
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кончин Е. «Какие же вы, Чеховы, все талантливые!»(չաշխատող հղում)
- Художник Николай Чехов. Выставка.(չաշխատող հղում)
- Выставка «хороший, сильный русский талант» в Доме-музее А. П. Чехова в Москве
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Չեխով» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 1889 մահեր
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Անտոն Չեխով
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ռուսական կայսրության նկարիչներ