Ալեքսանդր Չեխով
Ալեքսանդր Չեխով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3 (15), 1855 |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 30 (հունիսի 12), 1913 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Գրական անուն | Агафопод, Агафопод Единицин, Алоэ և А. Седой |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Չեխովի գիմնազիա |
Զավակներ | Միխայիլ Չեխով |
Alexander Chekhov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Александр Павлович Чехов, սեպտեմբերի 3 (15), 1855, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 30 (հունիսի 12), 1913, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս վիպասան, հրապարակախոս, հուշագիր։
Անտոն Չեխովի ավագ եղբայրը, դերասան և ռեժիսոր Միխայիլ Չեխովի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է քաղքենի վաճառականի ընտանիքում։ Հայրը՝ Պավել Եգորովիչ Չեխովը, մայրը՝ Եվգենյա Չեխովա։ Սովորել է Տագանրոգի գիմնազիայում, որն ավարտել է 1875 թվականին արծաթե մեդալով։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնական գիտությունների բաժինը, գիտեր վեց լեզու։ Ուսանողական տարիներին հրատարակվել է հումորային ամսագրերում՝ «Зритель», «Москва», «Будильник»: 1881 թվականից ապրել է քաղաքացիական ամուսնությամբ Ա. Ի. Սոկոլնիկովոյի հետ։ Նրա երկու տղաները՝ Նիկոլայը և Անտոնը, համարվում էին անօրինական։ 1882 թվականին համալսարանն ավարտելուց հետո ծառայել է Տագանրոգի (1882-1886 թթ.), Սանկտ-Պետերբուրգի (1885 թ.) և Նովոռոսիյսկի (1885-1886 թթ.) անցակետերում։ Տագանրոգից հեռացվել է տեղի անցակետից, աղմկահարույց պատմության համար, որը նա 1886 թվականին հրատարակել էր Օդեսայի թերթում, եղբոր Անտոնի օգնությամբ տեղավորվել է «Նոր ժամանակ» թերթում։ Գրել է Ագաֆոպոդ, Ագաֆոպոդ Եդինիցին, Ալոե, ավելի ուշ՝ Ա. Սեդոյ կեղծանուններով։ 1888 թվականին Ալեքսանդր Պավլովիչն այրիացավ, և ավելի ուշ ամուսնացավ իր երեխաների դաստիարակչուհու՝ Նատալյա Գոլդենի հետ, որից ծնվեց որդին՝ Միխայիլը, ավելի ուշ հայտնի դերասան՝ Միխայիլ Չեխովը։ Մահացել է կոկորդի քաղցկեղից։ Թաղված է Վոլկովի գերեզմանատանը Սանկտ Պետերբուրգում։
Առանձին հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Պ. Սեդոյ - «Արևի և ջերմության հետապնդում» (Սանկտ Պետերբուրգ, 1913 թ.)
- Ա. Պ. Սեդոյ (Չեխով)- «Անտոն Չեխովի մանկությունից» (Սանկտ Պետերբուրգ, 1912 թ.)
- Ա. Պ. Սեդոյ - «Այցելուցյուն տատիկին և պապիկին» (Սանկտ Պետերբուրգ, 1912 թ.)
- Ա. Պ. Սեդոյ (Ալ. Չեխով)- «Լավ է ապրել աշխարհում» (Սանկտ Պետերբուրգ, 1904 թ.)
- Ա. Պ. Սեդոյ - «Արքայական ադամանդներ» և ուրիշ պատմվածքներ (Սանկտ Պետերբուրգ, 1904 թ.)
- Ա. Պ. Սեդոյ -«Սուրբ պատմվածքներ» (Սանկտ Պետերբուրգ, 1895 թ.)
- Ա. Սեդոյ- «Անտուն թռչուններ» (Սանկտ Պետերբուրգ, 1895 թ.)
- Ալեքսանդր Չեխով - «Պատմական ակնարկ Ռուսաստանի հրդեհի աշխատանքի մասին» (Սանկտ Պետերբուրգ, 1892 թ.)
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Չեխով - «Պատմական պահ ժամանակակից երկրաբանության ոլորտում» (Исторический Вестник, փետրվար 1901 թվական, հատոր LXXXIII)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шапочка Е. А. Чехов Александр Павлович // Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: Ростиздат, 2003. — с. 424 — ISBN 5-7509-0662-0
- Александр и Антон Чеховы. Воспоминания, переписка / Сост., подг. текста и коммент. Е. Гушанской, И. Кузьмичёва. М.: Зажаров, 2012. — 960 с. — (Биографии и мемуары). 3000 экз., ISBN 978-5-8159-1136-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չեխով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 1913 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ռուս հրապարակախոսներ
- Անտոն Չեխով
- Ռուս հումորիստներ