Քրիստին Չենովետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստին Չենովետ
անգլ.՝ Kristin Chenoweth
Kristin Chenoweth - cropped.jpg
Ծնվել էհուլիսի 24, 1968(1968-07-24)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրBroken Arrow
ԿրթությունOklahoma City University
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, գրող, ձայնային դերասանուհի, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ երաժշտություն
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ, Թոնի և Էմմի
kristinchenoweth.com
officialkristinchenoweth.com

Քրիստին Չենովետ (անգլ.՝ Kristin Chenoweth, հուլիսի 24, 1968(1968-07-24)[1][2], Broken Arrow), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ-կատարող և գրող: Կատարումներով հանդես է գալիս երաժշտական թատրոններում, կինոյում և հեռուստատեսությունում:

Երաժշտությամբ զբաղվել է երեխա տարիքից, երգել քրիստոնեական երգեր, իսկ ավելի ուշ որոշել է դառնալ օպերային երգչուհի: Բեմում առաջին անգամ հանդես է եկել 1997 թվականին` «Բրոդվեյում»: Առավել հայտնի է դարձել «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» (1999) մյուզիքլում կատարած դերից հետո, որի համար արժանացել է Թոնի մրցանակի: 2001 թվականին ստացել է իր առաջին գլխավոր դերը NBC-ի «Քրիստին» կարճամետրաժ կոմեդիային հեռուստաշարքում: 2003 թվականին մեծ համբավ է ձեռք բերել բրոդվեյյան «Չարը» մյուզիքլում կատարած գլխավոր դերով, որի համար առաջադրվել է Թոնի և Դրամա Դեսք մրցանակների: 2004-2006 թթ. NBC-ի «Արևմտյան թև» քաղաքական դրամայում մարմնավորել է մեդրա-խորհրդատու Աննաբետ Շոտի դերը, 2007-2009 թթ.` American Broadcasting Company հեռուստաալիքի «Pushing Daisies» կինոկատակերգական դրամայում մարմնավորել է Օլիվ Սնուկի դերը, որի համար 2009 թվականին արժանացել է Էմմի մրցանակի:

Որպես պրոֆեսիոնալ երգիչ և երգահան` Չենովետը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, ինչպես նաև մի քանի սինգլներ: Որպես հրավիրված աստղ` հանդես է եկել բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Սեզամ փողոց» և «Glee», որտեղ կատարած դերի համար 2010 և 2011 թթ. առաջադրվել է «Էմմի» մրցանակի: 2012 թվականին նկարահանվել է նաև ABC հեռուստաընկերության «Բարեպաշտ զզվելի արարածներ» հեռուստասերիալում: Հանդես է եկել նաև խաղարկային ֆիլմերում, ինչպիսիք են` «Կախարդը» (2005 թ.), «Վարդագույն հովազ» (2006 թ.), «Գժանոց անիվների վրա» (2006 թ.), «Չորս Սուրբ Ծնունդ» (2008 թ.) և «Կրկին դու» (2010):

2015 թվականի հուլիսին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» արժանացել է աստղի[3]:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստի Դոն Չենովետը ծնվել է 1968 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի Բրոքեն-Արոու արվարձանում: Ինչպես ինքը Չերնովետն է ասում, նա քառորդ մասով հնդկուհի-չերոկի է[4][5]: Դեռահաս տարիքում նա տեղական եկեղեցիներում երգում էր հոգևոր երգեր: Տասներկու տարեկան հասակում ազգային Հարավային բապտիստական կոնվենցիայի ժամանակ կատարում է Էվա Տորնկվիստ-Կարլսոնի «Four Feet Eleven» քրիստոնեական երգը[6]:

1982 թվականին նրան փորձում են որբ երեխայի դերում «Էննի» ֆիլմի, «Էննի» բրոդվեյական մյուզիքլի կինոտարբերակում: Նա դեր չի ստանում, քանի որ նրա նյույորքյան բարբառին հատուկ առոգանությունը հնչում էր բավականին կեղծ[7]:

Բրոքեն Արոուի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Չենովետն ընդունվում է Օկլահոմայի համալսարան, որտեղ դառնում է Gamma Phi Beta կանանց միության անդամ[8][9][10]: Նա ստանում է գեղարվեստի բակալավրի աստիճան երաժշտական թատրոնում և մագիստրոսի աստիճան օպերային կատարման համար: 1991 թվականին մասնակցում է «Միսս Օկլահոմա» մրցույթին, որտեղ գրավում է երկրորդ տեղը[6]:

Չենովետը մասնակցում է տաղանդների որոնման մի քանի մրցույթների: Մետրոպոլիտեն օպերա թատրոնի ազգային խորհուրդը նրան կոչում է «ամենատաղանդավոր և անենախոստումնալի երգչուհի»[11]: Նա ավարտում է Օկլահոմայի համալսաանը բակալավրի կոչումով երաժշտական թատրոնի բնագավառում և մագիստրոսի կոչումով` օպերային երգեցողության բնագավառում[11]: Երբ Կրիստինը պատրաստվում էր ընդունվել Ֆիլադելֆիայի կատարողական արվեստի ակադեմիա, ընկերներն նրան սռաջարկեցին փորձնական կարգով մասնակցել Animal Crackers մյուզիքլի օֆֆ-բրոդվեյական լսումներին, որից հետո նա ստացավ Արաբելլա Ռիտտենհաուսի դերը: Հետագայում նա հրաժարվեց ուսումնական թոշակից և տեղափոխվեց Նյու-Յորք, որպեսզի հանդես գա մյուզիքլում և կարիերան շարունակի թատրոնում[11]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Animal Crackers մյուզիքլում աշխատանքներն ավարտելուց հետո Չենովետը շարունակում է ելույթներ ունենալ տարածքային թատրոններում: Նա ելույթներ է ունենում Babes in Arms և Phantom մյուզիքլներում (որոնց հետ միասին շրջագայությունների է մեկնում Գերմանիա)[12], իսկ հետագայում մասնակցում է «Ֆանտաստիկս»[6] և Box Office of the Damned օֆֆ-բրոդվեյական բեմադրություններին[12]: Նա 1997 թվականին հանդես է գալիս Մոլիերի «Սկապենի արարքը» պիեսում, որտեղ Չենովետի ելույթների վերաբերյալ առաջին անգամ հոդված է տպագրվում The New York Times-ում, որտեղ ասվում է «Պարզամիտ, լալկան աղջկա դերի կատարումը Կրիստին Չենովետի կողմից սքանչելի է»[13]: 1997 թվականի գարնանը կայացավ Չենովետի բրոդվեյական առաջին ելույթը Ջոն Կանդերի և Ֆրեդ Էբբի «Պողպատե կառանացիցը » մյուզիքլում: Չնայած փոքր հաջողությանը Կանդերի և Էբբի մյուզիքլը արտիստուհուն բերում է կարիերայի ընթացքում առաջին խոշոր Theatre World Award[6] պարգևը: Այնուհետև 1998 թվականին իրար են հաջորդում մի շարք դերեր, այնպիսի համերգային բեմադրություններում, ինչպիսիք են Ջորջ Գերշվինի[14] «Հավաքեք նվագախումբը» և Ուիլյամ Ֆիննի «Նոր ուղեղը»[15]:

Չենովետը Օքսֆորդի քննարկման ակումբի հանդիպմանը, 2009

1999 թվականին Կրիստին Չենովետը ստացավ Սալլի Բրաունի դերը, Կլարկ Հեսսների «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» բրոդվեյական մյուզիքլում, որը խթան հանդիսացավ նրա հետագա թատերական կարիերայում: Այդ դերի համար արտիստուհին ստանում է «Թոնի», «Դրամա Դեսկ» մրցանակներ, Կլարենս Դերվենտի անվան պարգև և Outer Critics Circle Award[16]: Նույն տարում նա «Էպիկական մասշտաբներ»[17] բրոդվեյական կատակերգական ներկայացման մեջ կատարում է գլխավոր դերը, իսկ մեկ տարի անց «Պարզ օրը կտեսնես հավերժությունը» պիեսում[18]:

Հետագա տարիներին Չենովետը սկսեց իր կարիերան հեռուստատեսությունում, երաժշտությունում և կինոյում և սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել թատրոնին: 2001 թվականին նա թողարկեց իր առաջին մենակատարային ալբոմը, իսկ մեկ տարի անց հանդես է գալիս City Center Encores! բեմում[19]: 2003 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է Բրոդվեյ և Ստիվեն Շվարցի «Չարը» մյուզիքլում խաղում է Գլինդայի, բարի կախարդուհու դերը: Ներկայացումն առևտրային հիթ դարձավ, իսկ Չենովետը 2004 թվականին ստացավ իր կարիերայի ընթացքում երկրորդ մրցանակը «Թոնի» անվանակարգում, բայց պարտվեց իր կոլեգային, Իդինա Մենզելին, որը խաղում էր Չար վհուկի դերը[20]: Իր դերի համար նա ներկայացվել էր նաև մրցանակի «Դրամա Դեսկ» անվանակարգում[21][22]: Իննամսյա մասնակցությունից հետո Չենովետը 2004 թվականի հուլիսի 18-ին թողեց մյուզիքլը[23], և միացավ «Արևմտյան թև » դրամատիկ հեռուստասերիալի դերասանական խմբին:

«Չար»-ից հեռանալուց հետո, Չենովետը կատարեց Կունիգունդայի դերը Լեոնարդ Բեռնստայնի «Կանդիդ» մյուզիքլում[24]: Մյուզիքլի հեռուստատարբերակը հեռարձակվեց PBS ալիքով «Մեծ կատարողներ» ծրագիր- անթոլոգիայի շրջանակներում: 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի մարտը նա միանգամից խաղաց երեք դերեր «Խնձորենու ծառը» ներկայացման մեջ[25]: Նա ներկայացվեց մրցանակների «Դրամա Դեսկ»[26]և «Դրամա Լոնգ» անվանակարգերում: Չենովետը նաև հանդես եկավ, որպես «Դրամա Դեսկ» մրցանակաբաշխության հաղորդավար[26]:

2006 թվականին նա հանդես եկավ Մել Բրուսկի «Երիտասարդ Ֆրանկենշտեյն» ներկայացման, 1974 թվականին ադապտացիայի ենթարկված համանուն կինոֆիլմում[27]: 2009 թվականին նա ելույթ ունեցավ «Երաժշտությունը եթերում» մյուզիքլում[28]: Պլանավորվել էր, որ Չենովետը պետք է կատարեր գլխավոր դերը «Վերսալի ուրվականները» մյուզիքլում[29], որը պետք է ներկայացվեր Մետրոպոլիտեն օպերայում 2010 թվականին, սակայն այն չկայացավ տնտեսական ճգնաժամի պատճառով[30]:

2010 թվականին Չենովետը «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում խաղաց գլխավոր դերը, որի առաջին ներկայացումը կայացավ 2010 թվականի ապրիլի 25-ին[31]: Հատուկ նրա համար շոուում ավելացվեց երկու նոր երգ, «I Say a Little Prayer» և «A House Is Not a Home»[32]: Շոուն ավարտվեց 2011 թվականի հունվարի 2-ին[33], չնայած նա բաց թողեց 2010 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ի ներկայացումները, դեկտեմբերի 31-ի ամանօրյա համերգին մասնակցելու պատճառով[33][34]:

2015 թվականին Չենովետը վերադառնում է Բրոդվեյ On the Twentieth Century մյուզիքլում գլխավոր դերով: Դերը նրան բերեց «Տոնի» անվանակարգում ևս մեկ մրցանակ[35]:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չենովետը հանդես է գալիս Նյու Յորք յանկիներ խաղի ժամանակ, 2010 թ.

Հեռուստատեսությունում իր կարիերան Չենովետը սկսեց իննսունականների վերջերից, LateLine և Paramour սերիալներում և երկրորդական դերերով «Էննի » և «Յոթ վարդ» հեռուստաֆիլմերում:

2001 թվականին նա կիսաինքնակենսագրական «Կրիստին» կատակերգական սերիալում կատարում է գլխավոր դերը: Նկարահանված տասներեքից, վեցի էպիզոդների ցուցադրումից հետո այն հանվում է եթերից[36]: 2003 թվականին նա Մեթյու Բրոդերիկի հետ հավասարապես խաղաց գլխավոր դերը «Երաժշտական մարդը » երաժշտական հեռուստաֆիլմում[37]: Նա հանդես եկավ նաև այնպիսի սերիալների էպիզոդներում, ինչպիսիք են, «Ֆրեյզերը» (2001), «Սեզամ փողոցը» (2004) և «Տգեղ աղջիկը» (2007)[38]:

2004 թվականին նա սկսեց խաղալ Աննաբետ Շոտտի դերը NBC հեռուստաալիքով ցուցադրվող «Արևմտյան թև» քաղաքական դրամայում[39][40]: Նա երկու անգամ առաջադրվել է «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի դրամատիկական սերիալներում լավագույն դերասանական համույթի մրցանակին» նկարահանումների ժամանակ: Դերասանուհին կատարում է իր դերը մինչև 2006 թվականի շոուի ավարտը[40][41]:

2007 թվականից մինչև 2009 թվականը Չենովետը կատարում է Օլիվ Սնուկի դերը ABC-ի «Կեռյալները ց պահանջ »հեռուստասերիալում: Այս դերի կատարման համար Չենովետը լավագույն գնահատականներ ստացավ հեռուստաքննադատների կողմից, ինչպես նաև երկու տարի անընդմեջ առաջադրվեց «Էմմի» մրցանակի` 2009 թվականին հաղթելով «Կատակերգական հեռուստասերիալի երկրորդական պլանում լավագույն արտիստուհի» անվանակարգում[42]: Չնայած լավագույն գնահատականներին և մրցանակներին[43][44], սերիալը փակվեց 2009 թվականին երկու եթերաշրջանից հետո[45], сериал был закрыт в 2009 году после двух сезонов[6]:

2009 թվականին նա հնչունավորեց «Նստիր, երկու!» մուլտսերիալի գլխավոր գործող անձանցից մեկին[10]: Շոուն փակվեց մեկ եթերաշրջանի տասներեք էպիզոդներից հետո[46]: Նույն տարում Չենովետը աստղային հրավեր ստացավ «Նվագախումբ» երաժշտական սերիալից, կատարելով միջին տարիքի սպառված երգչուհի Էյպրիլ Ռեդսի դերը, որը տառապում է ալկոհոլիզմով և չի ավարտել միջնակարգ դպրոցը, աստղ դառնալու ձգտումների պատճառով[47]: Չենովետի ելույթը շոուում քննադատների կողմից ստացավ բավականին բարեհաջող գնահատականներ[48][49]:

Այսպես, USA Today-ի գրախոսներից մեկը գրեց «Հավանաբար գործող անձի ներկայության անհրաժեշտությունը չկա, բայց երբ մենք պետք է լսենք Չենովետի երգը, մենք համակերպվում ենք այն մտքի հետ, որ սցենարիստները շահագործում են նրան այնքան, մինչև չի ստացվում լավագույնը»: Նա վերադարձավ շոու 2010 թվականի ապրիլին, Home-ի էպիզոդում[50]: Los Angeles Times ի քննադատը էպիզոդին այսպիսի մեկնաբանություն տվեց «Էպիզոդում լավագույնը, անկասկած Կրիստին Չենովետի վերադարձն էր Էյպրիլի դերում: Նրա «Fire» բուռն դուետը Շուստերի հետ և «One Less Bell to Answer» կատարումը , այնպես արեցին, որ իմ սիրտը չդիմացավ, և երբ նա կատարեց «A House Is Not a Home» և «Home» երգերը, ես նորից սիրահարվեցի նրան»[51]: Չենովետը նորից սերիալներում երևաց 2011 թվականի մայիսին Rumours էպիզոդում: Էյպրիլի դերի համար նա առաջադրվեց «Էմմի» մրցանակի «Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում 2010 և 2011 թվականներին[52][53]: Նա նվաճեց նաև «Արբանյակային մրցանակը» 2009 թվականի վերջին, The Rhodes Not Taken էպիզոդում ելույթի համար[54]:

2011 թվականի մարտին , հայտարարվեց, որ Չենովետը միացել է ABC ալիքի համար Կիմ Գատլինի գրքի հիման վրա նկարահանվող, «Հաջողված քրիստոնյա շան որդիք » սերիալի պիլոտային էպիզոդներին: Նա կատարում էր Կարլին Կոկբեռնի դերը[55][56][57]: 2011 թվականի մայիսի 13-ին ալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանի նկարահանումները` փոխելով սերիալի անվանումը «Բարեպաշտ լեշերը»: Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 4-ին, իսկ եզրափակիչ ցուցադրությունը կայացավ նույն թվականի մայիսի 6-ին: ABC ալիքը փակեց սերիալը մայիսի 11-ին, առաջին եթերաշրջանից հետո[58][59]:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չենովետը երբեք չի կատարել առաջատար դերեր հոլիվուդյան ֆիլմերում, սակայն նա ունեցել է բազմաթիվ բնավորության դերեր, մի շարք առևտրական տեսանկյունից հաջողված կոմեդիաներում: Չենովետը կինոյում իր առաջին ելույթը ունեցել է 2002 թվականին, «Թոփ, թոփ, Բլեֆ» անկախ ֆիլմում կատարած դերով[38][60]: Մի քանի տարի անց նա վերադարձավ կինո, նկարահանվելով ռեժիսոր Նորա Էֆրոնի «Իմ կինը ինձ կախարդել է» «Կախարդուհին» հանրամատչելի հեռուստասերիալի կինովերսիայում: «Չարը» մյուզիքլի ներկայացումներից մեկին մասնակցում էր դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի վրա այնքան տպավորություն գործեց Չենովետը, որ նա խնդրեց ռեժիսորին, որ վերջինս նրան ընդգրկի «Կախարդուհին» ֆիլմում[7]: Նա խաղում էր Մարիա Քելիի դերը, որը Նիկոլ Քիդմանի հերոսուհու հարևանուհին և ընկերուհին էր: Մեկ տարի անց Չենովետը հայտնվեց Հոլիվուդյան ստուդիայի հինգ ֆիլմերում, «Վարդագույն հովազ», «Հիմարների տունը անիվների վրա», «Սուր եզրին», «Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է» և «Գործող անձ»[38]:

2008 թվականի փետրվարի 24-ին Չենովետը կատարում է «That’s How You Know» երգը «Կախարդվածը» կինոֆիլմից, Կոդակ թատրոնում 80-րդ «Օսկար» մրցանակաբաշխության պարգևատրման արարողության ժամանակ[61]: Նույն տարում նա մասնակցում է «Փերի» մուլտֆիլմի գլխավոր գործող անձերից մեկի Ռոզետայի հնչունավորմանը[10]: Նույն տարվա նոյեմբերին նա հանդես եկավ «Քառակի ծնունդ» ծննդյան կատակերգությունում, խաղալով հերոսուհու ավագ քրոջ` Ռիզ Ուիզերսպունի դերը[38]:

2009 թվականին Չենովետը խաղաց իր առաջին գլխավոր դերը կինոյում, «Գայթակղության մեջ »անկախ դրամայում: Ֆիլմը արժանացավ քննադատների հաջողված գնահատականներին[62], իսկ առաջին ցուցադրությունը կայացավ Նյուպորտ-Բիչի կինոֆեստիվալում: Ֆիլմը թողարկնեց սահմանափակ վարձակալությամբ, այնուհետև ներկայացվեց DVD տարբերակով[63]:

2009 թվականին թողարկվեց «Փերիներ» մուլտֆիլմի անիմացիոն տարբերակը, «Փերիներ: Կորած գանձեր», իսկ 2010 թվականին երրորդ մասը՝ «Փերիներ. Կախարդական փրկությունը» անվամբ: 2010 թվականին նա Կրիստեն ԲԵլի, Սիգուրնի Ուիվերի, Օդեթ Էննեբեյլի, Ջեյմի Լի Կյորտիսի և Բետտի Ուայթի հետ հանդես եկավ «Նորից դու» կատակերգությունում[64]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չենովետը հանդես է գալիս Նյու Յորք Յանկիս խաղի ժամանակ, 2010 թվականին

Չենովետը առանձնահատուկ ձայն ունի, որի պատճառով նրան հաճախ համեմատում են անցած դարի երեսնական թվականների կատակերգակ դերասան Բետտի Բուպի հետ[65]: Նրա ձայնը կարող է վերցնել մինչև չորս օկտավա[66]:

1992 թվականին նա մասնակցեց The Most Happy Fella բրոդվեյական մյուզիքլի ալբոմի ձայնագրությանը: Նրա դերերգերը կարելի է լսել նաև այնպիսի մյուզիքլների ալբոմներում, ինչպիսիք են A New Brain (1998) и You’re a Good Man, Charlie Brown (1999), ինչպես նաև 110 in the Shade (1999): 2000 թվականին նա մի քանի երգ ձայնագրեց Grateful: The Songs of John Bucchino ալբոմի համար, իսկ մեկ տարի անց Մենդի Պատինկինի հետ ձայնագրեցին Kidults ալբոմը[67]:

2001 թվականին նա թողարկեց իր առաջին ալբոմը Let Yourself Go անվանումով, որը բաղկացած է երեսնական թվականների հարամատչելի ջազային երգերի քավեր վերսիաներից: Նա երգերից մեկը կատարում էր դերասան Ջեյսոն Ալեքսանդրի հետ դուետով: 2002 թվականի հոկտեմբերին նա կատարում է մի քանի երգեր իր ալբոմից Լինկոլն կենտրոնում կայացած համերգում[68]: Նույն տարում նա հանդես է գալիս Ֆաննի Բրայսի կերպարով, Նյու-Յորքում կայացած բարեգործական համերգի շրջանակներում: 2003 թվականին նա մենահամերգ տվեց ռեժիոր Սեմ Մենդեսի Divas at Donmar-ի շրջանակներում:

2005 թվականի ապրիլի 5-ին նա թողարկեց իր երկրորդ ստուդիական ալբոմը Is I Am անվանումով: Նա պահպանել էր իր մեջ քրիստոնեական երգերը, հասնելով 31 տողանոց չարտերի Billboard Քրիստոնեական ալբոմներում: Այդ նույն տարում Չենովետը համերգ տվեց Կարնեգի –հոլում: 2007 թվականի հունվարի 19-ին նա մենահամերգ տվեց Նյու Յորքում Մետրոպոլիտեն օպերայում՝ դառնալով մյուզիքլների գծով երրորդ աստղը, այդ բեմում ելույթ ունեցած Բարբարա Կուկից և Իվ Մոնտանից հետո[69]:

2008 թվականի հոկտեմբերի 14-ին նա թողարկեց A Lovely Way to Spend Christmas-ը, իր երրորդ ստուդիական ալբոմը: Սուրբ ծննդյան թեմային նվիրված ալբոմը հասել է 77-րդ գծին Billboard 200 չարտով[70], ինչպես նաև գլխավորում է անկախ ալբոմների չարտը: Չենովետի այլ ելույթներից կարելի է առանձնացնել 2009 թվականի մենահամերգը Սենտ- Լուիսյան սիմֆոնիկ նվագախմբի հետ[71]:

2010 թվականի օգոստոսին Չենովետը ձեռնամուխ եղավ քանթրի ժանրի իր չորրորդ ստուդիական ալբոմի թողարկմանը[72]: 2011 թվականի սեպտեմբերի 13-ին Some Lessons Learned ալբոմը առաքվեց վաճառքի: Երգերի գրելուն մասնակցել են Դայան Ուորենը, Դոլլի Պարտոնը, Հիլարի Սկոտը, ինչպես նաև ինքը Չենովետը, որը դարձավ երկու կոմպոզիցիայի համահեղինակ[73][74]: Ալբոմը հասավ հիսուներորդ գծին Billboard 200 չարտով, և տասնչորսերորդը Top Country Albums-ում: Ալբոմից թողարկվեց երեք սինգլ, «I Want Somebody (Bitch About)», «Lessons Learned» և «Fathers and Daughters». «I Want Somebody» հասնելով 19-րդ տեղը CMT ալիքի տեսահոլովակների չարտում[75]:

2011 թվականի դեկտեմբերին նա ելույթ ունեցավ որպես American Country Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության վարող[76]: Մրցանակաբաշխության շրջանակներում նա կատարեց իր վերջին ստուդիական ալբոմի երգերից մեկը[77]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չենովետը, Լորա Բուշը, Անժելա Բասեթը, Ջեյնն Կրակովսկին բարեգործական շոուի ժամանակ

Չենովետը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի: Երեք տարի նա հարաբերությունների մեջ է եղել թատրոնի դերասան Մարկ Կուդիշի հետ, 2001 թվականին նրանք բաժանվել են[7]: Որոշ ժամանակ նա հանդիպել է սցենարիստ Ահարոն Սորկինի հետ: «Ստուդիա 60 Սանսեթ-սթրիթում » սերիալում, որի ստեղծողը համարվում է Սորկինը, Հարրետ Հեյսի (Սառա Պոլսոն) կերպարը մասսամբ ստեղծվել է Չենովետի պատկերով[78]:

2009 թվականին դերասանուհին գրում է հուշագրություններ A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages անվանումով[79], որտեղ նկարագրում է իր անցած ճանապարհը, մյուզիքլի արտիստուհուց, մինչև հոլիվուդյան ֆիլմերում աշխատանքները: Նա հայտարարում է, որ նպատակ չի դրել գրքում իր մասին ամբողջությամբ պատմել, այլ կենտրոնացել է այն բանի վրա «թե ով և ինչպիսին է եղել ինքը»[80]: Գիրքը հրատարակվել է 2009 թվականի ապրիլի 14-ին[81]: Նա մի շուն ունի Մեդդի անունով, որին կոչել է իր կուռքի Մեդլին Կանի պատվին, որը մահացել է 1999 թվականին[7]: 2006 թվականին ըստ FHM ամսագրի՝ նա գրավել է 49-րդ տեղը «աշխարհի 100 ամենա սեքսուալ կանանց» ցուցակում[7]:

Չենովետը հաճախ է խոսում իր դավանանքի մասին: Նա նկարագրում է իրեն որպես «լիբերալ քրիստոնյա առանց նախապաշարմունքների»[82]: The New York Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները[83][84]:

Նա տառապում էր Մենյերի հիվանդությամբ, ներքին ականջի հիվանդություն , որը առաջացնում է հեղուկի քանակության ավելացում նրա խոռոչում: Հեղուկը ճնշում է գործադրում հյուսվածքների վրա, որոնք կարգավորում են մարմնի կողմնորոշումը տարածության մեջ և ապահովում հավասարակշռության պահպանումը: Նա ասում էր, որ առանձին ելույթների ժամանակ, ինքը ստիպված էր լինում հավասարակշռությունը պահպանել հենվելով խաղընկերոջ վրա, ինչպես նաև հիվանդությունը ստիպում էր բաց թողնել մի քանի կարևոր ելույթներ[85]:

2010 թվականի մայիսին Չենովետը հանդես է գալիս իր մյուզիքլի խաղընկերոջ, բացահայտ հոմոսեքսուալ Շոն Հեյսի պաշտպանությամբ «Խոստումներ, խոստումներ», երբ քննադատ Ռամին Սետոդեշը Newsweek ամսագրից նրա ելույթը անվանեց «փայտե և ոչ անկեղծ», և որ նրանց կոլեգա Ջոնաթան Գրոֆը նույնպես բացահայտ հոմոսեքսուալ է և ունի համանման պրոբլեմներ դերերի կատարման ժամանակ: Քննադատի խոսքերով, ոչ մի հոմոսեքսուալ չի կարող կատարել հետերոսեքսուալի դեր[86]: Դերասանուհին հոդվածը անվանեց «հրեշավոր հոմոֆոբիկ», և քննադատության ենթարկեց Սեթոդեշի կարծիքը, այն անվանելով «ծաղրանք միջնակարգ դպրոցի մակարդակով»: Չենովետը հաստատեց, որ հանդիսատեսը թատրոն է գալիս, որպեսզի «մեկնեն ճամփորդության», այլ ոչ թե մտածեն դերասանի սեքսուալ կողմնորոշման մասին[87]: Պատմությունը լայն հասարակական արձագանք ստացավ և հետագայում վերապատմվեց այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The New York Times[88] և Los Angeles Times[89]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոդվեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Թատրոն
1997 Steel Pier (մյուզիքլ) ՄաքՔյուր գանձ Ռիչարդ Չարլզ Ռոջերսի թատրոն
1999 Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն Սալի Բրաուն Ambassador Theatre
Epic Proportions Լուիզա Գուդման Հեյս Հեեն թատրոն
2003-2004 Կախարդուհին Գլինդա Ջորջ Գերշվինի թատրոն
2006-2007 Խնձորի ծառը Եվա
Արքայադուստր Բարբարա
Էլլա / Պասինոնելա
Ստուդիա 54
2010-2011 Խոստումներ, խոստումներ Ֆրեն Կուբելիկ Բրոդվեյ

Բրոդվեյից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Թատրոն
1994 The Fantasticks Լուիզա Sullivan Street Playhouse
1994 Box Office of the Damned Քրիստի CSC թատրոն
1997 Scapin Գիավինտ Լաուրա Պիլս թատրոն
1998 A New Brain Նենսի Դ. / Սպասուհի Լինքոլն կենտրոն

New York City Center Encores[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1998 Strike up the Band Էնի Դապեր
2000 On a Clear Day You Can See Forever Դեյզի Գեմբլ / Մելինդա
2005 The Apple Tree Եվա
Արքայադուստր Բարբարա
Էլլա / Պասնոնելա
2007 Stairway to Paradise Female Star
2009 Music in the Air Ֆրիդա Հետուֆիլդ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթություններ
1999 Էննի Annie Լիլի Սնետ Ռեջիս Հեռուստաֆիլմ-մյուզիքլ
2001 Յոթ վարդ Seven Roses Հեռուստաֆիլմ
2002 Տոպ, տոպ Բլեֆ Topa Topa Bluffs Պեթի
2003 Երաժշտասերը The Music Man Մերիեն Պերոու հեռուստաֆիլմ-մյուզիքլ
2005 Կախարդուհին Bewitched Մարիա Քելի
2006 Վարդագույն հովազ The Pink Panther Շերի
Գժանոց անիվների վրա RV Մերի Ջո Գորնիկ
Գործող անձ Stranger Than Fiction Կամեո
Մկրատով վազողը Running with Scissors Ֆերն Ստյուարտ
Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է Deck the Halls Տիա Հոլ
A Sesame Street Christmas Carol Christmas Carole հնչյունավորում
2008 Լապիկները տիեզորքում Space Chimps Կիլովատ հնչյունավորում
Թինկեր Բել Tinker Bell Ռոզետա հնչյունավորում
Չորս Սուրբ Ծնունդ Four Christmases Լորտնի
2009 Գայթակղություն Into Temptation Լինդ Սալերնո
Թինկեր Բելը և կորած գանձը Tinker Bell and the Lost Treasure Ռոզետա հնչյունավորում
Սուրբ ծնունդի 12 տղամարդիկ 12 Men of Christmas Այ Ջեյն Բաքսթեր Հեռուստաֆիլմ
2010 Փերիներ. Կախարդական փրկությունը Tinker Bell and the Great Fairy Rescue Ռոզետա հնչյունավորում
Կրկին դու You Again Ջորջիա Քինգ
2013 Ընտանեկան ուիքենդ Family Weekend Սամանտա Սմիթ-Դանգի
2014 Ռիո 2 Rio 2 Գեբի հնչյունավորում
2014 Hard Sell Լորնա
2014 Խաղադրույքը` խաղադրույք A Bet’s a Bet Միսիս Քեմպ
2015 Երկրպագու The Boy Next Door Վիկի Լենսինտ
2015 Ժառանգներ Descendants Մալռֆիսենտա
2017 Իմ փոքրիկ պոնի My Little Pony: The Movie Երկնային աստղ արքայադուստր հնչյունավորում

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթություններ
1999 LateLine Քրիստին մեկ դրվագ
Paramour մինի սերիալ
2001 Kristin Քրիստին Յանսի 13 դրվագ
Ֆրեյզեր Frasier Պորշա Սանդերս մեկ դրվագ
2002 Baby Bob Կրիստալ Կարտեր մեկ դրվագ
2003 Fillmore! Թանգարանի տնօրեն հնչյունավորում, մեկ դրվագ
2005 Great Performances Candide օպերայի պրեմիերան
2004-2006 Արևմտյան թև The West Wing Աննաբետ Շոտ Երեսուն չորս դրվագ
2003, 2006 Սեզամ փողոց Sesame Street Միսիս Լապշա երկու դրվագ
2001, 2007 Elmo’s World Միսիս Լապշա երկու դրվագ
2007 Տգեղ Բեթին Ugly Betty Դիանա մեկ դրվագ
Robot Chicken տարբեր դերեր հնչյունավորում
2007-2009 Pushing Daisies Օլիվ Սնուկ քսաներկու դրվագ
2009 Նստիր, երկուս Sit Down, Shut Up Միրքլ Քրոն հնչյունավորում, տասնմեկ դրվագ
Legally Mad Սկիպի պիլոն Փորձնական թողարկում
2009-2011 Glee Glee Էյփրիլ Ռոդս Երեք դրվագ The Rhodes Not Taken, Home և Rumours.
2010 American Idol հրավիրված դատավոր դրվագ Orlando Auditions
The Apprentice եթերաշրջան 10, դրվագ 7
Երբ 17 տարեկան էի When I Was 17 Առաջին եթերաշրջան, 20 դրվագ
2011 So You Think You Can Dance ութերորդ եթերաշրջան
2012 Քլիվլենդի գեղեցկուհիները Hot in Cleveland Կորտնի Փրայլ 1 դրվագ
Բարեպաշտ զզվելի կանայք Good Christian Belles Կարլին Կոկբերն
Լավ կինը The Good Wife Պեգի Բիրն 2 դրվագ
2013 Քյորսթի Kirstie Բրիտանի Գոլդ 1 դրվագ
2017 Ամերիկյան աստվածներ American Gods Իսթե 1 դրվագ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chenoweth, Kristin and Joni Rodgers. A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages, Simon and Schuster, 2009 ISBN 1439100675.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Kristin Chenoweth Gets a Star on the Hollywood Walk of Fame
  4. «Kristin Dawn Chenoweth»։ KChenoweth.Net։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  5. Brady James (15 мая 2005)։ «Brady's Bits: Kristin Chenoweth»։ Parade։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04։ «Chenoweth's family name is Welsh, but she's part Cherokee. 'One-fourth,' she said.» 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Biography»։ Turner Classic Movies։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Movie Database։ «Biography for Kristin Chenoweth»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-13 
  8. «Florence Birdwell, Professor of Voice Biography at Oklahoma City University». okcu.edu. Retrieved March 8, 2010.
  9. Gamma Phi Beta Sorority eduinreview.com. Retrieved March 8, 2011.
  10. 10,0 10,1 10,2 «16 апреля 2009»։ Fresh Air։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  11. 11,0 11,1 11,2 «Kristin Chenoweth biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  12. 12,0 12,1 Kristin Chenoweth bio at Filmreference.com, accessed December 4, 2011
  13. Brantley, Ben. «M. Moliere, Meet Mr. Irwin. He Clowns Around a Bit, Too». The New York Times, December 4, 1997. Retrieved December 4, 2011.
  14. Brantley, Ben. «Theater Review: Jingoism Parodied: Gershwins' War of '27». The New York Times, February 14, 1998
  15. «Lincoln Center, 'A New Brain'». LCT.org, accessed December 4, 2011
  16. «You’re a Good Man, Charlie Brown, Ambassador Theatre, Broadway, 1999». IBDB.com. Retrieved December 4, 2014.
  17. «Epic Proportions listing, Helen Hayes Theatre, Broadway, 1999» ibdb.com. Retrieved December 4, 2011.
  18. Brantley, Ben. «Theater Review; Reincarnation With a Green Thumb». The New York Times, December 4, 2011
  19. Simonson, Robert; Gans, Andrew. «Chenoweth, Ebersole, Errico, Neuwirth Expected for Encores! Bash Nov. 24-25». Playbill.com, 1 ноября 2002
  20. «Tony Awards, 2004». Broadwayworld.com, accessed April 6, 2011
  21. «Drama Desk Award, 2003—2004». Dramadesk.com, accessed 6 апреля 2011
  22. Gans, Andrew; Simonson, Robert; Allen, Morgan. 2003-04 «Drama Desk Award Nominations Announced; 'Wicked' Leads Pack with 11 Nominations». Playbill.com, April 29, 2004
  23. Simonson, Robert. «Original Glinda’s Bubble Floats Away July 18 When Chenoweth Leaves Broadway’s Wicked». Playbill.com, 18 июля, 2004
  24. Chenoweth performing «Glitter and Be Gay». YouTube.com, accessed 7 октября, 2010
  25. Hernandez, Ernio. «A Tree Grows on Broadway: Chenoweth, James and Kudisch Open The Apple Tree». Playbill.com, 14 декабря 2006
  26. 26,0 26,1 Gans, Andrew; Pincus-Roth, Zachary. «Nominees for Drama Desk Awards Announced; LoveMusik Garners 12 Noms». Playbill.com, 26 апреля 2007
  27. Gans, Andrew. «Bart, Foster Added to Reading of Brooks' Young Frankenstein». Playbill.com, 11 октября 2006
  28. «There's Music in the Air at City Center Beginning Feb. 5»։ Playbill։ 5 февраля 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  29. «Met Opera Seeks Chenoweth for The Ghosts of Versailles»։ Playbill.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  30. «Bad economy affects The Met: Kristen Chenoweth’s opera debut cancelled». New York Daily News, 14 декабря 2008
  31. Gans, Andrew. «Promises, Promises Revival Has a 'Prayer' and a 'Home'». Playbill.com, 29 марта 2010
  32. Gans, Andrew. «Kristin Chenoweth and Sean Hayes Make Promises on Broadway Beginning 27 марта». Playbill.com, 27 марта, 2010
  33. 33,0 33,1 Hetrick, Adam; Gans, Andrew.«Broadway Revival of Promises, Promises to Close» PlayBill.com, 10 сантября 2010
  34. Ng, David. «Culture Monster: Kristin Chenoweth Talks About Broadway Glee and Her New Album». 30 декабря 2010
  35. «2015 Tony Award Nominations»։ The New York Times։ 28 апреля 2015։ Վերցված է 2015-04-28 
  36. Wren, Celia. «Theater: Trying to Act Saintly Nowadays Can Be a Hair Shirt». The New York Times, 29 июля 2001
  37. Simonson, Robert. «Broderick and Chenoweth Give Iowa a Try in Music Man TV Movie, Feb. 16». Playbill.com, 13 февраля 2003
  38. 38,0 38,1 38,2 38,3 Chenoweth credits Internet Movie database, accessed 2011-12-01
  39. Gans, Andrew. «Wicked’s Chenoweth to Begin „West Wing“ Role in November». Playbill.com, 3 ноября 2004
  40. 40,0 40,1 «West Wing Cast». Warnerbros.com, accessed 6 апреля 2011
  41. «'The West Wing' Chenoweth Credits, 2004—2006». Internet Movie Database, accessed 6 апреля 2011
  42. Joyce Eng (20 сентября 2009)։ «Kristin Chenoweth, Jon Cryer Win First Emmys»։ TVGuide.com։ Վերցված է 2011-12-04 
  43. Metacritic։ «Pushing Daisies: Season 1»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  44. Leah Greenblatt (4 октября 2007)։ «Snap judgment: 'Pushing Daisies'»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  45. «Awards for "Pushing Daisies" (2007)»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  46. Battaglio, Stephen (2009-05-17)։ «Is my favorite show cancelled?»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  47. Wieselman Jarett (April 20, 2009)։ «Kristin Chenoweth Becomes a Quadruple Threat»։ New York Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-30-ին։ Վերցված է 2011-12-04 
  48. Bianco Robert (September 30, 2009)։ «Critic's Corner Wednesday»։ USA Today (Gannett Company)։ Վերցված է 2011-12-04 
  49. See also Flandez Raymund (1 октября 2009)։ «"Glee" Season 1, Episode 4: TV Recap»։ The Wall Street Journal։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 , Goldman Eric (1 октября 2009)։ «Glee: "The Rhodes Not Taken" Review»։ IGN։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04  and Martin Denise (1 октября 2009)։ «'Glee': The top 5 reasons to rewatch 'The Rhodes Not Taken'»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է 2011-12-04 
  50. Stack, Tim. «Glee: Kristin Chenoweth to return!» Entertainment Weekly, 26 октября, 2009. Retrieved 4 декабря 2011.
  51. «Glee: 'Home' is where the heart — and Kristin Chenoweth — are». Los Angeles Times, 4 декабря, 2011
  52. «Glee, Morrison, Michele, Tony Awards, Chenoweth & More Receive 2010 Emmy Noms!» 'BroadwayWorld.com, 8 июля, 2011
  53. «Outstanding Guest Actress in a Comedy Series 2011». Emmy Awards website, accessed 14 июля 2011
  54. Satellite Awards, 2009. imdb.com. Retrieved 4 декабря, 2011.
  55. «Pilot News: Chenoweth Joins ABC's Bitches»։ TV Line։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  56. «Kristin Chenoweth To Co-Star In ABC’s ‘Good Christian Bitches’»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  57. «Kristin Chenoweth joins 'Good Christian' pilot at ABC»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  58. Andreeva Nellie (13 мая 2011)։ «ABC Starts New Series Pickups with Orders to Tim Allen and Apt. 23»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  59. Nellie Andreeva (11 мая 2012)։ «UPDATE: ABC’s ‘Scandal’ Renewed, ‘GCB’, ‘The River’, ‘Missing’ & ‘Pan Am’ Canceled»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-21-ին։ Վերցված է 2012-05-12 
  60. «Topa Topa Bluffs (2002)»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  61. «Kristin Chenoweth Performs 'That’s How You Know': Oscar 2008». Alt Film Guide, 2008, accessed January 5, 2011
  62. «Into Temptation (2009)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2011-11-29 
  63. «Kristin Chenoweth lured to "Temptation"»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-07-16-ին 
  64. You Again Interview — Kristin Chenoweth. TrailerAddict.com. Retrieved 2010-11-29.
  65. filmreference։ «Kristin Chenoweth Biography (1968-)»։ Վերցված է 2011-11-29 
  66. «Playbill»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  67. «kristinchenoweth.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  68. Holden, Stephen. «A Glamorous Chameleon, Catching All the Nuances». The New York Times, October 14, 2002
  69. «Kristin Chenoweth: Live at the Met»։ 2008-02-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-04-ին։ Վերցված է 2011-12-04 
  70. Billboard։ «A Lovely Way to Spend Christmas -...(2008)»։ Վերցված է 2011-11-29 
  71. «Kristin Chenoweth Appears with St. Louis Symphony Orchestra at Fox Theatre Jan. 10». BroadwayWorld.com, 6 января, 2009, accessed 4 декабря, 2011
  72. Kristin Chenoweth is Popular and Possibly Perfect: The Auto-Interview. AutoStraddle, 4 декабря, 201
  73. Derschowitz, Jessica. «Kristin Chenoweth goes country with Some Lessons Learned», CBS, 14 сентября 2011
  74. O’Brien Jon։ «Some Lessons Learned review»։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  75. «CMT Top 20 Countdown»։ Country Music Television։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  76. zap2it.com։ «American Country Awards: Trace Adkins, Kristin Chenoweth - how'd they do?»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-07 
  77. zap2it.com։ «American Country Awards: Kristin Chenoweth's 'I Didn't'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-07 
  78. Carter Bill (11 сентября 2006)։ «West Wing to West Coast: TV's Auteur Portrays TV»։ The New York Times։ Վերցված է 2011-12-04 
  79. «A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-12-04 
  80. «Kristin, Kristin, Everywhere»։ TheaterMania։ 2011-12-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  81. «Chenoweth's Autobiography, A Little Bit Wicked, апрель, 2009»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին 
  82. O'Connor Pauline (10 апреля 2005)։ «Fashion & Style "A Night Out With: Kristin Chenoweth: Head Shots"»։ The New York Times։ Վերցված է 2011-12-04 
  83. Green, Jesse. «She Sings! She Acts! She Prays!» The New York Times, 4 декабря, 2011
  84. «thECable» (PDF) (2005/2006)։ Evangelicals Concerned։ էջ 10 
  85. Fresh Air։ «Kristin Chenoweth Is 'A Little Bit Wicked'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2011-11-29 
  86. Setoodeh, Ramin. «Straight Jacket». Newsweek, 2011-12-04
  87. «Kristen Chenoweth Stands Up for Gay Actors, Calls Out Homophobic Newsweek Article». Autostraddle.com, accessed 9 мая, 2010
  88. Itzkoff, Dave. «Kristin Chenoweth Has Some Words for Newsweek». The New York Times, 10 мая, 2010
  89. Gornstein, Leslie. «Preach It! Kristin Chenoweth does our job for us. Thanks, doll!» Los Angeles Times, 10 мая, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]