Ռիչարդ Չարլզ Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Չարլզ Ռոջերս
անգլ.՝ Richard Rodgers
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1902(1902-06-28)[1][2][2][…]
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 30, 1979(1979-12-30)[3][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց
ԵրկերԹագավորը և ես
Մասնագիտությունկոմպոզիտոր, դրամատուրգ, երգերի հեղինակ, լիբրետիստ և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ

Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ

[5]

Handel Medallion

Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր
Օսկար լավագույն երգի համար

Գրեմմի մրցանակ լավագույն երաժշտական թատրոնի ալբոմ

Գրեմմի մրցանակ լավագույն երաժշտական թատրոնի ալբոմ

Թոնի մրցանակ լավագույն մյուզիքլի համար

Թոնի մրցանակ լավագույն մյուզիքլի համար

Թոնի մրցանակ լավագույն մյուզիքլի համար

«Թոնի» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար

«Թոնի» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար

և

Պուլիցերյան հատուկ մրցանակ

ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Ռոջերս և Համերսթայն և Rodgers and Hart?
ԵրեխաներMary Rodgers?
 Richard Rodgers Վիքիպահեստում

Ռիչարդ Չարլզ Ռոջերս հունիսի 28, 1902(1902-06-28)[1][2][2][…], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1979(1979-12-30)[3][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր։ Նրա տևական փառքն սկսվել է այն ժամանակ, երբ նա Օսկար Համերսթայն Երկրորդի հետ սկսել է գրել բրոդվեյան բլոքբքստեր մյուզիքլներ։ Դրանցից են «Օկլահոմա», «Կարուսել», «Խաղաղ օվկիանոսի հարավային ափ», «Թագավորը և ես», հեռուստատեսային մյուզիքլ, «Մոխրոտիկը» և «Երաժշտության ձայնը» ստեղծագործությունները։

Ռոջերսն առաջին մարդն էր, ով արժանացել է չորս ամենակարևոր պարգևներին. Էմմի մրցանակաբաշխություն, Գրեմմի մրցանակաբաշխություն, և Օսկար մրցանակաբաշխություն և Թոնի[6]։ Նա նաև ստացել է Պուլիցերյան մրցանակ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը ծնվել է Նյու Յորք քաղաքում։ Ռոջերսը բժիշկ Ուիլյամ Ռոջերսի և նրա կնոջ` Մարիի ժառանգն է, որոնք Գերմանիայում ապրող հրեաներ էին։ Ընտանիքը շատ էր սիրում երաժշտություն և օպերաներ։ 15 տարեկանում Ռոջերսն ընտրել է երաժշտությունը որպես իր մասնագիտություն։ Նա այցելել է Կոլումբիայի համալսարան և երաժշտություն է գրել դպրոցի Ուսումնական ներկայացման համար։ Ռոջերսը, Լորենզ Հարթը և Օսկար Համերսթայն Երրորդն այցելել են Կոլումբիայի համալսարան։ Կոլումբիայում Ռոջերսը միացել է Փի Լամբդա Ֆի խմբին։ 1921 թվականին փոխել է իր ուսումնական հաստատությունը` սկսելով սովորել Երաժշտության արվեստի ինստիտուտում[7]։ Ռոջերսը ազդվել է այնպիսի կոմպոզիտորներից, ինչպիսիք են Վիկտոր Հերբերթը և Ժեռոմ Քերնը։ Կյանքի ավելի ուշ շրջանում Ռոջերսը հիմնել է կրթաթոշակներ և այլ պարգևներ «Ամերիկյան թատերական թևեր», «Դրամատիկ արվեստի ամերիկյան ակադեմիա» և «Ջիլիարդ երաժշտական դպրոցի» ուսանողների համար։

Լորենզ Հարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչերս Ռոջերսը (նստած) Լորենզ Հարթի հետ 1936 թվականին

1919 թվականին Ռոջերսը հանդիպում է Լորենզ Հարթին։ Նրանք երկուսով գրել են 26 մյուզիքլ և այնպիսի երգեր, ինչպիսիք են "I'll Take Manhattan", "My funny Valentine" և "Bewitched, Bothered, and Bewildered": Նրանց առաջին մասնագիտական աշխատանքը 1920 թվականին էր` «Խեղճ փոքրիկ Րիցը» վերնագրով։ 1925 թվականին նրանք ճանաչվում են «Մանհեթեն» երգով։ Զուգերգը օգտագործվել է Լոնդոնում և Բրոդվեյում մի քանի հայտնի ներկայացումների մեջ։ 1930-ական թվականների Մեծ Ճգնաժամի պատճառով նրանք տեղափոխվում են Հոլիվուդ։ 1935 թվականին նրանք վերադառնում են Բրոդվեյ։ Նրանք ամենահայտնի ներկայացումների համար գրել են գրեթե չընդատվող լարային երաժշտություններ։ Նրանց համագործակցությունն ավարտվել է 1943 թվականին Հարթի մահով։

Օսկար Համերսթայն Երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Ռոջերսն սկսում է աշխատել Օսկար Համերսթայն Երկրորդի հետ։ Նրանք ամերիկյան երաժշտական թատերական պատմության մեջ ունենում են ամենահաջողված համագործակցությունը։ Նրանց առաջին մյուզիքլը Օկլահոմ հիթն էր։ Զույգը շարունակում է ստեղծել ևս չորս հայտնի մյուզիքլներ։ Դրանք են «Կարուսել (1945)», «Խաղաղ օվկիանոսի հարավային ափ», «Թագավորը և ես (1951)» և «Երաժշտության ձայնը (1959)» ստեղծագործությունները։ Այս բոլոր չորսն էլ ստեղծվել են հայտնի ֆիլմերի համար։ Ռոջերսը և Համերսթայնը մյուզիքլից ստացել են 35 Թոնի մրցանակ, 15 Օսկար, երկու Պուլիցերյան մրցանակ, երկու Գրեմմի մրցանակ և երկու Էմմի մրցանակ։ Ռոջերսը, Համերսթայնը և Ջոշուա Լոգանը ստացել են Դրամայի Պուլիցերյան մրցանակ են ստացել «Խաղաղ օվկիանոսի հարավային ափը» մյուզիքլի համար[8]։ Ռոջերսը և Համերսթայնը նաև 1944 թվականին հատուկ Պուլիցերյան մրցանակ են ստացել «Օկլահոմայի» համար։ 1960 թվականին Համերսթայնը մահից հետո Ռոջերսը երաժշտություն և բառեր է գրել իր առաջին նոր բրոդվեյան ծրագրի համար։ Ռոջերսը շարունակել է աշխատելու բանաստեղծներ Ստեֆան Սանդեիմի և Շելդոն Հերնիկի հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը 1930 թվականին ամուսնացել է Դորոթի Ֆիների հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր` Մարին և Լինդան։ Մարին Once Upon a Mattress-ի կոմպոզիտորն է և մանկական գրքերի հեղինակ։ Նրա որդին` Ադամ Գուեթելը, Թոնի մրցանակակիր է։ Ռոջերսը մահացել է 1979 թվականին։ Նա դիակիզվել է, իսկ նրա մոխիրը ցրված է ծովում։ Ռիչարդ Ռոջերսը եղել է Ամերիկյան Թատրոնի Փառքի սրահի անդամ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. CONOR.Sl
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
  6. Nicole Lyn Pesce; Joe Dziemianowicz and Margaret Eby (3). «Oscars 2014: Bobby Lopez becomes youngest person to get an EGOT with Best Original Song win for 'Let It Go'». New York Daily News. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին. {{cite web}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  7. Richard Rodgers, Musical Stages: An Autobiography (2002 Reissue), pp. 12,20–21,44, DaCapo Press, ISBN 0-306-81134-0
  8. "Drama". The Pulitzer Prizes. Retrieved 2013-12-03.
  9. «Theater Hall of Fame members». Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.