Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է
Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է անգլ.՝ Deck the Halls | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3], սուրբծննդյան ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ուայթսել[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Արնոն Միլչեն, Մայքլ Կոստիգան և Ջոն Ուայթսել |
Դերակատարներ | Դենի Դե Վիտո[5][2][3][…], Մեթյու Բրոդերիկ[5][2][6][…], Քրիստեն Դեյվիս[5][6], Քրիստին Չենովետ[2][6], Մակ Դևիս, Ալիա Շովքեթ[6], Խորխե Գարսիա[6], Ֆրեդ Արմիսեն[4][6] և Ջիլիան Վիգման[6] |
Օպերատոր | Մարկ Իրվին |
Երաժշտություն | Ջորջ Ս․ Քլինթոն |
Մոնտաժ | Փոլ Հիրշ |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Նկարահանման վայր | Վանկուվեր և Կոկիտլամ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 93 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Բարի գալուստ կամ Հարևանների մուտքն արգելված է (անգլ.՝ Deck the Halls), կինոկատակերգություն նկարահանված ԱՄՆ-ում 2006 թվականին։ Ընտանեկան կատակերգություն է խանդի, չար հարևանների, տան գեղագիտական ձևափոխումների ու Սուրբծննդյան հանգստի ու արձակուրդների մասին։ Գլխավոր դերերում են Դենի Դե Վիտոն և Մեթյու Բրոդերիկը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիքը տեղափոխվում է հյուսիսամերիկյան փոքրիկ ու խաղաղ քաղաքը Սուրբ Ծննդի նախատոնակին՝ փափագելով անցկացնել խաղաղ ու հանգիստ կյանք։ Հայր Սթիվը Ծննդյան տոների կապակցությամբ ցանկանում է ամուր հիմքերի վրա դնել ընտանեկան միասնությունը, հատկապես երեխաներին ավելի սերտացնել միմյանց հետ։ Սակայն պլանները ձախողվում են այն բանից հետո, երբ հայտնվում է Բադի Հոլը։ Վերջինս նույնպես ընտանյոք հանդերձ տեղափոխվում է այդտեղ։ Հարևանները ծանոթանում են ու սկզբնականում բարիդրացիական է նրանց հարաբերությունները։ Բայց այն բանից հետո, երբ Բադիի աղջիկը համակարգչով ցուցադրեց տիեզերքից կատարված երկու տան լուսանկարները՝ ամեն ինչ խառնվեց իրար։ Բանը նրանում էր, որ հարևանի տունն ավելի մեծ էր, քան իրենցը։ Դրա պատճառով որոշեցին ամբողջ տունը զարդարել շղթաներով ու դրասանգներով, որպեսզի այն առավել ակնբախ դառնա։ Սակայն Սթիվին դա դուր չի գալիս, քանի որ Բադին աղմկում է, գողանում է էլեկտրականությունը տան լուսավորման համար, ինչպես նաև ամեն գիշեր ցուցադրում է լուսային շոու, որը, բնականաբար, խանգարում է Սթիվին։
Նոր հարևանը Սթիվի հակապատկերն է։ Նա մեծ պլաններով ինդիվիդուալիստ է և այդ պլաններն ամեն գնով պետք է իրականանան։ Հետզհետե սա հանգեցնում է ընտանիքների միջև պայքարի, մինչդեռ այս պայքարին միայն հայրերն են մասնակցում, իսկ ընտանիքի մյուս անդամները գտնում են ընդհանուր լեզու և բարեկամանում են։
Բեդիի վերջին երազանքն է զարդարել իր տունը ամենապայծառը հրավառության աշխարհում, որի արդյունքում իր տունը տեսանելի կլիներ անգամ տիեզերքից։ Սթիվի կյանքը դառնալու է իսկական մղձավանջ և նա ամեն գնով փորձելու է խանգարել Բադիին իր խելահեղ մտահղացումներում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Դենի Դե Վիտո | Բադի Հոլ |
Մեթյու Բրոդերիկ | Սթիվ Ֆինչ |
Քրիստեն Դեյվիս | Քելի Ֆինչ՝ Սթիվի կինը |
Քրիստին Չենովետ | Թիա Հոլ՝ Բադիի կինը |
Ալիյա Շոկատ | Մեդիսոն Ֆինչ՝ Սթիվի դուստրը |
Դիլան Բլու | Քարտեր՝ Սթիվի որդին |
Քելի Էլդրիջ | Բադիի դուստրը |
Սաբրինա Էլդրիջ | Էմիլի՝ Բադիի դուստրը |
Խորխե Գարսիա | Ուոլես՝ չմշկավազքի մեկնաբան |
Քել Պեն | Ամիթ Սաիդ՝ համակարգչային արբանյակային կենտրոնի մասնագետ |
Ջիլիան Վիգմեն | Գերտա |
Ռայման Դեվլին | Բոբ Մյուրեյ |
Շոն Օ’ Բրայան | մայոր՝ Յանգ |
Սուչին Պակ | լուրերի հաղորդավար |
Ջեկի Բառոուզ | միսիս Ռոուս |
Հարի Չոկ | շերիֆ Դեյվ |
Նիկոլա Պելտց | Մաքենզի |
Զաք Սանտյագո | հրավառության պարագաների վաճառող |
Քորի Մոնտեյտ | Madison's Date |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի վերջում մարդկանց ամբոխը երգում է "O holy night" երգը՝ կաթոլիկների ամենահայտնի Սուրբծննդյան երգերից մեկը, որը մանկական խմբերգի կատարմամաբ հնչում է նաև "Տանը միայնակ" ֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0790604/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/deck-the-halls
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film168226.html
- ↑ 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=111939.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/wesolych-swiat-2006
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0790604/fullcredits
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բարի գալուստ կամ Հարևանների մուտքն արգելված է»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի նկարագրությունը Film.ru Archived 2011-07-06 at the Wayback Machine. կայքում