Խորխե Գարսիա
Խորխե Գարսիա անգլ.՝ Jorge Garcia | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Clemente High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, բլոգեր, հեռուստատեսային դերասան, կատակերգու և կինոդերասան |
Ժանրեր | կինոկատակերգություն և դրամա |
Պարգևներ և մրցանակներ | |
Խորխե Գարսիա (անգլ.՝ Jorge Garcia, իսպ.՝ Jorge García, ապրիլի 28, 1973[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆապրիլի 28, 1973[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկյան դերասան և կոմիկ։ Հայտնի է «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Հյորլի Ռեյեսի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորխեն ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Մայրը՝ Դորա Մեսան, կուբայական ծագմամբ պրոֆեսոր է, իսկ հայրը՝ Ումբերտո Գարսիան, բժիշկ-վիրաբուժ է՝ ծագմամբ Չիլիից[2][3]։ Մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում և միջնակարգ դպրոց է հաճախել Սան Կլեմենտեում։
Խորխե Գարսիան դերասանությամբ է սկսել հետաքրքրվել դեռևս քոլեջում․ ամենից շատ նրան գրավել են կատակերգական դերերը։ Ուսումն ավարտելուց հետո միացել է Բևեռլի Հիլզի դերասանական ստուդիաներից մեկին։ Գրեթե միաժամանակ սկսել է խաղալ սերիալներում, ինչպես մշտական դերասանական կազմում, այնպես էլ որպես հրավիրված որակյալ դերասան։ Հեռուստատեսությունում նկարահանվելուն զուգահեռ Խորխեն շատ է խաղացել թատրոնում։ Որպես կոմիկ՝ նա բազմիցս հայտնվել է Լոս Անջելեսի հայտնի «Ծիծաղի ֆաբրիկա» բեմադրությունում։ Գարսիան նկարահանվել է ֆիլմերում, «Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է» (2006) ֆիլմում խաղացել է երկրորդական դերերից մեկը։ 2010 թվականին, որպես հատուկ հրավիրված աստղ, խաղացել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալի սերիաներից մեկում, իսկ 2011 թվականին՝ «Եզր»[4] և «Միսթր Սանշայն» սերիալներում։
2012 թվականին հեռարձակված «Ալկատրաս» հեռուստասերիալում Խորխեն խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ դոկտոր Դիեգո Սոտոյի[5][6] դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարսիան ամուսնացած է 2005 թվականից, նրա կնոջ անունը Էմիլի է։ Նրանք ծանոթացել են այն բանի շնորհիվ, որ Հավայիում ամենամոտ հարևաններ էին։ Բացի լողից, Խորխեն ունի ևս մեկ սիրելի զբաղմունք, կարելի է ասել՝ կիրք։ Նա պաշտում է ուտել, հատկապես՝ յուղոտ սնունդ՝ փքաբլիթներ և պիցցա։ Մանուկ հասակում նա ստացել է «Ռոբին Բոբին Բարաբեկ» մականունը, սկզբում վիրավորվել է, բայց հետո ընտելացել է մականվանը և ուրախությամբ արձագանքել դրան։ Դեռևս ավագ դպրոցից սկսել է դրամ վաստակել խորտկարանում՝ մեծ քանակությամբ սնունդ ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հեռացվել է աշխատանքից։ Ընկերների շրջանում Խորխեն հայտնի է իր՝ ուտելի արտադրանքների փաթեթավորումների իսկապես հսկայական հավաքածուով։
2010 թվականի սեպտեմբերի 14-ին թողարկվել է Weezer խմբի «Hurley» ալբոմը, որը կոչվել է ի պատիվ Գարսիայի՝ «Կորուսյալները» սերիալում խաղացած Հյորլիի կերպարի։ Խորխեն նաև եղել է այդ խմբի համերգին հրավիրված վոկալիստ[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | Ագռավների ժայռ | Raven's Ridge | Մոնթի |
2001 | ս | Սփին Սիթի | Spin City | տաքսու վարորդ |
2001 | ֆ | Վաղը կեսգիշերին | Tomorrow by Midnight | Ջեյ |
2003 | ս | Կոլոմբո | Columbo | Ջուլիուս |
2003 | հս | Կոլոմբոն սիրում է գիշերային կյանքը | Columbo: Columbo Likes the Nightlife | Ջուլիուս |
2003 | հս | Հին դպրոց | Old School | Խորխե |
2004-2010 | ս | Կորուսյալները | Lost | Հյուգո «Հյորլի» Ռեյես |
2004 | ֆ | Մեր ժամանակը վերջացել է | Our Time Is Up | պարտիզպան |
2005 | ֆ | Խելացին | The Good Humor Man | Ռաշմոր |
2005 | ֆ | Փոքր Աթենք | Little Athens | Պեդրո |
2006 | ֆ | Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է | Deck the Halls | Ուոլես |
2006 | կ | Վարձու մարդասպան։ Արյունոտ փողեր | Hitman: Blood Money | հնչյունավորող |
2007 | ֆ | Sweetzer | Sweetzer | Սերժիո |
2007-2008 | ս | Կորուսյալները:Կորած կտորներ | Lost: Missing Pieces | Հյուգո «Հյորլի» Ռեյես |
2010 | ս | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I met your mother | Սթիվ Հենրի |
2011 | ս | Եզր | Fringe | Քևին |
2011 | ս | Միսթր Սանշայն | Mr. Sunshine | Բոբերտ |
2011 | ֆ | Մաքթուբ | Maktub | Կարլոս |
2012 | ս | Ալկատրաս | Alcatraz | դոկտոր Դիեգո Սոթո |
2012 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Անտոն |
2013 | ֆ | Ստանալ աշխատանք | Get a Job | Ֆերնանդո |
2013 | ֆ | ԱյՍթիվ | ISteve | Սթիվ Ոզնիկ |
2015 | ֆ | Անմիտ վեցյակը | The Ridiculous 6 | Համր |
2015 | ֆ | Վարձույթով խաչեղբայր | The Wedding Ringer | Լարչ/Գարվի |
2017 | մֆ | Ռոք Դոգ | Rock Dog | Հերմուր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «'Lost' takes an odd path to diversity». The Los Angeles Times. 2005 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Jorge GarсГa lleva su vida real a «Lost» — El Universal — EspectГЎculos». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Хорхе Гарсия в следующем эпизоде Fringe
- ↑ «Could J.J. Abrams' new show be more bizarre than Lost? Here's everything we know so far». Արխիվացված է օրիգինալից 2011-01-28-ին. Վերցված է 2019-09-10-ին.
- ↑ Больше информации о новом проекте Дж. Дж. Абрамса
- ↑ Koch, Karl (2010 թ․ օգոստոսի 25). «"A Retraction from Brian"». Weezer Band Blog. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Գարսիա» հոդվածին։ |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օմահա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ