Jump to content

Hitman: Blood Money

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hitman: Blood Money
ՄշակողԴանիա IO Interactive
ՀրատարակիչՄիացյալ ԹագավորությունEidos Interactive
ԴիստրիբյուտորSteam, GOG.com, Humble Store[1] և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[2]
ԿոմպոզիտորJesper Kyd?
Սերիայի մասՀիթմեն
ՆախորդHitman: Contracts
ՀաջորդHitman: Absolution?
ՎայրՓարիզ
Թողարկման թվականմայիսի 26, 2006 և մայիսի 30, 2006
ՊլատֆորմներXbox 360, Xbox, Playstation 2[3], PlayStation 3, Windows, PlayStation 4, Xbox One, Անդրոիդ, iOS և Nintendo Switch
Ժանրարկածային էքշն, սթելս-էկշն և Christmas video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[4]
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչDVD, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումմկնիկ, գեյմփադ և ստեղնաշար
🌐hitman.com

Hitman։ Blood MoneyՎարձու մարդասպան։ Արյունոտ փողեր») կամ («Վարձասպան։ Արյունոտ փողեր»), մարդասպանի սիմուլյատոր, գաղտագողի գործողություն ժանրի համակարգչային խաղ։ «Hitman: Blood Money» խաղը մշակվել է դանիական IO Interactive ընկերությունում և հանդիսանում է «Hitman» սերիայի չորրորդ մասը։ Խաղը թողարկել է Eidos Interactive ընկերությունը 2006 թվականի մայիսի 26-ին PAL շրջաններում և մայիսի 30-ին՝ Հյուսիսային Ամերիկայում PC-ի, (Windows-ի), Playstation 2-ի, Xbox-ի և Xbox 360-ի համար։ Խաղի հիմնական հերոսը, ինչպես մնացած բոլոր մասերում, Գործակալ 47-ն է։

Խաղում ավելացվել են մեծ թվով նորամուծություններ, իսկ հատկապես՝ հնարավոր է գերի վերցնել ոչ խաղային հերոսներին, նրանց կրակել, պահել նրանց որպես վահան, զոհի մահը ցույց տալ որպես «դժբախտ պատահար», կարելի է արդիականացնել զենքը (օրինակ՝ ատրճանակի վրա կարելի է տեղադրել կրկնակի օպտիկական նշանոց, խլացուցիչ, լազերային նպատակացույց և այլն)։

Խաղ է վերադարձել առաջադրանքից հետո փող վերցնելու հնարավորությունը։ Այդ փողի միջոցով կարելի է արդիականացնել զենքը, գնել վկաներին և ոստիկանությանը, փոխել ինքնությունը։ Հայտնվել է ճանաչելիության վիճակագրություն. եթե հերոսը տուն է մտնում ինքնաձիգով, սպանել է բոլոր թիկնապահներին և ֆիքսվել է տեսախցիկի կողմից, այդ դեպքում նրա նկարը հայտնվում է տեղի թերթերի վրա։ Համապատասխանորեն՝ արդեն հաջորդ առաջադրանքի ժամանակ թիկնապահները և ոստիկանները նրան ճանաչում են։ Glacier շարժիչը ենթարկվել է բազմաթիվ կոսմետիկ փոփոխությունների։ Խաղի փուլերը բնորոշ են իրականությանը, օրինակ՝ Մարդի Գրա տոնի ժամանակ մի տեղում հավաքված են 2000 ոչ խաղային հերոս։

Խաղի բոլորի մասերի համար ավանդական երաժշտական ձևավորումը կատարել է Եսպեր Կյուդը։ Միայն թե խաղի «տիտղոսային» կոմպոզիցիան է դարձել Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիա» ստեղծագործությունը։

Խաղի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hitman: Blood Money խաղում արդեն ծանոթ խաղի ընթացքին ավելացվել են բազմաթիվ նորություններ։ Գործակալ 47-ը կարողանում է մագլցել խողովակներով, բարձրանալ բարձր վայրեր և դանակ նետել։ Խաղում ավելացել է սպանության նոր ձև՝ «դժբախտ պատահար»։ Սպանությունը դժբախտ պատահարի քողի տակ կոծկելու համար բավական է, օրինակ՝ թիրախին հրել պատշգամբից կամ նրա վրա գցել ծանր առարկա, փչացնել գազի վառարանը կամ հրատեխնիկական արկերը։ Նաև մի քանի առաջադրանքների ժամանակ կարելի է կազմակերպել ահաբեկչություն մի քանի կողմնակի զոհերով, որը համարվում է դժբախտ պատահար և գնահատվում է ավելի բարձր, քան ներարկիչով կամ խեղդօղակով սպանությունը։

Hitman: Contracts խաղում տարօրինակն այն է, որ առաջադրանքը կատարելու համար հանդերձանքը պետք էր փնտրել հենց տեղում։ Խաղի նոր մասում միշտ կա խեղդօղակ, քնաբերով երկու ներարկիչ, թույնով երկու ներարկիչ և հեռակառավարվող պայթուցիչով ռումբ (երկուսը, եթե մեկը գնել ես բարելավման բաժնում)։ Դրա հետ մեկտեղ իր մոտ գտնվող ներարկիչները կարելի է օգտագործել որպես զենք և դրանով սպանել հակառակորդին։ Բացի այդ գործակալ 47-ը կարող է իր մոտ ունենալ մինչև երկու զենք, մեկ ատրճանակ-գնդացիր և դիպուկահար հրացան (դիպուկահար հրացանը լինում է քեյսում)։ Ինքնաձիգը և որսորդական հրացանը տրամադրվում են գործակալության կողմից հատուկ տեղում։

Վերադարձել է դրամական համակարգը, այս համակարգը խաղի մյուս մասերից եղել է միայն Hitman: Codename 47-ում։ Հիմա առաջադրանքի կատարման համար Գործակալ 47-ը պարգևատրվում է որոշակի քանակությամբ գումարով, որը փոփոխվում է՝ կախված խաղացողի «աշխատանքի» որակից (մեկ թիրախի սպանության համար տրվում է $200000, հոնորարի քանակը կախված է աշխատանքի որակից)։ Եթե խաղացողը սպանում է ավելորդ մարդկանց, ինչ-որ տեղ թողնում է իր հագուստը կամ զենքը, այդ դեպքում պատվերի համար վճարը «մաքրվում» է։ Ստացած գումարը կարելի է ծախսել ճանաչելիության մակարդակը իջեցնելու, զենքը բարելավելու, զենքի համար լրացուցիչ հարմարանքներ ստեղծելու, փամփշտակալի բարելավման և այլ նպատակներով։ Սակայն ծախսվող գումարը ուռճացված է, նման է միավորների (օրինակ՝ ատրճանակի խլացուցիչն արժե 200 հազար դոլլար)։

Գեյմփլեյի հիմնական կարևոր մասը հանդիսանում է «ճանաչելիության» բնութագրիչը։ Եթե առաջադրանքի ժամանակ հերոսը ֆիքսվում է տեսախցիկների կողմից, կամ պատահական հայտնվում է կադրում, Գործակալ 47-ի ճանաչելիությունը բարձրանում է, և եթե նա հասնում է ճանաչելիության բարձր մակարդակի, այդ դեպքում շուտով փողոցում նրան ճանաչում են, և անտեղի տագնապ է բարձրանում։ Ճանաչելիությունը կարելի է իջեցնել առաջադրանքների արանքում գնելով մարդկանց, որոնք տեսել են Գործակալ 47-ին, գնելով ոստիկանության պետին, գողանալով տեսախցիկների տեսագրությունը (հենց առաջադրանքի ընթացքում), կամ ընդհանրապես փոխելով ինքնությունը։

Ամեն կատարված առաջադրանքից հետո խաղացողը հնարավորություն է ստանում թերթ կարդալ, որտեղ նկարագրվում է սպանությունը և ոստիկանության խոսքը կատարվածի մասին։ Նաև եթե Գործակալ 47-ի ճանաչելիությունը բարձր է, ապա թերթում տպվում է նրա ֆոտոռոբոտը։ Որքան էլ որ տարօրինակ է, առաջադրանքի ցանկացած ավարտի դեպքում թերթում տպվում է. «Փնտրվում է անձայն մարդասպանը»։

Խաղում օգտագործվում է Glacier engine շարժիչը, որը ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Կերպարների անիմացիան բարալավվել է։ Մաքրման տեխնոլոգիան առաջին անգամ ցուցադրվել է Hitman: Contracts խաղում, այն ավելի է փոխվել և դարձել գեղեցիկ։

Hitman: Blood Money խաղում, ի տարբերություն անցած մասերի, պահապանները դիակները տեղափոխում են հատուկ պարկերով և տանում պահպանվող տարածք։

Առաջադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում կա ընդամենը 13 առաջադրանք։

Անուն Երկիր, քաղաք Գործելու վայրը Նպատակներ
Շոումենի մահը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բալթիմոր Զվարճանքների այգի, որը աղմկահարույց դեպքից հետո փակվել է կառավարության կողմից։ Ուսումնական առաջադրանք։ Սաութլենդի զվարճանքների այգու սեփականատեր Ժոզեֆ Կլերենսը փաստաբանների օգնությամբ խուսափեց պատժից, որին արժանացել էր իր համալիրի վատ աշխատանքի պատճառով։ Մի քանի տարի առաջ նրա զբոսայգում ատրակցիոններից մեկն ընկել էր, որի պատճառով մարդիկ էին մահացել։ Կլերենսին անմեղ ճանաչեցին, իսկ այգին փակվեց։ Մնալով ձեռնունայն՝ շոումենը որոշում է շինությունը տրամադրել մի նարկոբարոնի, որն այդտեղ տեղակայեց իր թմրանյութ արտադրող սարքավորումները։ Պատվիրատուն, որի տղան մահացել էր ատրակցիոնի վայր ընկնելու հետևանքով, պատվիրում է սպանել Ժոզեֆ Կլերենսին, որպեսզի ընդմիշտ ազատվի նրանից։
Բերքառատ տարի Չիլի Չիլի, Կոլչագուա Ֆերնանդո Դելգադոյի խաղողի տնկիներ Դոն Ֆերնանդո Դելգադոն, գինեգործության անվան տակ զբաղվում է կոկաինի արտադրությամբ, իսկ նրա տղա Մանուելը գնում է հոր հետքերով։
Կուլիսներից Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ Փարիզի օպերային թատրոն Տենոր Ալվարո դ՚Ալվադեն և նրա սիրեցյալը՝ Վատիկանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Դելախանտը, նրանք երկուսն էլ համասեռամոլ են և զբաղվում են մանկական մարմնավաճառությամբ։
Վազող ալիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Միրինդա Ալկոհոլիզմի բուժման էլիտար կլինիկա Գործակալ Սմիթին հանել կլինիկայից, ոչնչացել երեք մաֆիոզներից մեկին, որը բուժվում էր այնտեղ (ընտրվում է պատահական)։ Մյուս երկուսի սպանությունը Գործակալ 47-ի ցանկությամբ է, նա կարող է սպանել, նաև կարող է խնայել այդ մարդկանց (նրանցից յուրաքանչյուրի մահվան համար նա ստանում է $50000)։
Նոր կյանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Դել-Մար Վինի Սինիստրայի քաղաքամերձ տուն և դրա շրջակայք Սպանել Վիննի «Բիտա» Սինիստրային, որն ԱՄՆ-ի պաշտպանության ծրագրի տակ գտնվող վկաներից է, վերցնել միկրոֆիլմը, որը թաքնված է Սինիստրայի կնոջ վզնոցի մեջ։
Ագռավների սպանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նոր Օրլեան Դիմակահանդես Մարկ Պուրայա կրտսերը և նրա երկու վարձու մարդասպանները՝ հրաձգության չեմպիոն Ռեյմոնդ Կուլինսկին ու կրկեսի դերասան Անջելինա Մեյսոնը։ Անհրաժեշտ է մինչև քաղաքագետի սպանությունը սպանել Կուլմինսկուն և Մեյսոնին։
Տես երկուսին էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Գլենվուդ-Սփրինգս Լորան դե Հևիլլենդի լեռնային առանձնատուն Լորան դե Հևիլլենդը, նրա տղա Չեդ Բինեմ կրտսեր, որը շարունակում է հոր գործը և վարձու մարդասպան է, ուղարկված է սպանելու Գործակալ 47-ին (ոչ պարտադիր)։
Մահ Միսիսիպիում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Միսիսիպի գետ «Էմիլի» անվավոր շոգենավ Սպանել կապիտան Սկիպ Մալդունին, որը թմրավաճառ ու համասեռամոլ է, պետք է սպանել նաև «ալիգատորներին»՝ նրա բանդայի յոթ անդամներին։
Մինչև մահը չբաժանի մեզ... Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բեյու-Քեյն Միսսիսիպի նահանգ Սպանել Հենք «Բադդի» Լեյտչ Մալդունին (փեսացու) և «Պապպի» Ջոն Լեբլանին (հարսնացուի հայր), ու փրկել հենց հարսնացուին։
Խաղաքարտերով տնակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լաս Վեգաս Հյուրանոց «Շամալ» Դեղագործական մագնատ Մոհամմեդ Բին Ֆեյզալ Ալ-Խալիֆ, նրա մոտ աշխատող գենետիկ Տարիկ Աբդուլ Լատիֆ և ռասիստ ՀԱՀ-ի քաղաքացի Հենդրիկ Շմուտց, որը մտադիր էր նրան վաճառել ԴՆԹ նմուշներ։ Հիմնական թիրախը հանդիսանում է ադամանդներով լի արկղը, որը գտնվում է Տարիկ Աբդուլ Լատիֆի մոտ։
Պար սատանայի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լաս Վեգաս «Շնաձուկ» ակումբ Զենքի մաքսանենգներ Էնթոնի Մարտինես և Վաննա Կետլին, նաև երկու վարձու մարդասպան, որոնք ցանկանում են սպանել Գործակալ 47-ին (գտնվում են տարբեր հարկերում)։
Ուղղում XXV Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Վաշինգտոն Սպիտակ տուն Կուսակցական Դանիել Մոսրիս և լսնամաշկ Մարկ Պարչեցցի III։
Ռեքվիեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Սան Սիմեոն Լիլենդա անձնական մատուռ Լիլենդայի, թիկնապահների և բոլոր վկաների սպանություն։

Խաղը սկսվում է 47-ի՝ Բալթիմորի զվարճանքների այգում տեղի ունեցած պայմանագրի մասին հիշողությամբ, որտեղ 2 տարի առաջ զվարճանքներից մեկի կոտրվելու պատճառով մահացան շատ մարդիկ։ 2004 թվականի հունվարին զոհերից մեկի հայրը Սպանությունների գործակալությանը պատվիրում է սպանել այգու հին սեփականատիրոջը, որին դատարանում արդարացրել էին։ Գործակալ 47-ը, եվրոպացի մրցակիցներից փախչելով ԱՄՆ, ուրախությամբ համաձայնում է կատարել այս պետվերը։

2006 թվականի աշուն։ Հայտնի թերթի խմբագիրը գնում է ՀԴԲ-ի նախկին տնօրեն Լիլենդ «Ջեք» Ալեքսանդրի մոտ, որ հարցազրույց վերցնի ոչ վաղ անցյալում Սպիտակ տան վրա կատարված հարձակման մասին, սակայն Ալեքսանդրն իր հարցազրույցն օգտագործում է, որպես պատրվակ՝ պատմելով խորհրդավոր Գործակալ 47-ի մասին։ Նրանք սկսում են քննարկել 47-ի վերջին երկու տարիների գործունեությունը (2004—2006): Ալեքսանդրը խմբագրին պատմում է այն մասին, թե ինչպես է նա ցանկացել բռնել Գործակալ 47-ին, իբր վախենալով, որ ինչ որ մարդիկ նրան օգտագործելով կարող էին ստեղծել կլոնների մի ամբողջ բանակ, միաժամանակ խաղացողը շուտով իմանում է, որ Ալեքսանդրի պատմածը չի համապատասխանում իրականությանը։ Ալեքսանդրը պատմում է խմբագրին, որ մի անգամ իրեն վերջապես հաջողվել է դուրս գալ Գործակալ 47-ի հետքի վրա։ Լիլենդը նշում է, որ Օրտմաերի թղթերը իր ձեռքին են։ Միաժամանակ նա չի ասում, որ դրանք ուղակի ընդհանուր հետազոտություններ են, որի հիման վրա էլ ստեղծվել էին Ֆրանչայզի ոչ երկարատև կլոնները։ Կարևոր հետազոտությունների փաստաթղթերը Գործակալ 47-ը վերցերլ է իր հետ և պահել անհայտ վայրում։

Գործակալության օպերները վերացնում են մեկը մյուսին։ Դիանան սիպված է լինում փակել Գործակալությունը։ 2005 թվականի օգոստոսի 15-ին Գործակալ 47-ը հերթական առաջադրանքից հետո մեկնում է Լաս Վեգաս, բայց հանդիպում է հին ծանոթներից մեկին՝ ԿՀՎ գործակալ Սմիթին։ Նա Գործակալ 47-ին առաջարկում է կարևոր առաջադրանք, որի համար նա վճարում էր մի քանի միլիոն դոլար, նա պետք է սպանի փոխնախագահ Դենիել Մորիսին և Մարկ Պարչեցցի III կլոնին, ով պատվեր էր ստացել սպանել նախագահին։ Նրանք երկուսն էլ ներկայացնում էին կլոնավորմամբ զբաղվող ստվերային կազմակերպություն, որոնք ցանկանում էին մենաշնորհ ձեռք բերել այս շուկայում, իսկ նախագահը իր ցանկությամբ կարող է օրինականացնել կլոնավորումը, որը կարող է խանգառել այս կազմակերպության պլաննրին։ Գործակալ 47-ին սեպտեմբերի 22-ին հաջողվում է կատարել առաջադրանքը, որը հետագայում անվանում են «Հրաձակում Սպիտակ տան վրա»։ Թշնամու օպերները սկսում են փնտրել 47-ին և նա ստիպված պետք է թաքնվի Բալթիմորում գտնվող իր ապաստարանում։ Շուտով առանց զգուշացնելու նրա մոտ է գալիս Դիանան, ով պատմում է, թե ինչպես կարելի է ազատվել Ֆրանչայզից։ Նա թունավորում է գործակալին և նրքև կանչում օպերների խմբին որպեսզի վերցնեն նրա դիակը։

Այս պատմությունից հետո Ջեքը լրագորղին ասում է, որ այս ամենից հետո նրան վերջապես հաջողվեց բռնել Գործակալ 47-ին։ Որպես ապացույց նա լրագրողին իր հետ տանում է 47-ի թաղմանը, որը տեղի էր ունենում հենց այդ ժամանակ։

47-ի դիակը դրված էր դագաղում և շրջապատված թիքնապահներով։ Դիանան իր շրթունքներին ինչ որ բան է քսում, մոտենում նրան,նրա վրա է դնում Silverballer ատրճանակները և թիրախավորում։ Հայտնի է դառնում, որ թույնը որը նա տվել էր 47-ին իրական թույն չէ, իսկ նա շրթունքներին հակաթույն էր («թույնի» օգնությումբ անցյալում 47-ը կլինիկայից ազատել էր գործակալ Սմիթին)։

Եթե խաղացողը հասկանում է ինչպես 47-ին ուշքի բերել, գլխավոր հերոսը ատրճանակները ձեռքին կանգնում է և հայտնվում է առաջադրանք՝ շրջակայքում սպանել բոլորին, այդ թվում Լիլենդին և լրագրողին։ Եթե ոչ, այդ դեպքում դիակը իջնում է նրքև և դիակիզվում։

Այս ամենից որոշ ժամանակ անց Դիանան նորից բացում է Գործակալությունը և հաստատվում Կոպենհագենի նավահանգստում։ Նա ինչ-որ մեկից զանգ է ստանում, ում նա անվանում է «Ձերդ Գերազանցություն» և պատասխանում նրան, որ 47-ը կորել է։ Այս ժամանակ 47-ը մի հին բորդելում խոսում էր ազգային հագուստով չինացում հետ, որը նրան ուղեկցում է կուլիսներ, այս ժամանակ էկրանը մթնում է, և խաղը ավարտվում է։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
1UP.comB+[5][6][7][8]
GameSpot8.2[9][10][11][12]
IGN8.0[13][14][15][16]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Absolute Games84%[17]
PlayGround.ru9.0[18]
Игромания8.5[19]
Лучшие компьютерные игры88%[20]

Blood Money ստացավ շատ բարենապաստ դիտարկումներ։ Metacritic ընկերությունում խաղին տվել են 82 միավոր։ Խաղը գովեցին անցած մասերի համեմատ գեյմփլեյի բարելավման համար։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (Շոումենի մահը) առաջադրանքի սկզբում փաստաբանի մեքենայի համարների փոխարեն գրված է IO Interactive:
  • Բացման առաջադրանքի վերջում Կլարենսը պետք է խնդրի հերոսին խնայել իրեն։ Հնարավոր է, որ այդտեղ հղում է արված Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսին, որտեղ Գեորգը՝ դուքս Կլարենսը, նույն կերպ խնդրում է իրեն սպանողներին խնայել իրեն։
  • Գլխավոր մենյուում տեսանելի է Լիլենդի մատուռը, որտեղ նստարաններին են նստած 47-ի հաջորդ զոհերը։ Ամեն առաջադրանքից հետո նստարաննրին են հայտնվում նոր զոհեր։
  • «Շոումենի մահը» առաջադրանքից հետո թերթերում կարելի է տեսնել երկու բանտից փախած հանցագործների Մարկուս և Լիթլ անուններով։ Հոդվածում գրված է, որ Մարկուսը նախկին վարձկան զինվոր է, իսկ Լիթլը հոգեկան հիվանդ է։ Հնարավոր է, որ հոդվածը հղում է արված IO Interactive-ի մեկ այլ խաղի՝ Kane & Lynch: Dead Men խաղին։
  • Դեղձանիկը, որը գտնվում է 47-ի ապաստարանում, հղում է արված Սամուռայ ֆիլմին։

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳործակալ 47՝ կլոն, սելեկցիայի արդյունք, ստեղծվել է իդեալական բանակն ստեղծելու փորձարկումների արդյունքում, խաղի պրոտագոնիստը։ Blood Moneyում 47-ի համար սկսվեց մեծ որս։ Ֆրանչայզ կազմակերպությունը (Գործակալության կոնկուրենտ) Ալեքսանդր Քեյնի գլխավորությամբ ցանկանում էր ստանալ 47-ի ոսկրածուծը, որպեսզի ստեղծի կլոնների բանակ, իսկ դրա համար պարզ է, որ պետք էր Հիթմանին սպանել։ Աշխարհի լավագույն մարդասպանին բռնելը այնքան էլ հեշ գործ չէր, այդ պատճառով «Ֆրանչայզը» որոշում է ընդունում վերականգնել Օրտ-Մայերի լաբարատորիան և շարունակել իր աշխատանքը, և պատրաստեց մի քանի կլոն։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիանա Բերնվուդ՝ Դիանան Գործակալ 47-ի հավատարիմ ուղեկիցն է, շատ բան հայտնի չէ։ Գործակալությունում նա զբաղեցում է բավական բարձր պաշտոն, դա կարելի է դատել նրանից, որ նրան վստահում են անձամբ շփվել Հիթմանի հետ և հրահանգավորել։ Կարող է ռիսկի դիմել (փրկել է 47-ին, չնայած ձախողվելու շանսը շատ մեծ էր), միաժամանակ շատ խորամանկ է (կարողանում է մատների վրա խաղացնել նույնիսկ Հիթմանին և նրան շիճուկ սրսկել)։ Դիանան ունի բրիտանական ակցենտ, նշանակում է, որ նա կամ Մեծ Բրիտանացի է, կամ երկար ժամանակ այնտեղ ապրել է (հնարավոր է սովորել է)։ Հավանական է ամուսնացած չե։ Դիանային կարելի է տեսնել առաջադրանքների արանքի հոլովակներում, նա ներկայանում է սև հագուստով։ Վերջին հոլովակում նրան ցույց են տալիս ամբողջ հասակով, բայց թիկունքից, չնայած ապակու վրա կարելի է տեսնել անդրադարձը։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳործակալ Սմիթ՝ ԿՀՎ-ում և Գործակալությունում աշխատող փորձառուհետախույզ։ Որպես կանոն նրա աշխատանքն է տեղանքի հետախուզումը, կազմակերպության ծանրոցների տեղաբաշխումը և մինչև մարդասպանների ժամանումը թիրախների մասին տեղեկության ստացումը։ Առանձնապես վտանգավոր առաջադրանքների ժամանակ հաճախ հայտնվել է խառնաշփոթի մեջ։ 2004 թվականին Կալիֆորնիայում ալկոհոլիզմի կլինիկայում թիրախներին հետախուզման ժամանակ բռնվել է, երբ փորձել էր փախչել տարածքից։ Նրան ընդունելով որպես սովորական հարբեցող, սանիտարները հետախույզին փակում են պալատում։ 47-ը մտնում է կլինիկա, Սմիթից իր թիրախների մասին տեղեկություն է ստանում և նրան սրսկում է մահվան շիճուկ, որպեսզի դադարեցնի հետախույզի սրտի բաբախը։ Դրանից հետո սանիտարները ընդունելով նրան որպես մահացած, փորձեցին նրան հանել կլինիկայից, որտեղ 47-ը «վերակենդանացում» է նրան և թաքնվում։ 2005 թվականին Գործակալության փակվելուց հետո Սմիթը ԿՀՎ-ի միջոցով իմանում է նախագահի հնարավոր մահափորձի մասին, որը պատրաստել էր Ֆրանչայզ խմբավորումը, որպեսզի նախագահ դառնա իրենց ցանկալի մարդը։ Սմիթը գնտում է 47-ին, որպեսզի նա կանխի մահափորձը։ Հիթմանը Սմիթին հանդիպեց սառը և հաջողությամբ չսպանեց նրան։ Բայց Սմիթը նրան առաջարկեց աստղաբաշխական գումար և 47-ը որոշեց ռիսկի դիմել և թափանցում է սպիտակ տուն, որպեսզի սպանի մարդասպանին։ Սմիթը հոգացել էր ամեն ինչի մասին տալով մանրամասն ինֆորմացիա Սպիտակ տան թիքնապահների, ճանապարհների, տեսախցիկների և մնացած պաշտպանության մասին։ Ֆրանչայզի ոչնչացումից և Գործակալության «երկրորդ բացումից» հետո, Սմիթը նորից սկսում է աշխատել այդտեղ։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱլեքսանդր «Ջեք» Լիլենդ՝ հարուստ անցյալով գրեթե հանճարեղ անձնավորություն։ ՀԴԲ նախկին տնօրեն, Ֆրանչայզի տնօրեն, խաղի հիմնական անտագոնիստ։ Նրա քաղաքական և գիտական կարիերան գտնվում էր վտանգի տակ, երբ նա դժբախտ պատահարի հետևանքով պարալիզացվեց։ Բյաց դա չկանգնեցրեց Լիլենդին, նա շարունակեց աշխատանքը և դարձավ նշանավոր բիզնեսմեն և վերլուծաբան։ Միաժամանակ նրան երբեք հանգիստ չէր տալիս այն միտքը, որ իր հետ պատահածը ոչ թե դժբախտ պատահար էր այլ կազմակերպված հաշվեհարդար։ Դրա համար նա ուշադիր ստուգել էր բոլոր հայտնի մարդասպանների դոսյեները և հիմա կարող էր համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում...
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌիք Հենդերսոն՝ լրագորղ ով հարցազրույց էր վերցնում Ջեքից։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄարկ Պարչեցցի III՝ Մարկ Պարչեցցի III-ը գլխավորում է «Ագռավներ» բանդան, որը ստեղծել է «Ֆրանչայզ» կազմակերպությունը, այն կլոն-մարդասպանների կառավարական գաղտնի «Ալֆա Զերո» կազմակերպության ստորաբաժանում է։ Նա մերօրյա իդեալին ամենամոտ նմուշն է։ Նա ունի հրաշալի ֆիզիկական տվյալներ, բայց նրանք դրան հասել էին մեծ գնով։ Պարչեցին զգում էր, որ շուտով կմահանա, այդ պատճառով նա անձնական հետաքրքրություն ուներ կլոնավորման գաղտնիքի բացահայտման հարցում։ Միաժամանակ նա մտադիր էր ոչնչացնել հռչակավոր ICA-ն և նրանց լեգենդար մարդասպանին՝ Գործակալ 47-ին։ Պարչեցցին վաստակավոր մարդասպան և փողարկման վարպետ է։ Ունի ցածր ձայն, միշտ հանգիստ և հաշվենկատ է։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենիել Մորիս՝ ԱՄՆ փոխնախագահ։ Մինչև պաշտոնում նշանակվելը Դենիել Մորիսը կարևոր դեր չուներ և վարում էր բավականին փակ ապրելակերպ։ «Անկախ նրանից, թե ինչով ես դու զբաղվում, դու պետք է գրագետ կատարես քո առաջադրանքը» այսպիսին էր նրա փիլիսոփայությունը։ Խմբավորումը Մորիսին քարշ տալով օվալաձև կաբինետ պատրաստվում է ԱՄՆ նախագահի վրա մահափորձ կատարել։ Նրանք համագործակցում են «Ֆրանչայզի» հետ, հնարավոր է այդ պատճառով է, որ նրանց թիքնապահները մասնակցում են այս ամենին, իսկ հենց Մորիսը Սպիտակ տանը հանդես է գալիս «խորհրդատուի» դերում։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԷնտոնի Մարտինես՝ ԿՀՎ գործակալ։ Ինչ-որ ժամանակ Էնտոնին եղել է ԿՀՎ լավագույն գործակալներից մեկը, բայց փողի պատճառով կապվեց ուրիշ ընկերությունների հետ։ Ինչ-որ պահի նա ստոնում է շատ գայթակղիչ առաջադրանք և հիմա կապված էր զենքի մագսաննեգների խմբի հետ։
  • ՌումինիաՎաանա Քեթլին՝ ռումինական կրկեսի նախկին արտիստ։ Վաանան մեծ հայտնություն է ձեռք բերել Նևադայում, 35 տարեկանում ունենալով հաջող բիզնես։ Քեթլինը սիրում է կազմակերպել բուռն ակցիաներև կատարելապես տիրապետում է էքստրիմի մարտական ոճին։ Զենքի վաճառքից ստացված գումարները նրան թույլ են տալիս շքեղ կենսակերպ վարել։ Վրջին շրջանում նա զգացմունքներ ուներ ԿՀՎ-ի ոչ այնքան օրինապահ գործակալ Էնտոնի Մարտինեսի նկատմամբ...
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեյնարդ Ջոն՝ Ֆրանչայզի մարդասպան։ Մեյնարդի սատանայի էությունը պայմանավորված է ոչ այնքան նրա հագուստով, այլ մարդ սպանելու ցանկությամբ։ Դատելով դոսյեն, Ջոնը հաշվենկատ մարդասպան է, չնայած հակում ունի հաճախ բարդացնել նույնիսկ ամենապարզ խնդիրը։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԵվա՝ Ֆրանչայզի մարդասպան։ Եվան սիրում է ընդհանուր ուշադրություն և շքեղ երեկույթներ, որոնց ժամանակ կարողանում է ցույց տալ իր սկզբնական երգչուհու տաղանդը։ Համաձայն դոսյեի նա իրեն համարում է սարդ։ Սկզբից թիրախին գցում է իր ցանցը, իսկ հետո մահացու հարված է հասցնում...
  • Շեյխ Մոհամեդ բին Ֆեյզալ Ալ Խալիֆ՝ հիսունչորսամյա Մոհամեդ բին Ֆեյզալ Ալ Խալիֆը հանդիսանում է Arabian Pharmaceuical Exports, Inc. (APEX) ընկերության տնօրենը, կասկածվում է կենսաբանական գործակալների արտադրության մեջ։ Մոտ ժամանակներում շեյխը Լաս Վեգասի խաղատներից մեկում պետք է հանդիպեր մի հանդիպի շարքային առևտրականի ԴՆԹ գնելու նպատակով։ Շեյխը Սաուդյան Արաբիայի միլիարդատերերից մեկն է, ով հայտնի է որպես զվարճասեր մարդ։ Նա Լաս Վեգասի խաղատներից մեկում պարտվել էր մոտ չորս միլիոն դոլար, բայց չնայած դրան չէր մոռանում ժպտալ։ Ցուցատախտակները էնտուզիազմով պատմում էին նրա ծննդյան օրվա մասին, որը տեղի էր ունեցել խեյխի 184 ֆուտանոց զբոսանվաում, որտեղ հյուրերը կարող էին փորձել սև և կարմիր ձկնկիթ հարյուրավոր աղջիկների հետ։
  • Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀենդրիկ Շմուտց՝ Հարավային Աֆրիկայի գերակշիռ սպիտակ ռասայի կողմնակից։ Ժամանում է «Շամալ» հյուրանոց նպատակ ունենոլով շեյխ Ալ Խալիֆին վաճառել ԴՆԹ նմուշները և լաբարատոր պատասխանները։ Իր հյուրանոցային համարում, դիպլոմատի մեջ պահպանում է նմուշները և փաստաթղթերը։ Շմուտցի հանդիպումը շեյխի հետ կայանալու է երեկոյան։
  • Թարիկ Աբդուլ Լատիֆ՝ էքսցենտրիկ գիտնական, հայտնի է որպես APRIX-ի հիմնադիր, նախընտրում է ապրել և աշխատել գաղտնի։ Միշտ ցանականում է սկսած գործը ավարտին հասցնել։ Ժամանում է Լաս Վեգաս, որպեսզի հաստատի ԴՆԹ նմուշների իսկությունը, նրան վարժել է շեյխ Ալ Խալիֆը։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀենկ Լեյտչ «Բադդի» Մալդուն՝ Բայո մաքսանենգ խմբի ղեկավարի որդին է։ Ասում են թե նա իր ձեռքն է վերցրել հոր բիզնեսը։ Հենկը մանկական թրթիռով սպասում էր ամուսնական արարողությանը և հարսանեկան տորթին։ Բադդին մեծ երեկույթների, պարերի և այլ նմանատիպ բաների սիրահար է։ Երբ հարբած է լինում հաճախ է կատակում և տափակաբանում։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՋոն «Պապպի» Լեբլան՝ Դելտա շրջանի հայտնի գործիչ է, միաժամանակ իր արմատներով, Պապպին իր մեջ համատեղում է հին ժամանակների հմայքը։ Ջոնի ընկերեների և կոլեգաների մեծ մասը խոսում են այն մասին, որ վերջին շրջանում նա իրեն տարօրինակ է պահում, բայց միեւնույն է, նրան պետք չէ թերագնահատել։ «Հնուց Պապպին մտածում է մի զառանցանքի շուրջ՝ այլմոլորակայինների, կառավարական դավադրությունների և գաղտնի լաբարատորիաների, որոնք զբաղվում են կլոնավորմամբ։ Ջոն Լեբլանի երկար համագործակցությունը հանցագործ կազմակերպությունների հետ, հասցրել էր նրան, որ Լեբլանը դարձել էր անգործունակ խելագար։ Նա գոհ չէր իր աղջկա ամուսնուց, բայց շնորհակալ էր նրան, որ նա հետևում էր ձեռնարկության գործերին։ Ինքը՝ Լեբլանը ամբողջ օրը նստում էր հեռուստացույցի առաջ, կամ քթի տակ ինչ-որ բաներ փնթփնթալով շրջում էր տան տարածքում ։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍկիպ Մալդուն՝ համարձակ հիբրիդ Տեննեսոն փոքրիկ քաղաքից, որտեղ 100 հազար բնակչությունը ուներ 12 ազգանուն։ Նա զբոսաշրջիկների հետ շրջագայում էր Միսիսիպիում հնամաշ «Էմիլի» շոգենավով, որը հանդիսանում է թմրանյութը քողարկելու հրաշալի միջոց։ Սկիպը հպարտանում է իր նավով և ուշադիր հետևում, որ այն միշտ լինի հիանալի վիճակում։ Նա քնում էր VIP գոտու մատուցողուհիների հետ, ովքեր հերթականությամբ որոշում էին, թե ով է նրա հաջորդը։ Մալդունը շատ է սիրում քաղցր սերուցքային տորթեր։ Նա համագործակցում է ոչ մեծ «Ալիգատորներ» անունով ավազակախմբի հետ, ովքեր լինելով թմրավաճառներ փողի փոխարեն խնդրել էին Մալդունին ապահով տեղում պահել թմրանյութը։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալիգատորների բանդա՝ Էվերետտ Ջեֆֆերսոն, Ջունիոր Օ’Դենիել, Ուիլիամ Ց. Կորլիտց, Ադամ Հենդերսոն, Ջո Նետբերգ, Իլյա Կրապ։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼորն Դե Հեվիլլենդ՝ ինքնահռչակ փլեյբոյ, ամերիկյան փոփ մշակույթի կուռք։ Գիշերային ակումբի սեփականատեր, մեդիամագնատ։ Լորանը իր ժամանակի մեծ մասը անց է կացնում անկողնում։ Այնտեղ նա դիտում է հարյուրավոր տեսագրություններ, որոնք նկարահանված են գաղտնի միակողմանի հայելիների օգնությամբ։ Որոնք տեղադրված են նրա գիշերային ակումբների բոլոր սենյակներում։ Նա շանտաժի էր ենթարկում քաղաքական գործիչներին, կինոաստղերինև այլ հայտնի մարդկանց և դրա միջոցով փող աշխատում։ Ժամանակ առ ժամանակ նա կազմակերպում էր աղմկոտ երեկությներ, որպեսի կարճ ժամանակով հայտնվի մարդկանց մեջ և գտնել թարմ կոմպրոմատներ։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉեդ Բինեմ կրտսեր՝ սենատոր Բինեմի կրտսեր որդին, հայը մտածում էր, որ որդին պետք է իր հետքերով գնա։ Միաժամանակ միջիննակարգ դպրոցը ավարտելուց հետո դարձավ տեղի բառերի և գիշերային ակումբների մշտական հաճախորդը։ Որի արդյունքում նա հայտնվել է Հեվիլլենդի ծուղակում՝ նկարահանվել է նրա տեղադրած տեսախցիկների կողմից։ Տեսագրության մեջ երևում էր նաև, թե ինչպես է նա սպանություն կատարել։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնհայտ՝ Ֆրանչայզի մարդասպան։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌայմոնդ Կուլինսկի՝ հրաձիգ Ռայմոնդ Կուլինսկին 1992 թվականին եղել է ԱՄՆ օլիպիական հավաքականում։ Այն բանից հետո երբ նա մտավ հավաքական շուտով վնասեց ծունկը և չկարողացավ մասնակցել խաղերին։ Դա մեծ դեպրեսիայի պատճառ դարձավ, որն էլ իր հերթին Ռայմոնդին հրեց դեպի կրիմինալ աշխարհ։ Կուլինսկին 1996 թվականից դարձավ ՀԴԲ-ի կողմից հետախուզվող հարյուր ամենավտանգավոր հանցագործներից մեկը։ ՀԴԲ տնօրենը Կուլինսկուն անվանեց Հյուսիսային Ամերիկայի տասը ամնեավտանգավոր վարձու մարդասպաններից մեկը։ Ըստ ամենայնի նա սպանել էր ավելի քան երկու տասնյակ մարդ, որը կատարվել էր վերջին ութ տարիների ընթացքում։ Անժելնիայի հետ հանդիպումից հետո Ռայմոնդը ցանկացավ նրա հետ համագործակցել։ Կուլինսկին և Մեյսոնը իրենց առաջադրանքը կատարելու ժամանակ գրեթե միշտ լինում են էմոցիոնալ անկայուն վիճակում։ Եթե նրանցից մեկը մահանում է մյուսը դառնում է մարդասպան մեքենա, ընդունակ ինքնասպանության։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնժելինա Մեյսոն՝ Կուլինսկու կինը։ Անժեինան մեծացել է ճամփորդական կրկեսի դերասանների ընտանիքում, որտեղ էլ յուրացրել է ճոճաձողի վրա քայլելու արվեստը։ Նա նաև սովորել է կրակել և դանակներ նետել։ Դժբախտ պատահարի հետևանքով նրա մայրը մահանում է, որոշ ժամանակ անց Մեյսոնը սկսեց օգտագործել թմրադեղեր։ Ըստ որոշ տեղեկությունների նա սպանել է մի մարդու որը փորձել էր նրան բռնաբարել, թողնելով նրա դիակը մոթելի պատի տակ ստեղծելով ինքնասպանության տպավորություն, հենց այդ ժամանակ Անժելինան հասկացավ, որ կրկեսի հմտությունները կարելի է օգտագործել ավելի շահեկան գործում։ Նա ծանոթացավ Ռայմոնդի հետ և նրանք երկուսով սկսեցին աշխատել «Կանաչ լեռ» դժվար պատվերի վրա։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄարկ Պուրայ II՝ գերզգայուն կլոն, արագ հարմարվող, նպատակասլաց, համագործակցող, հոգեպես և ֆիզիկապես ավելի ուժեղ, քան սովորական մարդկանց մեծ մասը։ Եթե ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան խանգառում է նրան վստահված օպերացիային, չնայելով հետևանքներին նա պատասխան հարված է հասցնում։ Նա չգիտի թե ինչ է մարդկային տառապանքը։ Նա ունի զգացմունքներ, բայց նա երբեք թույլ չի տալիս, որ դրանք խանգառեն իրեն լինել իդեալական մարդասպան։
  • ԿուբաՎիննի Սինիստրա՝ կուբացի նարկոբարոն։ Քառասուներեքամյա էմիգրանտ Վիննի Սինիստրան 80-ական թվականներին՝ Կաստրոյի ղեկավարման տարիներին արտաքսվել է, ինչպես շատ կուբացի հանցագործներ նա ևս ամբողջ կյանքում կատարել է հանցագործություններ։ Շուտով նա միացավ Սեմի Ֆալկոնետտիին և Բոբբի Մազուրին և այս եռյակը սկսեց գլխավորել Մայամիում ամենահայտնի նարկոբանդան։ Կային տեղեկություններ, որ նրանց հաջողվել էր 90-ականներին նավով բահամյան կղզիներ տեղափոխել մի քանի տոննա կոկաին։ Սինիստրան հետապնդվում է ՀԴԲ-ի կողմից, վկա Լուիս Զուկովսկու սպանության համար։ Երբ ոստիկանությունը նորից հայտարարեց լայնամաշտաբ որսի մասին, որը տևեց մեկ ամիս թմրադիլլերը այդ ժամանակ վկաների պաշտպանության ծրագրի մասնակից էր։ Վիննին ժամանակին եղել է Կուբայի բանդաներից մեկի ղեկավարը, խոստովանել է մի շարք աղմկահարույց սպանություններին իր մասնակցությունը, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում։ Նա համաձայնել է ցուցմունքներ տալ ժամկետի մեղմացման դիմաց և դարձել է վկաների պաշտպանության ծրագրի մասնակից։ Որոշ ժամանակ հատուկ ծառայությունների հետ համագործակցելով, երբեմնի անհոգ մաֆիոզը, համարելով իրեն անձեռնմխելի վերածվեց ձանձրալի մարդու։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿարմինե Դեսալվո՝ ամերիկացի զենք վաճառող։ Ունի մաքսանենգի վատ համբավ, զբաղվում է Կենտրոնական Ամերիկայից զենքի փոխադրմամբ։ Ըստ մի քանի դաշնային գործակալությունների տվյալների համաձայն նա հանդիսանում է հետախուզվող, Դեսալվիոն գտնվում էր հատուկ ծառայությունների մշտական հսկողության տակ, ինչի պատճառով չէր կարողանում նոր պայամագրեր կնքել հաճախորդների հետ։ Ունենալով մի շարք անհաջողություններ, նա սկսեց թմրադեղեր և խմիչ օգտագործել, որի արդյունքում նա ուղարկվեց փակ վերականգնողական կենտրոն։ Բայց նույնիսկ վերականգնողական կենտրոնում նա կարողանում է խմել և բավականին երկար ժամանակ։ Թեև պետք է գնահատել, որ նա նույնիսկ այդպիսի ծանր վիճակում նա փորձում է հետևել իր կազմվածքին և միշտ այցելում է մարզասրահ։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼորենցո Լոմբարդո՝ հանցագործ Լաս Վեգասից։ Լորենցոն կրիմինալ խմբերում հայտնի է, որպես «Ուղեղ և դրամապանակ»։ Նա դարձել էր ստրատեգիական պլանավորման վերպետ և համարձակ խորամանկ, վաստակելով մի քանի միլիոնանոց կարողություն։ Նրան մեղադրեցին, բայց այդպես էլ չապացուցվեց, նրան մեղադրում էին հարձակմամբ փող կորզելու, ալկոհոլի ընդհատակյա վաճառքի, սպանության և այլ հանցագործությունների մեջ։ Լոմբարդոն գիտեր, որ իր օրերը հաշված են վաղ թե ուշ դատաբժիշկները ապացույցներ կգտնեն և կհաստատեն նրա կապը այդ հանցագործություններից մեկի հետ։ Նա մտադիր է լքել ԱՄՆ-ն, բայց սկզբում նրան անհարժեշտ է հետազոտություն անցնել վերականգնողական կենտրոնում։ Լորենցոն շատ է սիրում պատրաստել և նույնիսկ կլինիկայում նա իր պալատում եփում է սիրելի ապուրները։
  • ՄեքսիկաՌուդի Մենզանա՝ մեքսիկացի թմրադիլլեր։ Երկար ժամանակ զբաղվել է Մեքսիկայի սահմանով ԱՄՆ էմիգրանտների տեղափոխմամբ։ Նրա անունը երկու սահմաններում էլ դարձել էր գրեթե բրենդ երբ խոսք էր գնում թմրանյութերի, զենքի կամ ժամում մեկ դոլարով աշխատողների տեղափոխման մասին։ Բայց հիմա նրա կողմնակիցները նրան լքում են, իսկ նրան վերացնելու համար սահմանվել է պատկառելի գումար։ Կլինիկայում բուժումը հուսահատ քայլ է հետապնդողներից թաքնվելու համար։ Ճակատագրի բերումով հենց այստեղ նա սկսեց զբաղվել հարբեցողությամբ, փորձելով դրա միջոցով ազատվել մղձավանջներից։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌիչարդ Դելախանտ՝ Վատիկանում ԱՄՆ-ի դեսպանը։ Ռիչարդ Դելախանտի ազատման ժամկետը վաղուց անցել էր։ Բայց դեռևս նրան պաշտպանում էին ականջակալներով և զինված ԱՄՆ-ից ուղարկված թիքնապահները։ Նա զբաղվում է մանկական մարմնավաճառության բիզնեսով և այդ պատճառով ձեռք է բերել հարյուրավոր թշնամիներ, միաժամանակ նա շատ լավ գիտի, որ պատված է թշնամիներով։ Հիմա նա իր ժամանակը անց է կացնում միակ վստահելի ընկերոջ՝ Ալվարո դ’Ալվադեի հետ, հետևելով նրա պիեսի փորձերին։ Նա պատրաստվում էր գլխավոր տենորի դերին Պուչչինիի «Կարոտ» բեմադրության մեջ, որի օրինակը կայացել էր Փարիզում։ Դեսպանը իր ամբողջ ժամանակը հատկացնում էր փորձերին հետևելուն, հանկարծ յուրաքանչյուր շարժման հետ Ալվարոն սևեռուն հիացմունքով նայում էր օթյակին։
  • ԻտալիաԱլվարո դ’Ալվադե՝ այս իտալացի երգիչը ապրում և շնչում է պերայով։ Ալվարոյի մասին ասում են, որ նա ոչ մի անգամ գոհ չե իր կոլեգաների աշխատանքից։ Ամեն ինչում նա ձգտում է դեպի կատարելություն, բայց նրան փչացրել է արվեստին չափազանց նվիրումը։ Ալվարոն կարող է կտրուկ զայրանալ և որոշ ժամանակ իրեն թմրանյութերին տալ։ Նա ունի հավատարիմ երկրպագու ի դեմս ամերիկացի դեսպան Ռիչարդ Դելախանդտի։ Վերջին ժամանակներում նրանք դարձել էին գրեթե անբաժան։ Շատ օպերային երգչուհիներ հրաժարվում էին հանդես գալ նրա հետ։ Նաև շատ օպերային թատրոններ զերծ էին մնում համագործակցել նրա հետ։ 1997 թվականին բուլղարական դատարանը ցանցանում էր նրան դատապարտել ազատազրկման, բայց գործը փակվեց, որովհետև հայցվորը հրաժարվեց պարզաբանումներից և գործը փակվեց։ Դատավորը ցանկանում էին, որ Ալվարոն դատապարտվի, սակայն որոշ ժամանակ անց գտան աղջկա դիակը։ Հետքերը տարան նրան, որ նա ինքնասպան է եղել։ Այս դրվագը իր ազդեցությունը ունեցավ դ’Ալվադեի պրոֆեսիոնալ կարիերայի վրա։ Նա այդպես էլ չխոստովանեց հանցագործխությունը։
  • ՉիլիԴոն Ֆերնանդո Սալվադոր Դելգադո՝ չիլիական հետախուզության նախկին գնդապետ, այսօր նա հանդիսանում է որպես հարգված գինեգործ, չնայած նրան, որ նրա բիզնեսը միայն թմրանյութերը քողարկելու համար է։ Չիլիական կարմիր գինիների նոր պարտիայի մատակարարման համար նա հրավիրել էր ամերիկացի կինոդերասան Ռեկս Ստենտոնային։ Նրա գործակալը հանդիսանում է Դելգադոյի հիմնական հաճախորդներից մեկը ի շնորհիվ Հոլիվուդում Դելգադոյի ունեցած կապերի, որտեղ աճում է թմրաիզնեսը։ Դոն Ֆերնանդոն Չիլիում միջազգային համբավ ունեցող ամենահարգված գինեգործն է, միաժամանակ նրա արտադրած գինին ոչ մի ցուցահանդեսում երբեք մրցանակային տեղ չի գրավել։ Նա նաև հայտնի է որպես հրաշալի թավջութակահար։ Թեև նա չի ցանկանում ելույթ ունենալ հասարակության մեջ, բայց փակ ընդունելությունների ժամանակ նրա հյուրերը երբեք չեն հիացել նրա կատարումներով։ Շատ ստեղծագործություններ նա կազմում է ինքնություն։ Նրա տարօրինակ անվանմամբ կոմպոզիցիաներից մեկը՝ «Ճչացող գովերգությունը» կատարվել է ազգային սիմֆոնիկ նվագախմբի կողմից 1994 թվականի ամառային համերգին և նույնիսկ ստացավ քննադատների դրական գնահատականը։ Թոշակառու գնդապետը նաև հայտնի է տարբեր տեսակի թիթեռների կոլեկցիա հավաքելով, նա ասել է՝ «Ամեն ինչի գեղեցիկը, նուրբը, մեղմը և հանգիստը չի կարող ինձ անտարբեր թողնել»։ «Նրանք թիթռների մասին գիտությունը անվանում են լեպիդոպտերոլոգիա, — կատակում է գնդապետը — Այդպիսի անվանումը վանում է ում ասես։ Պետք է մտածել, թե ինչպես ես դու անվանում իրերը»։
  • ՉիլիՄանուել Դելգադո՝ Ֆերնանդո Սալվադոր Դելգադոյի ավագ որդին։ Փորձում է համապատասխանել հոր հեղինակությանն ու ձգտումներին։ Նա ցանկանում է միայն մի բան գնալ այն ճանապարհով որով անցել է հայրը, բայց արդեն խախտել է գլխավոր օրենքը՝ երբե՛ք հիմարությունը ինքդ չփորձես։ Նա չի ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություններ և ժամանակի մեծ մասը անց է կացնում ջրային դահուկներ վարելու, ձիավարության և թենիս խաղալու վրա։ Կոկաինի ամենօրյա դոզաները նրան դարձրել են անկանխատեսելի և վտանգավոր։ «Թաքնվում են միայն վախկոտները»։ Դաստակի և ուսերի հատվածում ունի դաջվածքներ։
  • ՉիլիԺոզեֆ «Ատրակցիոնների թագավոր» Կլարենս՝ փակված զվարճանքների այգու սեփականատեր։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍպուկ՝ թմրադիլլեր։

Կերպարների հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գործակալ 47՝ մոդելավորել է Դևիդ Բեյթսոն, ձայնը՝ Դևիդ Բեյթսոն, ձայնը ռուսերեն տարբերակում՝ Վլադիսլավ Կոպպ
  • Դիանա Բյորնվուդ՝ մոդելավորումը անհայտ, ձայնը՝ Վիվեն Մակկի, ձայնը ռուսերեն տարբերակում՝ Ելենա Բորզունովա
  • Ալեքսանդր «Ջեք» Լիլենդ՝ ձայնը ռուսերեն տարբերակում՝ Վսեվոլոդ Կուզնեցով
  • ռուսերեն տարբերակում նույնպես Դմիտրի Ֆիլիմոնով, Դմիտրի Պոլոնսկի, Յուրի Դերկաչ, Անդրեյ Յարոսլավցև, Վլադիմիր Վիխրով

Խաղում զենք են կրում նաև մտացածին կերպարները, մոդելավորված իրական նախատիպերի վրա[21]։

  • Ատրճանակներ և նագաններ
  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ AMT Hardballer (գործակալ 47-ի ձևափոխված ատրճանակը, խաղում Silverballer անվանումով)
  2. Գերմանիա H&K USP (խաղում անվանում են SLP.40, կա նաև խլացուցիչով տարբերակը)
  3. Իսրայել Desert Eagle
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Browning M1911, նաև ատրճանակի Magnum փամփուշտով ձեևափոխությունը
  5. Գերմանիա Mauser C96
  6. Բրազիլիա Taurus Raging Bull (խաղում ունի BULL.480 անավանումը)
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Smith & Wesson Schofield (խաղային անվանումն էSix Shooter)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Smith & Wesson Model 686, (խաղային անվանումն է Snub Nosed)
  • Գնդացիր-ատրճանակներ
  1. Գերմանիա H&K MP5
  2. Գերմանիա H&K MP7
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ruger MP9
  4. Ավստրիա Steyr TMP
  5. Չիլի FAMAE SAF
  • Ինքնաձիգներ և հրացաններ
  1. Բելգիա FN F2000
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Colt M4 (դրա վրա է հիմնաված գործակալ 47-ի ինքնաձիգը)
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ M14
  4. Շվեյցարիա SIG SG 552 Commando
  • Դիպուկահար զենքեր
  1. Գերմանիա Walther WA2000 (դրա վրա է հիմնաված գործակալ 47-ի հրացանը)
  2. Ֆինլանդիա Sako TRG (խաղում անվանվում է Kazo TRG)
  3. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստան Դրագունովի դիպուկահար հրացան
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Browning BAR (в игре названа Elephant Rifle)
  5. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Beeman Break Barrel (пневматическая винтовка)
  • Որսորդական հրացան
  1. Իտալիա SPAS12 (դրա վրա է հիմնաված գործակալ 47-ի որսորդական հրացանը)
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Remington 870
  • Կարճ մարտի զենքեր
  1. Խեղդօղակ
  2. Պտուտակահան
  3. Խոհանոցային դանակ
  4. Ստիլետ
  5. Կրակմարիչ
  6. Մուրճ
  7. Բահ
Hitman: Blood Money Original Soundtrack
Ջասպեր Քիդի սաունդթրեքի ալբոմ
Թողարկված2006 թվականի մայիսի 30-ին
Ժանրարկածային էքշն, սթելս-էկշն և Christmas video game?
Տևողություն64:41
Լեզուանգլերեն[2]
ԼեյբլSumthing Else Music Works
Մասնագիտական ակնարկ

Hitman: Blood Money Original Soundtrack, զայնագրվել է 2006 թվականի մայիսի 30-ին Sumthing Else և Eidos ընկերությունների կողմից։

Track listing
# Անվանում Տևողություն
1. «Apocalypse»   4:33
2. «Secret Invasion»   5:06
3. «Before the Storm»   2:40
4. «47 Attacks»   2:12
5. «Hunter»   6:21
6. «Action in Paris»   3:10
7. «Amb Zone»   3:56
8. «Night Time In New Orleans»   3:17
9. «Vegas»   6:28
10. «Club Heaven»   5:52
11. «Invasion on the Mississippi River»   4:15
12. «Rocky Mountains»   2:41
13. «Day Light in New Orleans»   4:43
14. «Trouble in Vegas»   3:35
15. «Funeral»   2:47
16. «Main Title»   3:05
17. «Ave Maria»   4:09

Գնահատականներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
1UP.comB+[5][6][7][8]
GameSpot8.2[9][10][11][12]
IGN8.0[23][24][25][26]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Absolute Games84%[17]
PlayGround.ru9.0[18]
Игромания8.5[19]
Лучшие компьютерные игры88%[20]

Blood Money ստացավ շատ բարենապաստ դիտարկումներ։ Metacritic ընկերությունում խաղին տվել են 82 միավոր։ Խաղը գովեցին անցած մասերի համեմատ գեյմփլեյի բարելավման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Humble Store
  2. 2,0 2,1 Steam — 2003.
  3. Redump.orgEurope.
  4. Игромания (ռուս.) — 1997. — ISSN 1560-2583
  5. 5,0 5,1 «Hitman: Blood Money for PC from 1UP». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «1UP.com» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. 6,0 6,1 «Hitman: Blood Money for PS2 from 1UP». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ReferenceC» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. 7,0 7,1 «Hitman: Blood Money for Xbox from 1UP». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Hitman: Blood Money for Xbox from 1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  8. 8,0 8,1 «Hitman: Blood Money for Xbox 360 from 1UP». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Hitman: Blood Money for Xbox 360 fr» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. 9,0 9,1 «Hitman: Blood Money for PC - GameSpot». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «GameSpot» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  10. 10,0 10,1 «Hitman: Blood Money for PlayStation 2 - GameSpot». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «gamespot.com» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  11. 11,0 11,1 «Hitman: Blood Money for Xbox - GameSpot». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ReferenceA» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  12. 12,0 12,1 «Hitman: Blood Money for Xbox 360 - GameSpot». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ReferenceB» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  13. «Hitman: Blood Money - PC Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  14. «Hitman: Blood Money - PlayStation 2 Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  15. «Hitman: Blood Money - Xbox Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  16. «Hitman: Blood Money - Xbox 360 Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  17. 17,0 17,1 «Hitman: Кровавые деньги//Рецензия на AG.ru». Absolute Games. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Absolute Games» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  18. 18,0 18,1 «Статья - Hitman: Blood Money». PlayGround. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Статья - Hitman: Blood Money» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  19. 19,0 19,1 «Описание игры - Hitman: Blood Money». Игромания. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Игромания» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  20. 20,0 20,1 «Рецензия на сайте ЛКИ». Лучшие Компьютерные Игры. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Рецензия на сайте ЛКИ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  21. Hitman: Blood Money — imfdb:. guns in movies:. movie guns:. the internet movie firearms database
  22. SoundtrackNet: Hitman: Blood Money Soundtrack
  23. «Hitman: Blood Money - PC Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  24. «Hitman: Blood Money - PlayStation 2 Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  25. «Hitman: Blood Money - Xbox Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  26. «Hitman: Blood Money - Xbox 360 Review at IGN». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]