Թալսան (անգլ.՝ Tulsa), քաղաք է ԱՄՆ-ի կենտրոնական մասում, Օկլահոմա նահանգում։ Այն իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Օկլահոմայում։ 2007 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 384 037 մարդ։ Հիմնադրվել է 1836 թ-ին։ Քաղաքը գտնվում է Արկանզաս գետի ափին։ Թալսայում է բնակվում Եվգենի Եվտուշենկոն։