Գրեյի անատոմիա
«Գրեյի անատոմիա» (անգլ.՝ Grey's Anatomy), ամերիկյան հեռուստասերիալ բժշկական դրամա ժանրում, ստեղծված Շոնտա Ռայմզի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի մարտի 27-ին ABC հեռուստաալիքում։
Սյուժեի կենտրոնում «Սիեթլ Գրեյս» (անգլ.՝ «Seattle Grace Hospital», «SGH») հիվանդանոցն է, որտեղ ծավալվում է հիմնական սյուժեն ինտերների, բժիշկների և այլ անձանց կյանքի մասին։ Հեռուստասերիալը նկարահանվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
Հեռուստասերիալի հայտնիությունը հանգեցրել է «Մասնավոր պրակտիկա» սփին-օֆֆի թողարկմանը, որը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։
Հեռուստասերիալը հասել է առևտրային հաջողության և քննադատների բարենպաստ գնահատականների։ Պիլոտային սերիան դիտել են 16,25 միլիոն հեռուստադիտողներ[3], իսկ առաջին եթերաշրջանի եզրափակիչը՝ 22,22 միլիոն հեռուստադիտող[4]։ Երկրորդ և երրորդ եթերաշրջաները հասել են առավել մեծ հաջողությունների` եթերաշրջանի միջին հեռուստադիտողների քանակը հասել է 19 միլիոնի[5]։ Սկսած չորրորդ եթերաշրջանից, հեռուստասերիալի վարկանիշը մի փոքր ընկել էր, սակայն դեռևս մնում էր բավարար բարձր, որպեսզի այն մնար հեռուստատեսության ամենահայտնի դրամաներից մեկը[6]։ Իր հեռարձակման, հատկապես երկրորդ և երրորդ եթերաշրջանների ընթացքում, հեռուստասերիալը ստացել է մի քանի տասնյակ մրցանակներ։ 2006 թվականին սերիալը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն դրամա հեռուստասերիալ» անվանակարգում, իսկ 2006 և 2007 թվականներին առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության «Լավագուն դրամատիկական սերիալ» անվանակարգում։ Բացի այդ, հեռուստասերիալը նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ դերասանական, սցենարական, ռեժիսորական և տեխնիկական անվանակարգերում։ 2010 թվականին հեռուստասերիալը գտնվել է ամենաշահավետ հեռուստաշոուների ցանկի չորրորդ հորիզոնականում` կես ժամ եթերաժամի ընթացքում 2.67 միլիոն դոլար եկամուտով[7]։ 2013 թվականին սերիալն ընդգրկվել է Entertainment Weekly ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն հեռուստաշոուներ» ցանկում[8]։
2018 թվականի մարտի 22-ին տեղի է ունեցել «Հրդեհային կայան 19» անվամբ երկրորդ սփին-օֆֆի պրեմիերան[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջանի և հեռուստասերիալի սյուժեն սկսվում է այն բանից, երբ Մերեդիտ Գրեյը ընդունվում է պրակտիկայի «Սիեթլ Գրեյս» հիվանդանոցում, և հետագա մի քանի սերիաները, առաջին հերթին, կենտրոնացված են Բեյլի ղեկավարության ներքո պրակտիկանտների աշխատանքի առաջին շաբաթների վրա, Մեդիի և Դերեկ Շեփարդի սկսած հարաբերությունների և նրա մոր` Էլիսի խնդիրների մասին, ում մոտ Ալցհայմերի հիվանդություն է։ Առաջին եթերաշրջանում նշանակալից ուշադրություն է հատկացված Շեփարդի և Բերկի մրցակցության, Բերկի և Յանգի հարաբերություններին և իր անցյալը թաքցնելու ցանկությամբ Սթիվենսի` արհեստավարժ բժիշկ դառնալու փորձերի վրա։ Եթերաշրջանն ավարտվում է Շեփարդի նախկին կնոջ` Էդիսոն Մոնթգոմերիի ժամանումով[10]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլեն Պոմպեո` Մերեդիտ Գրեյ
- Սանդրա Օհ` Քրիստինա Յանգ
- Քեթրին Հայգլ` Իզի Սթիվենս
- Ջասթին Չեմբերս` Ալեքս Կարև
- Թեոդոր Նայթ` Ջորջ Օ'Մեյլի
- Չանդրա Ուիլսոն` Միրանդա Մեյլի
- Ջեյմս Փիքենս կրտսեր` Ռիչարդ Վեբեր
- Իսայա Վաշինգտոն` Փրեստոն Բերկ
- Փետրիկ Դեմպսի` Դերեկ Շեփարդ
- Քեյթ Վալշ` Էդիսոն Մոնթգոմերի
Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | ||||
1 | 9 | Մարտի 27, 2005 | Մայիսի 22, 2005 | ||
2 | 27 | Սեպտեմբերի 25, 2005 | Մայիսի 15, 2006 | ||
3 | 25 | Սեպտեմբերի 21, 2006 | Մայիսի 17, 2007 | ||
4 | 17 | Սեպտեմբերի 27, 2007 | Մայիսի 22, 2008 | ||
5 | 24 | Սեպտեմբերի 25, 2008 | Մայիսի 14, 2009 | ||
6 | 24 | Սեպտեմբերի 24, 2009 | Մայիսի 20, 2010 | ||
7 | 22 | Սեպտեմբերի 23, 2010 | Մայիսի 19, 2011 | ||
8 | 24 | Սեպտեմբերի 22, 2011 | Մայիսի 17, 2012 | ||
9 | 24 | Սեպտեմբերի 27, 2012 | Մայիսի 16, 2013 | ||
10 | 24 | Սեպտեմբերի 26, 2013 | Մայիսի 15, 2014 | ||
11 | 25 | Սեպտեմբերի 25, 2014 | Մայիսի 14, 2015 | ||
12 | 24 | Սեպտեմբերի 24, 2015 | Մայիսի 19, 2016 | ||
13 | 24 | Սեպտեմբերի 22, 2016 | Մայիսի 18, 2017 | ||
14 | 24 | Սեպտեմբերի 28, 2017 | Մայիսի 17, 2018 | ||
15 | 25 | Սեպտեմբերի 27, 2018 | Մայիսի 16, 2019 | ||
16 | 21 | Սեպտեմբերի 26, 2019 | Ապրիլի 9, 2020 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Grey's Anatomy // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2005. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ Barnes Brooks (2007-02-21)։ «Delicate Surgery on 'Grey's Anatomy'»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2007-02-22
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ 2005-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2009-07-01
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ 2005-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2009-07-01
- ↑ «Season Program Rankings from 09/18/06 through 06/03/07»։ ABC Medianet։ 2007-06-03։ Վերցված է 2010-05-19 (չաշխատող հղում)
- ↑ «Season Program Rankings from 09/24/07 through 05/25/08»։ ABC Medianet։ 2008-05-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010-05-19
- ↑ «American Idol», «Two and a Half Men» Among TV’s Biggest Moneymakers, Hollywood Reporter, March 17, 2011
- ↑ Kristen Baldwin (2013-07-03)։ «How we chose the 100 All-Time Greatest TV Shows»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-08-ին։ Վերցված է 2013-07-08
- ↑ Andreev Nellie (2017-01-08)։ «ABC Slates Midseason Premiere Dates For 'Grey's Anatomy' Spinoff, 'For the People' & More, Sets 'American Idol' Air Pattern»։ Deadline Hollywood։ Վերցված է 2017-01-08
- ↑ «Grey's Anatomy "Who's Zoomin Who" Recap»։ Tvfanatic.com։ 2005-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2011-08-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գրեյի անատոմիա Վիքիպահեստում |
---|
|