Թիմոթի Հաթթոն
անգլ.՝ Timothy Hutton | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 16, 1960[1][2][3][…] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
| Ծնողներ | հայր՝ Ջիմ Հաթթոն, մայր՝ Մերիլին լողավազան[4] |
| Ամուսին(ներ) | Ավրորա Ժիսկար դ'Էստեն[5][6] |
| Համատեղ ապրող(ներ) | Դեմի Մուր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Մասոնականություն |
Թիմոթի Թարկին Հաթթոն (անգլ.՝ Timothy Tarquin Hutton,օգոստոսի 16, 1960[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր անվանակարգում «Օսկար» ստացած ամենաերիտասարդ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմոթի Հաթթոնը ծնվել է դերասան Ջիմ Հաթթոնի (1934-1979 թվականներ) և ուսուցչուհի Մերիլին Ադամսի ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, իսկ մայրը Տիմոտիի և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Բոստոն։ Ընտանիքը վերադարձել է Կալիֆոռնիա, երբ նա 12 տարեկան էր։
16 տարեկան հասակում նա գտնում է հորը և ապրում նրա հետ Ֆերֆաքսի ավագ դպրոցում սովորելու տարիների ընթացքում։ Նատան Դետրոյտի դերը «Տղաներ և տիկնիկներ» դպրոցական մյուզիքլում խաղալուց հետո հասկացել է, որ ուզում է դերասան դառնալ։ Ծնողների աջակցությամբ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում։
Հեռուստատեսությամբ նրա դեբյուտը կայացել է 1979 թվականին սերիալներում, դրվագային դերերում։ Կինոնկարներում դեբյուտը եղել է 1980 թվականին Ռոբերտ Ռեդֆորդի «Սովորական մարդիկ» կինոնկարում։ Այս դերի համար Հաթթոնը պարգևատրվում է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներով «Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր» անվանակարգում։ Նա իր «Օսկար»ը նվիրում է մեկ տարի առաջ մահացած հորը։
Հետագայում Հաթթոնին սպասում էր հայտնի կինոնկարների մի ամբողջ շարք․«Դանիել»՝ Էթել և Յուլիուս Ռոզենբերգների մասին, «Ավարտ»[8], «Գործակալներ Բազե և Ձնեմարդ»։
Նա նկարահանվել է գլխավոր դերերում՝ «Հինգ օր մինչ կեսգիշեր» և «Նիրո Վուլֆի գաղտնիքները» մինի-սերիալներում և «Ազդեցություն» սերիալում։ 2014 թվականին նա խաղացել է ABC- ի «Ամերիկյան հանցագործություն»[9] սերիալի կենտրոնական դերերից մեկը։

Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 -1990 թվականներին Հատթթոնն ամուսնացած է եղել դերասանուհի Դեբրա Ուինգերի հետ[10], որից ունի որդի՝ Նոյը (ծնվել է 1987 թվականին)։ 2000 թվականին Հաթթոնն ամուսնանում է իլլյուստրատոր Ավրորա Ժիսկար դ'Էստենի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի զարմուհու հետ։ Նրանց որդին ՝ Մայլոն (ծնվել է 2001 թվականին)։ 2009 թվականին զույգը հայտարարում է բաժանման մասին։
2020 թվականի մարտին նախկին մոդել և դերասանուհի Սերա Ջոնսթոնը Հաթթոնին մեղադրում է բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել 1983 թվականին, երբ նա 14 տարեկան էր։ Ավելի վաղ, 2019 թվականի նոյեմբերին, Ջոնսթոնը քրեական գործ հարուցելու համար դիմում էր ներկայացրել ոստիկանություն[11]։
Հաթթոնը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ ի պատասխան հայտարարելով, որ մտադիր է դատական հայց ներկայացնել գումար շորթելու համար[12]։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դեր | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|
| 1965 | Երբեք ուշ չէ | Never Too Late | հոր մոտ վազող տղան | տիտրերում նշված չէ |
| 1980 | Սովորական մարդիկ | Ordinary People | Կոնրադ | |
| 1981 | Ավարտ | Taps | Բրայան Մորլենդ | |
| — | Teenage Suicide: Don’t Try It! | պատմող | ||
| 1983 | Դանիել | Daniel | Դանիել Այզեքսոն | |
| 1984 | Սառցե մարդը | Iceman | բժիշկ Ստենլի Շեպարդ | |
| 1985 | Գործակալներ Բազե և Ձնեմարդ | The Falcon and the Snowman | Քրիստոֆեր Բոյս | |
| Թուրք 182 | Turk 182! | Ջիմմի Լինչ | ||
| 1987 | Պատրաստված է դրախտում | Made in Heaven | Մայք Շի/Էլմո Բարնետ | |
| 1988 | Ճակատագրի ժամանակը | A Time of Destiny | Ջեկ | |
| Նվիրվածը | Betrayed | տոնավաճառում | տիտրերում նշված չէ | |
| 100%ամերիկացի բոլորի համար | Everybody’s All-American | Դոննի «Կեյկ» | ||
| 1989 | Աղբյուրի ջրեր | Torrents of Spring | Դմիտրի Սանին | |
| 1990 | Հարցեր և պատասխաններ | Q & A | Էլ Ռայլի | |
| 1993 | Ժամանակավոր քարտուղարուհի | The Temp | Պիտեր Դերնս | |
| Մութ կեսը | The Dark Half | Տեդ | ||
| 1995 | Ֆրանսիական համբույր | French Kiss | Չարլի | |
| Վերջին խոսքը | The Last Word | Մարտին Ռայան | ||
| 1996 | Գեղցիկ աղջիկներ | Beautiful Girls | Ուիլի Կոնուեյ | |
| Կրակի էությունը | The Substance of Fire | Մարտին Գելդհարդ | ||
| 1997 | Հանցագործության գոտի | City of Industry | Լի Իգան | |
| Աստծուն պատկերելով | Playing God | Ռեյմոնդ Բլոսսոմ | ||
| 1999 | Գեներալի աղջիկը | The General’s Daughter | գնդապետ Ուիլյամ Կենտ | |
| Էքսգումացիա | Deterrence | Մարշալ Տոմպսոն | ||
| 2000 | Ընդամենը մեկ գիշեր | Just One Night | Այզեք Ալդեր | |
| 2002 | Արևային նահանգ | Sunshine State | Ջեկ Միդոուզ | |
| 2004 | Գաղտնի պատուհան | Secret Window | Տեդ Միլներ | |
| Կինսի | Kinsey | Պոլ Հեբխարդ | ||
| 2005 | Ճանապարհ դեպի քեզ | Turning Green | Բիլ ոչնչացնող | |
| 2006 | Վերջին արձակուրդ | Last Holiday | Մետյու Կրեգեն | |
| Ստեֆանի Դեյլի | Stephanie Daley | Պոլ Կրեյն | ||
| Մթությունից | Off the Black | պարոն Տիբեր | ||
| Կովակի արկղը | The Kovak Box | Դեյվիդ Նորտոն | ||
| Երկինքը բացվեց | Heavens Fall | Սեմյուել Լեյբովից | ||
| — | Falling Objects | Օսկար Պիտերս | կարճամետրաժ ֆիլմ | |
| Կեղծ գայթակղություն | The Good Shepherd | Տոմաս Ուիլսոն | ||
| 2007 | Տիեզերքի վերջին Միմզի | The Last Mimzy | Դեյվիդ Ուայլդեր | |
| Ջնջված իրականություն | When a Man Falls in the Forest | Գարի Ֆիլդս | ||
| 2008 | Արտացոլանք | Reflections | Թոմ | |
| Շքեղ կյանք | Lymelife | Չարլի Բրեգ | ||
| Այբբենական մարդասպան | The Alphabet Killer | Ռիչարդ Լեջ | ||
| 2009 | Մահվան սենյակ | The Killing Room | Կրոուֆորդ Հեյնս | |
| Կարճ հարցազրույցներ տականքների հետ | Brief Interviews with Hideous Men | պրոֆեսոր Ադամս/սուբյեկտ #30 | ||
| Սա ամուսնալուծություն է | Serious Moonlight | Յեն | ||
| Բրոկեն Հիլ | Broken Hill | Ջորջ Մակկալին | ||
| 2010 | Ուրվական | The Ghost Writer | Սինդի Կրոլ | |
| Բազմաթիվ հեգնանքներ | Multiple Sarcasms | Գաբրիել | ||
| 2013 | Խոսքերից բարձր | Louder Than Words | Բրյուս Կոմիսկե | |
| 2015 | Հորրոր | #Horror | բժիշկ Ուայթ | |
| 2017 | Աշխարհի ամբողջ դրամը | All the Money in the World | Օսվալդ Խինժ | |
| 2018 | Գեղեցիկ տղա | Beautiful Boy | բժիշկ Բրաուն | |
| 2019 | Երկար տուն | The Long Home | Չկա տվյալ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դեր | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|
| 1972—1980 | Դիսնեյլենդ | Disneyland | Պոլ Ուինտերս | հեռուստասերիալ, 2 դրվագ |
| 1978 | Զումի լողափ | Zuma Beach | Արթ | հեռուստաֆիլմ |
| 1979 | Ընկերական կրակ | Friendly Fire | Ջոն Մալեն | |
| The Best Place to Be | Թոմի Կալախան | |||
| — | And Baby Makes Six | Ջեսոն Կրեյմեր | ||
| — | Young Love, First Love | Դերեկ Կլեյտոն | ||
| 1980 | Ամենատարեց շրջանավարտ | The Oldest Living Graduate | կուրսանտ | |
| Հոր կերպարը | Father Figure | Ջիմ | ||
| 1981 | Երկար ճանապարհ դեպի տուն | A Long Way Home | Դոնալդ Բրանչ Բուտ | |
| 1991 | — | Books: Feed Your Head | պատմություններ կարդացող մարդը | դրվագ։ Forty Stories |
| 1992 | Անծանոթներ | The Stranger | Թոմ | հեռուստաֆիլմ |
| 1993 | Զելդա | Zelda | Ֆրենսիս Ֆիցջերալդ | |
| 1996 | Պարոն և տիկին Լովինգներ | Mr. and Mrs. Loving | Ռիչարդ Լովինգ | |
| 1997 | Գիշերային մարդասպան | Dead by Midnight | Ջոն Լարկին/Սեմ Էլիս | |
| 1998 | Լրտես | Aldrich Ames: Traitor Within | Օլդրիխ Էյմս | |
| Դրամի արքաներ | Vig | Ֆրենկի | ||
| 2000 | Ոսկե սարդեր | The Golden Spiders: A Nero Wolfe Mystery | Արչի Գուդվին | |
| — | Deliberate Intent | Ռոդ Սմոլա | ||
| 2001 | Երրորդ համաշխարհային պատերազմ | WW 3 | Լարի Սալիվան | |
| 2001—2002 | Նիրո Վուլֆի գաղտնիքները | A Nero Wolfe Mystery | Արչի Գուդվին | հեռուստասերիալ, |
| 2004 | Հինգ օր մինչ կեսգիշեր | 5ive Days to Midnight | Ջեյ Տի Նոյմայեր | մինի սերիալ, հիմնական դեր |
| 2006 | Վրիժառու | Avenger | Ֆրենկ Մակբրայտ | հեռուստաֆիլմ |
| 2006—2007 | Առևանգված | Kidnapped | Կոնրադ Կեյն | հեռուստասերիալ, հիմնական դեր |
| 2008—2012 | Ազդեցություն | Leverage | Նեյտան Ֆորդ | |
| 2015 | Հասարակական բարոյականություն | Public Morals | պարոն Օ՚Բրենոն | հեռուստասերիալ, երկու դրվագ |
| 2015—2017 | Ամերիկյան հանցագործություն | American Crime | Ռաս Սկոկի/Դեն Սալիվան/ Նիկոլաս Կոատս | հեռուստասերիալ, հիմնական դեր |
| 2018 | Ջեկ Ռայան | Tom Clancy’s Jack Ryan | Նեյտան Սինջեր | հեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր |
| Բլրի վրայի տան ուրվականները | The Haunting of Hill House | Հյու Կրեյն | հեռուստասերիալ, հիմնական դեր | |
| 2018—2019 | Ինչպես խուսափել սպանության համար պատժից | How to Get Away with Murder | Էմմեդ Կրոուֆորդ | հեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր |
| 2019 | Համարյա ընտանիք | Almost Family | Լեոն Բեչլի | հեռուստասերիալ, հիմնական դեր |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 —Զարմանալի պատմություններ / Amazing Stories (1 դրվագ)
- 1997 — Թունել դեպի Չինաստան / Digging to China
- 2001—2002 — Նիրո Վուլֆի գաղտնիքները / A Nero Wolfe Mystery (7 դրվագ)
- 2013 — Ivanov Red, White, and Blue
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանքի անունը | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 1981 | Օսկար | Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր | Սովորական մարդիկ | Հաղթանակ |
| 1981 | Ոսկե գլոբուս | Լավագույն դերասանական դեբյուտ | Հաղթանակ | |
| Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր կինոնկարում | Հաղթանակ | |||
| 1982 | Լավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարում | Երկար ճանապարհ դեպի տուն | Առաջադրված | |
| Լավագույն տղամարդու դեր դրամատիկ կինոնկարում | Ավարտ | Առաջադրված | ||
| 1982 | BAFTA | Ամենահեռանկարային երիտասարդ դերասան դրամատիկ կինոնկարում | Սովորական մարդիկ | Առաջադրված |
| 2015 | Էմմի | Լավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարում | Ամերիկյան հանցագործություն | Առաջադրված |
| 2016 | Սպուտնիկ | Լավագույն տղամարդու դեր հեռուստասերիալում-դրամա | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 GeneaStar
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ http://celebritybabies.people.com/2008/11/28/timothy-hutton/
- ↑ "It's Over!" — NYC: Jann Wenner, AMI, 2009. — ISSN 1529-7497
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1981
- ↑ «Отбой (1981) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru». www.film.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Дебра Уингер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Aurthur, Kate; Vary, Adam B (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton Raped Me When I Was 14, Says Canadian Ex-Model». BuzzFeed News (անգլերեն).
{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Aquilina, Tyler (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton denies accusation of raping 14-year-old girl in 1983». Entertainment Weekly (անգլերեն).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Հաթթոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ