Վիկտորյա Աբրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիկտորիա Աբրիլից)
Picto infobox film.png
Վիկտորյա Աբրիլ
Victoria Abril Cannes.jpg
Ծնվել է հուլիսի 4, 1959({{padleft:1959|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3] (58 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[1][3]
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, երգիչ, ջազ երաժիշտ և կինոդերասան
Ամուսին(ներ) Pierre Edelman
Համատեղ ապրող(ներ) Gérard de Battista
Պարգևներ և մրցանակներ
victoria-abril.com

Վիկտորյա Աբրիլ (իսպ.` Victoria Abril, իրական անունը` Վիկտորյա Մերիդա Ռոխաս (Victoria Mérida Rojas), ծնվ. 1959թ. հուլիսի 4, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և երգչուհի: Նկարահանվել է ավելի քան 80 կինոնկարում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Աբրիլը ծնվել է Մադրիդում: Ութ տարեկանից զբաղվել է բալետով, իսկ 15 տարեկանում իսպանական հեռուստատեսությունում վարել է ժամանցային շոուներ: 1970-ական թվականներին սկսել է նկարահանվել կինոյում: Կինոդեբյուտը «Մոլեգնություն» (1976թ.) կինոնկարն էր:

1977 թվականին Վիսենթե Արանդայի «Սեռի փոփոխում» կինոնկարում Վիկտորյա Աբրիլը կերտել է տրանսսեքսուալի կերպար: Արդյունքում նա խաղացել է նաև նույն ռեժիսորի 11 կինոնկարներում, այդ թվում այնպիսի ֆիլմերում, որոնք արժանացել են միջազգային մի շարք մրցանակների. «Լուտե. Նա շարժվում է կամ պայթում» (1987թ.), «Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մահանանք» (1995թ. երկուսն էլ արժանացել են Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակին), «Սիրեկանները» (1991թ. պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ով):

1982 թվականին Վիկտորյա Աբրիլը տեղափոխվել է Ֆրանսիա: Երկու անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակին` Ժան-Ժակ Բենեքսի «Լուսինը կեղտաջրով լի առվում» (1983թ.), որտեղ նրա խաղընկերուհին Նաստասյա Կինսկին էր և «Կապվածություն» («Հաշիվների մաքրում» 1984թ.) ֆիլմերի համար:

1986 թվականին նկարահանվել է Նագիսա Օսիմայի սկանդալային «Մաքս, սեր իմ» կինոնկարում, որտեղ հերոսուհին սիրահարվել էր շիմպանզեին: 1980-ական թվականներին Վիկտորյա Աբրիլը հաճախ նկարահանվում էր իսպանացի ռեժիսորների ֆիլմերում ` «Հեծանիվներ ամռան համար» (1983թ.), «Ամենահիասքանչ գիշերը» (1984թ.), «Կախարդական ժամ» (1985թ.) և այլն:

1990 թվականին Վիկտորյա Աբրիլը Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կինոնկարում կատարել է թմրամոլ պոռնոդերասանուհու գլխավոր դերը: Այդ ֆիլմում նրա խաղընկերը Անտոնիո Բանդերասն էր: Կինոնկարը Վիկտորյա Աբրիլին արժանացրեց Իսպանիայի ազգային «Գոյա» կինոմրցանակին: Ավելի ուշ նա նկարահանվել է Ալմոդովարի «Բարձր կրունկներ» (1991թ.) և «Կիկա» (1993թ.) ֆիլմերում:

Կինոյին զուգընթաց Վիկտորյա Աբրիլը խաղում է նաև թատրոնի բեմում և հեռուստասերիալներում: Նրա ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել են Եվրոպայում, չնայած 1994 թվականին նա նկարահանվել է ամերիկացի ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Ջիմմի - Հոլիվուդ» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Քրիստիան Սլեյտերն էր:

Վիկտորյա Աբրիլի այլ ֆիլմերից են նաև «Բատոն-Ռուժ» («Եռակի հանցագործություն» 1988թ.), «Անիծված սիզամարգ» (1995թ.), «101 Ռեյկյավիկ» (2000թ.), «Լուրեր չկան Աստծուց» (2001թ.), «Բյուզանդական արքայադուստրը» (2006թ.), «Ամառային անձրև» (2006թ.), «Արյունակից քույրեր» (2008թ.) և այլն:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Վիկտորյա Աբրիլը ամուսնացել է Չիլիի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Գուստավո Լաուբեի հետ: 1982 թվականին նրանք ամուսնալուծվել են: Վիկտորյան ունի երկու որդի ֆրանսիացի ռեժիսոր Ժերար դե Բատիստայից: Ամուսնացած է եղել նաև պրոդյուսեր Պիեռ Էդելմանի հետ:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1975 Մոլեգնություն (Տեսիլք) Obsesión Անջելինա
1976 Ռոբինը և Մերիանը Robin and Marian թագուհի Իզաբելլա
1976 Շաբաթվա վերջը El puente Լոլիտա
1976 Պատմություն նետաձիգների, բռունցքների և սև աչքերի մասին Storia di arcieri, pugni e occhi neri Աննա
1977 Կարմիր գլխարկը Caperucita y Roja Կարմիր գլխարկ
1977 Սեռի փոփոխում Cambio de sexo Մարիա Խոսե
1977 Կինը և սիրուհին Esposa y amante Մարիսա
1977 Դոնա Պերֆեկտա Doña Perfecta Ռոզարիո
1978 Մարդը, ով կարողանում էր սիրել El hombre que supo amar Ամելիա
1980 Ոսկե կիսավարտիքով աղջիկը La muchacha de las bragas de oro Մարիանա
1980 Քնքշորեն սիրող մայրը Mater amatísima Կլարա
1980 Սիրտն հակառակ կողմից Le coeur à l'envers -
1980 Լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ Mieux vaut être riche et bien portant que fauché et mal f... Մերսեդես
1981 Համատեղ ճակատամարտ La batalla del porro Վիոլետա
1982 Ապստամբուհին La guérilléra Բարբարա Պերիսոն
1982 Տունը դրախտում La casa del paraíso Վիկտորիա
1982 Սպանություն Կենտրոնական կոմիտեում Asesinato en el Comité Central Կարմելա
1982 Պարս La colmena Ջուլիետա
1982 Ես ամուսնացել եմ ստվերի հետ J'ai épousé une ombre Ֆիֆո
1983 Լուսինը կեղտաջրով լի առվում La lune dans le caniveau Բելլա
1983 Ապօրինածինը Le bâtard Բեթթի
1984 Հեծանիվներ միայն ամռան համար Bicicletas son para el verano, Las Մանոլիտա
1984 Հաշիվների մաքրում (Կապվածություն) L'addition Պետտի
1984 Ամենահիասքանչ գիշերը La noche más hermosa Ելենա
1984 Սահմանին On the Line Էնգրասիա
1985 Եղեգնաթռչնակ Rouge-gorge Մարգարիտա
1985 Հայր մեր Padre nuestro Կարդենալա
1985 Կախարդական ժամ La hora bruja Սագա
1985 Խավարից հետո After Darkness Պասկալ
1986 Լռության ժամանակը Tiempo de silencio Դորիտա
1986 Մաքս, սեր իմ Max mon amour Մարիա
1986 Հաճույքների գիշերը Nuit d'ivresse -
1987 Խաղ թվերով Ternosecco Բրիջիդա
1987 Լուտե. Նա շարժվում է կամ պայթում El Lute (camina o revienta) Չելո
1987 Բարձր թաղամասեր Barrios altos Վերոնիկա
1988 Ամենազարմանալի խաղը El juego más divertido Ադա, Սառա
1988 Սպանելու հաճույք El placer de matar -
1988 Ադան ջունգլիներում Ada dans la jungle Կարմեն
1988 Բատոն-Ռուժ (Եռակի հանցագործություն) Baton Rouge Անա Ալոնսո
1988 Առանց վախի և հանդիմանության Sans peur et sans reproche Ժաննա
1989 Եթե նրանք ասեն, ինչ ես դու զգում Si te dicen que caí Ռամոնա, Ավրորա Նին
1989 Կապիր ինձ Átame! Մարինա Օսորիո
1990 Կինը ձեր կյանքում. Երջանիկ կինը La mujer de tu vida Բել
1990 Քեզ հետ առանձին A solas contigo Գլորիա
1990 Արևածագի հեծյալները Los jinetes del alba Մերիան
1990 Սանդինո Sandino Բլանկա Արաուզ
1991 Սիրեկանները Amantes Լուիզա
1991 Հիանալի ժամանակաշրջան Une époque formidable... Ջուլիետա
1991 Բարձր կրունկներ Tacones lejanos Ռեբեկա
1992 Սիրտը չափից դուրս շատ է Demasiado corazón Անա, Կլարա
1993 Ինքնակոչը Intruso Լուիզա
1993 Կիկա Kika Անդրեա Կարակորտադա
1994 Ջիմմի - Հոլիվուդ Jimmy Hollywood Լորիանա դե լա Պենա
1994 Երկնագույն սաղավարտ Casque bleu Ալիսիա
1994 Անիծված սիզամարգ (Ֆրանսիական թվիստ) Gazon maudit Լոլի
1995 Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մահանանք Nadie hablará de nosotras cuando hayamos muerto Գլորիա
1996 Ազատության ջատագովները Libertarias Ֆլորեն
1997 Տիեզերագնացի կինը La femme du cosmonaute Աննա
1999 Ոտքերի միջև Entre las piernas Միրանդա
1999 Իմ հայրիկը, իմ մայրիկը, իմ եղբայրներն ու քույրերը Mon père, ma mère, mes frères et mes soeurs Աննա
2000 Կենտրոնական հիվանդանոց Hospital Central -
2000 101 Ռեյկյավիկ 101 Reykjavík Լոլա
2001 Հարավային ծովեր Mari del sud Սաբինա
2001 Լուրեր չկան Աստծուց Sin noticias de Dios Լոլա Նևադո
2002 Իսկ հետո՞ Et après? Լաուրա
2004 Յոթերորդ օրը El 7º día Լուսիանա
2004 Խոսիր, խոսիր Cause toujours! Ժասինթա
2004 Խարդախների միավորումը Incautos Պիլար
2004 Գայթակղության դպրոցը Escuela de seducción Սանդրա Վեգա
2005 Ազնիվ մարդիկ ապրում են Ֆրանսիայում Les gens honnêtes vivent en France Ավրորա
2006 Բյուզանդական արքայադուստրը Tirante el Blanco Խաղաղ այրին
2006 Ազնվականները Les aristos -
2006 Ամառային անձրև El camino de los ingleses Կարթագենյան դիմակ
2007 Լայնէկրան De par en par Մարինա
2007 Օրը` 48 ժամ 48 heures par jour Աննա
2008 Օսկար. Կրքի սյուրռեալիստը Óscar. Una pasión surrealista Անա
2008 Լավ է, քան երբևէ Mejor que nunca Իզաբել Ռոմերո
2008 Նրանց բարոյականությունը և մեր բարոյականությունը Leur morale... et la nôtre Մուրիել
2008 Արյունակից քույրեր Solo quiero caminar Գլորիա
2008 Բարձր թանգարան, ցածր թանգարան Musée haut, musée bas Կլարա
2010 Մեծ ռեստորան Le grand restaurant ռեստորանի հաճախորդ
2011 Թոնիի վրեժը Les beaux mecs Օլգա
2012 Իր արցունքները թոթափող կինը The Woman Who Brushed Off Her Tears Հելենա
2012 Վատ չէր լինի նիհարել Mince alors! Սոֆիա
2014 Առանց ավելորդության Sin identidad Ֆերնանդա
2016 Պատահաբար հղիացել եմ Joséphine s'arrondit Անդրեա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]