Կազինո (ֆիլմ, 1995)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազինո (այլ կիրառումներ)
Կազինո (անգլ.՝ Casino), դրամատիկ կինոֆիլմ, նկարահանված Մարտին Սկորսեզեի կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է Նիկոլաս Պելեջիի ու Լարրի Շինդլինգի նույնանուն գիրքը։ Պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 22 նոյեմբերի 1995 թ.
Կազինոն համարվում է Սկորսեզեի երրորդ գանգստերական ֆիլմը, «Չար փողոցներից» ու «Փառահեղ տղերքից» հետո։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեմ Ռոտշայն - պրոֆեսիոնալ խաղացող ու տոտալիզատորի խաղերի վարպետ։ Կարողանում է գուշակել խաղերի ու մրցակցությունների արդյունքները։ Դրա պատճառով էլ մաֆիայի շեֆերը որոշում են նրան վստահել Լաս Վեգասի կազինոներից մեկը։ Նրան թիկնապահ-օգնական են նշանակում Սեմի հին ընկեր՝ գանգստեր ու ագրեսիվ բնավորություն ունեցող Նիկի Սատորոյին։ Գործերը մի քանի տարի ընթանում են հիասքանչ, բայց մեկ օր Սեմը սիրահարվում է Լաս Վեգասի էլիտար մարմնավաճառներից մեկին՝ Ջինջեր Մակկենին։ Չնայած Ջինջերի ազատ վարքին ու ուրիշ տղամարդուց կախված լինելուն Սեմը որոշում է ամուսնանալ նրա հետ և երեխա ունենալ։ Ոստիկանությունից խուսափելու համար Սեմը 2 միլիոն դոլար բանկում փող է դնում և գրանցում Ջինջերի անունով։
Մի քանի տարի անց առաջանում են խնդիրներ։ Ջինջերը սկսում է շատ ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել, բացի այդ դեռ մոռացած չի լինում իր նախկին շեֆին։ Սեմը շատ է սիրում իր կնոջը դրա պատճառով էլ շատ բաներ ներում է նրան փակելով աչքերը շատ բաների վրա։ Ջինջերը շարունակում է հիստերիկան սկանդալներ է ստեղծում և վերջապես հասնում են նրան որ Սեմն ու Ջինջերը ապահարզանի են դիմում։ Սեմը կարողանում է օրենքի ուժով իր մոտ պահել երեխային, իսկ Ջինջերին չի տալիս սեյֆի բանալին։
Նիկիին գրանցում են սև ցուցակում, որի պատճառով նա չի կարող մոտենալ քաղաքի Կազինոներին։ Որոշելով ըննդեմ գնալով քաղաքի ոստիկանությանը Նիկին սկսում է զբաղվել ավելի խոշոր հանցագործությամբ՝ տարբեր հարուստ մարդկանց տները ու օֆիսները թալանելով։ Մաֆիայի մոտ էլ սկսում առաջանալ խնդիրներ, քանի որ ոստիկանությունը սկսում է գաղտնի հետևել նրանց։ Ջինջերը Դառնում է Նիկիի սիրուհին խնդրում սպանել նրան և վերցնել սեյֆի բանալին, բայց ստանում է բացասական պատասխան Նիկիի կողմից։ Միևնույն Ժամանակ Նիկիի ու Սեմի միջև տեղի են ունենում կռիվներ, Նիկիի վարքի պատճառով։ Դրանից հետո ջինջերը ներխուժում է Սեմի տուն ու գողանում սեյֆի բանալին, բայց հետո ձերբակալվում փողողերով հանդերձ։
Ոստիկանությունը հավաքելով բավականին ինֆորմացիա ձերբակալում է մաֆիայի շեֆերին մեկը մյուսի հետևից։ Խաբելով դատավորին չափազանց ծեր ու վատառողջ լինելու պատճառով նրանք ազատվում են կալանքից տուգանքների միջոցով։ Եվ հենց դատարանի սենյակներից մեկում էլ որոշում վերացնել բոլորին, ովքեր կարող են ցուցմունք տալ ոստիկանությանը։ Արդյունքում շեֆերը սպանում են Նիկիին ու նրա եղբորը, քանի որ Նիկին նրանց այլևս չէր ենթարկվում։ Ջինջերը գնում է Լոս-Անջելես և կապվում մանր-մունր ավազակների հետ որոնց հետ էլ 2 ամսում ծախսում է 2 միլիոն դոլարը, իսկ վերջում մահանում թմրանյութի մեծ դոոզայից։ Իսկ Սեմին մաֆիան հանգիստ է թողնում, նա վերադառնում է իր նախկին գործին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Դե Նիրո | Սեմ Ռոտշտայն |
Ջո Պեշի | Նիկի Սանտորո |
Շերոն Սթոուն | Ջինջեր Մակկենա |
Ֆրենկ Վինսենթ | Ֆրենկ Մարինո |
Կեվին Պոլլակ | Ֆիլիպ Գրին |
Դոն Ռիկլզ | Բիլլի Շերբենտ |
Պասկուալե Կաջանո | Ռեմո Գաջի |
Ջեյմս Վուդս | Լեսթեր Դայմոնդ |
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Walk On The Wild Side - Jimmy Smith
- Fa-Fa-Fa-Fa-Fa (Sad Song) - Otis Redding
- I Aint Superstitious - Jeff Beck & Rod Stewart
- The Glory Of Love - The Velvetones
- (I Cant Get No) Satisfaction - Devo
- What A Difference A Day Makes - Dinah Washington
- Working In A Coalmine - Irving Lee Dorsey
- Those Were The Days - Cream
- Who Can I Turn To (When Nobody Needs Me) - Tony Bennett
- Slippin And Slidin - Little Richard
- The House of the Rising Sun - The Animals
- Youre Nobody Till Somebody Loves You - Dean Martin
- Compared To What- Les McCann & Eddie Harris
- Mathaus Passion - Georges Delerue / Chicago Symphony Orchestra
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0112641/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/casino
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/en/film765048.html
- ↑ https://altyn-casino.kz/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=14178.html
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 http://www.imdb.com/title/tt0112641/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 http://www.ofdb.de/film/1123,Casino
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Մարտին Սկորսեզեի ֆիլմեր
- 1995 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամուսնական դավաճանությունը ֆիլմերում
- Ֆիլմեր թմրանյութերի մասին