Lana Del Ray (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lana Del Ray
Լանա Դել Ռեյի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀունվարի 4, 2010
Ձայնագրված2008
ԺանրԻնդի ռոք, Փոփ երաժշտություն
Տևողություն47:23
ԼեզուԱմերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն
Լեյբլ5 Points Record
ՊրոդյուսերԴեյվիդ Քեյն
Լանա Դել Ռեյի ալբոմների ժամանակագրություն
Kill Kill Lana Del Ray Lana Del Rey (մինի ալբոմ)

«Lana Del Ray»[1] (ոճավորված է՝ որպես Lana Del Ray a.k.a. Lizzy Grant), ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի դեբյուտային ստուդիական ալբոմը[2], որը թողարկվել է «5 Points Record» անկախ լեյբլում 2010 թվականին։ Ձայնասկավառակը ձայնագրվել է 2008 թվականին։ Այս լեյբլում Դել Ռեյի ձայնագրված վերջին սկավառակն է։

Ալբոմը թողարկվել է թվային ֆորմատով iTunes-ում, սակայն մի քանի ամիս անց հեռացվել է օնլայն խանութից, քանի որ լեյբլն ի վիճակի չէր ֆինանսավորել սկավառակը[2]։ Լանա Դել Ռեյը գնել է ալբոմի իրավունքը, որի անվանումը տարբերվում է երգչուհու ներկայիս կեղծանունից. «Del Rey»-ը ոճավորված է՝ որպես «Del Ray»։ 2012 թվականին «Born To Die»-ի թողարկումից հետո «Lana Del Rey» բեմական անվան տակ նա հայտարարել է, որ ի վերջո կցանկանար վերահրատարակել ալբոմը և այն թողարկել 2012 թվականի ամռանը, սակայն վերահրատարակման թողարկումն այդպես էլ չի կայացել[2]։

Ստեղծման պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի առաջին սինգլը՝ «Kill Kill», ձայնագրվել և հրապարակվել է 2008 թվականի հոկտեմբերին, երբ Դել Ռեյը հայտնի էր Լիզի Գրանտ անունով։ Դևիդ Մաքմյուրեյը Դել Ռեյի հետ ձայնասկավառակը ձայնագրել է մոտ երեք ամիս[3]։ Ալբոմում ընդգրկված «Yayo» երգն իր գոյության ողջ ընթացքում ձայնագրվել և թողարկվել է մոտ երեք անգամ[4]։ Ավելի ուշ Դել Ռեյը վերաձայնագրել է երգը երրորդ անգամ՝ իր երկրորդ ալբոմը՝ «The Paradise Edition»-ը վերահրատարակելու համար։ Դել Ռեյը հայտարարել է, որ ընտրել է Մաքմյուրեյին ալբոմի ձայնագրման համար, քանի որ նա, բացի փոփ երաժշտությունից, հետաքրքրված է նաև այլ ժանրերով[5]։ Լանայի հայրը՝ Ռոբերտ Գրանթը, օգնել է դստերը մարքեթինգի հարցերում[6][7]։ Մաքմյուրեյի խոսքով՝ Գրանթը 2010 թվականին գնել է ալբոմի և իր պայմանագրի իրավունքները լեյբլից՝ ալբոմի առաջխաղացման և դրա վաճառքի առումով դժգոհության պատճառով[8][9]։ Իր տված հարցազրույցում պրոդյուսերն ասել է. «Նրա նոր մենեջերը կապ է հաստատել մեզ հետ, առաջարկել գինը, և նրանք գնել են ալբոմի պայմանագիրն ու հեղինակային իրավունքը»[10]։ 2012 թվականի հունվարին՝ «Born To Die» երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, Դել Ռեյը BBC-ին հայտարարել է, որ վերջերս գնել է ալբոմի իրավունքները և պլանավորում է այն վերահրատարակել 2012 թվականի ամռանը[11]։ Նույն թվականի մայիսին նա հայտարարել է, որ վերահրատարակումը չի կայանա, բայց «Yayo» երգը, որը ներառվել է ալբոմի մեջ, կվերաձայնագրվի «Born To Die» ալբոմի վերահրատարակման համար, որը Դել Ռեյը թողարկել է 2012 թվականի նոյեմբերի 9-ին[12][13][14]։

Դել Ռեյը և պրոդյուսեր Դևիդ Մաքմյուրեյը 2008 թվականին գրանցել են 13 ձայնասկավառակ[15]։ Այս ալբոմի թողարկման փոխարեն 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Դել Ռեյի լեյբլը թողարկել է «Kill Kill» հավաքածուն[16]։ «Lana Del Ray» ալբոմը պաշտոնապես թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին, իսկ iTunes-ում թվային թողարկումը կայացել է հունվարի 24-ին, սակայն երեք ամիս անց հեռացվել է օնլայն ծառայությունից[17]։ Թողարկվել է նաև մի քանի պրոմո-CD[8]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի բոլոր երգերը գրվել են Լանա Դել Ռեյի կողմից։ Ոմանք գրվել են Դեյվիդ Քեյնի համահեղինակությամբ։

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Kill Kill»  Լանա Դել Ռեյ 3:26
2. «Queen of the Gas Station»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:06
3. «Oh Say Can You See»    3:55
4. «Gramma (Blue Ribbon Sparkler Trailer Heaven)»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:14
5. «For K, Pt. 2»    3:19
6. «Jump»    3:02
7. «Mermaid Motel»    3:13
8. «Raise Me Up (Mississippi South)»    3:33
9. «Pawn Shop Blues»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 4:28
10. «Brite Lites»    3:54
11. «Put Me in a Movie»    3:40
12. «Smarty»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:43
13. «Yayo»    3:22

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lizzy Grant — Lana Del Ray» (անգլերեն)։ iTunes։ Արխիվացված է օրիգինալից April 17, 2010-ին 
  2. 2,0 2,1 2,2 «Lana Del Rey to Re-Release First Album» (անգլերեն)։ Rolling Stone։ 27 января 2012։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2014-ին։ Վերցված է November 13, 2014 
  3. Jessica Collier (28 января 2010)։ «Lizzy Grant aka. Lana Del Rey releases album» (անգլերեն)։ Adirondack Daily Enterprise։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է April 18, 2012 
  4. «Lana Del Rey — Born To Die: The Paradise Edition» (թայերեն)։ iTunes։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2012-ին։ Վերցված է September 24, 2012 
  5. John Calvert (4 октября 2011)։ «Original Sin: An Interview With Lana Del Rey» (անգլերեն)։ The Quietus։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2016-ին։ Վերցված է December 3, 2011 
  6. Jessica Collier (28 января 2010)։ «Interview: Lizzy Grant aka. Lana Del Rey releases EP» (անգլերեն)։ Adirondack Daily Enterprise։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է September 27, 2011 
  7. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-13-ին։ Վերցված է 2020-04-14 
  8. 8,0 8,1 «Why Lana Del Rey's First Album Disappeared» (անգլերեն)։ MTV։ 30 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է January 25, 2012 
  9. Steven J. Horowitz (13 января 2010)։ «Lana Del Rey covers Story» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից May 27, 2012-ին։ Վերցված է May 17, 2012 
  10. «Lana Del Rey on World Cafe» (անգլերեն)։ National Public Radio։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է October 12, 2012 
  11. Mark Savage (27 января 2012)։ «love, the law, lana del rey cover story» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2016-ին։ Վերցված է May 17, 2012 
  12. Brea Tremblay (2008)։ «Lizzy Grant Interview» (անգլերեն)։ Index Magazine։ Արխիվացված է օրիգինալից June 8, 2012-ին։ Վերցված է April 18, 2012 
  13. Alex Young (27 января 2012)։ «Lana Del Rey to release „lost album“» (անգլերեն)։ Consequence of Sound։ Արխիվացված է օրիգինալից May 1, 2012-ին։ Վերցված է April 18, 2012 
  14. Fiona Strunger (20 января 2012)։ «Lana Del Rey: A beguiling beauty who's more than a one-hit wonder»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2012-ին։ Վերցված է April 18, 2012 
  15. «Vincristin Lana Del Rey»։ Beats1։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին 
  16. «Lana Del Ray — Lana Del Ray a.k.a. Lizzy Grant» (անգլերեն)։ Discogs։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-19-ին։ Վերցված է 2015-12-06 
  17. «Lizzy Grant — Kill Kill» (անգլերեն)։ Discogs։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-20-ին։ Վերցված է 2015-12-06 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]