Coachella – Woodstock in My Mind

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Coachella – Woodstock in My Mind»
«Coachella – Woodstock in My Mind» սինգլի շապիկը (Լանա Դել Ռեյ, 2017)
Լանա Դել Ռեյի սինգլը
«Lust for Life» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 15, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածԱպրիլի 17, 2017
ԺանրԹրեպ
Երգահան
Տևողություն4:18
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Լանա Դել Ռեյ
  • Ռիք Նաուլս
  • Կիերոն Մենզեիս
  • Դին Ռեիդ
Լանա Դել Ռեյի սինգլների ժամանակագրություն
«Love»
(2017)
«Coachella – Woodstock in My Mind»
(2017)
«Lust for Life»
(2017)

Coachella – Woodstock in My Mind, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգն է։ 2017 թվականի մայիսի 15–ին երգը պաշտոնապես թողարկվեց որպես նրա հինգերորդ ստուդիական ալբոմ Lust for Life–ի առաջին գովազդային սինգլ[1]։

Պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն առաջին անգամ բացահայտվեց արաբական Anghami աուդիոծառայությունում՝ 2017 թվականի մայիսի 13–ին[2]։

Երգը գրելուց հետո՝ 2017 թվականի ապրիլի 17–ին, երգչուհին ձայնագրեց իրեն որոշ մասեր երգելիս։ Հոլովակը ձայնագրել էր Կալիֆոռնիայի Ինդիո քաղաքում կայացած Կոաչելլա փառատոնն այցելելուց հետո։ Վիդեոյում Դել Ռեյն ասում է․

Ես չեմ պատրաստվում ստել՝ ես ունեի խառը զգացմունքներ շաբաթվա վերջն անցկացնելով պարելով, մինչդեռ Հյուսիսային Կորեայում տիրում էր լարվածություն։ Ես գտնում եմ, որ այդ զգացմունքը աշխարհում կատարվող բաներին հետևելու և միարժամանակ ազատ ժամանակ ունենալու հետ էր կապված, որպեսզի գնահատենք Աստծո ստեղծած աշխարհը այնպես, ինչպես այն պետք է գնահատված լինի։ Տուն վերադառնալու ճանապարհին ես ինձ զգացի պարտավորված այցելելու աշխարհի խճուղում գտնվող իմ սիրելի հին վայրերից մեկը, որտեղ ես նստեցի սեկոյյայի պուրակի մոտ և գրեցի մի փոքրիկ երգ։ Ես պարզապես ցանկացա կիսվել այն հույսով, որ մեկ անձի խաղաղության համար հույսն ու աղթոքը կարող է նպաստել դրա իրականացմանը հեռանկարում։ Հուսով եմ, որ բոլորը լավ օր են ունենում։ Սիրով՝ Կալիֆոռնիայից։[3]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

The Guardian ամսագիրը «Coachella – Woodstock in My Mind»–ն նկարագրեց որպես «հանդարտ թրեպ երգ»[4]։ Exclaim!–ն այն կոչեց «Լանայի սենտիմենտալ սիրային երգերի ժանրի էլեկտրոնային շրջադաց»[5]։ Երգի կրկներգը Լեդ Զեփելինի «Stairway to heaven» երգի նմուշն է[5]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները վերցված են Tidal աուդիոծառայությունից[6]։

  • Լանա Դել Ռեյ – վոկալներ, արտադրում, կոմպոզիցիա
  • Ռիք Նաուլս – արտադրում, սելեստրա, մելոտորն, կոմպոզիցիա, սինթեզատորի ծրագրավորող
  • Դին Ռեիդ – արտադրում, ինժիներություն, միքսինգ, հարվածային գործիքներ, բաս կիթառ, ֆլեյտա, սինթեզատորի ծրագրավորող
  • Կիերոն Մենզեիս – արտադրում, ինժիներություն, միքսինգ, հարվածային գործիքներ, ստեղնաշար, մագնիսական ժապավենի իրականացում, հարվածներ
  • Քրիս Գարսիա – ինժիներություն
  • Թրեվոր Յասուդա – ստեղնաշար, ինժիներություն
  • Ադամ Այան – ինժիներություն

Հիթ–շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2017) Հորիզոնական
Ֆրանսիա (SNEP)[7] 82
Շոտլանդիա Scottish Singles Top 40[8] 84
US Rock Digital Song Sales (Billboard)[9] 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Coachella - Woodstock In My Mind - Single by Lana Del Rey on Apple Music»։ iTunes։ Վերցված է May 20, 2017 
  2. «We might be getting another new Lana Del Rey track, 'Coachella - Woodstock In My Mind', tomorrow | Dork»։ Dork։ May 14, 2017։ Վերցված է May 16, 2017 
  3. «Instagram post by Lana Del Rey • Apr 17, 2017 at 11:35pm UTC»։ Instagram։ Վերցված է May 19, 2017 
  4. Gibsone Harriet (July 21, 2017)։ «Lana Del Rey: Lust for Life review – in a luxurious league of her own»։ The Guardian։ Guardian Media Group։ Վերցված է July 22, 2017 
  5. 5,0 5,1 Hudson Alex (May 15, 2017)։ «Listen to Lana Del Rey's New Song "Coachella - Woodstock in My Mind"»։ Exclaim!։ Վերցված է July 26, 2017 
  6. «Coachella - Woodstock In My Mind / Lana Del Rey TIDAL»։ listen.tidal.com։ Վերցված է May 20, 2017 
  7. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 20, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է May 20, 2017 
  8. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 20, 2017.
  9. "Lana Del Rey – Chart history" Billboard Rock Digital Song Sales for Lana Del Rey.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]