Բարի Ջեյմս Օ'Նիլ
Բարի Ջեյմս Օ'Նիլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1987 (37 տարեկան) Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ինդի ռոք |
Մասնագիտություն | երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Vertigo Records |
Բարի Ջեյմս Օ'Նիլ (դեկտեմբերի 20, 1987, Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ։ Երգեր սկսել է գրել 20 տարեկանից։ 2009 թվականին ստեղծել է սեփական Kassidy երաժշտական խումբը՝ դառնալով դրա մենակատարը։ 2014 թվականի փետրվարի 1-ին Օ'Նիլը ավարտել է խմբի գործունեությունը և տեղափոխվել Լոս Անջելես, այնտեղ նա ստացել է Nightmare Boy մականունը։ Նրա սկավառակագրությունը ներառում է երկու մինի և մեկ ստուդիական ալբոմներ[1][2]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի Ջեյմս Օ'Նիլը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 20-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Երգեր սկսել է գրել 20 տարեկանից։ Լոս Անջելեսում ապրելու տարիներին Օ'Նիլը համագործակցել է բազմաթիվ կատարողների հետ[3]։ Նա գրել է ամերիկյան հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summer Wine» երգի քավր-տարբերակը։ Երգի օրիգինալ տարբերակը կատարում են Նենսի Սինատրան և Լի Հեզլվուդը։ 2009 թվականին ստեղծում է սեփական Kassidy երաժշտական խումբը՝ դառնալով դրա մենակատարը։ Օ'Նիլի դեբյուտային սինգլ «Mary»-ին լույս է տեսել 2014 թվականի փետրվարի 17-ին և արժանացել քննադատների խառը կարծիքների[4][5]։ 2014 թվականի մայիսի 8-ին Բարի Ջեյմսը հայտարարել է սեփական կարճրամետրաժ ֆիլմի պրեմիերայի մասին, որը կոչվում էր «SCUMBaG»: Ֆիլմի նկարահանումները տևել են 2013 թվականի վերջից մինչև 2014 թվականի սկիզբը, ռեժիսորն է եղել Ջո Ռուբալկաբան։ Կարճրամետրաժ ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 8-ին։ 2015 թվականի մարտի 24-ին iTunes Storeը Nightmare Boy մականունով թողարկել է նրա առաջին մինի-ալբոմ Hate-ը։ Այն կազմված էր ընդամենը 4 երգից։ Այդ նույն ամսում Օ'Նիլը հայտարարում է, որ առաջին ստուդիական ալբոմի ձայնագրմանը կմասնակցի նաև պրոդյուսեր Crada-ն[6]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Բարի Ջեյմս Օ'Նիլն իր Twitter-ի էջում հրապարակում է, որ իր առաջին ստուդիական ալբոմ «Cold Coffee»-ին կթողարկվի 2016 թվականին, ալբոմի պրոդյուսեր կդառնա Ռոբ Շաֆունը։
Բարի Ջեյմս Օ'Նիլի առաջին ստուդիական ալբոմ «Cold Coffee»-ին հրատարակվել է 2016 թվականի ապրիլի 8-ին iTunes Store-ի Vertigo Records լեյբլում։ «Angel Tears» երգը համարվել է սինգլ և լույս է տեսել 2016 թվականի մարտի 11-ին։ Սինգլն արժանացել է տարբեր կարծիքների, բազմաթիվ քննադատներ գովաբանել են Օ'Նիլի վոկալը։ Երգի համար Ջոն Ռուբալկաբոմի ստեղծած տեսահոլովակը թողարկվել է YouTubeում նույն թվականի մարտի 11-ին[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականից մինչև 2014 թվականի հուլիս Բարի Ջեյմս Օ'Նիլը հանդիպել է ամերիկյան երգչուհի Լանա Դել Ռեյի հետ։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը եղել է Լանայի Ultraviolence ձայնասկավառակի ստեղծումը։ Նրանք հանդիպել են մինչև 2014 թվականի հուլիս, և բաժանվել են Լանայի խնդրանքով։ Նա պատճառաբանել է, որ Ջեյմս Օ'Նիլին ընդունում է որպես «երկվորյակ-եղբայր»[8][9][10] , и они были очень похожи[11]: Չնայած այդ ամենին Լանան ու Ջեյմսը մնացել են լավ ընկերներ[12]։ Հենց Բարի Ջեյմսն է առաջարկել Լանային ստեղծել նոր «Cola» երգը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ |
---|---|
Cold Coffee |
|
Մինի-ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ |
---|---|
Mary / Par^noid[13] |
|
Hate[14] |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kevin Bronson (2015 թ․ մայիսի 12). «Ears Wide Open: Nightmare Boy –» (անգլերեն). Buzzbands.la. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Lana Del Rey Collaborator/Ex-Boyfriend Barrie-James O'Neill Is NiGHTMARE BOY, Shares "Chivalry Is Alive and Well and Living in Glasgow" Video | News» (անգլերեն). Pitchfork. 2015 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Michael, Travis (2015 թ․ մարտի 31). «Buddyhead ...for the children» (անգլերեն). Buddyhead.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Nightmare Boy Shares New Short Film SCUMBaG» (անգլերեն). Broadwayworld.com. Վերցված է 2015-10-11-ին.
- ↑ «Nightmare Boy Shares New Short Film SCUMBaG» (անգլերեն). Ventsmagazine.com. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Instagram photo by Barrie James O'Neil» (անգլերեն). Instagram. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Barrie James O'Neil «Angel Tears» Lyric Video» (անգլերեն). YouTube. Վերցված է 11 марта 2016-ին.
- ↑ Anisiobi, JJ (2012 թ․ փետրվարի 11). «You kept that quiet! Lana Del Rey has been secretly dating Barrie James O'Neil of Kassidy». Daily Mail. London. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Buckingham, Olivia. «Interview: Lana del Rey». hk.asiatatler.com/. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Fischer, Martin (2014 թ․ հունիսի 23). «Ich fühlte mich nicht mehr frei». 20 Minuten (German). Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cooper, Duncan (2014 թ․ հունիսի 4). «Cover Story: Lana Del Rey Is Anyone She Wants to Be». The Fader. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Hiatt, Brian (2014 թ․ հուլիսի 24). «18 Things You Learn After Two Long Days With Lana Del Rey». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Mary / Para^noid - Single by Nightmare Boy on iTunes». Itunes.apple.com. 2014 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Hate - EP by Nightmare Boy on iTunes». Itunes.apple.com. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.