Սոցիալական հեռավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարակման բարձր պիկի կանխարգելման մեթոդը, որը հայտնի է որպես շտկող կոր անունով, խոչընդոտում է առողջապահական համակարգի գերբեռնվածությանը, ինչպես նաև ավելի շատ ժամանակ է տրամադրում պատվաստանյութերի և բուժման մեթոդների մշակման համար:Ժամանակի ընթացքում վարակի տարածումը առողջապահական ծառայություններին թույլ է տալիս ավելի արդյունավետ հաղթահարել հիվանդների հոսքը[1][2]:
Կորի շտկող այլընտրանքները[3][4]:

Սոցիալական հեռավորություն (կամ ֆիզիկական հեռավորություն), ոչ դեղորայքային բնույթի սանիտարահամաճարակաբանական միջոցառումների համալիր, ուղղված վարակիչ հիվանդության տարածման կանգնեցմանը կամ դանդաղեցմանը, մարդկանց միջև ֆիզիկական տարածությունը մեծացնելու և շփումների թվի նվազեցման միջոցով[5][6]։ Սոցիալական հեռավորությունը իրենից ենթադրում է մարդկանց միջև առնվազն 1.5-ից 2 մետր հեռավորություն և զանգվածային կուտակումների խուսափում[7][8]։ Նվազեցնելով հավանականությունը, որ պայմանականորեն առողջ մարդը ֆիզիկական շփման մեջ կմտնի վարակված անձի հետ, կհաջողվի կանխարգելել վարակի տարածումը և դրանով իսկ նվազեցնել մահացության ցուցանիշը[5][9]։: Առավել մեծ արդյունքի հասնելու համար սոցիալական հեռավորություն պահելը պետք է լրացվի շնչառական հիգիենայի միջոցառումներով և ձեռքերի լվացմամբ[10][11]։ ԱՀԿ-ն ներկայիս COVID-19 համավարակի շրջանում առաջարկել է օգտագործել «սոցիալական հեռավորություն» եզրույթը, որն ավելի նախընտրելի է, քանի որ այս շրջանում առաջնային նպատակը վարակի տարածման կանխարգելումն է, մինչդեռ հասարակությունը իրար հետ կարող է կապված լինել տեխնոլոգիաների միջոցով[5][6][12]։ Որպեսզի վարակիչ հիվանդությունների տարածումն ու դրանից խուսափումը նվազի, ապա սոցիալական հեռավորությունը իր մեջ ներառում է մի քանի պաշտպանական գործողություններ. չեղյալ հայտարարել զանգվածային գործողությունները, փակել դպրոցները, աշխատանքը կատարել տնից հեռավար կերպով, սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը, որը վարակի տարածման աղբյուրներից է և սահմանափակել մարդկանց տեղաշարժը[9][13]։

Կարանտինային միրոցառումների կիրառման առաջին քայլերը եղել են Մ.թ.ա. 5-րդ դարում։ Լեվիտի գրքում ասվում է. «Բոլոր այդ օրերին նա պետք է միշտ մաքուր լինի և ապրի առանձին»[14]։ Հուստինիանոսյան ժանտախտի տարիներին Հուստինիանոս առաջինը Բյուզանդիայի ողջ տարածքում կարանտին հայտարարեց, երբ մարդկային դիակերը ծովն էին նետում և վարակի տարածման մեղավորներ էին համարում բոլոր հրեաներին, սամարացիներին, հեթանոսներին, հերետիկոսներին, արիացիներին, մոնթանիստներին ու համասեռամոլներին[15]։ 1918 թվականին իսպանական գրիպի համաճարակի ժամանակ Սենթ Լուիսի իշխանությունները փակեցին դպրոցները, արգելեցին հասարակական միջոցառումները և սոցիալական հեռավորությանը նմանօրինակ միջոցներ ձեռնարկեցին քաղաքում հիվանդության առաջին իսկ դեպքերի հայտնաբերումից անմիջապես հետո։ Արդյունքում զոհերի թիվը զգալիորեն ավելի քիչ է եղել, քան Ֆիլադելֆիայում, որտեղ կարանտինային միջոցները ձեռնարկվել են երկու շաբաթ ուշ։

Ֆիզիկական հեռավորության միջոցներն առավել արդյունավետ են օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունների (հազի կամ փռշտոցի միջոցով), ուղղակի ֆիզիկական շփման, անուղղակի ֆիզիկական շփման (կոնտամինացված օբյեկտների կամ մակերեսների միջոցով) և աերոգեն (եթե միկրոօրգանիզմները կարող են օդում երկար ժամանակ գոյատևել) ճանապարհներով[16]։ Վարակը կարող է տարածվել նաև միջատների միջոցով[17]։

Ֆիզիկական հեռավորության մեթոդի հիմնական բացասական հետևանքներից մեկը մարդկանց միայնության զգացումն է, քանի որ մարդկանց համար դա այդքան էլ հարմարավետ չէ[18]։

Որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ԱՀԿ-ն ենթադրում էր, որ սոցիալական հեռավորությունը մարդու ձեռքի ձգված չափի հեռավորությունն է և մարդկանց զանգվածային կուտակումների չեղարկումը[10]։ Ամերիկյան CDC ասոցացիան սահմանեց սոցիալական հեռավորություն հասկացությունը որպես մարդկային շփման հաճախականության նվազեցում, որոնք միտված են համաճարակի կանխարգելմանը[13]։ 2019-2020 թվականներին ի հայտ եկած կորոնավիրուսի հետ կապված CDC-ն վերանայեց ձևակերպումը և բնութագրեց որպես հասարակական վայրերից մարդկային զանգվածային կուտակումների չեղարկում և մարդկանց մինչև 2 մետր հեռավորության պահպանում[7][8]։

Տեսական հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակաբանության տեսանկյունից սոցիալական հեռավորության հիմնական նպատակը վերարտադրողականության բազային ցուցանիշի նվազեցումն է, այսինքն՝ երկրորդային վարակված անձանց միջին թիվը, որոնք վարակվել են մեկ առաջնային վարակված անձի պոպուլյացիայում, որտեղ բոլոր մարդիկ հավասարապես ենթակա են հիվանդանալու[19]։ Կա հատուկ բանաձև[20], որտեղ -ը — սոցիալական հեռավորության մեջ ներգրավվող բնակչության մասնաբաժինն է, -ն այն գործակիցն է, որի հետ նվազում է միջանձնային շփումների քանակը սոցիալական հեռավորության մեջ ներգրավվող անձի համար, և վերարտադրության նոր արդյունավետ ցուցանիշ է, իսկ -ը որոշվում է բանաձևով.

Օրինակ, եթե բնակչության 25 %-ը սոցիալական շփումները կրճատում է մինչև դրանց նորմալ մակարդակի 50%, ապա վերարտադրության արդյունավետ ցուցանիշը կկազմի 81%։ Նման նվազումը առաջին հայացքից աննշան է, բայց խիստ դանդաղեցնում է վարակի տարածումը[21][22][23]։

Միջոցառումներ ու արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղեկատվությունը, որ վարակիչ հիվանդությունները շրջանառվում են հասարակության շրջանում, առաջացնում է մարդկանց վարքագծի փոփոխություն։ Նման փոփոխությունները կարող են օգտակար լինել համաճարակը հաղթահարելու համար, բայց միաժամանակ կարող են վնաս հասցնել տնտեսությանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական հեռավորության միջոցառումները պետք է իրականացնել անհապաղ և շատ լրջորեն[24]։ Սոցիալական հեռավորությունը ներառում է աշխատատեղերի ու դպրոցների փակում, հասարակական տրանսպորտի գործունեության չեղարկում, հասարակական հանգստի վայրերի, հասարակական միջոցառումների չեղարկում, մեկուսացում, կարանտին և սանիտարական պայմանների պահպանում[7][13][16]։

Ձեռքսեղմման այլընտրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հեռավորությունը ներառում է ֆիզիկական շփման վերացումը, որը տեղի է ունենում ավանդական ձեռքսեղմումների, գրկախառնությունների միջոցով: Նկարազարդումը առաջարկում է ութ այլընտրանքային տարբերակներ[25]

[25][25]Ֆիզիկական հեռավորությունը իրենից ենթադրում է մարդկանց միջև երկու մետրի հեռավորություն[7][26]։ Նման հեռավորությունը խորհուրդ է տրվում բոլոր աշխատատեղերին և հանդիսանում է հիգիենայի ստանդարտ միջոցներից մեկը[27]։

Սոցիալական հեռավորության պահպանման դեպքում Արևմտյան մշակույթում ավանդական ձեռքսեղմումը ուղղակի անընդունելի է։ Դրա համար, որպես այլընտրանք առաջարկվում է Նամաստե ժեստը, որը իրենից ենթադրում է ձեռքի մատների միացում կրծքավանդակի առաջ։ 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակի ժամանակ այդ ժեստը որպես ողջույն օգտագործել է արքայազն Չարլզը, նույն ժեստը խորհուրդ են տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն[28]։ Ձեռք սեղմման այլընտրանքի ձևեր են.

  • Ձեռքի ալիքաձև թափահարում
  • Շակա ժեստ
  • Ափը սրտին մոտեցնելը Իրանում տարածված ողջույնի տեսակ է[28]
  • «Հռոմեական հրավառություն»-ը 20-րդ դարում քաղաքական ասոցացիաների պատճառով կորցրել է իր ժողովրդականությունը, իսկ 2020 թվականին Իտալիայում ստեղծված իրավիճակում կրկին ժողովրդականություն վայելեց։
  • 2017 թվականին Ռուսաստանում տարածված էր բռունցքներով ողջույնը։
  • Սկանդինավյան կամ վիկինգների ողջույն
  • «Ուհանական ողջույն»-ը առաջացել է Ուհան քաղաքում, 2020 թվականին։

Բացի այդ, կիրառվում են սահմանափակ և կոնտակտային ողջույններ, որոնց դեպքում, չնայած ֆիզիկական շփմանը, վիրուսի փոխանցման հավանականությունը էլի քիչ է։

Դպրոցների փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության պաշտպանության գործակալության մոդելավորումն է 2009 թվականին Մեծ Բրիտանիայում խոզի գրիպի տարածման ժամանակ[29]:

Մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ վարակի տարածումը կարող է հանգեցնել դպրոցների փակմանը։ Դպրոցների երկրարատև փակումը կարող է սոցիալական և կրթական ցնցումներ առաջացնել[30][31]։ Հաշվարկների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում գրիպի համաճարակի ժամանակ դպրոցների փակումը շաբաթական 1,2 մլրդ ֆունտ ստեռլինգ Է արժել, իսկ ԱՄՆ-ի համար դպրոցների փակման 4 շաբաթներն արժեն ՀՆԱ-ի մինչև 0,3 տոկոսը (մինչև 47 մլրդ դոլար)։

1918 թվականին վիրուսի տարածման ժամանակ ԱՄՆ-ում, երբ փակվեցին դպրոցները մահացության աստիճանը նվազեց 25%-ով[32], իսկ 1957-58 թվականների ասիական գրիպի ժամանակ՝ 90%-ով[33], 2004-2008 թվականների գրիպի ժամանակ՝ 50%[34]: Բացի այդ, դպրոցների պարտադիր փակումը և սոցիալական հեռահարության այլ միջոցները նպաստել են 2009 թվականին Մեքսիկայում H1N1 գրիպի համաճարակի ժամանակ գրիպի փոխանցման նվազեցմանը 29% մինչև 37%[35]։

Աշխատատեղերի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատատեղերի փակումը ենթադրում է «ոչ առաջնային կարևորության» ձեռնարկությունների փակում, այսինքն՝ այնպիսի ձեռնարկությունների, որոնք կենսական անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ չեն մատակարարում բնակչությանը[36]։ ԱՄՆ-ի տվյալների հիման վրա հաշվարկներն ու մոդելավորումները ցույց են տալիս, որ աշխատատեղերի 10%-ի փակումը, որտեղ աշխատակիցների շրջանում հիվանդության դեպքեր են տեղի ունեցել, վարակի ընդհանուր տարածումը կազմում է 11,9%, իսկ համաճարակի գագաթնակետը փոքր-ինչ ուշ է տեղի ունեցել։ Աշխատանքի 33 %-ի փակման դեպքում վարակի տարածումը նվազել է մինչև 4,9 %, իսկ համաճարակի գագաթնակետը հետաձգվել է մեկ շաբաթով[37][38]։

Աշխատատեղերի փակումը լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ ունի։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս գործատուներին աշխատակիցներին հատկացնել հեռավար աշխատանքի՝ վարձատրության պահպանմամբ։ Հիմնական բացասական տնտեսական ազդեցությունը այն է, երբ ձեռնարկությունների փակումը բաժին է ընկնում անհատ ձեռնարկատերերի, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների։ ԱՄՆ-ում հավաքված վիճակագրության համաձայն՝ մարդկանց 28%-ը համաճարակի ընթացքում 7-10 օրվա ընթացքում կարող է կորցնել աշխատավանքը[39]։

Կարանտին[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Սինգապուրում SARS համաճարակի ժամանակ 8000-ից ավելի մարդ է անցել պարտադիր տնային կարանտինի, իսկ 4300 մարդ պարտավոր էր հետևել իր ախտանշաններին և հեռախոսով ամեն օր տեղեկացնել բժիշկներին։ Թեև արդյունքում միայն 58-ի մոտ է ախտանիշ հայտնաբերվել, իշխանությունների հրամանով արձակած կարանտինը համարել են վարակի դեմ պայքարի հաղթահարման լավագույն միջոցներից մեկը[40]։ Պեկինում H1N1 համաճարակի օրինակով պարզվել է, որ պարտադիր կարանտինը վիրուսի բռնկման գագաթնակետի դեպքում վարակվածների թիվը հինգ անգամ նվազեցրել է[41]։

Սանիտարական գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստառը (արաբերեն, անգլերեն, ուրդու լեզուներով), որը կոչ է անում COVID-19 համաճարակի ընթացքում սոցիալական հեռավորություն պահպանել:

1995 թվականին սանիտարական պատնեշը կիրառվել է Կիկվիտում Էբոլա տենդի բռնկման ժամանակ[42][43]։ Հետևելով նախագահի հրամանագրին՝ զորքերը շրջապատել են ողջ քաղաքը, արգելել ավիահաղորդակցությունը, քաղաքի ներսում ԱՀԿ-ի օգնությամբ ստեղծել են լրացուցիչ սանիտարական գոտիներ, բուժման և զոհվածների թաղման գոտիները մեկուսացրել են ազգաբնակչությունից։ Բոլոր այդ միջոցներն օգնել են հաղթահարել բռնկումը եւ թույլ չտալ վարակի հետագա տարածումը[44]։

Մարդիկ, որոնք կողմ են սոցիալական հեռավորության պահպանմանը՝ 2020 թվականի COVID-19 համաճարակի ընթացքում:(Մարդկանց միայն սահմանափակ թվով են թողնում սուպերմարկետ՝ գնումների):
Սոցիալական հեռավորությունը նվազեցնում է հիվանդության փոխանցման արագությունը և կարող է դադարեցնել հիվանդության բռնկումը:

Պաշտպանիչ մեկուսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան Կոլորադո նահանգի Գանիսոն քաղաքը 1918 թվականին իսպանական գրիպի համաճարակի ժամանակ մեկուսացվել է երկու ամսով, որպեսզի թույլ չտա վարակի ներթափանցումն իր սահմաններ։ Միջքաղաքային մայրուղիներում բարիկադներ են կառուցել, իսկ գնացքներով ժամանող բոլոր ուղևորներին ուղարկել են հնգօրյա կարանտինի։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով շատ ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց[45][46]։

Զանգվածային միջոցառումների չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային միջոցառումների չեղարկումը ենթադրում է մարզական իրադարձությունների, կինոսեանսների, երաժշտական և ժամանցային շոուների չեղարկում[47]։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ մարդկանց զանգվածային կուտակումները կարող են և վարակի տարածմանը չնպաստել[48]։ Սակայն, նախադեպերը վկայում են այն մասին, որ զանգվածային կուտակումները կարող են ոչ միայն հանգեցնել վարակի ավելացման տարածմանը, այլև վարակը տարածել այլ շրջաններ[49]։ Այսպես, 1918 թվականին Ֆիլադելֆիայում և Բոստոնում զինվորական շքերթները գրիպի տարածման պատճառ են դարձել, քանի որ քաղաքացիական հանդիսատեսի բազմության մեջ եղել են նավաստիներ, որոնց թվում եղել են վարակվածներ[50]։ Զանգվածային հավաքների սահմանափակումը սոցիալական հեռավորության այլ միջոցներից է, որը օգնում է կանխել վարակների տարածումը[51]։ Ֆիզիկական հեռավորության բոլոր միջոցները միտված են մարդկանց զանգվածային կուտակումների վերացմանը։ Չնայած ապացուցողական հետազոտությունների որակը ցածր չէ, սակայն ընդհանուր միտումը մեկն է. մեծ թվով մարդկանց միաժամանակյա կուտակման բացառումը թույլ է տալիս հարթել հիվանդացության աճի կորը հետաձգել համաճարակի գագաթնակետին հասնելուն[52]։

Ճանապարհորդական սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ սահմաններն ու միջազգային ավիաթռիչքների արգելքը կարող են հետաձգել ինֆեկցիաների տարածումը ավելի քան 2-3 շաբաթով, իսկ մեծ ժամկետների համար պահանջվում է սահմանների վերահսկման խստություն առնվազն 99%-ով[53]։ 1770-1871 թվականներին սահմանների խստագույն վերահսկողության շնորհիվ Ավստրիայում հաջողվել է թույլ չտալ ժանտախտի բռնկում, մինչդեռ հարևան Օսմանյան կայսրությունը տառապել է այդ հիվանդության հաճախակի համաճարակներից մինչև XIX դարի կեսերը[54][55]։ 2020 թվականին հրապարակվել է հետազոտություն, որի համաձայն՝ դեպի Չինաստան ուղևորությունների սահմանափակումը և դրա ուղղությամբ հասարակական և անձնական մակարդակներում ձեռնարկվող ջանքերի համադրությամբ կարողացել են միայն դանդաղեցնել COVID-19-ի տարածումը[56]։ Պարզվել է, որ դեպի Ուհան ուղևորության արգելքը կարողացել է դանդաղեցնել Չինաստանի մնացած տարածքի վարակման հավանականությունը 3-5 օրով, սակայն 80 տոկոսով նվազեցրել է երկրում հիվանդացածների թիվը։ Տեղաշարժերի վերահսկման ցածր արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ հիվանդության վաղ փուլերում վարակվածների մոտ ախտանշաններ չեն արտահայտվել[57]։

Ըստ հաշվարկների ՝ միջազգային ճանապարհորդների մարմնի ջերմաստիճանի ստուգումն օգնում է համաճարակը հետաձգել 2 շաբաթով, սակայն նախասիմպտոմատիկ շրջանում վարակվածներին հնարավոր չէ հայտնաբերել[58]։

Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպրոզիաները 7 լազարետները հիշատակվում են որպես սոցիալական հեռավորության օրինակ այն ժամանակներում, երբ վարակների տարածման մեխանիզմները դեռևս չէին ուսումնասիրվել, և արդյունավետ բուժման մեթոդները չէին հորինվել[60]։ Միջնադարի ամենահայտնի գրական ստեղծագործություններից մեկի՝ Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն»-ի հերոսներն իրենց պատմություններն են վարում՝ թաքնվելով 1348 թվականի ժանտախտի մոլեգնող համաճարակի ընթացքում[61]։

1918 թվականի գրիպի համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանուհի» համավարակի ժամանակ գրեթե կես միլիարդ մարդ է վարակվել, իսկ 100 միլիոն մարդ մահացել է։ Մարդիկ այդ վիրուսից մեծ դասեր քաղեցին և դեռևս այդ ժամանակվանից իրականացվեցին կարանտինային միջոցառումներ[62]։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ բարձր մահաբերության մակարդակը կարող է նվազել, սակայն վատ սանիտարական պայմանները, մարդկանց անվերահսկելի տեղաշարժը շարունակել են իրենց վատ ազդեցությունը թողնել վիրուսի հաղթահարման վրա[63][64]։

1918 թվականին համավարակի ժամանակ ԱՄՆ-ում սոցիալական հեռավարության պլաններ են մշակվել, Ֆիլադելֆիա և Սենտ Լուիս քաղաքներում փակվել են դպրոցները, արգելվել են հանրային ժողովների անցկացումը։ Ընդ որում, Ֆիլադելֆիայում միջոցառումների նախաձեռման հինգ օրվա ձգձգումը նպաստել է վարակի առավել արագ տարածմանը, մինչդեռ Սենտ Լուիսում ճիշտ ժամանակին արված կանխարգելման միջոցառումները դրական են ազդել վիրուսի տարածման արագության վրա[65]։ 1918 թվականի համաճարակի վերաբերյալ ամերիկյան 16 քաղաքներում իրենց հետազոտություններն են կատարել Բուտսմի և Ֆերգյուսոնի հետաղոտողները և պարզել, որ սոցիալական հեռավորության առկայությունը նպաստել է մահացության ցուցանիշի աննշան նվազմանը։ Այդ միջոցառումները շատ հաճախ իրենց բացասական հետևանքներն են ունենում սոցիալական հեռավարության ուշ ներդրման կամ վաղ դադարեցման պատճառով[66]։

«Իսպանուհի» համավարակը Ռուսական կայսրությունում շարունակվեց տիֆ հիվանդությամբ։ Ամենահամեստ հաշվարկներով մահացածների թիվը կազմել է 3 միլիոն։ Դա կապված է այն բանի հետ, որ վարակվածների առաջին մեծ խումբը եղել են զինվորականները։ Հիվանդության տարածման հիմնական աղբյուր է ծառայել նաև գնացքի վագոնները[67]։

SARS 2003 թվականի համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

SARS2002—2004 թվականների բռնկամ ժամանակ կիրառվել են սոցիալական հեռավորության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են զանգվածային միջոցառումների արգելումը, դպրոցների, թատրոնների և այլ հասարակական վայրերի փակումը, վարակվածների հայտնաբերումն ու մեկուսացումը, նրանց հետ շփվածների կարանտինի ապահովումը։ Այդ ընթացքում Կանադայում իրագործվել են հանրային կարանտինի միջոցառումներ, իսկ դրանց արդյունավետությունը որոշ ժամանակ անց որակվել է միջին աստիճանի։ Մարդկանց որոշակի խումբ ստիպված բժշկական դիմակ է կրել[68]։ Լինելով ոչ ասիական երկիր՝ Կանադան ամենից շատ տուժած երկիրն էր[69]։

Հոնկոնգի իշխանությունները պատրաստ չեն եղել վիրուսի տարածման պայթյունավտանգ աճին, իսկ բժշկական համակարգի անկատարությունը նպաստեց վիրուսի տարածմանը[70][71]։ Սինգապուրում իշխանությունների աշխատանքը համաճարակի հետ ներառում էր բնակչության ակտիվ տեղեկացումն ու ներգրավումը, այդ պատճառով սոցիալական հեռահարության միջոցառումները հենվում էին նաև մարդկանց անձնական, կամավոր նախաձեռնության վրա։ Հետագայում անցկացված հարցադրումների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց 93 %-ը գոհ է եղել կառավարության կողմից մշակված միջոցառումներից[40]։

Թերություններն ու կողմնակի բարդացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հեռավորությունը հանգեցնում է մարդկանց հոգեբանական վիճակի վատթարացման, մարդկանց մոտ առաջացնում է մենակության զգացում, անհանգստություն։ Փակ միջավայրում մեկուսացումը հանգեցնում է ֆրուստրացիայի ու ագրեսիայի աճի։ Երկարատև մենակ մնալը կարող է առաջացնել նախկինում թաքնված հոգեբանական խանգարումների ի հայտ գալուն, ինչպիսին է դեպրեսիան[72]։ Մարդիկ ընդհանրապես մարդկային շփման կարիք ունեն և հեռահաղորդակցության միջոցները կարող են մեղմել բացասական դրա հետևանքները[73][74]։ Մեկուսացման բացասական հետևանքները կարող են լինել նաև երկարատև։ Դրսևորվում են սինդրոմների, անքնության, թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման, զգացմունքայնությանև այլնի միջոցով[75]։

Սոցիալական հեռավորությունը նաև լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա. մեկուսացումը նվազեցնում է ապրանքների և ծառայությունների պահանջարկին, ինչը հանգեցնում է ընկերությունների սնանկացմանը և ընդհանուր ռեցեսիային[76][77]։ Սակայն, կարանտինի խիստ պայմանները կարող են հանգեցնել համաճարակի ժամկետի կրճատման և դրանով իսկ տնտեսական հետևանքները դառնում են ոչ պակաս կարևոր։ 1918 թվականի «իսպանուհու» օրինակով պարզվում է, որ քաղաքի համաճարակի ավարտից հետո, որտեղ շատ խիստ հետևում էին կարանտինին ու սանիտարական նորմերին, հաջորդ տարում հասել էին 5% զբաղվածության[78]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiles Siouxsie (2020-03-09)։ «The three phases of Covid-19 – and how we can make it manageable»։ The Spinoff։ Վերցված է 2020-03-09 
  2. Anderson, Roy M. How will country-based mitigation measures influence the course of the COVID-19 epidemic?(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2020. — Т. 0. — № 0. — ISSN 0140-6736. — doi:10.1016/S0140-6736(20)30567-5 — PMID 32164834.
  3. Wiles Siouxsie (2020-03-14)։ «After 'Flatten the Curve', we must now 'Stop the Spread'. Here's what that means»։ The Spinoff։ Վերցված է 2020-03-13 
  4. How will country-based mitigation measures influence the course of the COVID-19 epidemic?(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2020. — doi:10.1016/S0140-6736(20)30567-5 — PMID 32164834.
  5. 5,0 5,1 5,2 Margaret Harris և այլք: (2020-03-20)։ «COVID-19»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-25-ին։ Վերցված է 2020-03-29 
  6. 6,0 6,1 Laura Hensley (2020-03-23)։ «Social distancing is out, physical distancing is in—here's how to do it»։ Global News։ Corus Entertainment Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2020-03-29 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Pearce K. (2020-03-13)։ «What is social distancing and how can it slow the spread of COVID-19?»։ The Hub (անգլերեն)։ Johns Hopkins University։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-29-ին։ Վերցված է 2020-03-29 
  8. 8,0 8,1 «Risk Assessment and Management» (անգլերեն)։ Centers for Disease Control and Prevention։ 2020-03-22։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2020-03-29 
  9. 9,0 9,1 Johnson Carolyn Y. և այլք: (2020-03-10)։ «Social distancing could buy U.S. valuable time against coronavirus: It's a make-or-break moment with coronavirus to test one of the most basic—but disruptive—public health tools»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2020-03-11 
  10. 10,0 10,1 «Pandemic influenza prevention and mitigation in low resource communities»։ World Health Organization։ 2009-05-02։ Վերցված է 2020-03-29 
  11. «Guidance on social distancing for everyone in the UK»։ GOV.UK (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-24-ին։ Վերցված է 2020-03-29 
  12. Victor Tangermann (2020-03-24)։ «It's Officially Time to Stop Using The Phrase 'Social Distancing'»։ science alert (Futurism / The Byte)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-29-ին։ Վերցված է 2020-03-29 
  13. 13,0 13,1 13,2 «Ethical guidelines in Pandemic Influenza—Recommendations of the Ethics Subcommittee of the Advisory Committee to the Director, Centers for Disease Control and Prevention»։ Centers for Disease Control and Prevention։ 2007-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-05-ին։ Վերցված է 2020-03-23 
  14. Bible Gateway, Authorized King James Version, Leviticus 13:46
  15. Drews, Kelly A Brief History of Quarantine(անգլ.) // The Virginia Tech Undergraduate Historical Review : journal. — 2013. — Т. 2. — № 0. — ISSN 2165-9915. — doi:10.21061/vtuhr.v2i0.16 Архивировано из первоисточника 6 Ապրիլի 2020.
  16. 16,0 16,1 «Information About Social Distancing»։ www.cidrap.umn.edu։ Public Health Department: Santa Clara Valley Health & Hospital System։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2020-03-17 
  17. «Interim Pre-Pandemic Planning Guidance: Community Strategy for Pandemic Influenza Mitigation in the United States—Early, Targeted, Layered Use of Nonpharmaceutical Interventions»։ Centers for Disease Control and Prevention։ 2007-02։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-19-ին։ Վերցված է 2020-03-29 
  18. Brooks, Samantha K. et al. The psychological impact of quarantine and how to reduce it: rapid review of the evidence(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2020. — Т. 395. — № 10227. — С. 912—920. — ISSN 0140-6736. — doi:10.1016/S0140-6736(20)30460-8 — PMID 32112714. Архивировано из первоисточника 13 Մարտի 2020.
  19. Шах, 2020
  20. Becker, Niels Modeling to Inform Infectious Disease Control. — CRC Press, 2015. — С. 104. — ISBN 9781498731072
  21. «Коронавирус диагностируют уже у новорожденных» (ռուսերեն)։ Новые Известия։ 2020-03-05։ Վերցված է 2020-04-19 
  22. Jonathan M Read, Jessica RE Bridgen, Derek AT Cummings, Antonia Ho, Chris P Jewell (2020-01-28)։ «Novel coronavirus 2019-nCoV: early estimation of epidemiological parameters and epidemic predictions» (անգլերեն)։ Վերցված է 2020-04-20 
  23. «Ending coronavirus lockdowns will be a dangerous process of trial and error» (անգլերեն)։ Science։ 2020-04-14։ Վերցված է 2020-04-20 
  24. Maharaj Savi et al. Controlling epidemic spread by social distancing: Do it well or not at all(անգլ.) // Нп3 : journal. — 2012. — Т. 12. — № 1. — С. 679. — doi:10.1186/1471-2458-12-679 — PMID 22905965.
  25. Wiles Siouxsie (2020-03-16)։ «The world is on fire: My message to New Zealanders on Covid-19»։ The Spinoff։ Վերցված է 2020-03-16 
  26. «Guidance on Preparing Workplaces for an Influenza Pandemic»։ Occupational Safety and Health Act of 1970։ United States Department of Labor։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-25-ին։ Վերցված է 2020-03-18  [1]
  27. «Social Distancing»։ safety-security.uchicago.edu։ Department of Safety & Security, The University of Chicago։ 2015։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-24-ին։ Վերցված է 2020-03-29 
  28. 28,0 28,1 Barajas, Julia (2020-03-13)։ «Joined palms, hands on hearts, Vulcan salutes: Saying hello in a no-handshake era»։ Los Angeles Times (անգլերեն)։ Վերցված է 2020-03-18 
  29. «2009 Press Releases»։ Health Protection Agency։ 2009-12-24։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-24-ին։ Վերցված է 2009-12-24 
  30. Emergency respiratory infections in the 21st century. — Philadelphia: Saunders, 2010. — 1 online resource (xvi, 542-844 pages) с. — ISBN 978-1-4557-0038-7, 1-4557-0038-X
  31. Cauchemez, Simon Closure of schools during an influenza pandemic(անգլ.) // The Lancet Infectious Diseases : journal. — Elsevier, 2009. — Т. 9. — № 8. — С. 473—481. — ISSN 14733099. — doi:10.1016/S1473-3099(09)70176-8 — PMID 19628172.
  32. Руководство по борьбе с пандемией гриппа, ВОЗ, 2019, էջ 78
  33. Morbidity and mortality characteristics of Asian strain influenza(անգլ.) // Нп3 : journal. — 1960. — Т. 75. — № 2. — С. 148—158. — doi:10.2307/4590751 — PMID 19316351.
  34. Effect of school closure on the incidence of influenza among school -age children in Arizona(անգլ.) // Нп3 : journal. — 2010. — Т. 125. — № 6. — С. 851—859. — doi:10.1177/003335491012500612 — PMID 21121230.
  35. Flu Pandemic Study Supports Social Distancing", NIH Research Matters, 6 June 2011.
  36. «Social Distancing Support Guidelines For Pandemic Readiness»։ Colorado Department of Public Health and Environment։ 2008-03։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-13-ին։ Վերցված է 2017-02-13 
  37. Matthew D. Rousculp, Stephen S. Johnston, Liza A. Palmer Attending Work While Sick: Implication of Flexible Sick Leave Policies(անգլ.) // Нп3 : journal. — 2010. — Т. 52. — № 10. — С. 1009—1013. — doi:10.1097/jom.0b013e3181f43844 — PMID 20881626.
  38. Kumar Supriya et al. The Impact of Workplace Policies and Other Social Factors on Self-Reported Influenza-Like Illness Incidence During the 2009 H1N1 Pandemic(անգլ.) // Нп3 : journal. — 2012. — Т. 102. — № 1. — С. 134—140. — doi:10.2105/AJPH.2011.300307 — PMID 22095353.
  39. Руководство по борьбе с пандемией гриппа, ВОЗ, 2019, էջ 86
  40. 40,0 40,1 Chorh-Chuan, Tan SARS in Singapore—Key Lessons from an Epidemic // Annals Academy of Medicine. — 2006. — Т. 35. — С. 345—349. — PMID 16830002. Архивировано из первоисточника 24 Ապրիլի 2017.
  41. Руководство по борьбе с пандемией гриппа, ВОЗ, 2019, էջ 71
  42. Laurie Garrett (2014-08-14)։ «Heartless but Effective: I've Seen 'Cordon Sanitaire' Work Against Ebola»։ The New Republic։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին։ Վերցված է 2017-06-05 
  43. Rachel Kaplan Hoffmann Ethical Considerations in the Use of Cordons Sanitaires(անգլ.) // Clinical Correlations : journal. — Нп3: Нью-Йоркский университет, 2015. Архивировано из первоисточника 29 Մարտի 2020.
  44. Betrayal of Trust: The Collapse of Global Public Health. — Нп3, 2011. — ISBN 1-40130386-2
  45. «Gunnison: Case Study»։ Center for the History of Medicine։ University of Michigan Medical School։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2017-06-06 
  46. Markel, Howard et al. Nonpharmaceutical Influenza Mitigation Strategies, US Communities, 1918–1920 Pandemic(անգլ.) // Нп3 : journal. — Центры по контролю и профилактике заболеваний США, 2006. — Т. 12. — № 12. — С. 1961—1964. — doi:10.3201/eid1212.060506 — PMID 17326953. Архивировано из первоисточника 26 Փետրվարի 2017.
  47. Robert Booy et al. Evidence compendium and advice on social distancing and other related measures for response to an influenza pandemic(անգլ.) // Paediatric Respiratory Reviews : journal. — National Centre for Immunisation Research and Surveillance, 2015. — Т. 16. — № 2. — С. 119—126. — doi:10.1016/j.prrv.2014.01.003 — PMID 24630149. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2015.
  48. Thomas V Inglesby et al. Disease Mitigation Measures in the Control of Pandemic Influenza(անգլ.) // Biosecurity and Bioterrorism: Biodefense Strategy, Practice, and Science : journal. — 2006. — Т. 4. — № 4. — С. 366—375. — doi:10.1089/bsp.2006.4.366 — PMID 17238820.
  49. Kenneth C. Davis Philadelphia Threw a WWI Parade That Gave Thousands of Onlookers the Flu(անգլ.) // Smithsonian : magazine. — 2018. Архивировано из первоисточника 27 Մարտի 2020.
  50. «The Flu in Boston»։ American Experience (WGBH Educational Foundation)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-20-ին։ Վերցված է 2020-03-28 
  51. Could Influenza Transmission Be Reduced by Restricting Mass Gatherings? Towards an Evidence-Based Policy Framework(անգլ.) // Journal of Epidemiology and Global Health : journal. — 2011. — Т. 1. — № 1. — С. 33—60. — doi:10.1016/j.jegh.2011.06.004 — PMID 23856374.
  52. Руководство по борьбе с пандемией гриппа, ВОЗ, 2019, էջ 17, 90-93
  53. Neil Morris Ferguson Strategies for mitigating an influenza pandemic(անգլ.) // Nature. — 2006. — Т. 442. — № 7101. — С. 448—452. — doi:10.1038/nature04795 — Bibcode2006Natur.442..448F — PMID 16642006.
  54. Encyclopedia of Plague and Pestilence: From Ancient Times to the Present / Kohn, George Childs. — 3. — New York: Нп3, 2008. — С. 30. — (Facts On File—Library Of World History). — ISBN 978-1-43812923-5
  55. Emily Arntsen (2020-03-06)։ «Closing borders can delay, but can't stop the spread of COVID-19, new report says»։ News@Northeastern (Northeastern University)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-23-ին։ Վերցված է 2020-03-28 
  56. Encyclopedia of Pestilence, Pandemics, and Plague / Byrne, Joseph P.. — Westport, Connecticut / London: Greenwood Publishing Group / Greenwood Publishing Group, 2008. — Т. Volume 1, A–M. — ISBN 978–0–313–34101–4
  57. Chinazzi Matteo et al. The effect of travel restrictions on the spread of the 2019 novel coronavirus (COVID-19) outbreak(անգլ.) // Science : journal. — 2020. — doi:10.1126/science.aba9757 — PMID 32144116. Архивировано из первоисточника 28 Մարտի 2020.
  58. Руководство по борьбе с пандемией гриппа, ВОЗ, 2019, էջ 99
  59. Popular science monthly։ New York: D. Appleton։ 1916։ էջ 400 
  60. Souvay, Charles Léon Leprosy // Catholic Encyclopedia. — 1913. — Т. 9.
  61. «‘Social distancing’ in the coronavirus era is latest in long history of medical quarantines» (անգլերեն)։ Greenwich Time։ 2020-04-04։ Վերցված է 2020-04-19 
  62. Стивен Даулинг (2020-03-07)։ «Коронавирус: уроки "испанки" для тех, кто сегодня борется с распространением Covid-19» (ռուսերեն)։ BBC россия։ Վերցված է 2020-04-19 
  63. ««Испанка» была страшнее коронавируса: чему она нас может научить» (ռուսերեն)։ Новые Известия։ 2020-03-19։ Վերցված է 2020-04-19 
  64. «10 misconceptions about the 1918 flu, the ‘greatest pandemic in history’» (անգլերեն)։ The Conversation։ 2020-03-17։ Վերցված է 2020-04-19 
  65. Public health interventions and epidemic intensity during the 1918 influenza pandemic(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences : journal. — 2007. — Т. 104. — № 18. — С. 7582—7587. — doi:10.1073/pnas.0610941104 — PMID 17416679.
  66. The effect of public health measures on the 1918 influenza pandemic in U.S. cities(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences : journal. — 2007. — Т. 104. — № 18. — С. 7588—7593. — doi:10.1073/pnas.0611071104 — PMID 17416677.
  67. «Корона российской инфекции» (ռուսերեն)։ Новая Газета։ 2020-04-01։ Վերցված է 2020-04-19 
  68. Bell David M. Public Health Interventions and SARS Spread, 2003(անգլ.). — 2004. — Т. 10. — № 11. — С. 1900—1906. — ISSN 1080-6040. — doi:10.3201/eid1011.040729 — PMID 15550198.
  69. Susan J. Bondy et al. Quantifying the impact of community quarantine on SARS transmission in Ontario: estimation of secondary case count difference and number needed to quarantine(անգլ.) : journal. — 2009. — Т. 9. — № 1. — С. 488. — doi:10.1186/1471-2458-9-488 — PMID 20034405.
  70. «As SARS rages, Hong Kong orders a quarantine» (անգլերեն)։ The New York Times։ 2003-04-01։ Վերցված է 2020-04-11 
  71. «The SARS epidemic in Hong Kong: what lessons have we learned?» (անգլերեն)։ JRSM։ Վերցված է 2020-04-11 
  72. Bhimull, Visham (2020-03-25)։ «Social Distancing is a key practice that can prevent the spread of the Novel Coronavirus in T&T» (անգլերեն)։ Guardian Media։ Վերցված է 2020-04-19 
  73. «Commentary: The social side effects of social distancing» (անգլերեն)։ Portland Press Herald։ 2020-03-22։ Վերցված է 2020-04-19 
  74. Travers, Mark (2020-04-17)։ «Social Distancing Is Harming Mental Health More Than Physical Health, According To New Survey Data» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2020-04-19 
  75. «Social distancing comes with psychological fallout» (անգլերեն)։ ScienceNews։ 2020-03-29։ Վերցված է 2020-04-19 
  76. «Коронавирус разоряет мир. Сколько придется заплатить за реанимацию мировой экономики?» (ռուսերեն)։ BBC Russia։ 2020-03-30։ Վերցված է 2020-04-19 
  77. «Don’t Halt Social Distancing. Instead, Do It Right.» (անգլերեն)։ The Atlantic։ 2020-03-23։ Վերցված է 2020-04-19 
  78. «Карантин убьет бизнес и экономику: так ли это? Ответ известен уже 100 лет, со времен "испанки"» (ռուսերեն)։ BBC Russia։ 2020-04-02։ Վերցված է 2020-04-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]