Չարլիի հրեշտակները (ֆիլմ)
«Չարլիի հրեշտակները» (անգլ.՝ Charlie's Angels), գեղարվեստական կատակերգական մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Էլիզաբեթ Բենքսը։ Սցենարի հեղինակներն են` Էլիզաբեթ Բենքսը, Ջեյ Բասուն, Քրեյգ Մազինը և Սեմի Չելլասը։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը և Էլլա Բալինսկան։
Columbia Pictures ընկերությունը ֆիլմի թողարկումը նշանակել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական լաբորատորիայում կատարվում է ավազակային հարձակում և հափշտակվում է մի ապարատ, որը կարող է վերափոխել էլեկտրական ալիքները մահացու լիցքերի։ Կառավարության նախկին գործակալը կասկածում է, որ դա կազմակերպել է գանգստեր և զենքերի վաճառքով զբաղվող մի հանցագործ, որը որոշել է գողացված ապրանքը վաճառել անվտանգության ամենամյա ֆորումում։
Որպեսզի վարձկան պահակներից աննկատ ներթափանցի հին ամրոց, տղամարդն իր հետ համագործակցելու է վերցում երիտասարդ, սպորտային գեղեցկուհիների։ Իր ծպտյալ լինելը պահպանելով և հերոսուհիների հետ ռադիոյով հաղորդակցվելով՝ նա տալիս է հրամաններ և ցուցումներ։ Ներկայանալով որպես չորս էկզոտիկ պարողներ` մարտական հերոսուհիները հարձակվում են միջնորդի վրա։ Ակնհայտորեն պարզ է դառնում, որ հուսահատ պայքարում ոչ բոլորը կարող են գոյատևել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստեն Ստյուարտ՝ Սաբինա Ուիլսոն
- Նաոմի Սքոթ՝ Ելենա Հոֆլին
- Էլլա Բալինսկա՝ Ջեյն Կանո
- Էլիզաբեթ Բենքս՝ Բոսլի
- Պատրիկ Սյուարտ՝ Բոսլի
- Լուիս Գերարդո Մենդես՝ Սուրբ
- Ջիմոն Հոնսու՝ Բոսլի
- Ջոնաթան Թաքեր
- Սեմ Կլաֆլին
- Նոյ Սենտինեո՝ Լենգսթոն
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարվեց այն մասին, որ Sony Pictures Entertainment ընկերությունը վերսկսում է «Չարլիի հրեշտակների» մեդիաֆրանշիզը, իսկ Էլիզաբեթ Բենքսը բանակցություններ է տանում, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսորը[9]։ Բենքսը նույնպես ցանկանում էր զբաղվել ֆիլմի արտադրությամբ իր գործընկերոջ` Brownstone Productions-ից Մաքս Հենդելմանի հետ[9][10]։ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Sony-ն վարձում է Էվան Սպիլիոտապուլոսին, որպեսզի գրի ֆիլմ-վերարտադրության սցենարը[10]։
2018 թվականի հուլիսին հայտարարվեց այն մասին, որ Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը և Էլլա Բալինսկան կատարելու են մարտական ֆիլմի առաջատար եռյակի դերերը, և որ Բենքսը ցանկանում է մասնակցել` որպես նրանց Բոսլի անունով անտեսանելի ղեկավար, և դետեկտիվ գործակալության սեփականատեր Չարլի Տաունսենդը[11]։ Դագ Բելգրադը նույնպես ցանկանում էր զբաղվել ֆիլմի արտադրությամբ Էլիզաբեթ Կանտիլոնի, Բենքսի և Հենդելմանի հետ միասին իր 2.0 Entertainment ընկերության միջոցով, մինչդեռ Բենքսը և Ջեյ Բասուն կաշխատեն սցենարի վրա`օգտագործելով Քրեյգ Մազինի և Սեմ Չելլասի վաղ նախագծերը[12]։ Սեպտեմբերին Պատրիկ Ստյուարտը հրավիրվում է մի քանի Բոսլի անունով կերպարներից մեկը կերտելու[13]։ Նույն ամսվա ընթացքում Լուիս Գերարդո Մենդեսը և Ջոնաթան Թեյքերը միանում են ֆիլմի դերասանակն կազմին Ջիմոն Հոնսի հետ միասին, որը կերտելու էր ևս մեկ Բոսլիի[14][15][16]։ 2018 թվականի հոկտեմբերին Սեմ Կլաֆլինը և Նոյ Սենտինեոն համալրում են ֆիլմի դերասանական կազմը[17][18]։
Ֆիլմի նկարահանումները սկսվում են 2018 թվականի սեպտեմբերի 24-ից[19]։
2018 թվականի հոկտեմբերի 2-7-ը նկարահանումները անցել են Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում (Գերմանիա)[20]։ 2018 թվականի դեկտեմբերին Ստամբուլի շուկայում (Թուրքիա) տեղի են ունեցել ֆիլմի վերջնական նկարահանումները։
Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Columbia Pictures ընկերությունը նախատեսել էր ֆիլմի թողարկումը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, սակայն ավելի ուշ փոխել է այն 2019 թվականի նոյեմբերի 1-ին[12]։ Ավելի վաղ ֆիլմի թողարկումը նշանակվել էր 2019 թվականի հունիսի 7-ին[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 BBFC database (բրիտ․ անգլ.)
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Charlie's Angels — 2019.
- ↑ https://www.posta.com.tr/charlienin-melekleri-misir-carsisinda-haber-fotograf-2071993
- ↑ https://www.ntv.com.tr/galeri/yasam/kristen-stewart-veliefendi-hipodrumunda,sBd5H772u0SbuON7PNoH5g
- ↑ https://www.ahaber.com.tr/galeri/yasam/charlienin-melekleri-sultanahmette
- ↑ https://www.abendblatt.de/region/article215281337/Drei-neue-Engel-fuer-Hamburg.html
- ↑ 9,0 9,1 Verhoeven Beatrice (սեպտեմբերի 15, 2015)։ «Elizabeth Banks in Talks to Direct New 'Charlie's Angels' Film For Sony»։ thewrap.com։ Վերցված է սեպտեմբերի 16, 2015
- ↑ 10,0 10,1 Ford Rebecca (դեկտեմբերի 16, 2015)։ «'Charlie's Angels' Reboot Lands Writer (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015
- ↑ Kit Borys (հուլիսի 26, 2018)։ «'Charlie's Angels' Reboot: Naomi Scott, Ella Balinska Join Kristen Stewart»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ 12,0 12,1 Kroll Justin (հուլիսի 26, 2018)։ «‘Charlie’s Angels’ Reboot Taps Kristen Stewart, Naomi Scott, Ella Balinska»։ Variety։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ Kit Borys, Galuppo Mia (սեպտեմբերի 17, 2018)։ «Patrick Stewart to Play Bosley in 'Charlie's Angels' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է սեպտեմբերի 18, 2018
- ↑ Kit Borys (սեպտեմբերի 25, 2018)։ «Luis Gerardo Méndez Joins Kristen Stewart, Elizabeth Banks in 'Charlie's Angels' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 25, 2018
- ↑ N'Duka Amanda (սեպտեմբերի 26, 2018)։ «‘Westworld’ & ‘Kingdom’ Actor Jonathan Tucker Joins Sony’s ‘Charlie’s Angels’ Reboot»։ Deadline։ Վերցված է սեպտեմբերի 27, 2018
- ↑ Djimon Hounsou Joins ‘Charlie’s Angels’ as One of the Bosleys (EXCLUSIVE)
- ↑ Kroll Justin (հոկտեմբերի 1, 2018)։ «Sam Claflin Joins ‘Charlie’s Angels’ Reboot (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 1, 2018
- ↑ Kroll Justin (հոկտեմբերի 2, 2018)։ «Noah Centineo Joins ‘Charlie’s Angels’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 2, 2018
- ↑ Hermanns Grant (սեպտեմբերի 25, 2018)։ «Production Begins on New Charlie's Angels Movie! - ComingSoon.net»։ ComingSoon.net։ Վերցված է սեպտեմբերի 25, 2018
- ↑ Coesfeld Franziska (սեպտեմբերի 8, 2018)։ «Drei neue Engel für Hamburg - Hamburger Abendblatt»։ Hamburger Abendblatt։ Վերցված է հոկտեմբերի 2, 2018
- ↑ Kroll Justin (մայիսի 23, 2017)։ «Elizabeth Banks' 'Charlie’s Angels' Reboot Gets Summer 2019 Release Date»։ Variety։ Վերցված է մայիսի 23, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չարլիի հրեշտակները (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բադի մուվի
- 2010-ականների ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Թուրքիայում նկարահանված ֆիլմեր
- Ստամբուլում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ