Քրեյգ Մազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեյգ Մազին
անգլ.՝ Craig Mazin
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1971(1971-04-08)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Freehold High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, պոդքաստեր և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան

Քրեյգ Մազին (անգլ.՝ Craig Mazin, ապրիլի 8, 1971(1971-04-08)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, որը հայտնի է «Սարսափելի կինո 3», «Սարսափելի կինո 4» կինոպարոդիաների հեղինակցությամբ։ 2019 թվականին նա գրել է HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» մինի սերիալի սցենարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեյգ Մազինը ծնվել է Բրուքլինում, մեծացել Նյու-Յորք քաղաքի Սթեյթեն Այլենդում։ Դեռահաս տարիքում նա տեղափոխվել է Նյու Ջերսի նահանգի Մալբորո Թաունշիպ[2]։ 1992 թվականին ստացել է հոգեբանի մասնագիտություն Փրինսթոնի համալսարանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին Մազինը սկսել է կարիերան որպես Walt Disney Pictures-ի մարքեթինգի մենեջեր, որտեղ եղել է ստուդիական ֆիլմերի գովազդային կոմպանիաների պատասխանատու[2]։

Նա սկսել է սցենարիստի իր կարիերան 1997 թվականին RocketMan գիտական կատագերգությունից, հեղինակցելով Գրեգ Էրբի հետ[3]։ Նա նաև սցենարներ է գրել «Առանց Զգանցմունքների», «Սարսափելի կինո 3», «Սարսափելի կինո 4» և «Ինքնության գողը» ֆիլմերի համար։

Մազինը նկարահանել է երկու ֆիլմ․ 2000 թվականին The Specials ցածրաբյուջետային ֆիլմ, որի պրոդյուսերը հենց նա էր, ու 2008 թվականին՝ Superhero Movie-ն, որի սցենարի հեղինակը նորից Մազինն էր։

2017 թվականին, HBO-ն ու Sky Television-ը հայտարարել են Չեռնոբիլ մինի սերիալի մասին, որի հեղինակներից մեկը Մազինն էր։ Ֆիլմը պատմում է Չեռնոբիլում միջուկային աղետի մասին։ Դրվագները նկարահանվել են Լիտվայում և Ուկրաինայում[4]։

Decider-ի հետ հարցազրույցի ժամանակ Մազինն ասել է․ «Եթե ես գայի HBO ու ասեի, որ ուզում եմ ևս մի եթերաշրջան նկարեմ, դա կլիներ սարսափելի աղետ»[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997՝ Մարդ-հրթիռ / RocketMan
  • 1998՝ Առանց զգացմունքների / Senseless
  • 2003՝ Սարսափելի կինո 3 / Scary Movie 3
  • 2006՝ Սարսափելի կինո 4 / Scary Movie 4
  • 2008՝ Սուպերհերոսային կինո / Superhero Movie
  • 2011՝ Զարթխում 2 / The Hangover Part II
  • 2013՝ Ինքնության գողը / Identity Thief
  • 2013՝ Զարթխում 3 / The Hangover Part III
  • 2016՝ Որսորդ․ Ձմեռվա կռիվ / The Huntsman: Winter’s War
  • 2019՝ Չեռնոբիլ / Chernobyl

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Հատուկներ / The Specials
  • 2006՝ Սարսափելի կինո 4 / Scary Movie 4
  • 2006՝ Սրիկաների դպրոց / School for Scoundrels
  • 2008՝ Սուպերհերոսային կինո / Superhero Movie

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Հատուկներ / The Specials
  • 2008՝ Սուպերհերոսային կինո / Superhero Movie

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Celano, Clare Marie. "Freehold Hall of Fame inductees to be feted", News Transcript, March 3, 2010. Accessed February 5, 2011. "Screenwriter and author Craig Mazin, a native of Staten Island, N.Y., was 13 when he moved to Marlboro."
  3. «Interview (Part 1): Craig Mazin – Go Into The Story». Go Into The Story. 2013 թ․ հուլիսի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Littleton, Cynthia (2017 թ․ հուլիսի 26). «HBO Sets 'Chernobyl' Miniseries to Star Jared Harris». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «People are asking the writer of Chernobyl to do a similar show and he has some thoughts». Joe. 2019 թ․ հունիսի 6.