Jump to content

Եգիպտական շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական շուկա
Տեսակշուկա և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա[1]
ՏեղագրությունՖաթիհ
ՎայրԷմինյոնյու
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ[1]
Քարտեզ
Քարտեզ

Եգիպտական շուկա (թուրքերեն՝ Mısır Çarşısı, թարգմանվում է որպես Եգիպտական շուկա), շուկա Ստամբուլում։ Համարվում է Ստամբուլի ամենամեծ շուկաներից մեկը։ Գտնվում է Ֆաթիհ շրջանի Էմինյոնյու թաղամասում։ Այն քաղաքի ամենաբազմամարդ հատվածն է՝ Գրանդ բազարից հետո։ Կառույցը ունի լատինական L տառի տեսք և վեց դարպասներ։ Շուկայի գմբեթները պատված են կապարով։

Կան մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ շուկայի առաջին անվանումը եղել է "Նոր շուկա կամ Նոր բազար": Շուկայի կառույցը տրամադրվեց Նոր մզկիթի կազմից և ստացավ "Եգիպտական շուկա" (թուրքերեն՝ Mısır Çarşısı) անվանումը, քանի որ այն կառուցվել էր Օսմանյան կայսրության մաս կազմող Եգիպտոսի էյալեթից գանձվող հարկերից 1660 թվականի[2]։ Mısır բառը ժամանակակից թուրքերենում ունի երկու նշանակություն՝ "Եգիպտոս" և "եգիպտացորեն": Սա է պատճառը, որ շատ հաճախ շուկայի անվանումը սխալմամբ թարգմանվում է որպես "Եգիպտացորենի շուկա": Շուկան եղել է (և ներկայումս էլ հանդիսանում է) Ստամբուլում համեմունքների վաճառքի գլխավոր կենտրոնը, սակայն վերջին տարիներին այստեղ բացվում են նաև այլ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներ[2]։

Շուկան իրենով հանդիսանում է Նոր մզկիթի համալիրի մի մասը։ Հարկերը, որոնք ստացվում են խանութների վարձակալությունից, հատկացվում է մզկիթի պահպանմանը։

Կառույցը նախագծվել և ձևավորվել է պալատական ճարտարապետ Խոջա Քասըմ աղայի կողմից, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են մեկ այլ պալատական ճարտարապետ Մուստաֆա Աղայի կողմից 1660 թվականի վերջին ամսին։ Այն հաջորդել է Ստամբուլի մեծ հրդեհին, որը սկսվել էր 1660 թվականի հուլիսի 24-ին և տևել ավելի քան երկու օր (տևել է 49 ժամ, համաձայն Աբդի փաշայի հուշերի)[3]։ Հրդեհի արդյունքում մեծապես տուժել են քաղաքի արվարձանների մեծ մասը[3][4][5]։ Քաղաքի խոշորամասշտաբ վերակառուցումը և վերազարգացումը սկսվեց հրդեհից անմիջապես հետո, որը ներառում էր նաև Նոր մզկիթի կառուցումը 1660 թվականին (ընդհատվել էր 1603- 1660 թվականներին և վերջնականապես կառուցվել՝ 1665 թվականի)։ Նույն տարվա մեջ սկսվեց նաև Եգիպտական շուկայի կառուցումը։ Շուկայի շինարարությանը անմիջականորեն հետևել է Թուրհան Հատիջե սուլթանը օսմանյան սուլթան Մեհմեդ IVմայրը[3][5]։

Շուկայի մերձակա հրապարակը (Փետրվար 2013)

Եգիպտական շուկան այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական շուկայում առկան է համեմունքների ավելի քան 85 խանութ։ Վաճառվում են նաև թուրքական քաղցրավենիք, ոսկեղեն, հուշանվերներ, չորացրած մրգեր և ընկուզեղեն։

Շուկան բաց է երկուշաբթիից շաբաթ առավոտյան 08:00-ից մինչև 19:00, իսկ կիրակի օրերին՝ 10:00- 20:00: Շուկան փակ է կրոնական և պետական տոների օրերին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://islamansiklopedisi.org.tr/misir-carsisi
  2. 2,0 2,1 John Freely: "The Companion Guide to Istanbul" (2000)
  3. 3,0 3,1 3,2 M. D. Baer: "The Great Fire of 1660 in Istanbul" International Journal of Middle East Studies, Vol. 36, No. 2, (May 2004), pp. 159-181.
  4. «Istanbul Fire Brigade: A chronological list of major fires in the history of Istanbul». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 «Walkingistanbul.com: Fountain of Sultana Turhan Hatice». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Egyptian Bazaar or Spice Market». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական շուկա» հոդվածին։