Նաոմի Սքոթ
Նաոմի Սքոթ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Naomi Grace Scott |
Ի ծնե անուն | անգլ.՝ Naomi Grace Scott |
Ծնվել է | մայիսի 6, 1993[1] (27 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Davenant Foundation School? |
Ամուսին | Jordan Spence? |
Naomi Scott Վիքիպահեստում |
Նաոմի Գրեյս Սքոթ (մայիսի 6, 1993[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երգչուհի[2]: Նա բավականին մեծ հռչակ է ձեռք բերել արքայադուստր Ժասմինի դերի շնորհիվ, որը կերտել է Ուոլթ Դիսնեյ ընկերության արտադրանք «Ալադին» երաժշտական ֆենտեզի ֆիլմում: Նա նաև ներկայացրել է ֆիլմի սաունդթրեքը: Սքոթը հանդես է եկել գիտական ֆանտաստիկա ժանրի «Տերա Նովա» (2011) հեռուստասերիալում և Դիսնեյ հեռուստաաալիքով հեռարձակվող «Լիմոնադե բերան» (2011) պատանեկական ֆիլմում: Նրան բախտ է վիճակվել կերտել Քիմբերլի Հարթիի դերը «Հզոր ռենջերներ» ֆիլմում[3]:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթը ծնվել է Լոնդոնի Հաունսլոու կոչվող քաղաքամերձ շրջանում[4]: Նրա մայրը՝ Ուսա Ջոշին, ծնվել է Ուգանդայում, գուջարաթական ծագում ունի և ներգաղթել է Անգլիա վաղ հասակում: Նաոմիի հայրը՝ Քրիստոֆերը, անգլիացի է[4][5][6]: Սքոթը նաև ունի ավագ եղբայր, ում անունն է Ջոշուա Գրեյ[7][8]: Նրա երկու ծնողներն էլ քահանա են «Bridge Church» եկեղեցում: Սքոթը մասնակցել է նաև միսիոներական աշխատանքների[5]: Հաճախել է Էսսեքսի կոմսության Լոթոն քաղաքի «Davenant Foundation» դպրոցը:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթը սկսել է իր կարիերան՝ երգելով «Bridge Church» եկեղեցու հիմնած երիտասարդական խմբում: Նա հաճախել է «Davenant Foundation» դպրոց և հաճախ է ներկայացել դպրոցական մյուզիքլներում և թատերական ներկայացումներում: Նրան հետագայում նկատել է «Eternal» խմբում հանդես եկող բրիտանացի փոփ երգչուհի Քելլե Բրայնը և վերջինիս հետ պայմանագիր է կնքել: Սքոթը համագործակցել է բրիտանացի երգահանների և «Xenomania» երգարտադրական ընկերության հետ[5]: 2014 թվականին «Reload» յություբյան ալիքը թողարկել է երկու հոլովակ նրա ներկայացմամբ[9][10]։
Նրա առաջին մեծ հաջողությունը դերասանական կարիերայում Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Կյանքը հարվածում է» հեռուստասերիալում ներկայանալն էր: 2010 թվականին նրան տրվեց Մոհինի Բանջարիի դերը Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Լիմոնադե բերան» պատանեկական ֆիլմում, որը ամերիկյան ֆիլմարտադրությունում նրա առաջին դերն էր[11]: Այդ նույն տարի նա ներկայացավ Մեդի Շենոնի կերպարով գիտաֆանտաստիկ ժանրի «Տերա Նովա» ֆիլմում, որը մեծ էկրանին ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերին[12]: Հեռուսատասերիալը սահմանափակվեց մեկ եթերաշրջանով[13]: 2013 թվականին Սքոթը «Լիմոնադե բերանում» հանդես եկող իր գործընկերուհու՝ Բրիջիթ Մենդլերի հետ միասին թողարկեց «Hurricane» երգը, որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ: 2014 թվականի օգոստոսին նա թողարկեց իր դեբյուտային մինի ալբոմը՝« Invisible Division»-ը[14]: Սքոթը հանդես է ոկոլ Ռիոկոյի դերով Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում: Նա նկարահանվել է ֆիլմում, բայց նրա հատվածը չի ցուցադրվել: «Screen International» ամսաթերթը Սքոթին ճանաչեց որպես 2015 թվականի աստղերից մեկը: 2018 թվականի հոկտեմբերին նրան տրվել է գլխավոր դեր «Հզոր ռենջերներ» ֆիլմում. նա հանդես եկավ որպես Քիմբերլի Հարթ կամ Վարդագույն Ռենջեր: Այս ֆիլմը պաշտոնական ֆիլմի ադապտացված տարբերակն է: Այն թողարկվել է 2017 թվականի մարտի 24-ին և հնարավորություն է տվել Սքոթին առաջին անգամ նոմինացվելու «Teen Choice Award» մրցանակաբաշխությանը[15]: Ֆիլմի թողարկումից հետո տարբեր տեսակետներ են հնչել։
2019 թվականին Սքոթը ստացել է արքայադուստր Ջասմինի դերը Դիսնեյի «Ալադին» ֆիլմի ադապտացված տարբերակում, որը հեղինակել է Գայ Ռիչին[16][17]: Նրա դերը բավականին լավ արձագանք է ստացել քննադատների կողմից: «IGN» տեղեկատվական կայքից Թոմ Ջորգենսենը Ջասմինի կերպարը համարել է 1992 թվականի դերի հղկված տարբերակը և ավելացրել է, որ կերպարը ավելի խորիմաստ է և ավելի նպատակասլաց: Սքոթը կերպարին տալիս է մեծ արժանիքներ և շարժառիթ, որով կարելի է հպարտանալ իր հաջողություններով ավելի շատ, քանի նախկին խղճուկ Ալիի[18]: «New York Post»-ի խմբագիրներից Ջոնի Օլեկսինսկին գտնում է, որ Ջասմինի կեպարը սիրալիր է և օժտված է ավելի շատ էներգիայով, քան պաշտոնական տարբերակի կերպարը[19]: «San Francisco Chronicle» թերթի քննադատ Միք Լասալլեի կարծիքով Սքոթը ֆիլմի իրական աստղն է, և նա ծաղկում է, բարգավաճում և ներդնում իր ողջ ուժը օրհներգի մեջ, որը գրված էր ֆիլմի համար[20]: «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի խմբագիր Միքայել Օսուլիվանը իր գոհունակությունն է հայտնել Սքոթի կերպարի նկատմամբ՝ ասելով, որ նա այն մեկն է, որ չի երազում ազատվել իր հոր խիստ օրենքներից, թե ում հետ պիտի ամուսնանա[21]: «Chicago Sun-Times» թերթի խմբագիր Ռիչարդ Ռոուփերը Սքոթի կերպարը համարել է հաջողակ և իր հոդվածում նաև նշել է, որ նա ուղղակի փայլել է «Speechless» անվամբ իր նոր երգով[22]: Իր ներկայացման համար Սքոթը արժանացել է «Teen Choice Award» մրցանակին՝ լավագույն դերասանուհւ համար. նա նաև նոմինացվել է «Սատուրն» մրցանակում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[23][24]: Ալադինը բավականին շահութաբեր էր՝ ստանալով 1 միլիարդ դոլար «box office» ընկերության կողմից:
2018 թվականի հուլիսին հաստատվել է, որ Սքոթին տրվել է երեք գլխավոր հրեշտակներից մեկի դերը Էլիզաբեթ Բենքսի «Չարլիի հրեշտակները» գեղարվեստական կատակերգական մարտաֆիլմում[25]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսին Սքոթը ամուսնացել է ֆուտբոլիստ Ջորդան Սփենսի հետ 4 տարի նրա հետ հանդիպելուց հետո: Նրանք առաջին անգամ հանդիպել են եկեղեցում[26][27]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Լիմոնադե բերան | Մոհինի Բանջարի | |
2015 | 33 | Էսկարլետ Սեպուլվեդա | |
Մարսեցին | Ռիոկո | Հեռացված տեսարան[28] | |
2017 | Հզոր ռենջերներ | Քիմբեռլի Հարթ | |
2019 | Ալադին | Արքայադուստր Ջասմին | |
Չարլիի հրեշտակները | Ելենա Հաֆլին | Հետարտադրություն |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008–2009 | Կյանքը հարվածում է | Մեգան | 11 սերիա |
2011 | Տերա Նովա | Մեդի Շանոն | 13 սերիա |
2013 | Ամեն միջոցով | Վանեսսա Վելասքեզ | Էպիզոդ 3 |
2015–2016 | Լյուիս | Սահիրա Դեսայի | ժամանակավոր դեր (9–րդ եթերաշրջան) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ YxYA Hillsong (մայիսի 23, 2018)։ «Naomi Scott interview with the Youth x Young Adult RADIO»։ Youtube։ Վերցված է մայիսի 18, 2019
- ↑ «'Aladdin': Disney Casts Will Smith, Mena Massoud, Naomi Scott»։ Variety։ հուլիսի 15, 2017։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 15, 2017-ին։ Վերցված է հուլիսի 16, 2017
- ↑ 4,0 4,1 «Naomi Scott plays Jasmine in Aladdin 2019»։ Metro։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ 5,0 5,1 5,2 «NAOMI SCOTT 'Mohini (Mo) Banarjee'»։ Disney Channel Medianet։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2012-ին։ Վերցված է ապրիլի 17, 2011
- ↑ Barker Lynn (ապրիլի 11, 2011)։ «Lemonade Mouth Actors Talk Music and More!»։ Kidz World։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2016
- ↑ «Leadership - The Bridge Church»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 29, 2017-ին։ Վերցված է ապրիլի 30, 2017
- ↑ «The Bridge Church Woodford»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 7, 2011-ին
- ↑ Reload (2014-11-07), Hozier: Take Me To Church (Medley) - Naomi Scott, https://www.youtube.com/watch?v=snSaktPJeig, վերցված է 2019-07-27
- ↑ Reload (2014-11-19), Naomi Scott: Hear The Bells, https://www.youtube.com/watch?v=N5bwStdo3TE, վերցված է 2019-07-27
- ↑ Wesley Tommy (ապրիլի 14, 2011)։ «Meet the Girls of Lemonade Mouth: Naomi Scott»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 16, 2012-ին։ Վերցված է ապրիլի 17, 2011
- ↑ Lachonis, Jon (հունվարի 11, 2011)։ «FOX Unleashes Terra Nova Promo Pics»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2011-ին։ Վերցված է ապրիլի 17, 2011
- ↑ «Terra Nova Cancelled by Fox - Ratings»։ TV by the Numbers։ մարտի 6, 2012։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 23, 2012-ին։ Վերցված է մարտի 7, 2012
- ↑ Jimmy Kimmel (host) Naomi Scott (guest)։ Naomi Scott on Being in The Martian with Matt Damon։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2017-ին։ Վերցված է 30 April 2017 Clip from «Dave Chappelle, Naomi Scott, Music from Weezer». Jimmy Kimmel Live!. Season 15. Episode 38. մարտի 21, 2017. ABC. արխիվացված օրիգինալից մարտի 24, 2017-ին. https://web.archive.org/web/20170324043415/http://abc.go.com/shows/jimmy-kimmel-live/episode-guide/2017-03/21-dave-chappelle-naomi-scott-weezer.
- ↑ Perry Spencer (հոկտեմբերի 8, 2015)։ «Naomi Scott is the Pink Ranger in Lionsgate's Power Rangers Reboot!»։ comingsoon.net։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2015
- ↑ Perry Spencer (հուլիսի 15, 2017)։ «Disney's Live-Action Aladdin Cast Revealed!»։ comingsoon.net։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2017-ին։ Վերցված է հուլիսի 16, 2017
- ↑ «'Aladdin': Disney Announces Live-Action Cast Including Will Smith As Genie»։ Access Hollywood։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 17, 2017-ին։ Վերցված է հուլիսի 15, 2017
- ↑ Jorgensen Tom (մայիսի 22, 2019)։ «Aladdin Review»։ IGN։ Վերցված է հուլիսի 26, 2019
- ↑ Oleksinski Johnny (մայիսի 22, 2019)։ «Live-action 'Aladdin' is way better than its awful trailer»։ The New York Post։ Վերցված է հուլիսի 26, 2019
- ↑ Laselle Mick (մայիսի 22, 2019)։ «Review: Disney's new live-action 'Aladdin' improves on original»։ The San Francisco Chronicle։ Վերցված է հուլիսի 26, 2019
- ↑ O'Sullivan Michael (մայիսի 22, 2019)։ «The best things about the new 'Aladdin'? A super-feminist Jasmine, and Will Smith's street-smart Genie.»։ The Washington Post։ Վերցված է հուլիսի 26, 2019
- ↑ Roeper Richard (մայիսի 22, 2019)։ «'Aladdin': Will Smith's blue Genie is pretty cool, once you get to know him»։ Chicago Sun Times։ Վերցված է հուլիսի 26, 2019
- ↑ Yang Rachel (օգոստոսի 11, 2019)։ «Teen Choice Awards 2019: See the full list of winners and nominees»։ Deadline Hollywood։ Meredith Corporation.։ Վերցված է օգոստոսի 11, 2019
- ↑ Mancuso Vinnie (հուլիսի 15, 2019)։ «'Avengers: Endgame', 'Game of Thrones' Lead the 2019 Saturn Awards Nominations»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 16, 2019-ին։ Վերցված է օգոստոսի 12, 2019
- ↑ N'Duka Amanda (հուլիսի 26, 2018)։ «'Charlie's Angels': Kristen Stewart, Naomi Scott Confirmed With Ella Balinska Set To Star In Elizabeth Banks-Directed Reboot»։ Deadline։ Վերցված է փետրվարի 8, 2019
- ↑ «@NaomiScott, love you more...»։ Jordan Spence on TwitterԿաղապար:Primary source inline
- ↑ «<3»։ naomiscottmusic on Instagram։ Արխիվացված է օրիգինալից մարտի 9, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2015
- ↑ Jimmy Kimmel (host) Naomi Scott (guest)։ Naomi Scott on Being in The Martian with Matt Damon։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2017-ին Clip from «Dave Chappelle, Naomi Scott, Music from Weezer». Jimmy Kimmel Live!. Season 15. Episode 38. մարտի 21, 2017. ABC. արխիվացված օրիգինալից մարտի 24, 2017-ին. https://web.archive.org/web/20170324043415/http://abc.go.com/shows/jimmy-kimmel-live/episode-guide/2017-03/21-dave-chappelle-naomi-scott-weezer.
|