Հզոր ռենջերներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հզոր ռենջերներ
Power Rangers
Cast of the Power Rangers movie (cropped).jpg
Հզոր ռենջերները 2016 թվականի քասսթինգի ժամանակ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Ժանր Ֆանտաստիկա,
Մարտաֆիլմ,
Արկածային ֆիլմ
Հիմք Հզոր ռենջերներ և Super Sentai
Թվական 2017
Պրեմիերա մարտի 24, 2017
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Դին Իզարայելայթ[1][2][3]
Պրոդյուսեր Հայիմ Սաբան և Ուիք Գոտֆրի
Սցենարի հեղինակ Էշլի Միլլեր, Մաքս Լանդիս, Ջոն Գեյտինս, Զակ Ստենց, Քիերան Մոլռունի, Matt Sazama և Burk Sharpless
Դերակատարներ Նոամի Սքոթ[4][2][3], Դակրե Մոնտգոմերի[4][2][3], Բեքի Ջի[2], Լուդի Լին[4][3], Ronald Cyler II[4][2][3], Էլիզաբեթ Բենքս[4][3], Բրայան Քրենսթոն[4][3], Բիլ Հեյդեր[5], Matt Shively[6], Դեյվիդ Դենման[6], Անջալի Ջայ[6], Sarah Grey[6], Caroline Cave[6], Ռոբերտ Մոլոնի[6], Garry Chalk[6], Erica Cerra[6], Էմի Ջո Ջոնսոն[6], Jason David Frank[6] և Fred Tatasciore[6]
Օպերատոր Մեթյու Ջ․ Լլոյդ
Երաժշտություն Թայլեր Բրայան
Մոնտաժ Դոդի Դորն
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա
Նկարահանման վայր Վանկուվեր
Կինոընկերություն Lionsgate,
Temple Hill Entertainment,
Saban Brands
Տևողություն 124 րոպե
Բյուջե 100 000 000 $
Շահույթ 140 246 402 $
Պաշտոնական կայքէջ
Power Rangers (2017 film) Վիքիպահեստում

Հզոր ռենջերներ (անգլ.՝ Power Rangers), ռեժիսոր Դին Իզարայելայթի ֆիլմ սուպերհերոսների մասին, հիմնված է համանուն հեռուստասերիալի վրա, բայց ի տարբերություն հեռուստասերիալի ֆիլմը լիովին յուրօրինակ է և ոչնչով նման չէ ճապոնական «Zyuranger» օրիգինալին։

ԱՄՆ – ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 24 - ին[7], իսկ ՌԴ - ում 2017 թվականի մարտի 23 - ին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ սովորական բարձր դասարանի աշակերտներ գտնում են տարբեր գույների հմայիլներ և նրանք հասկանում են, որ պետք է դառնան ինչ - որ արտասովոր մարդիկ։ Նրանց քաղաք Էնջել Գրոուն և ամբողջ աշխարհը գտնվում է ոչնչացման եզրին՝ այլմոլորակայինների կողմից։ Նրանք պետք է 11 օրում կերպարանափոխվեն, լուծեն իրենց անձնական կյանքի խնդիրները և միավորվելով դառնան Հզոր ռենջերներ, քանի որ միայն նրանք կարող են փրկել աշխարհը կոծանումից[9]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր Ռենջերների ռեժիմ
Դակրե Մոնտգոմերի Ջեյսոն Լի Սքոթ կարմի ռենջեր
Արջեյ Սայլեր Բիլլի Կրենսթոն կապույտ ռենջեր
Նոամի Սքոթ Կիմբերլի Հարթ վարդագույն ռենջեր
Բեքի Ջի Թրինի Քվան դեղին ռենջեր
Լուդի Լին Զակ Թեյլոր սև ռենջեր
Էլիզաբեթ Բենքս Ռիտա Ռեպուլսա
Բրայան Քրենսթոն Զորդան նախկին կարմիր ռենջեր
Բիլլ Հեյդեր Ալֆա 5
Դեվիդ Դենման Սեմ Սքոթ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 7 - ին Saban և Lionsgate ընկերությունները հայտնեցին, որ նրանք միասին աշխատելու են «Հզոր ռենջերներ» նոր լիամետրաժ ֆիլմի արտադրությունում[10]։ Ռոբերտո Օրսին աշխատելու էր որպես պրոդյուսեր, իսկ Էշլի Միլլերը և Զակ Ստենցը որպես սցենարի հեղինակ[11]։ 2014 թվականի սեպտեմբերի 19 - ին հայտարարվեց, որ Օրսին այլևս ֆիլմի պրոդյուսերը չէ, քանի որ շատ զբաղված է «Սթարթրեկ։ Անվերջություն» ֆիլմով[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 24 - ին Ջեյսոն Դեվիդ Ֆրենկը, որպես օրգինալ «Հզոր ռենջերներում» Թոմմի Օլիվերի դերակատար պատմեց Comicbook.com - ին, որ հավանաբար կմասնակցի ֆիլմում[13]։ Ավելի ուշ նա պատմեց, որ նկարահանումները կսկսվեն 2015 թվականին[14], սակայն դա տեղի չունեցավ։ 2015 թվականի ապրիլին TheWrap - ը տեղեկացրեց, որ Դին Իզարայելայթը բանակցություներ են տարվում ֆիլի բեմադրության շուրջ[15]։ Բրայան Քենսենթինին, Մարթի Բաուենը և Վիկ Գոդֆրին հանդիսանում են ֆիլմի պրոդյուսերները[16][17][18]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 2 - ին դերասանները դիտարկվում էին ֆիլմի 5 ռենջերների դերերի համար[19]։ 2015 թվականի հոկտեմբերի 7 -ին Նոամի Սքոթը ստացավ վարդագույն ռենջեր Կիմբերլի Հարթի դերը[20]։

2015 թվականի հոկտեմբերի 20 - 23 - ը Դակրե Մոնտգոմերին[21], Լուդի Լինը[22] և Արջեյ Սայլերը[23] համապատասխանաբար ստացան Ջեյսոնի, Զակի և Բիլլիի դերերը։ Ամսվա վերջում Բեքի Ջին ընտրվեց Թրինի դերի համար[24]։ 2015 թվականի հոկտեմբերի 31 - ին Saban - ը հաստատեց, որ հինգ ռենջերները ունենալու են նույն անունները, ինչ որ օրգինալ սերիալում[25]։ 2016 թվականի փետրվարի 2 - ին հայտարարվեց, որ Էլիզաբեթ Բենքս կխաղա Ռիտա Ռեպուլսայի դերը[26]։ 2016 թվականի մարտին մամուլը հայտնեց, որ Դեվիդ Դենմանը ստացել է Ջեյսոնի հոր դերը[27]։ 2016 թվականի հունիսի 21 - ին հայտարարվեց, որ Բրայան Քրենսթոնը կխաղա Զորդանի դերը[28]։

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ֆիլմի նկարահանումը պետք է տեղի ունենար 2016 թվականի հունվարի 18-ին[29], բայց տեղափոխվեց և սկսվեց 2016 թվականի փետրվարի 28-ին Վանկուվերում[30]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 3-ին Lionsgate - ը հրապարակեց հինգ ռենջերների առաջին պաշտոնական նկարը[31], նույն ամսում ընկերությունը հրապարակեց Էլիզաբեթ Բենքսի կատարմամբ Ռիտա Ռեպուլսայի առաջին պաշտոնական նկարը[32]։

Հնարավոր շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lionsgate - ը հայտարարեց, որ եթե ֆիլմը հաջողություն ունենա, ապա կարող են լինել նաև շարունակություններ (5 - 7 ֆիլմ «Հզոր ռենջերների մասին»)[33][34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt3717490/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228784.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/en/film576386.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.imdb.com/title/tt3717490/fullcredits
  5. http://collider.com/power-rangers-bill-hader-alpha-5/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 ČSFD — 2001.
  7. http://variety.com/2015/film/news/power-rangers-divergent-movie-shailene-woodley-1201664379/
  8. http://www.kinometro.ru/release/card/id/20899
  9. http://www.prnewswire.com/news-releases/sabans-power-rangers-to-begin-production-today-300227839.html
  10. http://www.newswire.ca/news-releases/lionsgate-and-saban-brands-partner-for-power-rangers-live-action-feature-film-514257961.html
  11. http://www.hollywoodreporter.com/heat-vision/power-rangers-movie-enlists-x-718684
  12. http://deadline.com/2014/09/power-rangers-roberto-orcis-star-trek-3-837131/
  13. http://comicbook.com/2014/09/24/jason-david-frank-talks-power-rangers-reboot-my-morphin-life-nas/
  14. http://comicbook.com/2015/01/18/jason-david-frank-on-my-morphing-life-the-power-rangers-movie-mo/
  15. http://www.thewrap.com/dean-israelite-in-negotiations-to-direct-power-rangers-movie-for-lionsgate-exclusive/
  16. http://www.businesswire.com/news/home/20150730005208/en/Saban-Brands-Expands-Development-Production-Team-Appoints#.Vbo75vlVhBe
  17. http://www.hollywoodreporter.com/news/paper-towns-producers-keeping-up-810010
  18. https://videohipe.ru//films/841627
  19. http://variety.com/2015/film/news/power-rangers-lionsgate-reboot-actors-testing-1201608828/
  20. http://www.comingsoon.net/movies/news/620613-naomi-scott-is-the-pink-ranger-in-lionsgates-power-rangers-reboot
  21. http://www.comingsoon.net/movies/news/624323-dacre-montgomery-is-the-power-rangers-movies-red-ranger
  22. http://variety.com/2015/film/news/power-rangers-movie-black-ranger-1201624214/
  23. http://ew.com/article/2015/10/23/power-rangers-movie-rj-cyler/
  24. http://www.comingsoon.net/movies/news/627693-becky-g-joins-the-power-rangers-reboot
  25. http://www.comingsoon.net/movies/news/627953-power-rangers-movie-will-use-classic-character-names
  26. http://www.hollywoodreporter.com/heat-vision/elizabeth-banks-play-power-rangers-861189
  27. http://www.hollywoodreporter.com/heat-vision/david-denman-joins-lionsgates-power-879239
  28. http://comicbook.com/2016/06/21/power-rangers-bryan-cranston-cast-as-zordon/
  29. http://comicbook.com/2015/09/12/power-rangers-movie-to-begin-filming-in-january/
  30. http://yvrshoots.com/2015/09/big-budget-power-rangers-movie-to-film-in-vancouver-this-winter.html
  31. http://ew.com/article/2016/03/03/power-rangers-cast-first-look/
  32. http://screenrant.com/power-rangers-2017-images-elizabeth-banks-rita-repulsa/
  33. http://variety.com/2016/film/news/power-rangers-sequels-lionsgate-1201783618/
  34. https://www.theverge.com/2016/5/26/11787228/power-rangers-movies-lionsgate-franchise