Լիմոնադե բերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լիմոնադոտ բերան
Lemonade Mouth
Լիմոնադոտ-բերան.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Երաժշտական դրամա
Հիմք Lemonade Mouth
Թվական 2011 թվական
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Պատրիսիա Ռիգեն
Պրոդյուսեր Մատիաս Ալվարես
Սցենարի հեղինակ Էյպրիլ Բլեր
Դերակատարներ Բրիջիտ Մենդլեր, Ադամ Հիկս, Հեյլի Կիյոկո, Նայոմի Սքոթ, Բլեյք Մայքլ, Քրիս Բրոշու, Քրիստոֆեր Մաքդոնալդ
Օպերատոր Չեկկո Վարեսե
Երաժշտություն Քրիստոֆեր Լեններց
Նկարահանման վայր Նյու Մեքսիկո
Կինոընկերություն

Martin Chase Productions

G Wave Productions, Disney Channel
Տևողություն 107 րոպե
IMDb ID ID 1648204
Պաշտոնական կայքէջ
Lemonade Mouth Վիքիպահեստում

Լիմոնադոտ բերան (անգլ.՝ Lemonade Mouth)՝ ֆիլմ երաժշտական դրամա ժանրում։ Ֆիլմը նկարահանվել է Մարկ Պիտեր Հյուզի գրքի հիման վրա։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականի մայիսի 17-ին Disney Channelով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ դեռահասներ` Օլիվիան, Մոն, Չարլին, Ստելլան և Վենը վատ պահվածքի համար, որպես պատիժ դասերից հետո մնացել են դպրոցում։ Այն դասարանում որտեղ նրանք իրենց պատիժն էին կրում, նրանք հասկանում են, որ իրենց վիճակված է դառնալ ամենահայտնի երաժշտական խմբերից մեկը։ Նրանք որոշում են մասնակցել դպրոցական «Հելլոյին դանսե» երեկույթին, որից հետո խումբը մեծ ճանաչում է ձեռք բերում, գրեթե բոլորը «Լիմոնադոտ բերան» խմբի երկրպագու էին։ Բայց տնօրեն Բրեննագինին դուր չի գալիս խմբի ինքնադրսևորումը, և նա արգելում է ամեն տեսակի ելույթները դպրոցում։ Շուտով գտնվում է լուծում` խումբը յուրաքանչյուր հինգշաբթի ելույթ է ունենում սրճարանում։ Ավելի ուշ ռադիոկայաններից մեկը երգում է «Այրել կամուրջներ» երգը, որի շնորհիվ երեխաները շատ են ուրախացան։ Բայց, երբ, թվում էր, թե «Լիմոնադոտ բերան» խմբին երևացել է հաջողությունը, մեկը մյուսի հետևից նոր խնդիրների են առաջանում. անհաջող ելույթ սրճարանում, Մոն հիվանդանում է, Չարլին կոտրում է երեք մատները, Վենի մոտ կապտուկ է աչքի տակ, նկարի պատճառով, Օլիվիան կորցրել է ձայնը։ Միայն Ստելլան է մնացել առանց վնասվածքների, բայց նրա բողոքից հետո, երբ ցանկանում էին հանել լիմոնադի մեքենան դպրոցից, բոլոր երեխաններին փակում են խցում։ «Աստղային անձրև» մրցույթում ելույթ ունենալու շանսերը վերացան։ Բայց բոլորը հասկացան, որ չի կարելի հանձնվել, և պետք է շարժվեն առաջ։ Միայն թե մրցույթի ժամանակ երեխաները չկարողացան կատարել իրենց նոր երգը, բայց երկրպագուները սրահից սկսեցին երգել երգը, երկրպագուների և Սքոտտի ջանքերով, ովքեր շտապեցին օգնելու նրանց, երգը հնչեց։ Ցավոք, «Լիմոնադոտ բերանը» չի հաղթում մրցույթում, բայց հարաբերությունները խմբի անդամների միջև շտկվում են։ Հետագայում, Բենի և Սիդնիի հայրիկի հարսանիքի ժամանակ, Ստելլան ընդհանուր լեզու է գտնում օրգանական-լիմոնադ ընկերության տնօրենի հետ, ով դառնում է դպրոցի հովանավորը, որից հետո դպրոցում կառուցվում է նոր երաժշտական սրահ, բոլոր խմբերի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բրիջիտ Մենդլեր Օլիվիա Ուայթ
Ադամ Հիքս Վենդելլա «Վեն» Գիֆֆորդ
Հեյլի Կիյոկո Ստելլա Յամադա
Նայոմի Սքոթ Մոհինի «Մո» Բենջերի
Բլեյք Մայքլ Չարլզ «Չարլլի» Դելգադո
Քրիս Բրոշու Ռեյ Բիչ
Շիշիր Կուրուպ պարոն Բենջերի
Թիշա Քեմպբել Ջեննի Ռեզնիկ
Քրիստոֆեր Մաքդոնալդ Ստեյնլի Բրենիգան
Նիկ Ռու Սկոտտ Պիկետտ

Հնարավոր շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սկզբին Լիմոնադոտ բերան գրքի հեղինակը ասել է, որ նա աշխատում է շարունակության վրա։ Բացի այդ, Բլեյք Մայքլ, ով խաղացել է Չարլլիի դերը ասել է. «Ամեն ինչ կախված է դիտողներից, եթե նրանք ցանկանան շարունակություն, ապա ինչու ոչ, նրանք կստանան դա: Disneyը հրաշալի ընկերություն է, այնպես որ, դուք չեք կարող գուշակել նրանց քայլերը»: Բայց, 2012 թվականի ապրիլի 6-ին Քրիս Բրոշուն, ով խաղացել է Ռեյի դերը, իր թվիթերյան էջում գրել է, որ շարունակությունը նկարահանվելու է 2013 թվականի ամռանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Awards IMDb-ֆիլմի էջը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]