Բրիջիթ Մենդլեր
Բրիջիթ Մենդլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1992[1][2][3] (30 տարեկան) Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, սոուլ և Ֆանկ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, սինթեզատոր և վոկալ |
Լեյբլ | Walt Disney Records |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Հարվարդի իրավունքի դպրոց |
Կայք | bridgitmendlerstore.com |
![]() |
Բրիջիթ Կլեռ Մենդլեր (անգլ.՝ Bridgit Claire Mendler; դեկտեմբերի 18, 1992[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր[5]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիջիթ Մենդլերը ծնվել է Վաշինգտոնում 1992 թվականի դեկտեմբերի 18-ին։ 8 տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո արվարձան[6]։ Հենց այնտեղ հետաքրքրվել է դերասանությամբ, դրամատիկական և երաժշտական թատրոններում սկսել է խաղալ տեղի բեմադրություններում[7], դառնալով ամենաերիտասարդ կատարողը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող Fringe Festival-ում[8]։ Երբ Բրիջիթը դարձավ 11 տարեկան, նրա համար գործակալ վարձեցին[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին Մենդլերը ստացել է իր առաջին դերը հնդկական «The Legend of Buddha» անիմացիոն ֆիլմում, որտեղ նա հնչյունավորել է Լյուսիին։ 13 տարեկանում «Գլխավոր հիվանդանոց» սերիալի մի դրվագում խաղալու համար ստանում է մի փոքրիկ դեր[10]։
2007 թվականին տեղի է ունեցել նրա կինոդեբյուտը Էլիսոն Սթոների և Լուկաս Գրեյբիլի հետ «Էլիսը գլխիվայր» ֆիլմում, որտեղ խաղացել է Պամելայի դերը[11]։ Հենց այդ տարում Բրիջիթը իր ուժերը փորձել է «Տվեք Սանիին հնարավորություն» սերիալի գլխավոր կերպարի համար, սակայն դերը տրվել է Դեմի Լովատոյին[12]։ 2008 թվականին խաղացել է «Դիմադրում» ֆիլմում[13]։ Ինչպես նաև 2009 թվականին նկարահանվել է գլխավոր դերում «Ժամանակավոր հղի է» ֆիլմում Լինդսի Լոհանի հետ[14]։ Մենդլերը դեր է ստացել նաև «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմում[15]։
Սկսած 2009 թվականից նա խաղացել է Ջուլիետ վան Հյուզենի դերը «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալում[16][17][18]։ 2010 թվականին Բրիջիթը դարձել է Դիսնեյ ալիքի «Հաջողությո՜ւն, Չարլի՛» ինքնօրինակ սերիալի գլխավոր հերոսը[19], որում Մարմնավորել է Տեդդի Դանքնին։ 2011 թվականին նա ստացել է Օլիվիա Ուայթի դերը «Լիմոնադե բերան» երիտասարդական ֆիլմում[20][21]։ Այդ ֆիլմի համար Մենդլերը ձայնագրել է մի քանի երգեր[22][23][24][25]։ Նույն տարում հայտնվել է «Տիկնիկը Բևերլի Հիլզից 2» ֆիլմում՝ Ապպոլոնի դերում։
2011 թվականի մարտի 31-ին հաստատվել է, որ Բրիջիթ Մենդլերը պայանագիր է կնքել Hollywood Records-ի հետ և սկսել է աշխատել իր առաջին ձայնասկավառակի վրա[26][27]։ Ավելի ուշ, այդ տարվա ձմռանը, Մենդլերը հայտնվել է Disney Channel ալիքով ցուցադրվող «Հաջողությո՜ւն, Չարլի՛: Սուրբ ծնունդ է» ինքնօրինակ ֆիլմում, որի պրեմեիրան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Դիսնեյ ալիքով[28]։
2012 թվականին նա նկարահանվեց «Բժիշկ Հաուսը» սերիալում Կելլի Ռոջերսի՝ անտուն թափառող դեռահասի դերում, ով հիվանդ էր խորհրդավոր հիվանդությամբ[29]։ Ինչպես նաև ամերիկյան դուբլյաժում նա հնչյունավորել է լիամետրաժ անիմե ֆիլմի գլխավոր հերոս Արիետիին[30]։
2012 թվականի օգոստոսի 3-ին կայացել է նրա դեբյուտային՝ Ready or Not երգի պրեմեիրան[31]։ «Hello! My name is…» դեբյուտային ձայնասկավառակը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին[32]։ 2013 թվականի ամռանը կայացել է երգչուհու առաջին համերգային շրջագայությունը իր դեբյուտային ձայնասկավառակի աջակցման նպատակով[33]։
Ինչպես նաև նա մարմնավորել է իրեն «Վիոլետտա» սերիալի երկրորդ եթերաշրջանի 11-րդ դրվագում։ 2014 թվական վերջերին հայտնի է դարձել, որ նա «Ժամադրման համար ոչ պիտանիները» սերիալի երկրորդ եթերաշրջանի գլխավոր կազմում խաղալու համար դեր է ստացել[34]։ 2015 թվականի հուլիսին Մենդլերը լքել է Hollywood Records-ը[35][36][37]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի սեպտեմբերին մի հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ հանդիպում է «Հաջողությո՜ւն, Չարլի՛» սերիալի իր զուգընկերոջ՝ Շեյն Հարփերի հետ[38][39][40]։ 2012 թվականին Մենդլերը նկարահանվել է նրա Rocketship երգի տեսահոլովակում։ 2015 թվականի սկզբին լուրեր տարածվեցին, որ Շեյնը և Բրիջիթը բաժանվել են. Humor Mill ամսագրին տված հարցազրույցում Բրիջիթը հաստատել է դա[41]։
2017 թվականին Մենդլերը սկսեց հանդիպել ինժեներ-մեխանիկ Գրիֆֆին Կլևերլիի հետ։ 2019 թվականի ապրիլին նրանք հայտարարեցին իրենց նշանդրեքի մասին[42]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2004 | Բուդդա լեգենդի ծնունդը | Լյուսի | Bollywood film; animated |
2007 | Էլիսը գլխիվայր | Պամելա Ջոնս | Երկրորդ պլանի դեր |
2008 | Դիմադրում | Քրիստեն Գրեգորի | Գլխավոր դեր |
2009 | Ժամանակավոր հղի է | Էմմա Կլեյխիլլ | Երկրորդ պլանի դեր |
2009 | Էլվինը և բուրունդուկները 2 | Բեկկա Քինգստոն | Երկրորդ պլանի դեր |
2010 | Արիետին՝ լիլիպուտների երկրից | Արիետի | Գլխավոր դեր, հնչյունավորում |
2011 | Տիկնիկը Բևերլի Հիլզից | Ապպոլոն | Երկրորդ պլանի դեր, հնչյունավորում |
2011 | Լիմոնադե բերան | Օլիվիա Ուայթ | Գլխավոր դեր |
2011 | Հաջողությո՜ւն, Չարլի՛: Սուրբ ծնունդ է | Տեդդի Դանքն | Գլխավեր դեր |
2012 | Արիետին՝ լիլիպուտների երկրից | Արիետի | Հնչյունավորում |
2014 | Մապետտի 2 | Միննի | Տիտրերում նշված չէ |
Հեռուստասերիալներ
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2006 | Գլխավոր հիվանդանոց | Լուլուի երևակայական երեխան | Դրվագ «11129» |
2009 | Ջոնաս | Պեննի | Սերիա «Wrong Song» |
2009-2012 | «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» | Ջուլիետ վան Հյուզեն | Դրվագային դեր (11 դրվագ) |
2010-2014 | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Տեդդի Դանքն | Գլխավոր դեր |
2011 | Disney's Friends for Change Games | Մարմնավորել է ինքն իրեն | Դեղին թիմի կապիտան |
2011 | Ինչպես պատահի | Մարմնավորել է ինքն իրեն | Հյուր (երգում է Ադամ Հիքսի և Հեյլի Կիոկոյի հետ. 1 եթերաշրջան, 16 սերիա) |
2011 | Տունը փակված է վերանորգման համար | Մարմնավորել է ինքն իրեն | «The Walker Family» (9 եթերաշրջան, 9 սերիա) |
2011 | Աստղային կատականեր | Մարմնավորել է ինքն իրեն | «Secret Agent» (1 եթերաշրջան, 6 սերիա) |
2011 | Պարային հիվանդություն | Տեդդի Դանքն | «Charlie Shake It Up» (2 եթերաշրջան, 13 սերիա) |
2011 | Դեգրասի. հաջորդ սերունդ | Էմիլի | «Don't Panic (1)» (11 եթերաշրջան, 24 սերիա) |
2012 | Բժիշկ Հաուս | Կելլի Ռոջերս | «Runaways» (8 եթերաշրջան, 10 սերիա) |
2012 | The X Factor (ԱՄՆ) | Մարմնավորել է ինքն իրեն | 1 եթերաշրջան |
2013 | Վիոլետտա | Մարմնավորել է ինքն իրեն | 2 եթերաշրջան 11 սերիա |
2013 | Ջեսսի | Տեդդի Դանքն | «Հաջողությո՜ւն, Չարլի՛: Նյու Յորքում սուրբ ծնունդ է» |
2014-2016 | Ժամադրման համար ոչ պիտանիները | Կենդիս | Գլխավոր դեր |
Տեսախաղեր
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2006 | Bone: The Great Cow Race | Տորն | Հնչյունավորում, տեսախաղ |
Տեսահոլովակ
Տարեթիվ | Արտիստ | Երգ | Դեր |
---|---|---|---|
2012 | Շեյն Հարփեր | «Rocketship» | Շեյնի ընկերուհի |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստուդիական ալբոմներ
- 2012
- Hello My Name Is...
- Մինի ալբոմներ
- 2016: Nemesis
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Teen Choice Awards[43] | Հեռուստաֆիլմի ընտրությունը. հայտնիություն (դերասանուհի) | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Առաջադրված |
Poptastic Awards[44] | Հայտնիություն. դերասանուհի | Հաղթանակ | ||
J-14’s Teen Icon Awards[45] | Icon of Tomorrow | Առաջադրված | ||
2011 | J-14’s Teen Icon Awards[46] | Iconic TV Actress | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Հաղթանակ |
JaNEWary Awards (Disney Channel)[47] | Best iTunes Song | Լիմոնադե բերան | Հաղթանակ | |
2012 | Nickelodeon Kids' Choice Awards[48] | Favorite TV Actress" | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Առաջադրված |
Common Sense Media Awards[49] | Role Model of the Year[50] | Հաղթանակ | ||
Young Artist Awards[51] | Best Performance in a TV Series — Recurring Young Actress 17-21 | Առաջադրված | ||
PopCrush Awards[52] | Best Female Popstar | Առաջադրված | ||
PopCrush Awards[53] | About to Pop | «Ready or Not» | Հաղթանակ | |
Billboard's Hottest Music Stars Under 21[54] | N/A | 16-րդ տեղ | ||
Vevo's 25 Under 25 — 2012’s Must-Hear Young Artists[55] | N/A | 7-րդ տեղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ «Bridgit Mendler»։ Disney Channel։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին
- ↑ «Bridgit Mendler at Yapert interview»։ Febre Teen։ August 7, 2012։ Վերցված է August 26, 2012
- ↑ «Bridgit Mendler Biography»։ Sing365.com։ December 18, 1992։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «A star is born»։ backstage.com։ Վերցված է December 15, 2010
- ↑ «Bridgit Mendler "Teddy Duncan"»։ Disney Channel։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2012-10-16
- ↑ «10 Interesting Facts About Disney’s Bridgit Mendler « Kiss 95.1 – Charlotte’s #1 Hit Music Station»։ Kiss951.cbslocal.com։ June 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ TV.com։ «Bridgit Mendler»։ TV.com։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2014-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Bridgit Mendler in Alice Upside Down»։ Hotflick.net։ May 12, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Lemonade Mouth Star: Bridgit Mendler»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «The Clique, Michael Lembeck — Bridgit Mendler: Movies & TV»։ Amazon.com։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Lindsay Lohan new movie»։ E! Online։ December 18, 1992։ Վերցված է December 14, 2012(չաշխատող հղում)
- ↑ «Exclusive Bridgit Mendler Interview: DisneyMania 7, Good Luck Marly & More»։ Shine On Media։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Bridgit Mendler»։ Bridgitmendlermusic.com։ March 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Bridgit Mendler Bites Back on 'Wizards of Waverly Place'»։ Buddytv.com։ July 15, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Bridgit Mendler»։ Teen Star Fan Club։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ Bond Paul (July 14, 2009)։ «Disney eyes another teen star»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 7, 2010(subscription required)Bond Paul (July 15, 2009)։ «Disney eyes another teen star»։ dapsmagic.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 2011-11-10 (Copy of original)
- ↑ «Lemonade Mouth»։ Disney Channel։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ Wesely Tommy (April 15, 2011)։ «Meet The Girls of Lemonade Mouth: Bridgit Mendler: Teen Vogue Daily»։ TeenVogue.com։ Վերցված է December 14, 2012
- ↑ Gallo Phil (March 31, 2011)։ «Bridgit Mendler Signs with Hollywood Records»։ Billboard.biz։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Bridgit Mendler - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին։ Վերցված է 2014-07-29
- ↑ «Bridgit Mendler - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին։ Վերցված է 2014-07-29
- ↑ «Bridget Mendler – Lemonade Mouth Won’t Make A Sequel»։ Bsckids.com։ May 16, 2012։ Վերցված է July 8, 2012
- ↑ «Bridgit Mendler Signs with Hollywood Records»։ Billboard։ Վերցված է February 7, 2012
- ↑ «Bridgit Mendler Secret World of Arrietty Video Interview»։ Teen.com։ February 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է March 30, 2012
- ↑ Ashley Kline (October 24, 2011)։ «"Good Luck Charlie, It's Christmas!," A Disney Channel Original Movie Premieres Friday, December 2» (DOC)։ The Walt Disney Company։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2012-ին։ Վերցված է October 25, 2011
- ↑ «Sneak Peek: Bridgit Mendler on "House" Episode»։ modoration.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է June 9, 2011
- ↑ «Summertime (from "The Secret World of Arrietty") – Single by Bridgit Mendler»։ iTunes։ February 7, 2012։ Վերցված է February 7, 2012
- ↑ «Music – Ready Or Not – Single by Bridgit Mendler - iTunes Canada»։ iTunes Store (CA). Apple։ Վերցված է September 26, 2012
- ↑ «Latest Music News, Band, Artist, Musician & Music Video News»։ Billboard.com։ Վերցված է August 20, 2012
- ↑ «Bridgit Mendler live in Philadelphia, PA»։ Bands In Town։ October 28, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է January 1, 2013
- ↑ «Good Luck Charlie's Bridgit Mendler Joins NBC's Undateable as New Regular»։ Yahoo!։ cambio։ May 2013։ Վերցված է հունիսի 1, 2013
- ↑ «Bridgit Mendler second studio album and Leaving Hollywood Records»։ Ultimate Music։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-29-ին։ Վերցված է June 23, 2015
- ↑ «Bridgit Mendler ha sido eliminada de Hollywood Records»։ El Popular։ Վերցված է June 23, 2015
- ↑ «Bridgit Mendler Recording New Album»։ The Vinyl Reocord։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է June 23, 2015
- ↑ Happy 3 Year Anniversary to Bridgit Mendler & Shane Harper! - M Magazine
- ↑ «[EXCLUSIVE] Interview With Shane Harper»։ Officially the Hottest։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է May 22, 2013
- ↑ «Bridgit Mendler and Shane Harper Dating: Bridgit Spills All in New Interview»։ Cambio։ Վերցված է May 22, 2013
- ↑ «On Set Of UNDATEBALE With Bianca Kajlich & Bridgit Mendler!»։ https://www.youtube.com/TheHumorMill/։ Վերցված է October 26, 2015
- ↑ Christopher Friedmann (2019-04-21)։ «Bridgit Mendler announces engagement to Griffin Cleverly»։ Daily Mail։ Վերցված է 2019-08-02
- ↑ «Teen Choice Awards 2010: Second (Giant) Wave Of Nominees Announced!»։ Hollywoodcrush.mtv.com։ 2010-06-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Popstar! » Popstar! Poptastic Awards Nominees!»։ Popstaronline.com։ 2009-03-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ Big Time Rush (2010-09-14)։ «Vote for J-14's Teen Icon Awards! - J-14 Magazine»։ J-14.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ Big Time Rush (2011-09-09)։ «Vote for J-14's Teen Icon Awards 2011! - J-14 Magazine»։ J-14.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Lemonade Mouth on JaNEWary»։ bridgitbrasil.com։ 2010-06-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Kids Choice Awards 2012 - Nominees — KCA 2012»։ Nick.com։ 2012-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Awards - 2012»։ Common Sense Media։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-07-08
- ↑ «Disney Star Bridgit Mendler Awarded 2012 'Role Model of the Year'»։ Tv.broadwayworld.com։ 2012-04-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-07-08
- ↑ «33rd Young Artist Awards - Nomiates»։ Young Artist Awards Official Website։ 2012-02-29։ Արխիվացված է 2012 օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «Best Female Pop Star of 2012 – Readers Poll»։ popcrush.com։ 2012-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-03-30
- ↑ «About to Pop: Taylor Swift, Neon Hitch + More Singles»։ popcrush.com։ 2012-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2015-02-03
- ↑ «21 Under 21: Music’s Hottest Minors 2012 | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-23-ին։ Վերցված է 2019-11-01
- ↑ 25 Under 25 — 2012’s Must-Hear Young Artists| Youtube
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Երգերի հեղինակներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ