Տվեք Սանիին հնարավորություն
Տվեք Սանիին հնարավորություն Sonny with a Chance | |
---|---|
![]() | |
Ժանր | սիթքոմ |
Ստեղծող | Varsity Pictures It's a Laugh Productions Disney Channel Original Production |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | David Trainer? |
Գլխավոր դերերում | Դեմի Լովատո[2], Տիֆֆանի Թորնթոն[2], Սթերլինգ Սենդմեն Նայթ[2], Բրենդոն Մայքլ Սմիթ[2], Doug Brochu?[2], Էլիսոն Էշլի Արմ[2], Eden Sher?[2], Է․ Է․ Բել[2], Քելլի Բլաց[2], Steven Grayhm?[2], Ռիչարդ Լիբերտինի[2], Madison De La Garza?[2], Tara Holt?[2], Սեմ Լերներ[2], Ջի Հանելիուս[2], Էսթել Հարրիս[2], Աարոն Հիլ[2] և Larry Gelman?[2] |
Պրոդյուսեր | Բրայան Ռոբինս Շարլա Սամփթեր Մայքլ Ֆելդման Սթիվ Մարմել |
Երաժշտություն | Ջինի Լուրի Էրիշ Աչոնթիս Չեն Նիմեն |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 47 |
Էկրաններին է | փետրվարի 8, 2009-ից հունվարի 2, 2011-ը |
Հեռուստաալիք | Disney Channel |
Ընկերություն | It's a Laugh Productions |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | Videotape, Multi-camera |
Առաջադրում | Kids' Choice Award՝ լավագույն հեռուստաշոուի համար |
Կապակցված | Ինչպես պատահի |
Պաշտոնական կայքէջ |
Տվեք Սանիին հնարավորություն (անգլ.՝ Sonny With a Chance), կատակերգու հեռուստասերիալ, որը ստեղծել է Սթիվ Մարմելը։ Պատմվում է Ինչպես պատահի (անգլ.՝ So Random!) սկետչ-շոուի մասին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի փետրվարի 8-ին՝ ԱՄՆ-ում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեռուստասերիալը պատմում է Վինքոնսինից մի աղջկա՝ Սանի Մոնրոյի մասին, ով մասնակցում է Ինչպես պատահի հաղորդման քասթինգին։ Նա անցնում է քասթինգը և ծանոթանում հաղորդման մասնակիցներին, ինչպես նաև Մեքենզիի ջրվեժները հաղորդման մասնակիցներին։ Երբ նա տեսնում է Չեդ Դիլան Քուփերին՝ սիրահարվում է, բայց նա թաքցնում և հերքում էր դա։ 2 եթերաշրջանի միջին մասում նա սկսում է հանդիպել նրա հետ, բայց ավելի ուշ նրանք բաժանվում են։ Նրա կոլեգաներ Գրեդին, Նիկոն, Զորան և Թոնին միշտ ինչ-որ բանո հետաքրքրվում էին։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում գլխավոր հերոսուհու անբվանումը Միլո Մոնրո էր և ծրագիրը կոչվում էր Բարի գալուստ Մոլիվուդ։ Հետո այն փոխվեց Հոլի Մոնրո, իսկ հաղորդման անվանումը՝ Բարի գալուստ Հոլիվուդ։ Իսկ արդեն վերջում հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին անվանվեց Սանի Մոնրա, իսկ հեռուստասերիալը՝ Տվեք Սանիին հնարավորություն։ Սերիալի սաունդթրեքը Գրել է Դեմի Լովատոն՝ «So far, so great»։
Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեմի Լովատոն Էլիսոն[3] Սանի Մոնրոյի դերում - ընկերասեր, գեղեցիկ աղջիկ է Վիսկոնսինից, ով ստացել է դեր Ինչպես պատահի ծրագրում և եկել է նկարահանվելու։ Չի սիրում հուսահատեցնել մարկանց, միշտ պատրաստ է օգնել դիմացինին։ Անւնդհատ մրցման մեջ է գտնվում Թոնիին։ Սիրահարված է Չադին, բայց չի ուզում հավատալ դրան։ 2 եթերաշրջանում սկսում է հանդիպել նրա հետ, բայց ավելի ուշ բաժանվում է։
- Թիֆանի Թորնթոնը Թոնի Հարթի դերում - Ինչպես պատահի ծրագրի մասնակից, նախանձում է Սանիին, նրա լավ բնավորությանը։ Սիրահարված է իր արտաքինին, և չի կարող ապրել նույնիսկ մեկ օր առանց հայելու մեջ նայելու։ Շուտով հասկանալով, որ Սանին նրա առաջին իսկական ընկերուհին է այլևս չի մրցակցում նրա հետ, բայց միշտ պատրաստ է վիրավորել նրան, իր հագուստի համար։
- Սթերլինգ Նայթը Չեդ Դիլոն Քուփերի (Չեդ Դիլան Գոլդֆարբ) դերում - դեռահաս, Ինչպես պատահի հաղորդման Թոնի համանմանը։ Նա իրեն համարում է տիեզերքի կենտրոնը, երբ ստանում էայն, ինչ ցանկանում է։ Սիրում է Սանիին, բայց նույնպես չի խոստովանում։ 2-րդ եթերաշրջանում սկսում է հանդիպել նրա հետ, բայց շուտով բաժանվում են։ Հետո սկսում է նկարահանվել Ինչպես պատահի ծրագրում։
- Բրենդոն Մայքլ Սմիթը Նիքո Հարիսի դերոում - Ինչպես Պատահի-ի մասնակից, Գրեյդիի լավագույն ընկերը։ Իքն իրեն համարում է կանանք շողոքորթ, բայց իրականում ամեն ինչ այդպես չէ։
- Դագ Բրոշուն Գրեյդի Միչելի դերում - Ինչպես պատահի-ի մասնակից, Նիկոյի լավագույն ընկերը։ Ունի Հրանտ անունով եղբայր։ Նա միշտ խառնվում է Նիքոյի պլանների մեջ։ Նա նույնպես մտածում է տարօրինակ ելքեր իրավիճակներից։ Նա շատ է սիրում ուտել և չի սիրում մարզվել։
- Էլիսոն Էշլի Արմը Զորի Լանքասթերի դերում - Ինչպես պատահի-ից 11-ամյա աղջիկ է։ Նա շատ խորհրդավոր և խելացի է։ Նա համարվում է Ինչպես պատահի-ի ամենախորամանկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|